
«ՀԺԿ-Ն ՇԱՏ ՇԱՏԵՐԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ Է»

«ՀԺԿ-ի գնահատականը հստակ է` ընտրությունները չեն կարող համարվել ազատ, արդար եւ թափանցիկ: Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»,- այսօր պաշտոնապես հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ-ին ձայն տվողներին Ստեփան Դեմիրճյանը վստահեցրեց. որ ԿԸՀ-ի հրապարակած թվերը չեն արտացոլում իրականությունը:
Նա արձանագրեց, որ այս ընտրություններն աննախադեպ էին ընտրակաշառքներ բաժանելու առումով: Համեմատելով նախորդ ընտրությունների հետ` նա ասաց.«Եթե խոսում են առաջընթացի մասին, ապա պետք է ասել, որ կեղծիների հարցում այս ընտրություններն մի քայլ առաջ էին»:
Ստեփան Դեմիրճյանի կարծիքով գործող վարչակարգը ընտրությունները կեղծելով երկու խնդիր է լուծել. «Ամեն ինչ արվել է, որ խորհրդարանում չհայտնվի ՀԺԿ-ն, եւ երկորդ նպատակը հեռահար է` փորձում են թուլացնել նախագահի հնարավոր թեկնածուներին: ՀԺԿ-ն շատ շատերի կորկորդում է եւ մշտապես թիրախ է եղել: Տարիներ շարունակ ՀԺԿ-ի նկատմամբ սեւ P.R. է իրականացվել, ՀԺԿ-ի դեմ հեռուստաընկերություններ են աշխատել»:
2008թ.-ի նախագահի ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու որոշում ՀԺԿ-ն դեռ չի կայացրել: «Այս պահին դրա ժամանակը չէ»,- ասաց ՀԺԿ նախագահը: ՀԺԿ-ն չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ ցավ արձնագրեց, որ այդ կեղծիքներին իշխանությունները մասնակից դարձրեցին սոցիալապես անպահով խավին:«Այս անգամ տվել են բաժանված փողին համարժեք արդյունք, որովհետեւ բնակչությունը եղել է ահաբեկված»,- ասաց պարոն Դեմիրճյանը:
Այն , որ բնակչությունն ինքն է կաշառք պահանջում, ՀԺԿ առաջնորդը համարում է իշխանության մեղքը, որի քաղաքականությունը երկիրն ու ժողովրդին հասցրել է սոցիալապես այսպիսի վիճակի: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀԺԿ անդամններն վաճառել են իրենց տեղերը, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Լուրեր էին տարածել, թե հանձնաժողովի անդամներին իրենց տեղերը վաճառելու համար 5 հազար դոլար են առաջարկել: Այս պահին ես չեմ կարող հերթել այդ լուրերը, սակայն վստահեցնում եմ, որ եթե հաստատվեն, ապա այդ մարդիկ կհեռացվեն ՀԺԿ-ից»:
ՀԺԿ-ը առաջնորդը նաեւ չբացառեց, որ հանրահավաքներ կանցկացվեն, սակայն նշեց, որ դրանք ինքնանպատակ չպետք է լինեն: ՀԺԿ-ն դեռ քննարկում է նաեւ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հարցը: Անդրադառնալով մայիսի 12-ի վերաբերյալ միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականներին` Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Առաջին անգամ չէ, երբ դիտորդները աշխարհաքաղաքական շահն են հետապնդում ավելի, քան ժողովրդավարությունը: Բայց նաեւ ուզում եմ ասել, ես հասկանում եմ դիտորդներին: Արտաքուստ թվում է, թե ամեն ինչ նորմալ է: Բայց ես բազմիցս եմ ասել, որ այդ ճնշումները առերեւույթ չեն երեւում: Բայց շատ դեպքերում էլ ամեն ինչ շատ բացահայտ է արվում: Այս անգամ ամեն ինչ տեղի է ունեցել ընտրատեղամասից դուրս: Իշխանությունը ամեն ինչ կազմակերպել էր շատ լավ եւ գործում էր հստակ մշակված ցանց»: Լրագրողները պարոն Դեմիրճյանից փորձեցին պարզել, թե ինչպես են գնահատում այն փաստը, որ ընտրություններից դժգոհ են ոչ միայն խորհրդարանում չհայտնված ուժերը, այլեւ հայտնվածները` մասնավորապես` ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն: «Նրանք ինչի՞ց են դժգոհ: Բոլորն էլ գիտեն, թե որ կուսակցություններն են կաշառք բաժանել, գոնե բաժանողները թող սուս մնան»,- ասաց նա:
ԵՎ ՈՉ ՄԻ ԿԻՆ
Մեծամասնական ընտրակարգով ԱԺ 41 տեղերի համար մրցակցող 119 թեկնածուներից ընդամենը 5-ն էին կին, բայց եւ նրանցից որեւէ մեկը չի ընտրվել:
Պատգամավոր դառնալու համար թիվ 11 ընտրատարածքում մրցում էր ՕԵԿ-ական ...ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում կրկին ոչ ֆուտբոլային հաշիվ գրանցվեց: «Միկան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Սուրեն ...ԶԵԲԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը արդյունավետ խաղ է ցուցադրել` Կրասնոդարի «Կուբանի» փոխարինողների կազմում 3 գնդակ ուղարկելով «Զենիթի» դարպասը: Թեեւ Զեբելյանի հիանալի խաղ է ցուցադրել, ...ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՞ՐԸ
Հայաստանի երիտասարդական կուսակցության ԵԿ Կենտրոնական խորհուրդը այսօր ցավով արձանագրել է, որ «փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»: «Մեր գնահատմամբ, հենց այս խորհրդարանն է լինելու Հայաստանի ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ
Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով:
«Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայ գրոսմայստեր Վալդիմիր Հակոբյանը «Ուրալի» կազմում դարձել է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության փոխչեմպիոն: Վերջին 9-րդ տուրում «Ուրալը» 2.5:3.5 հաշվով զիջել է «Տոմսկ-400»-ին, որը դարձել է չեմպիոն: ...ԱԴԻԲԵԿՅԱՆՆ Է ԼԱՎ ՍՈՑԻՈԼՈ՞Գ, ԹԵ՞ ՁԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԿԱՐՈՂ ԵՆ ՀԻՆԳ ՏԱՐԻ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆԵԼ»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը որպես քաղաքացի գոհ չէ ԱԺ ընտրությունների արդյունքներից, քանի որ ընտրողների «25 տոկոս ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԱՐՓԱՆ
Մայիսի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21012» մակնիշի 05ՍՍ012 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարներ քայլեր ձեռնարկեցին նախկինում եղած թերությունները հասցեագրելու նպատակով, սակայն ի վիճակի չեղան լիարժեք կերպով հետեւողական ...«ՀԺԿ-Ն ՇԱՏ ՇԱՏԵՐԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ Է»
«ՀԺԿ-ի գնահատականը հստակ է` ընտրությունները չեն կարող համարվել ազատ, արդար եւ թափանցիկ: Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»,- այսօր պաշտոնապես հայտարարեց ՀԺԿ նախագահ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության արժեքների եւ կիրառման մեր ընկալմանը: Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության ընտրած ուղու վերաբերյալ»,- ...ԲՀԿ-Ն ԲՈՂՈՔԵԼ Է
Թիվ 14 ընտրատարածքում քվեարկության արդյունքները բողոքարկվել են: 14-րդ ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական Արագած Ախոյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: ...ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ «ՍՏՎԵՐՆԵՐԸ» ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ընտրությունները դիտարկող տեղական դիտորդների ամենամեծ խումբը, որը ներկայացնում էր «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, այսօր ներկայացրեց իր դիտարկման արդյունքների նախնական տարբերակը: Վերջնականը ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԷԻՆ
Թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել 46 դիմում- բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:
Նախարարը շնորհավորեց դեսպանին ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿՅԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՓՈՐՁԵԼ Է ԳԱՅԹԱԿՂԵԼ ՀԺԿ-Ի ԱՆԴԱՄԻՆ
«Ստեփանավանի Շահնազար գյուղում ընտրություններն ընթացել են ահաբեկության մթնոլորտում: Ընտրությունների ավարտին գյուղապետն ինձ համոզում էր, թե ամոթ է, որ գյուղից այսքան քիչ մարդ է մասնակցել ընտրություններին: ...ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ` ՀԱՅԵՐԻՆ
Վրաստանի օմբուդսմենի աշխատակազմի փաքրամասնությունների հարցերով պատասխանատու Բեկա Մինդիաշվիլին գտնում է, որ այսօր Վրաստանում վիճելի համարվող 6 հայկական եկեղեցիներ (5-ը` Թիֆլիսում, 1-ը` Ախալցխայում) պետք ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՇԱԴԻՐ ԿԼԻՆԻ
Հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ են գտել մի շարք հրապարակումներ այն մասին, որ մայիսի 12-ին, որպես վկա, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է հրավիրվել Լեւոն Ղուլյանը, եւ նախնական տվյալներով` ...ՀՀԿ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախընտրական շրջանի լուսաբանումը երկու մասի կարելի է բաժանել. սկբնական շրջանում ավելի հավասարակշված եւ համաչափ են ԶԼՄ-ները լուսաբանել գրեթե բոլոր կուսակցությունների գործունեությունը, ...ՆԻԿՈԼԸ ՀԻՎԱ՞ՆԴ
Մայիսի 13-ին Օպերայի հրապարակում «Իմպիչմենտ» դաշինքի հրավիրած հանրահավաքում Փաշինյան Նիկոլը հայտարարել է, թե նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունում տպագրվել է 400 հազար անձնագիր՝ ՀՀ Ազգային ...ԱԿԱՆԸ ՊԱՅԹԵԼ Է
Մայիսի 13-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրված ոտքով իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնված Կարեն Գեւորգյանը: Օպերատիվ խումբը պարզել է, որ վերջինս ...ՀՂԻ ԿԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋԸ
Բացահայտվել է 19-ամյա Մերի Մաթեւոսյանի սպանությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, որ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մերի Մաթեւոսյանին սպանել ...ՍԷՖԻԼՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Վերաքննիչ դատարանը մայիսի 14-ին, ժամը 14.30-ին պետք է լսեր «Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը: Նշանակված ժամին, Սէֆիլյանի ...«ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Լեւոն ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ԱՅԼ ԵՐԳԵԼՈՒ Է
Տիգրան Կարապետյանը ԱԼՄ-ի ուղիղ եթերում ուղղակի խոստովանեց, որ ընտրակաշառք է բաժանել. նա բառացիորեն հայտարարեց, որ փակելու է «Շագեքարշը», որովհետեւ մարդիկ անշնորհակալ են, վերցնում են հեռուստացույցները ...«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում այսօր կայացավ վերջին հանդիպումը, որտեղ մրցեցին «Բանանցը» եւ «Արարատը»: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում, սակայն այն կայացավ «Նաիրի» ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը աշխատանքի է հրավիրում թարգմանչի` ինտերնետային էջի նյութերը հայերենից անգլերեն թարգմանելու համար: Համակարգչի իմացությունը պարտադիր է: Մանրամասների համար զանգահարել 58-54-27 հեռախոսահամարով:ՀՊԱՐՏ ԵՆ
«Մենք հպարտ ենք, որ այդ բարելավմանը նպաստել է մեր գործակցությունը կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ, եւ բարձր ենք գնահատում ընտրական համակարգի շատ պաշտոնատարների անկողմնակալությունը», -ասում ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

