
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Աժ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները, 2007 թվականի մայիսի 15-ի դրությամբ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացել են 26 գրավոր հաղորդում, որոնց քննարկման արդյունքում հարուցվել է 10 քրեական գործ: Ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված գրավոր հաղորդումներից բացի դատախազության նախաձեռնությամբ նյութեր են նախապատրաստվել մամուլի թվով 17 հրապարակման հիման վրա (ընդհանուր 43):
Հարուցված քրեական գործերն են
1. 2007թ. ապրիլի 4-ին Վայք քաղաքի բնակիչ Գերասիմ Ժորայի Մարգարյանը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Վայքի բաժին, որ նախորդ օրը ապրիլի 3-ին ժամը 22:30-ի սահմաններում ,Որսկան Տարոնե սննդի օբյեկտի տարածքում իրեն ծեծի են ենթարկել ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության կողմից մեծամասնական կարգով թիվ 39 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանի որդին Բագրատ Բագրատյանն ու նրա երկու ընկերները: Գ.Մարգարյանն իր բացատրության մեջ նշել է, որ իրեն ծեծի են ենթարկել պատգամավորության թեկնածու Ս.Բագրատյանի դեմ քարոզչություն տանելու համար:
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով 2007թ. ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
2. 2007թ. ապրիլի 12-ին ժամը 05:30-ի սահմաններում, անհայտ անձի կողմից տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով պայթեցվել է ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության Ավան թաղամասի Նարեկացի փողոցի թիվ 39 բազմահարկ բնակելի շենքի 1-ին հարկում գտնվող նախընտրական տարածքային շտաբի սենյակի մուտքի դուռը, որի հետեւանքով պատճառվել է նյութական վնաս:
Դեպքի առթիվ 2007թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ստեղծվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն:
3. 2007թ. ապրիլի 12-ին ժամը 03:55-ի սահմաններում, անհայտ անձի կողմից պայթեցվել է ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթ-2 հասցեում տեղակայված շտաբի սենյակի մուտքի դուռը, որի հետեւանքով պատճառվել է նյութական վնաս:
Դեպքի առթիվ նույն օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ստեղծվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն:
4. 2007թ. ապրիլի 11-ին ոստիկանության Արթիկի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչներ Կ.Պետոյանը, Հ. Հակոբյանը, Զ. Հավասյանը, Բ.Պետոյանը նախորդ օրը Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Մուշեղ Թուրինջի Պետոյանի փակցված լուսանկարը Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի 45 շենքի 1-ին հարկում տեղակայված ,Բարագավաճ Հայաստանե կուսակցության շտաբի պատուհանից պոկելու հարցով, Արթիկի շուկայում վիճաբանել են նույն քաղաքի բնակիչներ Վ. Մանուկյանի եւ Ս. Պողոսյանի հետ շուրջ 10 րոպե տեւողությամբ, ծեծի ենթարկել նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արթիկի քննչական բաժնում 2007թ. ապրիլի 11-ին հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
2007թ. ապրիլի 22-ի որոշմամբ Կ.Պետոյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախկինում առաջադրված մեղադրանքը փոխվել է եւ նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նկատի ունենալով, որ մեղադրյալը հաշտվել է տուժողներ Ս.Պողոսյանի եւ Վ.Մանուկյանի հետ, նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու եւ Կարեն Պետոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
5. 2007թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում Վաղարշապատի բնակիչ Ա.Ղազարյանից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը բռնություն գործադրելով առեւանգել է իր հորը Սահակ Ղազարյանին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հ.Հակոբյանն իր վարորդի եւ ոմն Հայկազի հետ միասին, հարկադրաբար, Ս.Ղազարյանին նստեցրել են Հ.Հակոբյանին պատկանող ,ԲՄՎե մակնիշի սեւ գույնի ավտոմեքենան եւ տարել Զվարթնոց թաղամասի ,Զվարթնոցե ռեստորանային համալիրի թիվ 4 քոթեջը: Ըստ Ս.Ղազարյանի հաղորդման Հ.Հակոբյանը խոստացել է իրեն տալ 5000 ԱՄՆ դոլար, եթե իր որդին Վանիկ Ղազարյանը, չներկայանա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան 2007թ. ապրիլի 9-ի դատական նիստին եւ ցուցմունք չտա ի վնաս Հ.Հակոբյանի: Դատական նիստի ժամանակ պետք է քննարկվեր թիվ 19 ընտրատարածքում Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին պատգամավորության թեկնածու գրանցելու օրինականության հարցը:
Արմավիրի մարզի դատախազությունում ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն: 2007թ. ապրիլի 13-ին կայացվել է որոշում Նշան Ասլանյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ն.Ասլանյանը մեղադրվում է նրանում, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հետ նախնական համաձայնության գալով իրականացրել է Ս.Ղազարյանի առեւանգումը:
6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգի Արտաշատ քաղաքի թիվ 17 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Գրիշա Յաշայի Վիրաբյանը 2007թ. մայիսի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ ս.թ. մայիսի 1-ի գիշերը ոմն Միհրանը, Ռուբենը եւ Էդիկը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի վրա փակցված 2 եւ Երեւանյան փողոցի վրա փակցված 1 քարոզչական պաստառները պոկել են պատճառելով 120.000 դրամի վնաս:
Հաղորդման կապակցությամբ ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր եւ 2007թ. մայիսի 4-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:
7. 2007թ. մայիսի 10-ին ժամը 14:00-ի սահմաններում, ,Օրինաց երկիրե կուսակցության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ս.Բալասանյանի ,Նժդեհե համայնքային կենտրոնի նախընտրական գրասենյակի նախագահ Կելս Սրապի Պետրոսյանը ոստիկանության Գյումրու թիվ 2-րդ բաժանմունքում հայտարարություն է տվել, որ 2007թ. մայիսի 9-ին ժամը 22՞00-ից մինչեւ մայիսի 10-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փորձել է հրկիզել Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի թիվ 41 տան դիմաց գործող ,Օրինաց երկիրե կուսակցության գրասենյակը:
Դեպքի առթիվ 2007թ. մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
8. 2007թ. մայիսի 10-ին ժամը 03:00-ի սահմաններում, թիվ 25 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը մարզի դատախազություն է հայտնել այն մասին, որ ըստ իր նախընտրական շտաբի տեղեկությունների, Հրազդան քաղաքի բնակչուհի Բելլա Մելքոնյանը գումարի տեսքով ընտրակաշառք է բաժանում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:
Հաղորդման առթիվ մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր եւ 2007թ. մայիսի 10-ին հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154 2-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
9. Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ Խրիստափոր Սուրենի Բաբաջանյանը ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է տվել, որ ս.թ. մայիսի 13-ին ժամը 00:30-ի սահմաններում, ընկերոջ` Բաբկեն Ստեփանյանի հետ գտնվել են Մասիս քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 16/06 ընտրական տեղամասում: Ինքը եւ Բ.Ստեփանյանը հանդիսանում են մեծամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Տիգրան Ստեփանյանի համակիրները: Նշված ժամանակ իրենց մոտեցած ,Ջիպե մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած անձնավորությունը քաշքշել է իրենց եւ արձակել կրակոց: Առաջացած իրարանցման ժամանակ կրակել է նաեւ մեկ այլ անձնավորության, որից հետո մեքենան հեռացել է դեպքի վայրից: Հաղորդման կապակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի պարկուճ, ավտոմեքենայի ապակիները եղել են կոտրված:
Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ,Ջիպ-Շանհայե մակնիշի 22 ՕՍ 009 պետհամարանիշի ավտոմեքենան գրանցված է նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Սահակյանի անվամբ: Այն վարել է ,Մասիս տոբակոե ՍՊԸ-ի ավտանգության ծառայության աշխատակից Կ. Ավետիսյանը, որի կողքին նստած է եղել նույն ծառայության պետ Մուշեղ Լալազարյանը, որն էլ ,Սայգոնե տեսակի հրացանով կրակել է: Առգարվվել է երկու հարացան: Մ.Լալազարյանը ձերբակալվել է:
10. Թիվ 21 ընտատարածքի պատգամավորության թեկնածու Ռուստամ Գասպարյանի իրավախորհրդատու Արտակ Բաբախանյանը ոստիկանության Արմավիրի բաժին հայտարարություն է տվել, որ 2007թ. մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում երկու քաղաքացիներ ընտրակաշառք են բաժանում: Նշված անձանց հրավիրել են Ռ.Գասպարյանի նախընտրական շտաբ, պարզել, որ վերջիններս հանդիսանում են Եղիշե Սարգսյանը եւ Մհեր Ղանդիլյանը: Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է թվով 14 հատ անձնագիր եւ 45 անձանց տվյալներով լրացված ցուցակներ: Ե.Սարգսյանը եւ Մ.Ղանդիլյանը ոստիկանությունում բացատրություն են տվել, որ Ռ.Գասպարյանի նախընտրական շտաբ իրենց տարել են բռնությամբ, որտեղ ծեծի են ենթարկել: Նրանք ժխտել են որեւէ մեկին ընտրակաշառք տալու հանգամանքը: Դեպքի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր եւ 2007թ. մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34- 154 2 -րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Եւս 3 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է պատճառված վնասի չնչին լինելու, հանցագործություն կատարած անձի անչափահաս լինելու հիմքով: Դրանք են
գ 2007թ. ապրիլի 27-ին ժամը 18:40-ին, քաղաքացի Սիրուն Մարգարյանը ոստիկանության Վանաձորի բաժնում հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, 10-12 տարեկան մի քանի երեխաներ պոկել եւ վնասել են ՀԺԿ շտաբի պատին փակցված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լարիսա Փարեմուզյանի 2 նկարները:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքի հասած չլինելու պատճառով:
գ 2007թ. ապրիլի 16-ին ժամը 16:00-ին, ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության Սպիտակի գրասենյակի ներկայացուցիչ Մաթեւոս Մխիթարի Մակարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ ս.թ. ապրիլի 14-ի գիշերը գողացել են կուսակցության Ղուրսալի գյուղում գտնվող շտաբի էլեկտրական ցուցանակը եւ Սպիտակ քաղաքում փակցված քարոզչական թերթիկները:
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված վահանակի անհայտ անձի կողմից կատարված գողությամբ պատճառված վնասի չափը համարվում է մանր չափերի 3000-4000 դրամ, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չի պարունակում, իսկ քարոզչական թերթիկների վերաբերյալ Սպիտակ քաղաքի բնակիչ Միշա Մինասյանը բացատրություն է տվել, որ իր առեւտրի սրահի դռան եւ պատուհանների վրա փակցված թերթիկներն ինքն անձամբ է հանել, քանի որ այն փակցված է եղել ոչ իր համաձայնությամբ: Նախապատրաստված նյութերով 2007թ. ապրիլի 28-ի որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով:
գ Արտաշատ քաղաքի բնակիչ Քաջո Գրիգորյանը 2007 թվականի ապրիլի 21-ին հաղորդում է տվել ոստիկանության Արտաշատի բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 19:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Խարազյան փող. 26 շենքի բնակիչները շենքի 5-րդ հարկի տանիքից գցել են պատգամավորության թեկնածու Գրիշա Վիրաբյանի նախընտրական շտաբի ցուցանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ պատճառված նյութական վնասը համարվում է մանր չափերի 4500 դրամ, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չի պարունակում, ուստի 2007թ. մայիսի 4-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: 1
0 հաղորդման քննարկում դեռեւս ընթացքի մեջ է:
ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով իր սաներն արժանի չէին պարտության Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Բանանցի» հետ կայացած խաղում: Ինչպես արդեն տեղակացրել էինք «Արարատը» ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտաշես Բաղդասարյանը վերադարձել է Երեւանի «Կիլիկիա»: 2006թ. ամռանը տաղանդավոր պաշտպանը տեղափոխվել էր Ավստրիա, որտեղ հանդես էր գալիս «Պաշինգ» թիմում: ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ԵՒ ԿԱՐԿՈՒՏ
Արարատի մարզ Մայիսի 14-ին, ժամը 10.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում Ազատ գետի վարարման հետեւանքով քանդվել է ավտոճանապարհի մոտ 3 մետր հատված: Կատարվում են վթարավերականգնողական ...ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմի ՀՀԿ-ի հետ այն պարզ պատճառով, որ ընտրությունների արդյունքում ստեղծված պատկերը թույլ է տալիս ՀՀԿ-ին միանձնյա ձեւավորել կառավարություն եւ միանձնյա ստանձնել պատասխանատվությունը: ...«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքը ոչ այնքան աննախադեպ էր, որքան ամոթալի ու խայտառակ պետության համար: Մայիսի 12-ն, ըստ էության, իրավական պետության կայացման ընտրության օրն էր, եւ այդ օրը ...ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՆՈՒՄ
«Մենք ուժեղ ընդդիմություն երբեք չենք ունեցել, երբեք չի եղել ընդդիմություն հանուն երկրի զարգացման, եղել է երկրի վարկաբեկման, արտաքին վարկի անկման ընդդիմություն: Ընդդիմությունը այս 4 տարիների ընթացքում ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել հունիսի 2-ին եւ 6-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպումներին: Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականը նախ կհյուրընկալվի Ղազախստանին, ...«ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ». ԳԵՏԻ ԱՆՈՒՆՆ Է ՕԵԿ
ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհավորեց լրագրողներին 21-րդ դարում Հայաստանում անցկացված ամենալավ ընտրությունների կապակցությամբ, չնայած կարծում է, որ կային նաեւ թերություններ. «Ժողովրդավարությունը ...ԴՈԼԱՐՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԱՅԴ ՓՈՂՈՎ ԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵՆ
«Ընտրություններն անցան զանգվածային ընտրակաշառքով, հասարակությանն այն աստիճանի են այլասերել, որ ընկերների մեջ դավաճանություն է նկատվում, հարազատների մեջ խաբեբայություն, սուտասանություն՝ բարեկամության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ամեն ինչ հնարավոր է այս արեւի տակ»,- ի պատասխան լրագրողների այն հարցին, թե հնարավոր է «Ժառանգությունը» վայր դինի իր մանդատը եւ բողոքարկի մայիսի 12-ի ընտրությունների արդյուքները` այսօր ...ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ԿԱ
«Նախորդ ընտրությունների համեմատ ԶԼՄ-ների լուսաբանման առումով առաջխաղացում կա: Լրատվամիջոցները փորձում էին հավասարակշռություն պահպանել` տրամադրելով հավասար վայրկյաններ»,- այս եզրահանգմանն են եկել մոնիտորինգ ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ԵՐԳԵԼ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ԱԼՄ-ով հայտարարեց, որ այլեւս հեռուստացույց չի բաժանելու, մարդկանց երգելու չի հրավիրելու եւ իր որոշման համար մեղադրեց «Ժառանգություն» կուսակցությանը: ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՉԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ
«Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ կիսում ենք միջազգային դիտորդների կարծիքը, որ հանրապետությունում բարելավվել է ընտրական կառուցվածքը: Դա քայլ ...ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել դիմում-բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերահաշվարկման ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ. «ՄԻ ԵՐԿՆՉԵՔ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լուսինե Պետրոսյանի «Մի երկնչեք» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Կաննում: Մայիսի 16-ից 26-ը Կաննի փառատոնի շրջանակներում 4-րդ անգամ անցկացվող «Կարճ ֆիլմերի անկյուն»-ում Հայաստանը ներկայացնող ...ՀԱՅԿՈՆ ՈՒՆԻ 8-ՐԴ ՏԵՂ ԵՒ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ԿՂԶԻ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 12-ին «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթում Հայաստանը 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այն ներկայացնում էր Հայկոն, որն այսօր վերադարձավ Երեւան եւ հանդիպեց լրագրողների հետ: ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ նորանշանակ պաշպանության նախարարին եւ ՊԲ շտաբի պետին հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմին ներկայացնելու նպատակով մայիսի 14-ին նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել է հանրապետության պաշտպանության ...ՎԱՂԸ ԱԺ-Ն ԿՀԱՍՏԱՏԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Վաղը տեղի կունենա ԱԺ-ի արտահերթ նիստ, որտեղ դեռ գործող խորհրդարանը կհաստատի կամ չի հաստատի Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, կառավարության ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՐԸ
Այսօր մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում նաեւ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, մեր ունեցած տեղեկություններով, գնացել են խորհրդարանական իրենց սենյակներ եւ անձնական իրերն ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՑԻՆ ՍՊԱՅԻ ԱԶՆԻՎ ԽՈՍՔԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ոստիկանության շենքի մոտ այսօր շուրջ երկու ժամ բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին նույն շենքի երկրորդ հարկից ցած ընկած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները, ...ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ՞ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մամուլում վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակում «Բարգավաճ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանն այլեւս կաշկանդված ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Աժ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները, 2007 թվականի մայիսի 15-ի դրությամբ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացել են 26 գրավոր հաղորդում, որոնց քննարկման ...ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալլիգարիսը (նստավայրը` Վիեննա):
Ռոբերտ Քոչարյանը ...ՍԻՍԻԱՆՈՒՄ ՓՈՂԵՐԸ ՊՐԾԵԼ ԷՐ
Քվեարկության օրը Սիսիան քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբերից մեկի դիմաց հավաքվել էին մոտ 30 սիսիանցիներ, ովքեր պահանջում էին վճարել իրենց անձնագրեի դիմաց խոստացված գումարը: Նրանք իրենց ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

