
«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԸ» ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԿԵՂԾԻՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ

«Մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվել են եւ կեղծվել են այլանդակ ձեւով»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Իմպինչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը եւ մանրաման ներկայացրեց խախտման մեխանիզմը:
Նրա կարծիքով կիրառվել է բոլորովին նոր մեթոդ. «Բոլոր վստահված անձիք, դիտորդները տեսել են, որ ահավոր մեծ թիվ են կազմում բացարձակապես նոր անձնագրերով ընտրություններին ներկայացած քաղաքացիների թիվը: Գործել է հետեւյալ մեխանիզմը: Ասենք` իշխանությունները վերջին ամիսներին թողարկել են 600 հազար նոր անձնագիր, որոնք եղել են այն մարդկանց անուններով, որոնք բացակայում են հանրապետությունից կամ մահացած են: Այդ անձնագրերում եղել են իրական անուն ազգանուններ, սակայն այլ մարդկանց լուսանկարներ»: Նա հիշեցրեց, որ ժամանակին մարդկանցից համատարած անձնագրեր էին հավաքում եւ ավելացրեց. «Մարդկանց հավաքագրել են եւ ունեցել են շրջիկ մարդկանց խմբեր: Այդ խմբի անձանցից յուրաքանչյուրը ունեցել է մոտավորապես 10 անձնագիր: Այդ մարդիկ քվեարկել են իրենց անձրանգրով եւ հետո գնացել ՀՀԿ-ի շտաբ: Այնտեղ հանձնել է իր անձնագիրը եւ ստացել նորը՝ իր լուսանկարով եւ բոլորովին ուրիշ անուն ազգանունով եւ հասցեով: Ես անձամբ ՀՀԿ-ի շտաբում տեսել եմ ինչ-որ ընտրացուցակներ, որոնք եղել են ոչ ամբողջական՝ մահացածների եւ երկրից բացակայողների»: Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ այդ մեխանիզմով հնարավոր էր կեղծել մոտ 400 հազար ձայն: «Իմպինչմետը» նաեւ արձանագրել է, որ 3/28 ընտրատեղամասում երթուղային տաքսիներով քվեարկության են բերել մարդկանց, որոնց անձնագրեր են տվել քաղաքից բացակայողների տվյալներով:
Սա Փաշինայանի ներկայացրած միակ խախտումը չէր: Նրա կարծիքով «Նոր ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթում տպագրված խախտումների կապակցությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն: Նիկոլ Փաշինյաը գտնում է, որ մայիսի 12-ի ընտրությունները կեղծելու համար պետք է պատժվի երկու մարդ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարայանը: «Նրանք չէին կարող տեղյակ չլինել այդ մասին: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են գծել այդ մեխանիզմը եւ կանգնած են եղել այդ հանցավոր բուրգի գագաթին: Տեղի է ունեցել աղաղակող հանցագործություն: Երեկ տեղի է ունեցել ոչ թե ընտրություն, այլ՝ պետական հեղաշրջում, որը գլխավորում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց խամաճիկները»:
Նիկոլ Փաշինյանը ներկաներին կոչ է արել հանել իրենց մեջից կասկածները եւ միանալ հանցագործներին պատժելու պահանջներին: Կեղծված ընտրությունների մեղավորներին պատժելու համար նա առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին ծանոթանալ փաստերին: Այսօր Ազատության հրապարակում էին «Իմպինչմենտը», ՀԺԿ-ն, «Նոր ժամանակները» եւ «Հանրապետությունը»: Հանրահավաքի կազմակերպիչներն այսօր բավարարավեցին միայն արձանագրելով, որ մայիս 12-ի ընտրությունները կեղծվել են: Ընդդիմադիրների հաջորդ հանարահավաքը նշանակվեց ուրբաթ ժամը 19.00-ին՝ Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանը ներկաներին կոչ արեց չվախենալ. «Մենք չպետք է փախնենք: Այսօր փախնում ենք սրանց առաջ, երեկ փախել ենք թուրքերի առաջ, հարկավոր է կանգնել: Մենք պետք է պատրաստ լինենք զոհաբերության, այստեղ որեւէ մեկը չպետք է գա հանուն իր հաղթանակի: Մենք այստեղ պետք է գանք ծառայելու, տուժվելու, ծեծ ուտելու, նվաստանալու, ստորանալու եւ մեր մեջքի վրայով ժողովուրդը պետք է գա իշխանության»:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
Երեւանի Կենտրոնը ընդգրկող 10/ 24 ընտրատեղամասում ամենաշատ ձայն հավաքել է «Ժառանգությունը»` 173 ձայն: Նրան հաջորդում են ԲՀԿ-ն` 129, ՀՀԿ` 120, «Նոր Ժամանակներ»` 65, ՀՅԴ` 56, ՕԵԿ` 40, Իմպիչմենտ դաշինք` ...«Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ
«Ա1+»-ի թղթակցին թույլ չեն տվել մտնել Պուշկինի դպրոցում տեղակայված 10/ 27 ընտրատեղամաս քվեների հաշվարկման պահին: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Բալոյանը ասել է, թե ինքն իրավունք չունի բացել դուռը: ...ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ
Ազգային ժողովրդավարական կուսակցություն 54 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 18 «Ազգային միաբանություն» կուսակցություն 320 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 2720 «Դաշինք» կուսակցություն ...ԱՄԵՆԱՇԱՏԸ` .«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
Ինչպես հաղորդում է «Ա1+»-ի լրագրողը 9/18 ընտրատեղամասից, այստեղ ավարտվել են համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների հաշվարկը: Առավելագույն ձայներ հավաքել են «Ժառանգությունը»` 184, ՀՀԿ` 168, ՀՅԴ` ...ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ժամը 2-ի դրությամբ ԿԸՀ ստացել է արդյունքներ 74 տեղամասից: Արդյունքներն հետեւյալն են. Ազգային ժողովրդավարական կուսակցություն 42 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 20 «Ազգային միաբանություն» ...ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶ ԱՅԼԱՍԵՐԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ –Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Բարոյական տեսանկյունից այս ընտրություններն անցան բոլոր սահմանները: Ամեն ինչ արվում է, որպեսզի այլասերվի ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՆԵՐԸ ԴԺԳՈՀ Է
Հետեւելով համապետական հեռուստաալիքներով ԱԺ ընտրությունների նախնական տվյալներին՝ ՆԺԿ-ն արձանագրում է ակնհայտ ապատեղեկատվության տարածման փաստեր: Մասնավորապես Հ1, «Շանթ» եւ մյուս հեռուստաալիքներով ...ՀԱՅԿՈՆ 8-ՐԴՆ Է
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Հայկոն 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը;Այսինքն Հայաստանը մնաց նույն հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, ինչը սակայն հնարավորություն է տալիս ...ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԸՀ-ԻՑ /Ժ. 3;15 -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ/
ժամը 3-ի դրությամբ ԿԸՀ ստացել է արդյունքներ : Արդյունքներն հետեւյալն են. Ազգային ժողովրդավարական կուսակցություն 202 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 104 «Ազգային միաբանություն» կուսակցություն ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԳՈ՞Հ Է
ՇՏԱՊ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԺԿ վստահված անձանց կողմից կուսակցության կենտրոնական ընտրական շտաբին ներկայացված՝ մայիսի 12-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների 80 տոկոս պաշտոնական արձանագրությունների ...«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
ժամը 1.30-ից հետո ԿԸՀ-ի գործունեությունը Ժառանգություն կուսակցությունը գնահատում է տարօրինակ: «Ինչ-որ մոգական ժամ է սկսվել ԿԸՀ-ի համար: Հանկարծ սկսում են հայտարարել Գյումրիի եւ մեկուսարանի ընտրական ...5 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՇԵՄՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է 4 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Առավոտվա 10:00-ի դրությամբ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը արդեն ամփոփել է կեսից ավելիի ընտրատարածքներից ստացված տվյալները` խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով:
Տվյալների ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՓԱԽԵԼ ԵՆ
Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Սամվել Հարությունյանը երեկ ահազանգել է Գորիսից եւ հայտնել, որ քվեարկության ավարտից հետո` քվեների հաշվարկի ընթացքում, հանձնաժողովի ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ
Այսօր առավոտյան ԱՊՀ դիտորդները ներկայացրեցին իրենց գնահատականը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքի կապակցությամբ: «ԱՊՀ միջազգային դիտորդները ընտրությունները գնահատում են ...ՌՈՒՇԱՅԼՈՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյին:
Վլադիմիր Ռուշայլոն ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒ՞ՐՍ ԿԳԱ ՀՐԱՊԱՐԱԿ
Ընտրություններից առաջ շատ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում էին, որ եթե ընտրություններն անցնեն ոչ ազատ եւ ոչ արդար, ապա ադարությունը վերականգնելու համար նրանք մայիսի 13-ին դուրս կգան փողոց: ...ՀՀԿ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ ԷԼ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ժամը 13:00-ի նախնական տվյալներով նորընտիր խորհրդարան մուտքի իրավունք են ստացել դեռեւս հինգ կուսակցություն` երեք իշխանական եւ երկու ընդդիմադիր. «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը` հավաքելով ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ 100%-ՈՎ»
Գիշերվանից սկսած տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան ընտրությունների ընթացքի հետ կապված տարբեր գնահատականներով: Իսկ ինչպե՞ս է ընտրությունների ընթացքը եւ ստացված արդյունքները գնահատում ժողովուրդը. ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ եւ Եվրոպառլամենտի ներկայացուցիչները, որոնք մայիսի 12-ին` Միջազգային դիտորդների առաքելության կազմում դիտարկում էին ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այս ...ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱՆՈԹ ՉԷ ՀՀ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ»
«Կարող ենք պատասխանատվորեն հայտարարել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ: Որեւիցե լուրջ իրավախախտում, ընտրակեղծիք, որը կարող էր ազդեցություն ունենալ ...ԳԵՆԵՐԱԼՆ ԱՆՑԱՎ
Նորընտիր խորհրդարանի նիստերին մասնակցության իրավունք ստացավ գեներալ Սեյրան Սարոյանը: Վերջինս առաջադրվել էր թիվ 19 ընտրատարածքում, որտեղ մրցում էր ՀՀԿ, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի օգնական Հակոբ ...«ՀԱՂԹԵՑ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ»
«Հաղթեց ընտրակաշառքը»,- ընտրությունների ամփոփ գնահատական տվեց մեզ հետ զրույցում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Իսկ հայտարարությամբ ՀԺԿ-ն հանդես կգա ...ՄԻՆԻՄԻՏԻՆԳ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 14:00-15:00-ը Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնք սկզբում խաղաղ զրուցում էին, սակայն քիչ անց նրանց զրույցը վերածվեց միտինգի, որը «գլխավորում» ...ԿԸՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
15.00-ի տվյալներով խորհրդարանի ընտրության նախնական արդյունքները, ըստ ԿԸՀ-ի` հետեւյալն են. ընտրությանը մասնակցել է 1 389 521 մարդ, կամ ընտրության իրավունք ունեցողների 59.99 տոկոսը: Ստորեւ ներկայացնում ...ԱԺԿ-Ն ՉԻ ՄԻԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻՆ
«Հայաստանին պետք էր որակական փոփոխություն, ինչը տեղի չունեցավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ, թեեւ դժգոհ է իրենց կուսակցության ...ՕԵԿ-Ն ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ...ՄԻ ՔԱՅԼ ԷԼ ԱՌԱՋԱՑԱՆՔ
Մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները միջազգային դիտորդական առաքելության կողմից չորակվեցին ազատ եւ արդար: Բայց սոսկ այն պատճառով, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը որոշել էր այս անգամ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ /VIDEO/
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խոստման համաձայն ընդդիմադիր ուժերը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հավաքվեցին` ժողովրդիհետ քննարկելու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:
Ինչպես ...ՉՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի երեք անդամներ չեն ստորագրել ընտրությունների արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրության տակ: Երեքն էլ ընդդիմության ներկայացուցիչներն են` «Արդարություն» դաշինքը ...ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԸՀ ժամը 15.00-ի տվյալներով, կրկին առաջատար է ՀՀԿ, որը ստացել է 457 032 ձայն: Կրկնակի ետ մնալով նրանից, ԲՀԿ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 204 443 ձայնով: Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի օգտին քվեարկել ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 9 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության ընթացքում` քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է 10 հաղորդում: Դրանց թվում են 2007թ. մայիսի 12-ին ժամը 14:30-ին, ...ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Մայիսի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 17 հասցեում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ Ս. Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ...ՀՀԿ ՍԿՍԵԼ Է ՏՈՆԵԼ
Մինչ ընդդիմությունը «Ազատության» հրապարակում դժգոհում էր ԱԺ-ի մայիսի 12-ի ընտրություններից, ՀՀԿ-ականներն արդեն տոնում էին իրենց հաղթանակը: Մելիք Ադամյան փողոցն այդ պահին խցանված էր: Փողոցի ամբողջ ...«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԸ» ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԿԵՂԾԻՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ
«Մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվել են եւ կեղծվել են այլանդակ ձեւով»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Իմպինչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը եւ մանրաման ներկայացրեց խախտման ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Այս ընտրությունները վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ աննախադեպ չափերի հասավ ընտրակաշառքի բաժանումը»,- այսօր Ազատության ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 17:00–17:30–ի սահմաններում Երեւանի Դեմիրճյան 40 շենքի մոտ սպանվել է մոտ 60 տարեկան մի տղամարդ: Ըստ մեզ հետ զրուցած իրավապահների, սպանվածը ոսկու առեւտրով էր զբաղվում ...ՆՈՐ ԱԺ ԱՆՑԱՎ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալների համաձայն նորընտիր Ազգային Ժողովում արդեն հստակորեն իրենց տեղն են ամրագրել, այսինքն` 5 տոկոսանոց արգերքնը հաղթահարել են 5 կուսակցություններ. ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

