
«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

«Մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքը ոչ այնքան աննախադեպ էր, որքան ամոթալի ու խայտառակ պետության համար: Մայիսի 12-ն, ըստ էության, իրավական պետության կայացման ընտրության օրն էր, եւ այդ օրը տեղի է ունենում դաժան ու անմարդկային վերաբերմունք, որի հետեւանքով մահանում է երիտասարդ տղամարդ, հասարակության մեջ որեւէ բանով իրեն չվարկաբեկած ՀՀ քաղաքացի»,- այսօր Ժուռնալիստների տանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականւթյան» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Այնուհետեւ՝ ներկա գտնվողները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանվածի հիշատակը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին 31-ամյա Լեւոն Գուլյանին` իբրեւ վկա ոստիկանության աշխատակիցները տարել էին Շենգավիթի համայնքի ոստիկանություն: Գուլյանի տնօրինած Մանանդյան փողոցի 17 հասցեում «Պանդոկ» ռեստորանի մոտ մայիսի 9-ին վիճաբանության արդյունքում սպանվել էր ոմն Ստեփան Վարդանյանը, որը ռեստորանի դիմացի մայթին գտնվող սաունայի տերն էր:
Լարիսա Ալավերդյանի որակմամբ՝ իրավական դաշտում տեղի է ունեցել մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումը՝ սպանություն: Ըստ նրա՝ պետական մարմնի շենք մտնելիս մարդ իրեն պետք է առավելագույնս պաշտպանված զգա, սակայն իրականությունը հակառակը ցույց տվեց. «Մենք այդպես էլ չլսեցինք նախ եւ առաջ ոստիկանության ղեկավարից որեւէ մի հայտարարություն, որով նա հանդես կգար՝ ընդունելով, որ դեպքը տեղի է ունեցել պետական մարմնի շենքում, հենց այդ պատճառով մեղավորները պետք է ի հայտ բերվեին նույն այդ օրը: Ոստիկանությունը կամ ոչ մի բան չպետք է հայտարարեր, կամ այդ անհեթեթ, արժանապատվությունը նսեմացնող հայտարարությամբ չպետք է հանդես գար»: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ իշխանություններն իրենց ոչ համարժեք արժանապատիվ են պահում, քանի որ առնվազն 24 ժամում պետք է բացահայտվեր այդ դեպքը:
Նա վստահեցրեց, որ այս մի գործով հասնելու են նրան, որ պատժելիության սկզբունքը Հայաստանում իրականացվի` ստեղծվի նախադեպ, եւ համամիտ չէ լրատվական միջոցների տարածած այն հայտարարության հետ, որ այս գործն էլ անպատիժ կմնա: Լարիսա Ալավերդյանի ասելով՝ Լեւոն Գուլյանը, լինելով ավելի քան օրինապահ քաղաքացի, ըստ հարազատների, երկու օր ենթարկվելով ծեծի չի դիմել որեւէ ՀԿ-ի՝ մտածելով, որ այդ ծեծից բացի իրեն ոչինչ չի սպառնում: «Ավելին, երբ ես հարցրել եմ հարազատներին, թե ինչո՞ւ իրավաբան չեն վարձել, նրանք ասել են, որ ոստիկանությունից իրենց սպառնացել են, որ այդ իրավաբանին էլ կծեծեն: Իմ որոշումը միակն էր, որ այո, իրավաբանը պետք է գնար, թող երկու մարդ ծեծվեր, բայց ոչ մի մարդ չմահանար»,- կարծիք հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ի դեպ, պարզվում է, որ Լեւոն Գուլյանը ոստիկանություն է տարվել ոչ թե համապատասխան ծանուցմամբ, այլ ընդամենը հրավիրվել է: Նույնը վերաբերում է նաեւ Լեւոնին Շենգավիթի բաժնից ՆԳՆ մեքենայով տանելուն, որի համար որեւէ սանկցիա չի եղել: «Ոստիկանապետ Հայկ Հարությունյանից մինչեւ վերջին կատարողը, տվյալ դեպքում՝ Հովիկ Թամամյանը, որին Լեւոնի սպանության համար մեղադրում են հարազատները, պետք է պատասխանատու լինեն այս միջադեպի համար: Մարդակեր Թամամի նման մարդիկ պետք է պատժվեն: Այս հանցավոր լռության, տարօրինակ վարկածների համար բոլորն էլ պատասխանատու են»,- նշեց Լարիսա Ալեվրդյանը:
«Հուղարկավորություն չի լինի միչեւ փորձաքննության արդյունքները չստանանք»,- հայտարարեց Լեւոնի կինը՝ Ջեմման: Իսկ Լեւոնի քույրը՝ Լիլիթը նշեց, որ այդ նպատակով իրենք հրավիրելու են միջազգային անկախ փորձագետի, քանի որ տեղացի փորձագետին վերեւներից անպայման կկաշառեն: «Մենք չենք բավարարվելու Թամամյանին միայն աշխատանքից հեռացմամբ. նա պետք է պատժվի»,- նշեց նա:
Ի դեպ, Լեւոնի հարազատները հայտարարեցին, որ այս գործով զբաղվող երեք փաստաբանները՝ Արթուր Գրիգորյանը, Նարինե եւ Ռոբերտ Ռշտունիները հրաժարվել են Լեւոնի գործի քննությունից: Պատճառների մասին հարազատները նախընտրեցին դեռ չխոսել:
ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով իր սաներն արժանի չէին պարտության Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Բանանցի» հետ կայացած խաղում: Ինչպես արդեն տեղակացրել էինք «Արարատը» ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտաշես Բաղդասարյանը վերադարձել է Երեւանի «Կիլիկիա»: 2006թ. ամռանը տաղանդավոր պաշտպանը տեղափոխվել էր Ավստրիա, որտեղ հանդես էր գալիս «Պաշինգ» թիմում: ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ԵՒ ԿԱՐԿՈՒՏ
Արարատի մարզ Մայիսի 14-ին, ժամը 10.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում Ազատ գետի վարարման հետեւանքով քանդվել է ավտոճանապարհի մոտ 3 մետր հատված: Կատարվում են վթարավերականգնողական ...ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմի ՀՀԿ-ի հետ այն պարզ պատճառով, որ ընտրությունների արդյունքում ստեղծված պատկերը թույլ է տալիս ՀՀԿ-ին միանձնյա ձեւավորել կառավարություն եւ միանձնյա ստանձնել պատասխանատվությունը: ...«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքը ոչ այնքան աննախադեպ էր, որքան ամոթալի ու խայտառակ պետության համար: Մայիսի 12-ն, ըստ էության, իրավական պետության կայացման ընտրության օրն էր, եւ այդ օրը ...ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՆՈՒՄ
«Մենք ուժեղ ընդդիմություն երբեք չենք ունեցել, երբեք չի եղել ընդդիմություն հանուն երկրի զարգացման, եղել է երկրի վարկաբեկման, արտաքին վարկի անկման ընդդիմություն: Ընդդիմությունը այս 4 տարիների ընթացքում ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել հունիսի 2-ին եւ 6-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպումներին: Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականը նախ կհյուրընկալվի Ղազախստանին, ...«ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ». ԳԵՏԻ ԱՆՈՒՆՆ Է ՕԵԿ
ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհավորեց լրագրողներին 21-րդ դարում Հայաստանում անցկացված ամենալավ ընտրությունների կապակցությամբ, չնայած կարծում է, որ կային նաեւ թերություններ. «Ժողովրդավարությունը ...ԴՈԼԱՐՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԱՅԴ ՓՈՂՈՎ ԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵՆ
«Ընտրություններն անցան զանգվածային ընտրակաշառքով, հասարակությանն այն աստիճանի են այլասերել, որ ընկերների մեջ դավաճանություն է նկատվում, հարազատների մեջ խաբեբայություն, սուտասանություն՝ բարեկամության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ամեն ինչ հնարավոր է այս արեւի տակ»,- ի պատասխան լրագրողների այն հարցին, թե հնարավոր է «Ժառանգությունը» վայր դինի իր մանդատը եւ բողոքարկի մայիսի 12-ի ընտրությունների արդյուքները` այսօր ...ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ԿԱ
«Նախորդ ընտրությունների համեմատ ԶԼՄ-ների լուսաբանման առումով առաջխաղացում կա: Լրատվամիջոցները փորձում էին հավասարակշռություն պահպանել` տրամադրելով հավասար վայրկյաններ»,- այս եզրահանգմանն են եկել մոնիտորինգ ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ԵՐԳԵԼ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ԱԼՄ-ով հայտարարեց, որ այլեւս հեռուստացույց չի բաժանելու, մարդկանց երգելու չի հրավիրելու եւ իր որոշման համար մեղադրեց «Ժառանգություն» կուսակցությանը: ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՉԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ
«Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ կիսում ենք միջազգային դիտորդների կարծիքը, որ հանրապետությունում բարելավվել է ընտրական կառուցվածքը: Դա քայլ ...ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել դիմում-բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերահաշվարկման ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ. «ՄԻ ԵՐԿՆՉԵՔ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լուսինե Պետրոսյանի «Մի երկնչեք» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Կաննում: Մայիսի 16-ից 26-ը Կաննի փառատոնի շրջանակներում 4-րդ անգամ անցկացվող «Կարճ ֆիլմերի անկյուն»-ում Հայաստանը ներկայացնող ...ՀԱՅԿՈՆ ՈՒՆԻ 8-ՐԴ ՏԵՂ ԵՒ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ԿՂԶԻ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 12-ին «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթում Հայաստանը 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այն ներկայացնում էր Հայկոն, որն այսօր վերադարձավ Երեւան եւ հանդիպեց լրագրողների հետ: ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ նորանշանակ պաշպանության նախարարին եւ ՊԲ շտաբի պետին հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմին ներկայացնելու նպատակով մայիսի 14-ին նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել է հանրապետության պաշտպանության ...ՎԱՂԸ ԱԺ-Ն ԿՀԱՍՏԱՏԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Վաղը տեղի կունենա ԱԺ-ի արտահերթ նիստ, որտեղ դեռ գործող խորհրդարանը կհաստատի կամ չի հաստատի Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, կառավարության ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՐԸ
Այսօր մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում նաեւ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, մեր ունեցած տեղեկություններով, գնացել են խորհրդարանական իրենց սենյակներ եւ անձնական իրերն ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՑԻՆ ՍՊԱՅԻ ԱԶՆԻՎ ԽՈՍՔԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ոստիկանության շենքի մոտ այսօր շուրջ երկու ժամ բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին նույն շենքի երկրորդ հարկից ցած ընկած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները, ...ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ՞ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մամուլում վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակում «Բարգավաճ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանն այլեւս կաշկանդված ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Աժ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները, 2007 թվականի մայիսի 15-ի դրությամբ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացել են 26 գրավոր հաղորդում, որոնց քննարկման ...ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալլիգարիսը (նստավայրը` Վիեննա):
Ռոբերտ Քոչարյանը ...ՍԻՍԻԱՆՈՒՄ ՓՈՂԵՐԸ ՊՐԾԵԼ ԷՐ
Քվեարկության օրը Սիսիան քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբերից մեկի դիմաց հավաքվել էին մոտ 30 սիսիանցիներ, ովքեր պահանջում էին վճարել իրենց անձնագրեի դիմաց խոստացված գումարը: Նրանք իրենց ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

