
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարներ քայլեր ձեռնարկեցին նախկինում եղած թերությունները հասցեագրելու նպատակով, սակայն ի վիճակի չեղան լիարժեք կերպով հետեւողական լինել իրենց կողմից հայտնած մտադրությանը. այն է` անցկացնել ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան, եւ որոշ հարցեր չհասցեագրված են մնում:
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների` Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) հանդիսանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը: Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվում է նախքան ընտրական գործընթացի ավարտը, այդ թվում` վերջնական արդյունքների ամփոփումը եւ հայտարարումը, ընտրությունների օրվանը հաջորդող հնարավոր բողոքների ու բողոքարկումների վարույթը եւ Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների աշխատանքի մեկնարկը:
Ընտրությունները գնահատվում են ելնելով ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման այլ միջազգային չափանիշներից եւ ազգային օրենսդրությունից: Ընտրությունների վերջնական գնահատականը մասնակիորեն կախված կլինի ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից: ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ը կներկայացնի համակողմանի ամփոփիչ զեկույց` ներառյալ հնարավոր բարեփոխումների համար նախատեսված առաջարկությունները, ընտրական ողջ գործընթացի ավարտից մոտավորապես երկու ամիս անց: ԵԽ ԽՎ-ը իր զեկույցը կներկայացնի մայիսի 24-ին` մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
ԸՄԴԱ-ում ներկայացված հաստատությունները պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքացիական հասարակությանը ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում:
ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007թ. մայիսի 12-ի ընտրությունները բարելավում ցուցաբերեցին եւ մեծամասամբ անցկացվեցին ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ այլ միջազգային չափանիշների համաձայն: Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարներ քայլեր ձեռնարկեցին նախկինում եղած թերությունները հասցեագրելու նպատակով, սակայն ի վիճակի չեղան լիարժեք կերպով հետեւողական լինել իրենց կողմից հայտնած մտադրությանը. այն է` անցկացնել ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան, եւ որոշ հարցեր չհասցեագրված են մնում:
Ընտրական օրենսգիրքը զգալի փոփոխվել եւ կատարելագործվել էր 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր եւ լավ հիմք է ապահովում հիրավի ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման համար, չնայած որոշ թերությունների առկայությանը: Փոփոխված Ընտրական օրենսգիրքը պարզաբանում է մի շարք երկիմաստ դրույթների իրագործումը, ինչպես նաեւ իրավական պահանջները չպահպանելու հետեւանքները: Ընտրական մարմինները, ընդհանուր առմամբ, արդյունավետ աշխատեցին նախընտրական փուլում եւ տեխնիկապես լավ հագեցած եւ պատրաստված էին ընտրությունների օրվան:
Թեկնածուների գրանցումը ներառական իրականացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) եւ Ընտրատարածքային հանձնաժողովների (ԸԸՀ-եր) կողմից: Նախընտրական գործընթացի մյուս դրական կողմերն են`
ԿԸՀ-ն շարունակական ջանքեր է գործադրել ընտրական ընթացակարգերի թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ, ինչպես օրինակ կանոնավոր կերպով անցկացվող մամլո ճեպազրույցների եւ կայքում կարեւոր տեղեկատվության տեղադրման ձեւով:
Ընտրական մարմինների պաշտոնյաների համար կազմակերպվեցին վերապատրաստումներ զգալի մասով, եւ ընտրողների հետ տարվեցին աշխատանքներ:
Առաջին անգամ առկա էր կենտրոնացված եւ համակարգչային ընտրողների ռեգիստր: Ոստիկանությունը` որպես իրավասու մարմին, ակտիվորեն միջոցներ ձեռնարկեց (ԿԸՀ-ի եւ այլոց հետ համատեղ) անճշտություններն ուղղելու եւ ընտրացուցակների ճշգրտման գործում ընտրազանգվածին ուղղակիորեն ներգրավվելու ուղղությամբ` հեռախոսային թեժ գծերի միջոցով եւ ընտրացուցակները ԿԸՀ-ի կայքում նախապես հրապարակելով:
Ակներեւ եւ դինամիկ քարոզչություն է նկատվել թե համամասնական եւ թե մեծամասնական ընտրակարգերով առաջադրված շատ թեկնածուների կողմից, որն անցավ թույլատրելի միջավայրում:
Լրատվամիջոցները ընդարձակ կերպով լուսաբանել են ընտրությունները` ակնհայտորեն ճիգ գործադրելով հնարավորություն ընձեռել կուսակցությունների եւ թեկնածուների մեծ մասին հղել իրենց ուղերձները, թեեւ լուսաբանումը մեծամասամբ զուրկ էր քննադատական տեսակետների:
Հանրային լրատվամիջոցները կատարել են պաշտոնական քարոզարշավի ընթացքում անվճար եթերաժամ տրամադրելու իրավական պահանջները:
Ընտրապայքարում կանանց ներգրավվածությունը բարերավվել է` փոփոխված Ընտրական օրենսգրքին համապատասխան, ըստ որի կանայք պետք է կազմեն յուրաքանչյուր համամասնական ընտրակարգով մրցակցող կուսակցության/դաշինքի ցուցակի առնվազն 15 տոկոսը եւ ցուցակում զբաղեցնեն նվազագույնը յուրաքանչյուր տասներորդ տողը:
Այնուամենայնիվ, հետեւյալ հարցերը մտահոգության տեղիք տվեցին`
Ընտրությունների շուրջ կանոնակարգող իրավական դաշտում բացեր են պահպանվում:
Ընտրական գործընթացի կարեւոր կողմերը, ինպիսիք են վաղաժամ քարոզչությունը եւ հնարավոր ընտրակաշառքները, հասցեագրող առկա կանոնակարգերը չեն իրագործվում:
Բոլոր մակարդակներում քաղաքական եւ գործարար շահերի միահյուսումը մտահոգիչ է, հատկապես քարոզչական միջոցների թափանցիկությանը եւ հայտարարագրմանը վերաբերող համեմատաբար թույլ դրույթների եւ իրագործման համատեքստում:
Ընտրական գործընթացը կարգավորելու եւ անկանոնություններն ուղղելու կանոնակարգող մեխանիզմները հիմնականում կրավորական էին: Հանրության կողմից ի հայտ բերված մտահոգություններին, ընդհանուր առմամբ, ընթացք չի տրվել պաշտոնական բողոքների բացայակության պատճառով:
Բողոքների եւ բողոքարկման գործընթացները բացահայտեց իրավական դաշտում առկա անհամապատասխանությունները եւ հակասական տարրերը:
ԸԸՀ ղեկավար ,եռյակներումե (նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար) գերակշռում էին Հանրապետական կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները եւ նախագահի կողմից նշանակված անձինք, որը հարցականի տակ է դնում հավասարակշիռ կազմ ունենալու սկզբունքը, ինչպես նախատեսված է Ընտրական օրենսգրքի դրույթներով:
Մեծամասնական ընտրապայքարը բնորոշվեց թեկնածուների ցածր թվով` միջինում երեքից մի փոքր ավելի ըստ ընտրատարածքի: 41 ընտրատարածքներից յոթն ունեն միայն մեկ թեկնածու:
Իշխող կուսակցության եւ պետության տարանջատումը կարծես թե այնքան ակնհայտ չէր քարոզարշավի որոշ կարեւոր տարրերում, որոնցից ամենացայտունը Հանրապետական կուսակցության ընտրարշավի համակցումն էր Հայկական բանակի տասնհինգամյակին նվիրված, ավելի երկար տեւողություն ունեցող արշավի հետ, որը կազմակերպված էր Պաշտպանության նախարարության հովանու ներքո:
Թերթում տպագրված բացասական հոդվածները, որոնք վերաբերում էին ընդդիմադիր կուսակցության առաջնորդի գաղտնալսված մասնավոր մեկնաբանություններին, եւ որպես լուրջ քրեական գործողություն` նշված մեկնաբանությունների վերաբերյալ նախագահի կողմից հնչեցված հաջորդիվ դիտողությունները, բացասական տարր ներմուծեցին քարոզարշավի մթնոլորտի մեջ:
Որոշ բռնության դեպքեր տեղի ունեցան քարոզարշավի ընթացքում, որոնք կարծես թե զգալի ներգործություն չունեցան ողջ ընտրական մթնոլորտի վրա: Ընտրությունների օրը քվեարկությունն անցավ հիմնականում հանգիստ միջավայրում: Քվեարկության անցկացումը դրական կերպով գնահատվեց դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում (94 տոկոս):
ՏԸՀ անդամների վերապատրաստումն ակնհայտ էր այն առումով, որ ՏԸՀ- երն ընդհանուր առմամբ հետեւում էին ընթացակարգերին, այդ թվում` ընտրողի անձը հաստատելու հետ կապված աշխատանքները: Տեղական դիտորդները ներկա էին տեղամասերի 82 տոկոսում: Բացահայտված խնդիրները ներառում են` ոչ լիազորված անձանց ներկայությունը տեղամասերում (17 տոկոս), մարդկանց կուտակումներ (14 տոկոս) եւ խնդիրներ կապված գաղտնի քվեարկության հետ` պայմանավորված քվեախուցերի կառուցվածքային առանձնահատկությունից (17 տոկոս):
Առավել դիտումնավոր բույթի խնդիրներ երեւան եկան երկրի որոշ մասերում: Դիտարկվել են լարվածության որոշ դեպքեր` պայմանավորված վստահված անձանց կամ ոչ լիազորված անձանց վարվելակերպով:
Թվով երկու ԸԸՀ-րի մակարդակով դիտարկվել են մեկ անգամից ավել քվեարկելու դեպքեր, ինչպես նաեւ բացահայտվել են կեղծիքների հավանական դեպքեր:
Քվեների հաշվման գործընթացը հիմնականում իրականացվեց ընթացակարգերին համաձայն, սակայն դիտարկված տեսամասերի 17 տոկոսում աշխատանքների կազմակերպման առումով սահմանված պահանջները հանգեցրեցին դժվարությունների եւ ԸՄԴԱ-ի դիտորդների գնահատակին հաշվման գործընթացի վերաբերյալ. այն է` վատ կամ շատ վատ: Մի շարք դիտարկումներում (6 տոկոս) քվեարկողների կատարած ընտրությունը քվեաթերթիկի վրա կամ չէր հայտարարվում, կամ ցույց չէր տրվում ներկաներին, կամ էլ ընտրապայքարի մասնակիցների արդյունքները չէին հրապարակվում: Դժվարություններ կապված արձանագրությունները կազմելու հետ դիտարկվել են ՏԸՀ-րի 20 տոկոսում, եւ կոպիտ սխալներ` տեղամասերի 8 տոկոսում:
Առնվազն երեք ԸԸՀ-րում ՏԸՀ-րը լրացրել են արձանագրությունները ԸԸՀ-րի տարածքում` դրանով իսկ ներկայացնելով ընթացակարգերի խախտում եւ արդյունքների կեղծման հավանականություն:
Արդյունքների դիտումնավոր կեղծում է դիտարկվել չորս տեղամասում եւ դրա փորձ` երկու տեղամասերում:
Քանի որ ԸՄԴԱ-ը չունի արդյունքների ամփոփման ամբողջական պատկերը, որը պայմանավորված է արդյունքների ամփոփման դանդաղությամբ` թեեւ օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածի շրջանակում, ԸՄԴԱ-ի դիտորդները արձանագրել են ընթացակարգային եւ տեխնիկական սխալներ:
Մտահոգիչ երկու հարց է նաեւ արձանագրվել ԸՄԴԱ-ի կողմից, որոնք ազդեցություն չունեցան ընտրական գործընթացի վրա.
Հայկական իշխանությունների կողմից վերջին պահին վիզաների մերժմամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻ դիտորդներին, որոնք տրամադրվել էին ԵԱՀԿ անդամ պետություններից մեկի (Թուրքիա) կողմից, Հայաստանը խախտել է 1990թ. ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթում ամրագրված պարտավորությունը, ըստ որի դիտորդները հրավիրվում են ցանկացած այլ ԵԱՀԿ անդամ պետությունից:
Ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ը քննադատություն է ստացել իշխանություններից, ներառյալ հանրային գրավոր հայտարարություններում, որոնք հարցականի տակ էին դնում թե հայտնաբերումների ճշտությունը եւ թե մեթոդաբանությունը: ԸՄԴԱ-ը համաձայն չէ նման քննադատության հետ եւ պաշտպանում է ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ի երրորդ միջանկյալ զեկույցում ամփոփված հայտնաբերումները:
ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐ
Ընդհանուր տեղեկություններ
2007թ. մայիսի 12-ի ընտրություններին ընտրվում էին Ազգային ժողովի (խորհրդարան) 131 մանդատները: Ազգային ժողովի անդամներն ընտրվում են հնգամյա ժամկետով:
Կուսակցությունների/դաշինքների համամասնական ընտրակարգի ցուցակների հիման վրա ընտրվում է իննսուն մանդատ, եւ միամանդատ ընտրատարածքներում 41-ը` մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով մրցակցելու դեպքում կուսակցությունը պետք է անցնի վավեր քվեների 5 տոկոսի սահմանը, իսկ դաշինքը` 7 տոկոսի սահմանը: Մեծամասնական ընտրակարգով մրցակցելու դեպքում հաղթում է առավելագույն թվով ձայներ հավաքած թեկնածուն (մեծամասնության սկզբունքով):
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախորդ ընտրությունները` 2003թ., 1999թ., 1998թ., եւ 1996թ., գնահատվել են որպես անհամապատասխան ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման այլ միջազգային չափանիշներին:
Քաղաքական լանդշաֆտում տեղ գտած փոփոխություններն ազդեցություն ունեցան 2007 թվականի ընտրապայքարի վրա: Այս ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետական կուասկցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Միավորված Աշխատանքային Կուսակցությունը չմտան ընտրարշավ որպես կոալիցիա, թեեւ նրանք գործընկերներ էին կառավարությունում, մինդեռ 2006 թվականին ,Օրինաց երկիրե կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայի կազմից: Նոր քաղաքական ուժեր երեւան եկան. նկատելի էր »Բարգավաճ Հայաստանը«, մինչդեռ մյուսները ընկան անգործության գիրկը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Հանրապետական կուսակցության առաջնորդը, հանկարծամահ եղավ մարտի 25-ին: Մարտի 26-ին Սերժ Սարգսյանը ստանձնեց կուսակցության
Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ հայտարարություն առաջնորդի գործառույթները, իսկ ապրիլի 4-ին նախագահ Ռ. Քոչարյանը նրան վարչապետ նշանակեց:
Իրավական դաշտը Հայաստանում ընտրությունների շուրջ օրենսդրական դաշտը հիմնականում կանոնակարգվում է Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով: Օրենսգիրքը զգալիորեն փոփոխվել է Ազգային ժողովի 2003 թվականի ընտրություններից ի վեր եւ լավ հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Այնուամենայնիվ, ընտրությունները կարգավորող իրավական դաշտում բացեր են պահպանվում, ինչպես նաեւ առկա էին բացթողումներ գոյություն ունեցող որոշ օրենսդրական դրույթները կատարելու մեջ: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է պետության աջակցությունը եւ համագործակցությունը ընտրությունների քարոզչության անցկացումը հավասար հիմունքներով: Պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է թեկնածությունների գրանցումից հետո: Ընտրական օրենսգիրքը չի սահմանում, թե ինչն է քարոզչություն կազմում, եւ թե արդյոք ընտրությունների մասնակիցների կամ երրորդ կողմի կողմից քարոզչական միջոցառումների կամ դրամահավաքների անցկացումը թույլատրվում է նախքան քարոզարշավի համար նախատեսված ժամանակաշրջանը: ԿԸՀ-ը մերժել է վաղաժամ քարոզչության վերաբերյալ մի բողոք, որն ուղղված էր ,Օրինաց երկիրե կուսակցությանը դեմ եւ ներկայացվել էր մի ՀԿ-ի կողմից:
ԿԸՀ-ը գտավ, որ թռուցիկների բաշխումը քարոզչություն է հանդիսանում` նշելով, սակայն, որ վաղաժամ քարոզչությունն արգելող հստակ դրույթի բացակայությունը եւ քաղաքական արտահայտման եւ հավաքման սահմանադրական իրավունքը կանխեցին այն եզրակահանգումը, ըստ որի խախտում էր կատարվել: Ըստ Սահմանադրության` քաղաքական կուսակցության եւ քարոզչությանն ուղղված միջոցները պետք է բաց լինեն, սակայն նկատվել են թերություններ հայտարարագրման, հաշվետվության եւ ընդհանուր վերահսկողության մեջ: Վաղաժամ եւ անուղղակի քարոզչությունն արգելող հստակ դրույթների բացայակությունը եւ կուսակցությունների ու քարոզչությանն ուղղված միջոցների վերաբերյալ կանոնակարգման իրագործման հարցում թերությունների առկայությունը գործունեության շրջանակ են թողնում, որպեսզի ընտրություններում մրցակիցները գերազանցեն քարոզչական միջոցների սահմանափակումները: Դա կարող է ձախողել Ընտրական օրենսգրքով ամրագրված քարոզչական միջոցների սահմանափակումների մտադրությունը: ԿԸՀ-ն իրավասություն չունի ստուգելու, թե արդյոք պարտադիր քարոզչական հիմնադրամից դուրս կուսակցությունը/թեկնածուն թերացել է համապատասխան ֆինանսական գործարքների հայտարարագրման մեջ: ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ի կողմից քաղաքական կուսակցությունների 2006 թվականի ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք մանրամասն չէին եւ չէին կարող բավարար հիմք ծառայել քարոզչությանն ուղղված միջոցների վերահսկման համար: »Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը հայտնել է, որ 2006 թվականին այն եկամուտ, ծախսեր կամ գույք բացառապես չի ունեցել:
Ընտրական օրենսգրքով արգելվում է կուսակցություններին եւ թեկնածուներին պաշտոնական քարոզարշավի ընթացքում ընտրողներին տալ կամ խոստանալ ապրանքներ կամ ծառայություններ, որը հայտնի է որպես »ընտրակաշառք«. կարծես թե հատուկ մտադրություն չի պահանջվում ընտրողի վրա ազդելու համար, որպեսզի այն խախտում համարվի: ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ն ուղղակիորեն արձանագրել է մի քաղաքական կուսակցության կողմից ապրանքների տրամադրման մի դրվագ, որը համապատասխանում էր քարոզարշավի ժամանակ արգելված վարվելակերպի իրավական սահմանմանը: լխավոր դատախազը տեղեկացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ին, որ դատախազությունը կգործի միայն այն դեպքերում, երբ ընտրողների վրա ազդելու մտադրություն ցուցաբերվի:
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն Էջ 6 Հայաստանի Հանրապետություն - Խորհրդարանական ընտրություններ 2007թ. Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ հայտարարություն Քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցները էական ուշադրություն են հատկացրել կառավարության գործունեությանը` հիմնականում այն սեւեռելով վարչապետ Ս. Սարգսյանի վրա: Այն ձեւով, ինչպես լրատվամիջոցներով ներկայացվել են երկրով մեկ իր հանրային ելույթները` հստակ չտարբերակելով որպես վարչապետ եւ Հանրապետական կուսակցության առաջնորդ նրա դերակատարությունները, կարծես թե հաստատեցին պաշտոնյաների կողմից քաղաքական քարոզարշավի անցկացման վերաբերյալ իրավական դրույթների կիրառման դժվարությունը:
Ընտրությունների նախապատրաստումը եւ անցկացումը
Ընտրական մարմինները կազմված են ԿԸՀ-ից, 41 ԸԸՀ-երից (41 մեծամասնական ընտրատարածքներին համապատասխան) եւ 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներից (ՏԸՀ-եր), որոնք կազմավորվել էին մինչեւ ապրիլի 27-ը:
Փոփոխված Ընտրական օրենսգիրքը ապահովում է ընտրական հանձնաժողովների առավել հավասարակշիռ կազմ. մեկ անդամ նշանակվում է նախագահի կողմից, մեկական` յուրաքանչյուր վեց խորհրդարանական խմբակցությունների եւ ,ժողովրդական պատգամավորե խմբի կողմից (որպես անկուսակցական ընտրված պատգամավորները) եւ մեկ ,դատական համակարգի ծառայողե: ոյություն ունի անդամների նշանակման աստիճանակարգ, որի դեպքում ԿԸՀ-ում յուրաքանչյուր ներկայացուցիչ առաջադրում է յուրաքանչյուր ԸԸՀ-ի մեկ անդամ, որն էլ իր հերթին առաջադրում է տվյալ ԸԸՀ-ի ներքո գտնվող յուրաքանչյուր ՏԸՀ-ի մեկ անդամ:
Նախընտրական ժամանակահատվածում ԿԸՀ-ը նկատելիորեն բարելավել է ընթացակարգերի արդյունավետությունը եւ թափանցիկությունը: Ընտրությունների համար բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կատարվել են սահմանված ժամանակահատվածում:
ԿԸՀ-ը սահմանել է կանոնավոր անցկացվող մամլո ճեպազրույցների ժամանակացույց եւ իր կայքում տեղադրել է իր կողմից հաշվի առնված բողոքների աղյուսակ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն` ըստ որոնց ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն ըստ ընտրատեղամասի, ԿԸՀ-ը տեղադրել է նոր համակարգչային ցանց, որը կապ է ապահովում ԸԸՀ-երի միջեւ:
ԸԸՀ-երը լավ պատրաստված էին ընտրություններին եւ ընդհանուր առմամբ աշխատում էին կոլեգիալ մթնոլորտում: Այնուամենայնիվ, ԸԸՀ-երի ղեկավար »եռյակներում«, որոնք չնայած ընտրվում են ԸԸՀ-ի կողմից, գերակշռում էին Հանրապետական կուսակցության, ՀՅԴ ներկայացուցիչները եւ նախագահի կողմից նշանակված անձինք: Դա հարցականի տակ է դնում հավասարակշիռ կազմ ունենալու սկզբունքը, ինչպես նախատեսվում է Ընտրական օրենսգրքի դրույթներով:
Երկու ԸԸՀ-երում անդամները հաստատեցին, որ »Օրինաց երկրի« կողմից նշանակված անդամը հեռացվել է ԸԸՀ-ի եռյակից, որովհետեւ այդ կուսակցությունն այժմ ընդդիմության մեջ է: Թիվ 17 ԸԸՀ-ի (Արտաշատ) եւ թիվ 19 ԸԸՀ-ի (Եղեգնաձոր) աշխատանքի վրա ազդեցություն է գործադրվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` դրանով իսկ խախտելով Ընտրական օրենսգրքով սահմանված անկախության մասին դրույթները: ՏԸՀ-երի ղեկավար ,եռյակներըե ավելի բազմազան կազմ ունեին, քան ԸԸՀ-ի ,եռյակներըե:
ՏԸՀ- երը մեծապես վերապատրաստվել են ընտրությունների օրվա համար եւ ընտրությունների օրվա ընթացակարգերը մանրամասն բացատրող նյութեր ստացել: ԿԸՀ-ը թողարկել է ընտրությունների օրվա ընթացակարգերն ընտրողներին բացատրող կարճամետրաժ հեռուստաֆիլմեր, որոնք հեռարձակվել են պաշտոնական քարոզարշավի ողջ ընթացքում: 2005 թվականին հաստատված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ոստիկանության վրա դրվեց ընտրացուցակները կազմելու պատասխանատվությունը: Այս ընտրությունների ժամանակ լրացուցիչ ջանքեր գործադրվեցին ոստիկանության եւ ԿԸՀ-ի, ինչպես նաեւ համայնքների ղեկավարների, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-երի կողմից` անճշտություններն ուղղելու համար (հիմնականում ավելորդ անունների եւ սխալ հասցեներում գրանցված ընտրողների նկատմամբ):
Ոստիկանությունը եւ ԿԸՀ-ը լրատվամիջոցներով բազմիցս կոչ են արել բնակչությանը համագործակցել ընտրացուցակներն ուղղելու հարցում, որոնք կարող էին ստուգվել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն Էջ 7 Հայաստանի Հանրապետություն - Խորհրդարանական ընտրություններ 2007թ. Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ հայտարարություն ԿԸՀ-ի կայքի միջոցով կամ ընտրատեղամասի տարածքում` սխալների մասին այնուհետեւ հայտնելով ընտրական իշխանություններին կամ ոստիկանության թեժ գծերի միջոցով:
Թեկնածուների գրանցումը ներառական էր: Դիմում ներկայացրած բոլոր քսանչորս կուսակցությունները եւ մեկ դաշինքը գրանցվեցին ԿԸՀ-ի կողմից, եւ ցուցակից ոչ մի անհատ թեկնածուի գրանցում չմերժվեց: Այն բանից հետո, երբ երկու կուսակցություններ դուրս եկան ընտրապայքարից, համամասնական ընտրակարգի ցուցակում մնացին քսաներկու կուսակցություն եւ մեկ դաշինք: Որպես մեծամասնական թեկնածու գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած 141 հոգուց 135-ը գրանցվեցին ԸԸՀ-երի կողմից: Հինգն ինքնաբացարկ հայտարարեցին նախքան գրանցումը, եւ մեկ մերժում արձանագրվեց փաստաթղթերը թերի կազմով ներկայացնելու պատճառով: րանցումից հետո սակավաթիվ ինքնաբացարկների (հիմնականում հաղթանակի հեռանկար չտեսնելով) եւ գրանցումից հանելու երկու դեպքերը հանգեցրեցին (տես ներքեւում) ընտրությունների օրը մեծամասնական ընտրակարգով ընդհանուր թվով 119 թեկնածուի մասնակցությանը` ըստ ընտրատարածքի միջինում երեքից պակաս:
Կուսակցություններից ոչ մեկը չի փորձել թեկնածու առաջադրել յուրաքանչյուր ընտրատարածքում (միայն Հանրապետական կուսակցությունն է փորձել ապահովել ներկայությունը ողջ երկրով): Փոխարենը, կուսակցություններից շատերը որոշեցին իրենց ռեսուրսները կենտրոնացնել համամասնական ընտրություններում: Առկա էին յոթ ընտրատարածքներ, որտեղ միայն մեկ թեկնածու էր եւ տասնմեկը` միայն երկու թեկնածուներով: Մեծամասնական ընտրապայքարը արտացոլեց ավելի շատ տեղական, քան համազգային քաղաքական դինամիկան:
Բողոքները եւ բողոքարկումները
Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս դատարանում բողոքարկել ընտրական հանձնաժողովների գործողությունները (կամ անգործությունը): Օրենսգրքով ԿԸՀ-ը եւ ԸԸՀ-երը պատասխանատու են վերանայել ստորադաս ընտրական հանձնաժողոնվերի գործողությունները: Այս առումով առկա է նկատելի պակաս` կանոնակարգման դաշտի վարման համար պատասխանատու ընտրական եւ այլ իշխանությունների ակնհայտ պասիվության եւ նախաձեռնության պակասի պատճառով. նրանք նշել են, որ քայլեր կձեռնարկեն միայն պաշտոնական բողոք ստանալու դեպքում:
Թեեւ ԿԸՀ-ի կողմից ստացված բողոքներն ընդհանուր առմամբ թափանցիկ են վարվել, որոշ պաշտոնական պատասխաններ (դրանք »որոշում« չեն հանդիսանում) բավարար կերպով չեն հիմնավորվել: Օրինակ` ի պատասխան »Օրինաց երկրի« կողմից ուղղված բողոքին, որ մի քաղաքապետ խախտել է պետական տարածքներն անվճար հիմունքներով որպես քարոզչության վայր տրամադրելու պահանջը, ԿԸՀ-ը հաստատել է պետական գույքի սահմանումը որպես կենտրոնական կառավարության եւ ոչ տեղական ինքնակառավարման գույք:4 Այնուամենայնիվ, դա հակասում է քարոզարշավի ընթացքում արդեն լայն տարածում գտած փորձին:
Սակավաթիվ բողոքներ են ներկայացվել ԸԸՀ-եր, սակայն դրանցից ոչ մեկը չի բավարարվել: Որոշ դեպքերում ԸԸՀ-ի եւ դատարանի որոշումները կամայական են եղել եւ ոչ հետեւողական: Դատարանը կարգադրեց թիվ 19 ԸԸՀ-ին գրանցումից հանել երկու թեկնածուի երրորդ թեկնածուի դիմումի հիման վրա: Այնուամենայնիվ, մեկ այլ դատարանի կողմից մերժվել է մի բողոք, որը պահանջով թիվ 39 ԸԸՀ-ը պետք է թեկնածուին գրանցումից հաներ (թեեւ չվիճարկելով բուն բողոքը) այն հիմունքների վրա, որ մրցակից թեկնածուն իրավասություն չի ունեցել դիմել դատարան թեկնածուին գրանցումից հանելու համար:
Ընտրական օրենսգրքի եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ընտրությունների շուրջ վեճերի մասին դրույթների համաձայն` ընտրությունների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները վերջնական են եւ ենթական չեն բողոքարկման, սակայն մայիսի 3-ին բողոքների վերաբերյալ կայացված վեց որոշումներում առաջին ատյանի դատարնը բողոքարկելու իրավունք է շնորհել` մեջբերելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի տարբեր դրույթներ:
Ավելին` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սահմանադրականությունը վիճելի է համարվել Սահմանադրական դատարանում:
Քարոզարշավի միջավայրը
Պաշտոնական քարոզարշավի շրջանում ակտիվ քարոզչություն նկատվեց ողջ երկրով համամասնական ընտրակարգով կուսակցություններից եւ մեծամասնական թեկնածուներից շատերի կողմից:
Քաղաքային եւ համայնքային իշխանությունները, գրեթե առանց բացառության, կատարել են քարոզչական նյութերի փակցման համար տեղեր հատկացնելու իրենց պարտականությունները: Նշված հատկացված տեղերում եւ առեւտրային հիմունքներով վարձակալած միջոցներով գովազդելուց զատ, տիրել է թույլատրելի մթնոլորտ, որտեղ տարբեր քաղաքական կուսակցություններ եւ որոշ մեծամասնական թեկնածուներ լայնորեն ներգրավվել են հանրային եւ մասնավոր շինությունների եւ կառույցների վրա պաստառների փակցման մեջ:
Պաշտոնական ընթացակարգի նկատմամբ առկա էր ճկուն մոտեցում. ԸԸՀ-երի կողմից ստացված եւ համապատասխան մարմիններին ուղարկված դիմումների հիման վրա քաղաքային եւ համայնքային իշխանությունները պետք է հավասար եւ անվճար հիմունքներով քաղաքական կուսակցություններին եւ թեկնածուներին տարածքներ տրամադրեն քարոզչական հանդիպումների անցկացման համար:
Այն դեպքերում, երբ փոխարենը կուսակցությունները կամ թեկնածուներն ուղղակիորեն դիմել են քաղաքային եւ համայնքային իշխանություններին, դա ակնհայտորեն հաստատվել է ԸԸՀ-ի կողմից: Կուսակցություններից շատերը նախընտրել են նախապես չհայտարարված կամ մի քանի ժամ հայտարարված ցույցերի անցկացման մոտեցումը` առանց իշխանությունների կողմից դրանք արգելող գործողության:
Պաշտպանության նախարարության հովանավորվամբ չափազանց տեսանելի եւ գերակայող հրապարկայնություն մեկնարկեց նախքան քարոզարշավը եւ տեւեց գրեթե ողջ քարոզարշավի ընթացքում, որը նվիրված էր Հայկական բանակի տասնհինգամյա տարեդարձին: Դա միայն երեւում էի Երեւանում, որտեղ բնակվում է երկրի բնակչության կեսը: Քարոզարշավի ավելի ուշ փուլում Հանրապետական կուսակցության քարոզարշավը միակցվեց բանակի տարեդարձի արշավին` քարոզարշավի ուղերձների եւ դրա մասնակիցների ակնհայտ հատմամբ: Ակնհայտ էր կուսակցության իմիջի (որի առաջնորդը մինչեւ վերջերս Պաշտպանության նախարարն էր) միաձուլումը զինված ուժերի խորհրդանիշերի եւ ձեռքբերումների հետ: 5 Արդյունքում իշխող կուսակցության եւ պետության տարանջատումը կարծես թե այդքան ցայտուն չէր:
Ռուսերեն տպագրվող »ոլոս Արմենիի« թերթը հրապարակեց երկու խմբագրական, որոնք բացասաբար էին նկարագրում ընդդիմադիր կուսակցության նախագահի եւ բրիտանական դիվանագետի միջեւ տեղի ունեցած գաղտնալսված զրույցը: Ըստ խմբագրականների պնդման` ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հետապնդում էր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության կողմից բացասական գնահատականի արժանացմանը:
Այս երեւույթները եւ նախագահի կողմից արված հաջորդիվ դիտողություններում անդրադարձը վերոնշյալ մեկնաբանություններին որպես լուրջ քրեական գործողության ճնշման տարր ներմուծեցին ընտրարշավի մթնոլորտ:6 Թեեւ իշխանությունները դեռեւս պետք է ընդգծեն, որ ազատ արտահայտվելու եւ մասնավոր հաղորդակցվելու գաղտնիությունը պաշտպանվում են ՀՀ սահմանադրությամբ. նրանք նշել են, որ հետաքննությունն է նախաձեռնվել: Հետաքննության մասին հետագա տեղեկատվություն դեռեւս չկա:
Ընտրակեղծիքների համար նախապատրաստական աշխատանքների մասին լայնորեն շրջանառվող եւ շահարկիչ մեկնաբանությունները կարող էին վկայել ընտրազանգվածի մոտ անվստահության եւ ցինիզմի առկայության մասին: Մայիսի 9-ին ընտրակաշառքի համար ձերբակալվեց թիվ 25 ԸԸՀ-ում առաջադրված մեծամասնական թեկնածուի համար աշխատող մի անձ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ը նաեւ հայտարարություններ է լսել այն մասին, որ որոշ ընտրողներ ճնշման տակ պետք է քվեարկեն որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների օգտին` վախենալով հետեւանքներից, ինչպիսիք են օրինակ աշխատանքից հեռացումը: Սյունիքի մարզից մի թեկնածու (եւ գործող պատգամավոր) հաստատել է, որ իր սեփականությունը հանդիսացող խոշոր ձեռնարկության աշխատողներ պարտավոր են քվեարկել իր օգտին, սակայն նրա բնորոշմամբ` դա համահունչ է գլոբալ կորպորատիվ կառավարման ժամանակակից ոճին:
Առկա էին որոշ բռնության դեպքեր թե պաշտոնական քարոզարշավի մեկնարկից քիչ առաջ եւ թե ընթացքում, բայց պարզ չէր նրանց կապն առնչությունն ընտրությունների կամ ընտրական մրցակցությունների հետ, եւ դրանք, ըստ երեւույթին, չեն ազդել երկրով մեկ ընտրական միջավայրի վրա:
Լրատվական դաշտը
Ընտրական օրենսգիրքը բոլոր թեկնածուներին եթերաժամ է տրամադրում: Համամասնական ընտրակարգով գրանցված յուրաքանչյուր կուսակցությանը/դաշինքին իրավունք էր վերապահված ստանալ առավելագույնը 60 եւ 120 րոպե անվճար եթերաժամ եւ վճարովի եթերաժամի ոչ ավել քան 120 եւ 180 րոպե, համապատասխանաբար հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: ԿԸՀ-ը վիճականությամբ բաշխեց անվճար եւ վճարովի եթերաժամով հեռարձակվող հանրային ելույթների հերթականությունը:
Հանրային լրատվամիջոցները կատարեցին իրենց պարտավորությունները` ինչ-որ չափով պահպանելով ձեւականություն. հանրային Հ1 հեռուստաընկերության որոշմամբ անվճար բոլոր քարոզչական հոլովակները օրեկան կարող են մեկ բլոկով հեռարձակվել ԿԸՀ-ի կողմից հատկացված ժամանակահատվածում, բայց փրայմթայմ ժամերից դուրս: րեթե բոլոր մասնակից կուսակցությունները եւ դաշինքները օգտվել են իրենց անվճար եթերաժամից: Ապրիլի 19-ին մի անկախ մեծամասնական թեկնածու ելույթ է ունեցել մի կուսակցությանը հատկացված անվճար եթերաժամի ընթացքում: Այլ մրցակցին եթերաժամը փոխանցելն արգելող` Ընտրական օրենսգրքի պահանջը խախտելու համար կուսակցությանը գրանցումից հանելու փոխարեն ԿԸՀ-ը զգուշացում է ուղղել:
Երկրի առաջատար մասնավոր հեռարձակողներն առաջարկեցին քաղաքական գովազդ եթեր տալ, իսկ տեղական հեռուստաընկերությունները, առկայության դեպքում, հիմնականում սահմանափակել են վճարովի հոլովակները մեծամասնական ընտրապայքարի համար: Համազգային հեռարձակողների` գովազդի սակագները քննադատվել են համամասնական ընտրապայքարի մի շարք մասնակիցների կողմից` որակելով որպես արգելք հանդիսացող թանկ, եւ բարձր էին, հատկապես սովորական առեւտրային սակագների հետ համեմատ: Քաղաքական եւ ընտրական միջոցառումները լայնորեն լուսաբանվել են լրատվական թողարկումներով եւ ընթացիկ անցուդարձի վերաբերյալ հաղորդումներով հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:
7 Լրատվամիջոցներից շատերը փորձել են լուսաբանել քաղաքական թեմաների լայն 7 Մարտի 22-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԸԴԱ-ը մոնիտորինգ է արել յոթ հեռուստաընկերություն, երկու ռադիոկայան եւ չորս թերթ` կիրառելով քանակական եւ որակական վերլուծություն` Հ1 (հանրային հեռարձակող), ԱԼՄ հեռուստաընկերություն, Արմենիա TV, Հ2, ,Կենտրոնե հեռուստաընկերություն, ,Շանթե հեռուստաընկերություն, Երկիր Մեդիա (հեռուստաալիքներ) , Հանրային ռադիո, ՌԱԵ/Ազատություն շարք` հետեւաբար փորձելով բավարարել հավասար պայմաններ ապահովող իրավական դրույթները: Մոնիտորինգ արված հեռուստաալիքների մեծ մասը, այնուամենայնիվ, լրատվական թողարկումներում քաղաքականությանը վերաբերող տեղեկատվության գերակշիռ մասը նվիրված էր կառավարությանը եւ Հանրապետական կուսակցությանը, ինչպես նաեւ Դաշնակցությանը եւ Բարգավաճ Հայաստանին:
Երկու հանրային հեռարձակողները ( Հ1 հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն), մեծամասամբ լրատվական մատչելիություն ապահովեցին ընտրապայքարի մասնակիցներին: Հանրային ռադիոն ներկայացրեց հավասարակշիռ քաղաքական լուսաբանում (թե ժամանակի եւ թե վերաբերմունքի տեսանկյունից): Հ1-ը լուսաբանել է մի շարք քաղաքական թեմաներ, որտեղ կառավարությունը ստացել է ամենամեծ բաժինը (լուսաբանման 21 տոկոսը, հիմնականում չեզոք եւ դրական):
Այն նաեւ միակ հեռարձակողն էր, որը ամենաշատն անդրադարձավ Հայսատանի Ժողովրդավարական Կուսակցությանը (12 տոկոս): Համենայն դեպս, Օրինաց երկրի լուսաբանման որոշ տարրեր հարցականի տակ են դնում Հ1-ի օբյեկտիվությունը. Հ1-ը միակ հեռուստաալիքն էր, որ լուրերի իր հիմնական թողարկման մեջ բառացի ներկայացրեց Գոլոս Արմենիի-ում տպագրված առաջին խմբագրականը (տես վերեւում): Ավելի ուշ այն առնվազն երկու անգամ հեռարձակեց կուսակցության նախագահի մասնավոր մեկնաբանությունների մասին նախագահի հրապարակավ արված դիտողությունները:
Չնայած նշված իրադարձությունների մասին հանրությանը տեղեկացնելու վերաբերյալ խմբագրական ազատությանը, Հ1-ը չի համապատասխանել տարրական լրագրական չափանիշի` չներկայացնելով Օրինաց երկրի պատասխանը:
Չորս համազգային հեռուստաալիքներ` Հ1 եւ մասնավոր ալիքներ Հ2, Արմենիա TV եւ ԱԼՄ հեռուստաընկերություն, ընդարձակ կերպով լուսաբանել են կառավարությունը (26 տոկոսը Հ2-ով):
Մոնիտորինգ արված բոլոր մասնավոր հեռարձակող լրատվամիջոցները նվիրել են քաղաքական լուրերի մեծ մասը կամ Հանրապետական կուսակցությանը ( ԱԼՄ հեռուստաընկերություն եւ Արմենիա TV), Բարգավաճ Հայաստանին ( Հ2, Շանթ հեռուստաընկերություն եւ ամենամեծ մասը Կենտրոն հեռուստաընկերություն) կամ ՀՅԴ-ին ( Երկիր Մեդիա): Նշված լուսաբանումը դրական էր եւ զուրկ քննադական մեկնաբանություններից:
Հեռուստատեսությամբ ընտրությունների լուսաբանումը ներկայացրել է ակնհայտորեն դրական եւ չեզոք տեղեկատվություն` նվազագույնի հասցնելով որեւէ քննադատական տեսակետ:
Միայն ռադիոկայաններն են, հիմնականում ՌԱԵ/Ազատություն ռադիոն, քննադատական տեսակետներ հեռարձակում` հնչեցված ընտրապայքարի տարբեր մասնակիցների եւ ընտրողների կողմից:
Տպագիր մամուլը ներկայացրել է տեսակետների բազմազանություն` ներառյալ քննադատական տեսակետներ, չնայած ոչ մի լրատվական աղբյուրի չի կարելի վստահել ընտրությունների հավասարակշիռ պատկերման մեջ:
Լրատվամիջոցները ընդհանուր առմամբ պահպանեցին լռության ժամանակաշրջանը, որը մեկնարկեց ընտրությունների օրվանից 24 ժամ առաջ:
Կանանց մասնակցությունը
Կանայք թերներկայացված էն Հայաստանի քաղաքական կամ հասարակական կյանքում:
Նախկին կառավարությունում տասնվեց նախարարներից մեկն է կին, իսկ նախկին խորհրդարանում 131 պատգամավորներից միայն յոթն են կին:
Փոփոխված Ընտրական օրենսգիրքը պահանջում է համամասնական ընտրակարգով կուսակցության եւ դաշինքի ցուցակներում ընդգրկել 15 տոկոս կանանց (համեմատած 2003 թվականի 5 տոկոսի հետ), եւ ցուցակներում զբաղեցնել առնվազն յուրաքանչյուր տասներորդ տողը: ռադիո (ռադիոկայաններ), Հայաստանի Հանրապետություն (պետական ֆինանսավորմամբ), Առավոտ, ԱԶ, Հայկական Ժամանակ (թերթեր):
Այնուամենայնիվ, 41 մեծամասնական մանդատների համար պայքարող 119 թեկնածուներից միայն հինգն էին կին (որոնք մրցում են երեք ընտրատարածքներում): Ընտրարշավում կին թեկնածուների տեսանելիությունը ցածր էր:
Շատ քիչ թվով կանայք են կան ընտրական մարմիններում. ինը ԿԸՀ-ի անդամներից երկուսը, ԸԸՀ-ի անդամներից 15 տոկոսը եւ 41 ԸԸՀ-երից միայն երեքի նախագահերն են կին: Տասնմեկ ԸԸՀ-երում բոլորը տղամարդ են: ՏԸՀ-ի մակարդակում կանայք առավել լավ են ներկայացված. ԸԴԱ-ի դիտորդները հայտնել են, որ որպես ՏԸՀ-ի անդամ կանանց 38 տոկոսը` ներառյալ 23 տոկոսը որպես նախագահներ:
Տեղական եւ միջազգային դիտորդներ
Հիսուներկու տեղական դիտորդական խումբ է հետեւել ընտրությունների օրվան: ԿԸՀ-ը տասը ՀԿ- երի մերժել է հավատարմագրման մեջ հիմնականում այն պատճառով, որ նրանք չեն _ավարարել այն պահանջը, ըստ որի իրենց կանոնադրության մեջ պետք է ընդգրկվեն գործի հետ առնչություն ունեցող աշխատանքներ:
ԿԸՀ-ը մերժել է նշվածներից մեկին այն հիմքի վրա, որ խախտվել է անկուսակցական լինելու դրույթը: 8 Տեղական դիտորդները ներկա են գտնվել ԸՄԴԱ-ի կողմից այցելած ընտրատեղամասերի 82 տոկոսում քվեարկության ընթացքում եւ 89 տոկոսը հաշվման ընթացքում: ԸՄԴԱ-ում ներկայացված միջազգային կազմակերպություններից բացի, ԿԸՀ-ը հավատարմագրել է նաեւ Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր խորհրդի եւ դրա Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներին:
Ընտրական օրենսգրքում վերջերս արված փոփոխությամբ սահմանափակում է Հայաստանում ընտրությունների ընթացին հետեւել ցանկացող միջազգային կազմակերպությունների հնարավորորությունները, որը, ըստ երեւույթին, խախտում է համապատասխան ԵԱՀԿ պարտավորությունը. փոփոխությամբ պահանջվում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է ակնհայտորեն հրավիրվեն պետական մարմինների մեկի կողմից (նախագահ, Ազգային ժողով, կառավարություն եւ ԿԸՀ):
Ընտրությունների օրը եւ քվեների հաշվումը
Ընտրությունների օրը քվեարկությունն անցավ մեծամասամբ հանգիստ մթնոլորտում: Քվեարկության անցկացումը տեղամասերի 94 տոկոսում գնահատվել են որպես շատ լավ կամ լավ: Շատ դեպքերում, երբ այն գնահատվել էր որպես պրոբլեմատիկ, պայմանավորված էր մարդկանց կուտակումներով (14 տոկոս) եւ քվեարկության գաղտնիությունը պահպանելու պայմանները (այս առումով թերություններ են դիտարկվել տեղամասերի 17 տոկոսում):
Մարդկանց կուտակումները, որոնք մեծամասամբ տեղամաս ծառայող վատ պայմանների հետեւանք են, եւ երկրի որոշ մասերում վատ եղանակը, որն անդրադարձավ դրսում սպասելու ընտրողների ցանկության վրա, պատճառ հանդիսացան թիվ 30 ԸԸՀ-ի (Վանաձոր) մեկ ՏԸՀ-ում տեղամասը մոտ 30 րոպե ավելի շուտ փակելու համար` հերքելով այն հավանականությունը, որ դրսում մարդիկ էին սպասում քվեարկելու համար: Ոչ լիազորված անձինք են ներկա գտնվել տեղամասերի 17 տոկոսը:
Դիտումնավոր բնույթի խնդիրներ են դիտարկվել ԸԸՀ-րում` կենտրոնացված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, եղարքունիքի, Լոռու եւ Վայոց Ձորի շրջանների որոշ մասերում, որը հանգեցրեց ԸՄԴԱ-ի դիտորդների բացասական գնահատականի ավելի մեծ գերակայմանը: Թիվ 23 ԸԸՀ-ում (Սեւան) եւ թիվ 31 ԸԸՀ-ում (Վանաձոր-Ալավերդի) դիտարկվել են մեկ անգամից ավելի քվեարկության դեպքեր. թիվ 39 ԸԸՀ-ի (Վայոց Ձոր) մի տեղամասում դիտարկվել է ՏԸՀ-ի կողմից նույն գործողությունը թաքցնելու փորձ: Թիվ 31 ԸԸՀ-ի մի տեղամասից դուրս ԸՄԴԱ-ի դիտորդները տեսել են մարդկանց, ովքեր իրենց անձնագրերում կեղծ էջ (ներառյալ լուսանկարը) են ունեցել ներդրված, որը վկայում է քվեարկողի անձը հաստատող փաստաթղթերի առնչությամբ կեղծման մասին: Նույն ընտրատարածքի մեկ այլ տեղամասում դիտարկվել են ընտրակաշառքի փորձեր: Թիվ 4 ԸԸՀ-ի (Արաբկիր, Երեւան) տեղամասում մի քվեարկող է դիտարկվել, ով իր բջջային հեռախոսի միջոցով նկարում էր նշված քվեաթերթիկը` մի գործողություն, որը համապատասխանում է կեղծման համակարգերի շուրջ ասեկոսներին: ԿԸՀ-ը նախկինում որոշմամբ արձագանքել է մայիսի 9-ին` արգելելով քվեախուցերում լուսանկարող սարքերով հեռախոսների օգտագործումը: Կուսակցության/դաշինքի վստահված անձանց կամ ոչ լիազորված անձանց վարքի հետ կապված լարվածության դեպքերի շարքում կային թիվ 29 ԸԸՀ-ի մի տեղամասում տեղի ունեցած քաոսային իրավիճակը, երբ »Բարգավաճ Հայաստան« կուսակցության ներկայացուցիչները սպառնացին ՏԸՀ-ին եւ գողացան ՏԸՀ-ի կնիքի համար օգտագործվող թանաքամանը` դրանով իսկ պատճառ հանդիսանալով քվեարկության ժամանակավոր դադարեցման համար:
Ընթացակարգերին հետեւելու տեսանկյունից հաշվման գործընթացը մեծամասամբ ճիշտ է ընթացել, սակայն մի շարք տեղամասերում (6 տոկոս), որտեղ ԸՄԴԱ-ը դիտարկել է հաշվման գործընթացը, քվեաթերթիկում քվե
ԵՎ ՈՉ ՄԻ ԿԻՆ
Մեծամասնական ընտրակարգով ԱԺ 41 տեղերի համար մրցակցող 119 թեկնածուներից ընդամենը 5-ն էին կին, բայց եւ նրանցից որեւէ մեկը չի ընտրվել:
Պատգամավոր դառնալու համար թիվ 11 ընտրատարածքում մրցում էր ՕԵԿ-ական ...ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում կրկին ոչ ֆուտբոլային հաշիվ գրանցվեց: «Միկան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Սուրեն ...ԶԵԲԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը արդյունավետ խաղ է ցուցադրել` Կրասնոդարի «Կուբանի» փոխարինողների կազմում 3 գնդակ ուղարկելով «Զենիթի» դարպասը: Թեեւ Զեբելյանի հիանալի խաղ է ցուցադրել, ...ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՞ՐԸ
Հայաստանի երիտասարդական կուսակցության ԵԿ Կենտրոնական խորհուրդը այսօր ցավով արձանագրել է, որ «փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»: «Մեր գնահատմամբ, հենց այս խորհրդարանն է լինելու Հայաստանի ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ
Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով:
«Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայ գրոսմայստեր Վալդիմիր Հակոբյանը «Ուրալի» կազմում դարձել է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության փոխչեմպիոն: Վերջին 9-րդ տուրում «Ուրալը» 2.5:3.5 հաշվով զիջել է «Տոմսկ-400»-ին, որը դարձել է չեմպիոն: ...ԱԴԻԲԵԿՅԱՆՆ Է ԼԱՎ ՍՈՑԻՈԼՈ՞Գ, ԹԵ՞ ՁԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԿԱՐՈՂ ԵՆ ՀԻՆԳ ՏԱՐԻ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆԵԼ»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը որպես քաղաքացի գոհ չէ ԱԺ ընտրությունների արդյունքներից, քանի որ ընտրողների «25 տոկոս ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԱՐՓԱՆ
Մայիսի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21012» մակնիշի 05ՍՍ012 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարներ քայլեր ձեռնարկեցին նախկինում եղած թերությունները հասցեագրելու նպատակով, սակայն ի վիճակի չեղան լիարժեք կերպով հետեւողական ...«ՀԺԿ-Ն ՇԱՏ ՇԱՏԵՐԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ Է»
«ՀԺԿ-ի գնահատականը հստակ է` ընտրությունները չեն կարող համարվել ազատ, արդար եւ թափանցիկ: Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»,- այսօր պաշտոնապես հայտարարեց ՀԺԿ նախագահ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության արժեքների եւ կիրառման մեր ընկալմանը: Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության ընտրած ուղու վերաբերյալ»,- ...ԲՀԿ-Ն ԲՈՂՈՔԵԼ Է
Թիվ 14 ընտրատարածքում քվեարկության արդյունքները բողոքարկվել են: 14-րդ ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական Արագած Ախոյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: ...ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ «ՍՏՎԵՐՆԵՐԸ» ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ընտրությունները դիտարկող տեղական դիտորդների ամենամեծ խումբը, որը ներկայացնում էր «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, այսօր ներկայացրեց իր դիտարկման արդյունքների նախնական տարբերակը: Վերջնականը ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԷԻՆ
Թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել 46 դիմում- բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:
Նախարարը շնորհավորեց դեսպանին ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿՅԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՓՈՐՁԵԼ Է ԳԱՅԹԱԿՂԵԼ ՀԺԿ-Ի ԱՆԴԱՄԻՆ
«Ստեփանավանի Շահնազար գյուղում ընտրություններն ընթացել են ահաբեկության մթնոլորտում: Ընտրությունների ավարտին գյուղապետն ինձ համոզում էր, թե ամոթ է, որ գյուղից այսքան քիչ մարդ է մասնակցել ընտրություններին: ...ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ` ՀԱՅԵՐԻՆ
Վրաստանի օմբուդսմենի աշխատակազմի փաքրամասնությունների հարցերով պատասխանատու Բեկա Մինդիաշվիլին գտնում է, որ այսօր Վրաստանում վիճելի համարվող 6 հայկական եկեղեցիներ (5-ը` Թիֆլիսում, 1-ը` Ախալցխայում) պետք ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՇԱԴԻՐ ԿԼԻՆԻ
Հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ են գտել մի շարք հրապարակումներ այն մասին, որ մայիսի 12-ին, որպես վկա, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է հրավիրվել Լեւոն Ղուլյանը, եւ նախնական տվյալներով` ...ՀՀԿ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախընտրական շրջանի լուսաբանումը երկու մասի կարելի է բաժանել. սկբնական շրջանում ավելի հավասարակշված եւ համաչափ են ԶԼՄ-ները լուսաբանել գրեթե բոլոր կուսակցությունների գործունեությունը, ...ՆԻԿՈԼԸ ՀԻՎԱ՞ՆԴ
Մայիսի 13-ին Օպերայի հրապարակում «Իմպիչմենտ» դաշինքի հրավիրած հանրահավաքում Փաշինյան Նիկոլը հայտարարել է, թե նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունում տպագրվել է 400 հազար անձնագիր՝ ՀՀ Ազգային ...ԱԿԱՆԸ ՊԱՅԹԵԼ Է
Մայիսի 13-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրված ոտքով իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնված Կարեն Գեւորգյանը: Օպերատիվ խումբը պարզել է, որ վերջինս ...ՀՂԻ ԿԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋԸ
Բացահայտվել է 19-ամյա Մերի Մաթեւոսյանի սպանությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, որ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մերի Մաթեւոսյանին սպանել ...ՍԷՖԻԼՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Վերաքննիչ դատարանը մայիսի 14-ին, ժամը 14.30-ին պետք է լսեր «Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը: Նշանակված ժամին, Սէֆիլյանի ...«ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Լեւոն ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ԱՅԼ ԵՐԳԵԼՈՒ Է
Տիգրան Կարապետյանը ԱԼՄ-ի ուղիղ եթերում ուղղակի խոստովանեց, որ ընտրակաշառք է բաժանել. նա բառացիորեն հայտարարեց, որ փակելու է «Շագեքարշը», որովհետեւ մարդիկ անշնորհակալ են, վերցնում են հեռուստացույցները ...«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում այսօր կայացավ վերջին հանդիպումը, որտեղ մրցեցին «Բանանցը» եւ «Արարատը»: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում, սակայն այն կայացավ «Նաիրի» ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը աշխատանքի է հրավիրում թարգմանչի` ինտերնետային էջի նյութերը հայերենից անգլերեն թարգմանելու համար: Համակարգչի իմացությունը պարտադիր է: Մանրամասների համար զանգահարել 58-54-27 հեռախոսահամարով:ՀՊԱՐՏ ԵՆ
«Մենք հպարտ ենք, որ այդ բարելավմանը նպաստել է մեր գործակցությունը կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ, եւ բարձր ենք գնահատում ընտրական համակարգի շատ պաշտոնատարների անկողմնակալությունը», -ասում ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

