
ՀՀԿ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Նախընտրական շրջանի լուսաբանումը երկու մասի կարելի է բաժանել. սկբնական շրջանում ավելի հավասարակշված եւ համաչափ են ԶԼՄ-ները լուսաբանել գրեթե բոլոր կուսակցությունների գործունեությունը, իսկ քվեարկությանն ավելի մոտ ժամանակահատվածում հիմնականում լուսաբանվել են ԶԼՄ-ների վրա որոշակի ազդեցություն ունեցող երեք իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ,ԲՀԿ,ՀՅԴ-ն: Այսպիսի եզրակացություն է արել «Թիմ» հետազոտությունների կենտրոնը, որն իր մոնիտորինգն իրականացրել է Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանյան օժանդակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ եւ Երեւանի Մամուլի ակումբի մեթոդական ու ռեսուրսային աջակցությամբ:
Դիտարկումն իրականցվել է ապրիլի 8-ից մայիսի 10-ը: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ եղել են կուսակցություններ, որոնք առանձին հեռուստաընկերություններում ընդհանրապես որեւէ անգամ չեն լուսաբանվել: Ու եթե դա նախընտրական շրջանի սկզբնական հատվածում պայմանավորված էր կուսակցությունների պասիվությամբ, ապա հետագայում ուղղակի լուսաբանման էին արժանանում հիմնականում իշխանական կուսակցությունները. օրինակ, Հ2 հեռուստաընկերությամբ, ըստ Բորիս Նավասարդյանի, եղել է հետեւյալ պատկերը. ԱՄ-0, ԱՀ-0, Դաշինք-0, ԺԿ-0, ԺՈՒԿ-0, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն լուսաբանվել է 1912 վայրկյան: ԱԼՄ-ով 3240 վայրկյան ԺԿ-ն է լուսաբանվել, իսկ ընտրություներին մասնակցող 16 կուսակացություն ընդհանրապես չի լուսաբանվել:
Դիտարկվել է նաեւ 4 թերթերի գործունեություն. «Ռեսպուբլիկա Արմենիա», «Հայաստանի հանրապետություն», «Հայկական ժամանակ», «Առավոտ»: Այստեղ էլ, ինչպես հեռուստաընկերություններում, ամենաշատ հիշատակումները եղել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունները: Մի տարբերությամբ, որ եթե հեռուստաընեկրություններում առաջին եռյակը դրական լույսի ներքո է լուսաբանվել, ապա «ՀԺ»-ում եւ «Առավոտում» ավելի շատ բացասական հիշատակումներ են եղել: Փոխարենը «Հայկական ժամանակը» դարձել է «Իմպիչմենտի», «Նոր ժամանակների», «Հանրապետության» նախընտրական քարոզչության գլխավոր ամբիոններից մեկը: Բացի դրական լուսաբանումից, այս ուժերին նաեւ թերթային տարածք է տրամադրվել անվճար նախընտրական հայտարարությունների համար:
«Ա1+»-ին հարցին, թե արդյո՞ք ընտրական օրենսգրքի խախտում չէ, երբ օրը 7 անգամ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը տարբեր միջոցառումների է մասնակցել եւ բոլորն էլ լուսաբանվել է, այն դեպքում, երբ օրենսգրքով հստակ նշվում է, որ պետական պաշտոնյան, որը նաեւ պատգամավորության թեկնածու է, պետք է հնարավորինս սահմանափակի պաշտոնեական գործունեությունը եւ միայն պետական ու պաշտոնական հանդիպումները, նաեւ աղետների դեպքում պաշտոնյայի գործունեությունը լուսաբանվի:
Բորիս Նավասարդյանը նկատեց, որ այստեղ ոչ այնքան ԶԼՄ-ների մեղավորությունն է, այլ օրենքի թերությունը, եւ նոր խորհրդարանում կբարձրացվի օրենսդրական փոփոխության, շտկման հարցը՝ հ/կ-ների միջոցով: «Բայց իհարկե ՀՀԿ-ն չարաշահել է վարչական ռեսուրսը. ամբողջ աշխարհում ընդունված է նախընտրական շրջանում սահմանափակել ակտիվ պաշտոնեական գործունեությունը, մեզ մոտ հակառակն է»:
Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք ուղիղ եթերում Տիգրան Կարապետովիչի խոստովանությունը հեռուստացույցի տեսքով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ օրենքի խախտում չէ եւ պատասխանատվություն չի ենթադրում, Բորիս Նավասարդյանն ասաց, որ այստեղ էլ հստակ չէ. բարեգործությունը եւ ընտրարշավը սահմանազատված չեն, եւ եթե ընտրելու խոստում տալու դիմաց տրված ընտրակաշառքը ձեռքում չես բռնել, չես կարոս ոչինչ ապացուցել: Իսկ նախընտրական փուլում ԶԼՄ-ների աշխատանքը Բորիս Նավասարդյանը նախորդների համեմատությամբ դրական գնահատեց:
ԵՎ ՈՉ ՄԻ ԿԻՆ
Մեծամասնական ընտրակարգով ԱԺ 41 տեղերի համար մրցակցող 119 թեկնածուներից ընդամենը 5-ն էին կին, բայց եւ նրանցից որեւէ մեկը չի ընտրվել:
Պատգամավոր դառնալու համար թիվ 11 ընտրատարածքում մրցում էր ՕԵԿ-ական ...ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում կրկին ոչ ֆուտբոլային հաշիվ գրանցվեց: «Միկան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Սուրեն ...ԶԵԲԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը արդյունավետ խաղ է ցուցադրել` Կրասնոդարի «Կուբանի» փոխարինողների կազմում 3 գնդակ ուղարկելով «Զենիթի» դարպասը: Թեեւ Զեբելյանի հիանալի խաղ է ցուցադրել, ...ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՞ՐԸ
Հայաստանի երիտասարդական կուսակցության ԵԿ Կենտրոնական խորհուրդը այսօր ցավով արձանագրել է, որ «փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»: «Մեր գնահատմամբ, հենց այս խորհրդարանն է լինելու Հայաստանի ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ
Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով:
«Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայ գրոսմայստեր Վալդիմիր Հակոբյանը «Ուրալի» կազմում դարձել է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության փոխչեմպիոն: Վերջին 9-րդ տուրում «Ուրալը» 2.5:3.5 հաշվով զիջել է «Տոմսկ-400»-ին, որը դարձել է չեմպիոն: ...ԱԴԻԲԵԿՅԱՆՆ Է ԼԱՎ ՍՈՑԻՈԼՈ՞Գ, ԹԵ՞ ՁԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԿԱՐՈՂ ԵՆ ՀԻՆԳ ՏԱՐԻ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆԵԼ»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը որպես քաղաքացի գոհ չէ ԱԺ ընտրությունների արդյունքներից, քանի որ ընտրողների «25 տոկոս ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԱՐՓԱՆ
Մայիսի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21012» մակնիշի 05ՍՍ012 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարներ քայլեր ձեռնարկեցին նախկինում եղած թերությունները հասցեագրելու նպատակով, սակայն ի վիճակի չեղան լիարժեք կերպով հետեւողական ...«ՀԺԿ-Ն ՇԱՏ ՇԱՏԵՐԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ Է»
«ՀԺԿ-ի գնահատականը հստակ է` ընտրությունները չեն կարող համարվել ազատ, արդար եւ թափանցիկ: Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»,- այսօր պաշտոնապես հայտարարեց ՀԺԿ նախագահ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության արժեքների եւ կիրառման մեր ընկալմանը: Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության ընտրած ուղու վերաբերյալ»,- ...ԲՀԿ-Ն ԲՈՂՈՔԵԼ Է
Թիվ 14 ընտրատարածքում քվեարկության արդյունքները բողոքարկվել են: 14-րդ ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական Արագած Ախոյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: ...ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ «ՍՏՎԵՐՆԵՐԸ» ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ընտրությունները դիտարկող տեղական դիտորդների ամենամեծ խումբը, որը ներկայացնում էր «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, այսօր ներկայացրեց իր դիտարկման արդյունքների նախնական տարբերակը: Վերջնականը ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԷԻՆ
Թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել 46 դիմում- բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:
Նախարարը շնորհավորեց դեսպանին ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿՅԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՓՈՐՁԵԼ Է ԳԱՅԹԱԿՂԵԼ ՀԺԿ-Ի ԱՆԴԱՄԻՆ
«Ստեփանավանի Շահնազար գյուղում ընտրություններն ընթացել են ահաբեկության մթնոլորտում: Ընտրությունների ավարտին գյուղապետն ինձ համոզում էր, թե ամոթ է, որ գյուղից այսքան քիչ մարդ է մասնակցել ընտրություններին: ...ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ` ՀԱՅԵՐԻՆ
Վրաստանի օմբուդսմենի աշխատակազմի փաքրամասնությունների հարցերով պատասխանատու Բեկա Մինդիաշվիլին գտնում է, որ այսօր Վրաստանում վիճելի համարվող 6 հայկական եկեղեցիներ (5-ը` Թիֆլիսում, 1-ը` Ախալցխայում) պետք ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՇԱԴԻՐ ԿԼԻՆԻ
Հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ են գտել մի շարք հրապարակումներ այն մասին, որ մայիսի 12-ին, որպես վկա, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է հրավիրվել Լեւոն Ղուլյանը, եւ նախնական տվյալներով` ...ՀՀԿ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախընտրական շրջանի լուսաբանումը երկու մասի կարելի է բաժանել. սկբնական շրջանում ավելի հավասարակշված եւ համաչափ են ԶԼՄ-ները լուսաբանել գրեթե բոլոր կուսակցությունների գործունեությունը, ...ՆԻԿՈԼԸ ՀԻՎԱ՞ՆԴ
Մայիսի 13-ին Օպերայի հրապարակում «Իմպիչմենտ» դաշինքի հրավիրած հանրահավաքում Փաշինյան Նիկոլը հայտարարել է, թե նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունում տպագրվել է 400 հազար անձնագիր՝ ՀՀ Ազգային ...ԱԿԱՆԸ ՊԱՅԹԵԼ Է
Մայիսի 13-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրված ոտքով իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնված Կարեն Գեւորգյանը: Օպերատիվ խումբը պարզել է, որ վերջինս ...ՀՂԻ ԿԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋԸ
Բացահայտվել է 19-ամյա Մերի Մաթեւոսյանի սպանությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, որ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մերի Մաթեւոսյանին սպանել ...ՍԷՖԻԼՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Վերաքննիչ դատարանը մայիսի 14-ին, ժամը 14.30-ին պետք է լսեր «Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը: Նշանակված ժամին, Սէֆիլյանի ...«ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Լեւոն ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ԱՅԼ ԵՐԳԵԼՈՒ Է
Տիգրան Կարապետյանը ԱԼՄ-ի ուղիղ եթերում ուղղակի խոստովանեց, որ ընտրակաշառք է բաժանել. նա բառացիորեն հայտարարեց, որ փակելու է «Շագեքարշը», որովհետեւ մարդիկ անշնորհակալ են, վերցնում են հեռուստացույցները ...«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում այսօր կայացավ վերջին հանդիպումը, որտեղ մրցեցին «Բանանցը» եւ «Արարատը»: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում, սակայն այն կայացավ «Նաիրի» ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը աշխատանքի է հրավիրում թարգմանչի` ինտերնետային էջի նյութերը հայերենից անգլերեն թարգմանելու համար: Համակարգչի իմացությունը պարտադիր է: Մանրամասների համար զանգահարել 58-54-27 հեռախոսահամարով:ՀՊԱՐՏ ԵՆ
«Մենք հպարտ ենք, որ այդ բարելավմանը նպաստել է մեր գործակցությունը կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ, եւ բարձր ենք գնահատում ընտրական համակարգի շատ պաշտոնատարների անկողմնակալությունը», -ասում ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

