
«ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Մայիսի 17-ից լույս 18-ի գիշերը Եկատերինբուրգ մեկնեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականը, որը վաղվանից կմասնակցի աշխարհի անդրանիկ առաջնությանը: Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Անդրեասյանը, Նելլի Աղինյանը եւ Լիանա Աղաբեկյանը:
Հայ շախմատիստուհիները կմրցեն Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Բոցվանայի, Չինաստանի, Լեհաստանի, Գերմանիայի եւ Վիետնամի հավաքականների հետ: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է լինելու 5 մասնակից, որից մեկը` պահեստային: Հայաստանը իր վարկանիշով մրցաշարում 6-րդն է: Նախքան մրցավայր մեկնելը «Ա1+»-ի հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:
-Մեր հավաքականի համար բավական դժվար է լինելու պայքարել մրցանակային տեղերի համար, քանի որ պայքարը ընթանալու է 4 խաղատախտակների վրա, այլ ոչ թե 3 կամ 2: Գաղտնիք չէ, որ մենք չունենք մեծ թվով բարձրակարգ շախմատիստուհիներ: Մեր թիմում ընդամենը 3 գրոսմայստեր է: Իսկ Չինաստանը կամ Վրաստանը ունեն տասնյակ գրոսմայստերներ: Իհարկե, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լավ խաղանք: Առաջնության մասնակցելու լուրը մենք ստացանք մեկուկես ամիս առաջ, երբ Կուբայի հավաքականը հրաժարվեց մասնակցել մրցաշարին: Նրանց փոխարեն մենք հրավիրվեցինք որպես օլիմպիադայում լավ արդյունք ցույց տված հավաքական: Մասնակցությունը կապված է մեծ ծախսերի հետ եւ մեր ֆեդերացիան հոգում է դրանք:
-Նախորդ տարիներին հայ շախմատիստուհիները լավ արդյունքներ են ցույց տվել հավաքականների պայքարում, երբ մրցաշարերը անցկացվում էին 3 նույնիսկ 2 շախմատիստուհիների մասնակցությամբ: Այս անգամ փաստորեն անհամամետ դժվար կլինի: Իսկ ինչո՞վ է պայմանավորված մասնակիցների քանակի ավելացումը:
-Եվրոպայի 2003թ. առաջնությունը անցկացվեց 2 խախատախտակի վրա եւ մեր թիմը դարձավ չեմպիոն: Իսկապես մենք ունեինք 2 շատ ուժեղ գրոսմայստերներ` Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք լավ մարզավիճակում էին: Իմ կարծիքով, ուժեղ երկրները նոր մրցակարգով փորձում են բացառել պատահականությունները, քանի որ կանանց շախմատում որ ուժեղ երկիր համարվող Հայաստանը կարող է ունենալ 2 լավ շախմատիստուհի եւ արդյունքի հասնել, իսկ 4-ի դեպքում դա շատ ավելի բարդ կլինի: Կարծում եմ սա ձեռնտու է Ռուսաստանի, Վրաստանի պես երկրներին, որոնք գրոսմայստերների քանակի խնդիր չունեն: Մյուս կողմից էլ սա կանանց շախմատը զարգացնելու միտում ունի:
-Շախմատային մասնագետները այս առաջնության ֆավորիտներ են համարվում Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի կանանց հավաքաններին: Դուք եւս այդ կարծիքի՞ն եք:
-Կանանց շախմատը Վրաստանում շատ զարգացած է: Իրենք Նոնա Գաբրինդաշվիլի ունեին, որը դարձավ աշխարհի չեմպիոն եւ կանանց շախմատը այնտեղ շատ ուժեղ զարգացավ: Ինչպես մենք ունեինք Տիգրան Պետրոսյան եւ տղամարդկանց շախմատը այստեղ զարգացավ: Մի պահ նույնիսկ ԽՍՀՄ կանանց հավաքականը ամբողջովին կազմված էր վրացուհի շախմատիստուհիներից: Բացի այդ նրանք մասնակցելու են իրենց ուժեղագույն կազմով, որտեղ մեծ դեր ունի Մայա Չիբուրդանիձեն: Օլիմպիադայում նա չէր մասնակցում, եւ մեզ հաջողվեց հաղթել Վրաստանին: Կարելի է ասել նրանց թիմը առանց Չիբուրդանիձեի եւ Չիբուրդանիձեի հետ միասին մեծ տարբերություն ունի: Եւ ընդհանրապես գրեթե բոլոր թիմերը խաղալու են իրենց ուժեղագույն կազմերով: Նշվում են Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի անունները, սակայն չպետք է մոռանալ օլիմպիական չեմպիոն Ուկրաինայի հավաքականին: Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա նախքան վերջին օլիմպիադան` անցած 4 օլիմպիադաներում նրանք բացահայտ առավելությամբ հաղթեցին: Անցած տարի նրանք հավանաբար փորձնական կազմով հանդես եկան եւ բավարարվեցին ընդամենը 3-րդ տեղով: Ես կարծում եմ, որ Չինաստանում այսօր կանանց շախմատը ուժեղագույնն է աշխարհում: Ռուսաստանը նույնպես շախմատային երկիր է եւ միշտ պայքարել է բարձր տեղերի համար:
-Իսկ ի՞նչ մարզավիճակում է Հայաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված են մեր լավագույն 5 շախմատիստուհիները:
-Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը շատ լավ մարզավիճակում է: Ճիշտ է, մի փոքր մարզական բախտը չբերեց Եվրոպայի վերջին անհատական առաջնության ընթացքում եւ աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք չբերեց: Ամեն դեպքում խաղի որակը բավականին լավ է: Ես հույս ունեմ, որ առաջին խաղատախտակի վրա բոլորի հետ կկարողանա հավասար պայքար մղել: Հույսեր ունեմ նաեւ 2-րդ խաղատախտակի վրա ելույթ ունեցող Լիլիթ Մկրտչյանից, որը գրեթե միշտ հաջող է հանդես գալիս: Ընդհանուր առմամբ վատ չենք նախապատրաստված: Ուսումնամարզական հավաք անցկացրեցինք Ծաղկաձորում մայիս 8-ից 16-ը: Տղամարդիկ շատ – շատ են ուրախացրել մեր ժողովրդին, պետք է աշխատենք մենք եւս հաջողություն ունենալ:
-Կանանց շախմատը մեծ քայլերով առաջ է ընթանում աշխարհում եւ մեծ մասսայականություն է վայելում: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ միայն 2007թ. անցկացվում աշխարհի առաջնություն:
-Միգուցե նպատակահարմար չեն գտել, բայց շատ հաճելի է, որ Հայաստանը առաջին անգամ պետք է մասնակցի նմանատիպ մրցաշարի: Լինելով լավագույն 10 հավաքականների շարքում` արդեն իսկ մեծ հաջողություն է եւ դա խոսում է այն մասին, որ կանանց շախմատը Հայաստանում բավական զարգացած է:
-2008թ. Հայաստանի կանանց հավաքականը կրկին հանդես կգա համաշխարհային օլիմպիադայում: Կարելի՞ է ասել, որ սա ուժերի վերջին լուրջ ստուգատեսն է օլիմպիադայից առաջ:
-Իհարկե, բայց մինչեւ օլիմպիադան այս տարի հոկտեմբերին ունենք նաեւ Եվրոպայի առաջնություն: Դա նույնպես կարեւոր մրցաշար է եւ դա նույնպես ստուգատես կլինի: Աշխարհի առաջնությունը թույլ կտա մեզ իրատեսորեն տեսնել մեր իրական ուժը: Օլիմպիադաների կամ այլ մրցաշարերի ժամանակ շատ հաճախ չես հանդիպում բոլոր ուժեղագույններին, քանի որ կիրառվում է շվեյցարական մրցակարգը: Իսկ աշխարհի առաջնությունը անցկացվելու է շրջանային մրցակարգով`այսինքն բոլոր թիմերը միմյանց հետ մեկական հանդիպում են անցկացնելու եւ վերջնական արդյունք ցույց կտա մեր իրական ուժը:
-Ընդհանրապես նշվում է, որ Հայաստանի շախմատային հավաքականները հաջողության են հասնում թիմային լավ խաղ ցուցադրելու շնորհիվ եւ դա թիմի ներսում տիրող առողջ մթնոլորտի արդյունքն է: Դրա վառ ապացույցն էր նաեւ նախորդ օլիմպիադայում մեր հավաքականի հաջողությունը, որը վարկանիշով զիջում էր մի քանի թիմերի, սակայն հաղթեց մեծ առավելությամբ:
-Օրինակ Ռուսաստանի հավաքականի վարկանիշով միշտ բարձր է, սակայն այնտեղ ամեն մեկը իր պարտիան է խաղում եւ թիմային ոգի չկա իսկապես: Իսկ մեզ մոտ պատկերը այլ է եւ գոյություն ունի թիմային ոգի հասկացությունը, դրա համար էլ թիմային առաջնություններում մեր շախմատիստուհիները եւ շախմատիստները ավելի հաջող են հանդես գալիս: Մանավանդ հիմա, երբ անկախ գրանցված հաշվից հաղթանակի համար 2 միավոր է տրվում եւ կապ չունի, թե դու 4:0 ես հաղթել, թե 2.5:1.5: Ուստի մեր շախմատիստները պետք է ուշադիր հետեւեն նաեւ իրենց խաղընկերների պարտիաներին եւ եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը պարտվում է, ապա պետք է ռիսկի դիմեն: Այլ ոչ թե ոչ-ոքի ավարտեն իրենց պարտիան` արդյունքը համարելով նորմալ:
Զրուցեց Արթուր Նազարյանը
«ԹԱՆԳԱՐԱՆՅԻՆ ԳԻՇԵՐ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 19-ին երեկոյան Հայաստանի թանգարանների դռները չեն փակվի:
Եվրոպայի ավելի քան 1200 թանգարաններ, ցանկանալով աշխուժացնել ու նորացնել թանգարանների հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը ...ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
«Մայիսի 12-ի ընտրություններում պարտվել է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ անկուսակցական, նույնն է անընկեր Ռոբերտ Քոչարյանը»,- այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր ...«ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Մայիսի 17-ից լույս 18-ի գիշերը Եկատերինբուրգ մեկնեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականը, որը վաղվանից կմասնակցի աշխարհի անդրանիկ առաջնությանը: Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, ...9-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՈՒՇԱԹԱՓՎԵԼ ԷՐ
Ժամը 13:00-ին Խանջյան փողոցում հավաքված մի խումբ կանայք փորձում էին ուշքի բերել 9-ամյա մի տղայի, ով ուշաթափվել էր 95 համարի երթուղային տաքսու մեջ: Ուղեւորներից մեկի հավաստմամբ տղային Էրեբունիից երթուղային ...ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 14-18-ը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) երեք հատուկ գործակալներ Երեւանում ՀՀ ոստիկանական ակադեմիայում վարելու են կիբերհանցագործության մասին դասընթաց ՀՀ իրավապահների ...ԻՆՉԻ՞ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ «ՍՊԵՑՆԱԶԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եղվարդի լճի մոտ` «Երզնկայի տանձանոց» անունով հայտնի տարածքը վերածվել է «ցպեցնազի» վրանային ավանի: Ծառերի արանքներում բացվել է մոտավորապես 40-50 վրան, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ զինվորականներից ...ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Արդարություն» դաշինքի ԿԸՀ-ի անդամ Ֆելիքս Խաչատրյանն այսօր ներկայացնում էր բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում էին, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները անցել են բազմաթիվ ընտրախախտումներով: Դրանք ...ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԷԼ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Այս ընտրություններում հաղթել է փողը եւ ինչու չէ, նաեւ ուժը»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա անգամ փաստեր չի ուզում ներկայացնել, ...ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ ԱՊԱԳԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵ՞Ր
Երեւանի թիվ 52 դպրոցի առաջին դասարանցիներն այսօր կրում էին ՀՀԿ կրծքանշաններ: Այդպես նրանք ընդունում էին` Հայաստանի երիտասարդական կանանց ասոցացիայի նվերները` հեռուստացույց, DVD: Հավանաբար պատճառն այն ...ԿԱՄՈՒՐՋԸ ՓԼՎԵԼ Է
Մայիսի 17-ին, ժամը 19.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղի գետի վարարման հետեւանքով քանդվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղը Կապան-Քաջարան ավտոճանապարհին միացնող կամուրջը: Գյուղն ավտոճանապարհի հետ ...ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Իվ Արնոլդին: Պարոն Արնոլդը նշել է, որ ԼՂ հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հիմնահարցը ...ՊԱՇՏՈՆ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ՞
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մարդիկ այնքան մեծ խոստումներ էին տվել նախընտրական շրջանում, որ հիմա ինչ որ ձեւով պետք է բացատրեն անհաջողությունը»,- այսօր «Տեսակետ» ակումբում բացատրելով ընդդիմության բողոքի պատճառը` ...«Ա1+»-Ի ՓԱԿՈՒՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
«Պետությունը պե՞տք է ուժեղացնի վերահսկողությունը ԶԼՄ-երի նկատամամբ»՝ իբրեւ բանավեճի թեմա այս հարցադրումն էին նախընտրել հանրապետական փուլային մրցաշարում եզրափակիչ դուրս եկած դպրոցականների «Երեւան-1» եւ ...ԵՐԿՈՒ ԳԻՇԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Երեք ժամից «Ազատության» հրապարակում կմեկնարկի երեք քաղաքական ուժերի՝ «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն», «Իմպիչմենտ» դաշինք, հայտարարած հանրահավաքը: «Իմպիչմենտ» դաշինքից Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում ...ԿԸՀ-Ն ԱՆԶՈ՞Ր Է
«Հարգանքներս, ես որպես քաղաքացի եկել եմ ձեզ սատարելու»,-ասում էին քաղաքացիները` սեղմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ հացադուլ հայտարարած, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի ձեռքը: ...ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Վիեննայում գտնվող Մարդու իրավունքների Հելսինկյան միջազգային ընկերակցությունը բաց նամակով հորդորել է Հայաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները:
Ոստիկանությունը ...ԴԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
2007 թվականի մայիսի 16-ին ժամը 19:00-ի սահմաններու, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, ճանապարհից դուրս 22 մետր հեռավորությամբ դեպի ձախ, հայտնաբերվել է ...ՉԻ ՀԱՍՑՐԵԼ ԿԱՇԱՌՔ ՏԱԼ
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում ավարտվել է ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ
«ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՂՄ Է» ՀԱՍՏԱՏՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
«Սա օպերատիվ պատմագրություն է, այն գրվել է հակամարտության պահին»,- իր «Թուրքիան եւ ԼՂ հակամարտությունը» աշխատությունն այսպես է գնահատում ...ԵՐԹԸ ՍԿՍՎԵԼ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակում տեղի ունեցավ միասնական ընդդիմության հանրահավաքը: Մասնակիցների թիվն անընդհատ ավելանում էր: Մասնակցում էին «Իմպիչմենտի», «Նոր Ժամանակների», «Հանրապետության», ՀԺԿ ...ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հերթական ոչ ֆուտբոլային հաշիվը գրանցվեց: Այսօր մեկնարկած 6-րդ տուրում «Փյունիկը» 5:0 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային»: Սա ընթացիկ առաջնությունում գրանցված նմանատիպ ...ՀԻՆ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
«Կիլիկիայի» եւ «Փյունիկի» մարզիչներ Աշոտ Բարսեղյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը ժամանակին միասին հանդես էին գալիս «Բանանցում», սակայն այսօր նրանք արդեն մրցակիցներ էին: Հավանաբար սա էր պատճառը, որ Արմեն ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ԳԱՀԻՆ ՊԻՏԻ ԲԱԶՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
«Ընդդիմությունը նախորդ հանրահավաքից հետո ունեցել է քաղաքական դաշտում ձեռքբերում. այսօր հարթակին ոչ թե 4 քաղաքական ուժ է, այլ 5, ավելացել է ՕԵԿ-ը»,- «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ...«+1»-ԵՐԸ ՇԱՐԺՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2000-ից ավելի մարդիկ Ազատության հրապարակից մոտ ժամը 20:30-ին ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Երթը գլխավորում էին ընդդիմադիր գործիչները՝ Նիկոլ Փաշինյանը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
- 1843 Ծնվեց ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Եպիսկոպոս Աշտարակեցին: (Վախճ. 1857թ.-ին):
- 1886 Ցարական հրամանագրի համաձայն Անդրկովկասում 1887թ. հունիսի 2-ից մտցվեց պարտադիր զինվորագրողթյուն:
- 1897 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1978թ.-ին):
- 1920 Բաքվում լույս է տեսնում «Կոմունիստ» օրաթերթը հայերեն:
- 1992 Արցախի զինված ուժերը հակագրոհեցին և ետ վերցրին Լաչինը՝ վերականգնելով հողային կապը Հայաստանի հետ, և դրանով վերջ տրվեց Արցախի պաշարումը Ադրբեջանի կողմից և Ստալինի Արցախը Հայաստանից բաժանումը:
- 2000 Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջը և միջազգային ծառայությունների դպրոցը Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացրեցին գիտաժոցով Արցախի ճգնաժամը քննարկելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

