
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 9 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության ընթացքում` քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է 10 հաղորդում:
Դրանց թվում են
2007թ. մայիսի 12-ին ժամը 14:30-ին, Գեղարքունիքի մարզի դատախազությունում հայտարարության է տվել ,Ազգային միաբանությանե կուսակցության կողմից թիվ 24 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Գ.Մարտիրոսյանը, որ ս.թ. մայիսի 11-ին թիվ 24/25 տեղամասային ընտրական հանձնաժողովը, խախտելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները, անհիմն կարգով հեռացրել է, Ազգային միաբանության կուսակցության կողմից նշանակված ընտրական հանձնաժողովի անդամ Կարեն Վահանի Սարգսյանին արգելելով մասնակցել հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների ստացման, դրանց վրա ստորագրություններ դնելու ե վիճակահանությանը մասնակցելու գործընթացին: Հայտարարությունում նշվել է նաեւ, որ թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, քննարկելով հանձնաժողովի անդամ Կ.Սարգսյանի դիմումը, թիվ Ե-72 որոշմամբ հաստատել է, որ Կ.Սարգսյանը համարվում է թիվ 24/25 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, այնուհետեւ նշված որոշումը ներկայացրել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին եւ քարտուղարին, սակայն վերջիններս, շարունակելով իրենց ապօրինի եւ հակասահմանադրական գործողությունները, հրաժարվել են կատարել ինչպես օրենքի, այնպես էլ թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշման պահանջները: Հաղորդման հիման վրա մարզի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր:
2007 թվականի մայիսի 12-ին ժամը 14:40-ին, ,Ազգային միաբանությանե կուսակցության կողմից թիվ 24/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Լեւոն Հակոբի Աբրահամյանը, ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է տվել, որ 2007թ. մայիսի 11-ին թիվ 24/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Վարդանյանը, քվեաթերթիկների վրա ստորագրություններ դնելու ժամանակ, բացակայել է հանձնաժողովից, ինքն աոաջարկել է կնիքը, որը գտնվել է նախագահի գրպանում, պահել հանձնաժողովի չհրկիզվող պահարանում, կամ տալ հանձնաժողովի նախագահի տեղակալին: Սակայն իր պահանջը չի կատարվել եւ այդ ժամանակ համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, որը գտնվելով ընտրական տեղամասում, հարձակվել է իր վրա, հրել է եւ սպաոնացել, որ հաջորդ օրն իրենց գյուղից կենդանի չի վերադառնա, որից հետո համայնքի ղեկավարի եղբայրը եւ համագյուղացիները հարձակվել են իր վրա: Հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
2007թ. մայիսի 12-ին ժամը 15:30–ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Միքայել Թորգոմի Պողոսյանը մարզի դատախազություն հայտարարություն է տվել, որ 2007թ. մայիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում ներկայացել է թիվ 34 ընտրատարածքի թիվ 34/23 տեղամասային ընտրական հանձնաժողով քվեարկություն կատարելու, սակայն պարզվել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր, որով պարզվել է, որ ՀՀ թիվ 34 ընտրատարածքի թիվ 34/23 տեղամասի ընտրացուցակում Միքայել Պողոսյանի անվան դիմաց սխալմամբ ստորագրել է եղբայրը Ռաֆիկ Թորգոմի Պողոսյանը: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
2007 թվականի մայիսի լույս 13-ին ժամը 00:30-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի դատախազության կողմից այն մասին, որ ս.թ. մայիսի 13-ին ժամը 0030–ին Մասիս քաղաքում թիվ 16/06 ընտրական տեղամասի շրջակայքում, ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունից պատգամավորության թեկնածու Տիգրան Ստեփանյանի համախոհներ Ք.Բաբաջանյանի, Բ. Ատեփանյանի եւ ,Մասիս Տոբակոե ՍՊԸ-ի աշխատակիցներ Կ.Ավետիսյանի եւ Մ.Լալայանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ Մ.Լալայանի կողմից որսորդական հրացանով կրակ է արձակվել օդ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4– րդ մասով եւ կատարվում է նախաքննություն:
2007թ. մայիսի 12-ին թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ռուստամ Գասպարյանի իրավախորհրդատու Արտակ Բաբախանյանը ոստիկանության Արմավիրի բաժին հայտարարության է տվել, որ 2007թ. մայիսի 12-ին ժամը 11–ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում երկու քաղաքացիներ ընտրակաշառք են բաժանում: Նշված անձանց հրավիրել են Ռ. Գասպարյանի նախընտրական շտաբ, պարզել որ վերջիններս հանդիսանամ են Եղիշե Սարգսյանը եւ Ահեր Ղանղիլյանը: Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է թվով 14 հատ անձնագիր եւ 45 անձանց տվյալներով լրացված ցուցակներ: Ե.Սարգսյանը եւ Մ.Ղանդիլյանը ոստիկանությունում բացատրության են տվել, որ Ռ.Գասպարյանի նախընտրական շտաբ իրենց տարել են բռնությամբ, որտեղ ծեծի են ենթարկել: Նրանք ժխտել են որեւէ մեկին ընտրակաշառք տալու հանգամանքը: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
2007թ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մուտք է եղեւ Շիրակի մարզի դատախազի հաղորդումն այն մասին, որ ոստիկանության Գյումրու բաժնի 2-րդ բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակչահի Հ. Հակոբյանը հեռախոսով ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության շտաբ հայտնել է Երեւան քաղաքի բնակիչ Ա.Ներսիսյանի եւ մյուսների կողմից ,Օրինաց երկիրե կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու մասին: Ա. Ներսիսյանը ոստիկանությունում տված բացատրությամբ հերքեւ է ընտրակաշաոք բաժանելու հանգամանքը: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր:
2007 թվականի մայիսին 12-ին ժամը 15-ի սահմաններում ,Երկիր Մեդիաե հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել, ապա նաեւ տեղեկատվություն տեղադրել ինտերնետային էջում տեղեկատվություն, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ռ.Հայրապետյանը փորձել է խոչընդոտել թիվ 1/25 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը եւ որ Ռ.Հայրապետյանն ու նրա կողմնակիցները ծեծի են ենթարկվել: ԶԼՄ-ի տարածած տեղեկատվությունը Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազության կողմից ուղարկվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին նյութեր նախապատրաստելու եւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Պատգամավորության թեկնածուներից ստացվել են նաեւ հաղորդումներ, որոնցում մատնանշված հագամանքները, ստուգման արդյունքում չեն հաստատվել եւ իրականությանը չեն համապատասխանել: Ընդհանուր առմամբ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններում մուտք եղած հաղորդումների հիման վրա հարուցվել է 9 քրեական գործ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
Երեւանի Կենտրոնը ընդգրկող 10/ 24 ընտրատեղամասում ամենաշատ ձայն հավաքել է «Ժառանգությունը»` 173 ձայն: Նրան հաջորդում են ԲՀԿ-ն` 129, ՀՀԿ` 120, «Նոր Ժամանակներ»` 65, ՀՅԴ` 56, ՕԵԿ` 40, Իմպիչմենտ դաշինք` ...«Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ
«Ա1+»-ի թղթակցին թույլ չեն տվել մտնել Պուշկինի դպրոցում տեղակայված 10/ 27 ընտրատեղամաս քվեների հաշվարկման պահին: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Բալոյանը ասել է, թե ինքն իրավունք չունի բացել դուռը: ...ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ
Ազգային ժողովրդավարական կուսակցություն 54 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 18 «Ազգային միաբանություն» կուսակցություն 320 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 2720 «Դաշինք» կուսակցություն ...ԱՄԵՆԱՇԱՏԸ` .«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
Ինչպես հաղորդում է «Ա1+»-ի լրագրողը 9/18 ընտրատեղամասից, այստեղ ավարտվել են համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների հաշվարկը: Առավելագույն ձայներ հավաքել են «Ժառանգությունը»` 184, ՀՀԿ` 168, ՀՅԴ` ...ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ժամը 2-ի դրությամբ ԿԸՀ ստացել է արդյունքներ 74 տեղամասից: Արդյունքներն հետեւյալն են. Ազգային ժողովրդավարական կուսակցություն 42 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 20 «Ազգային միաբանություն» ...ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶ ԱՅԼԱՍԵՐԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ –Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Բարոյական տեսանկյունից այս ընտրություններն անցան բոլոր սահմանները: Ամեն ինչ արվում է, որպեսզի այլասերվի ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՆԵՐԸ ԴԺԳՈՀ Է
Հետեւելով համապետական հեռուստաալիքներով ԱԺ ընտրությունների նախնական տվյալներին՝ ՆԺԿ-ն արձանագրում է ակնհայտ ապատեղեկատվության տարածման փաստեր: Մասնավորապես Հ1, «Շանթ» եւ մյուս հեռուստաալիքներով ...ՀԱՅԿՈՆ 8-ՐԴՆ Է
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Հայկոն 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը;Այսինքն Հայաստանը մնաց նույն հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, ինչը սակայն հնարավորություն է տալիս ...ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԸՀ-ԻՑ /Ժ. 3;15 -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ/
ժամը 3-ի դրությամբ ԿԸՀ ստացել է արդյունքներ : Արդյունքներն հետեւյալն են. Ազգային ժողովրդավարական կուսակցություն 202 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 104 «Ազգային միաբանություն» կուսակցություն ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԳՈ՞Հ Է
ՇՏԱՊ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԺԿ վստահված անձանց կողմից կուսակցության կենտրոնական ընտրական շտաբին ներկայացված՝ մայիսի 12-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների 80 տոկոս պաշտոնական արձանագրությունների ...«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
ժամը 1.30-ից հետո ԿԸՀ-ի գործունեությունը Ժառանգություն կուսակցությունը գնահատում է տարօրինակ: «Ինչ-որ մոգական ժամ է սկսվել ԿԸՀ-ի համար: Հանկարծ սկսում են հայտարարել Գյումրիի եւ մեկուսարանի ընտրական ...5 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՇԵՄՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է 4 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Առավոտվա 10:00-ի դրությամբ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը արդեն ամփոփել է կեսից ավելիի ընտրատարածքներից ստացված տվյալները` խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով:
Տվյալների ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՓԱԽԵԼ ԵՆ
Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Սամվել Հարությունյանը երեկ ահազանգել է Գորիսից եւ հայտնել, որ քվեարկության ավարտից հետո` քվեների հաշվարկի ընթացքում, հանձնաժողովի ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ
Այսօր առավոտյան ԱՊՀ դիտորդները ներկայացրեցին իրենց գնահատականը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքի կապակցությամբ: «ԱՊՀ միջազգային դիտորդները ընտրությունները գնահատում են ...ՌՈՒՇԱՅԼՈՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյին:
Վլադիմիր Ռուշայլոն ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒ՞ՐՍ ԿԳԱ ՀՐԱՊԱՐԱԿ
Ընտրություններից առաջ շատ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում էին, որ եթե ընտրություններն անցնեն ոչ ազատ եւ ոչ արդար, ապա ադարությունը վերականգնելու համար նրանք մայիսի 13-ին դուրս կգան փողոց: ...ՀՀԿ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ ԷԼ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ժամը 13:00-ի նախնական տվյալներով նորընտիր խորհրդարան մուտքի իրավունք են ստացել դեռեւս հինգ կուսակցություն` երեք իշխանական եւ երկու ընդդիմադիր. «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը` հավաքելով ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ 100%-ՈՎ»
Գիշերվանից սկսած տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան ընտրությունների ընթացքի հետ կապված տարբեր գնահատականներով: Իսկ ինչպե՞ս է ընտրությունների ընթացքը եւ ստացված արդյունքները գնահատում ժողովուրդը. ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ եւ Եվրոպառլամենտի ներկայացուցիչները, որոնք մայիսի 12-ին` Միջազգային դիտորդների առաքելության կազմում դիտարկում էին ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այս ...ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱՆՈԹ ՉԷ ՀՀ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ»
«Կարող ենք պատասխանատվորեն հայտարարել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ: Որեւիցե լուրջ իրավախախտում, ընտրակեղծիք, որը կարող էր ազդեցություն ունենալ ...ԳԵՆԵՐԱԼՆ ԱՆՑԱՎ
Նորընտիր խորհրդարանի նիստերին մասնակցության իրավունք ստացավ գեներալ Սեյրան Սարոյանը: Վերջինս առաջադրվել էր թիվ 19 ընտրատարածքում, որտեղ մրցում էր ՀՀԿ, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի օգնական Հակոբ ...«ՀԱՂԹԵՑ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ»
«Հաղթեց ընտրակաշառքը»,- ընտրությունների ամփոփ գնահատական տվեց մեզ հետ զրույցում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Իսկ հայտարարությամբ ՀԺԿ-ն հանդես կգա ...ՄԻՆԻՄԻՏԻՆԳ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 14:00-15:00-ը Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնք սկզբում խաղաղ զրուցում էին, սակայն քիչ անց նրանց զրույցը վերածվեց միտինգի, որը «գլխավորում» ...ԿԸՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
15.00-ի տվյալներով խորհրդարանի ընտրության նախնական արդյունքները, ըստ ԿԸՀ-ի` հետեւյալն են. ընտրությանը մասնակցել է 1 389 521 մարդ, կամ ընտրության իրավունք ունեցողների 59.99 տոկոսը: Ստորեւ ներկայացնում ...ԱԺԿ-Ն ՉԻ ՄԻԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻՆ
«Հայաստանին պետք էր որակական փոփոխություն, ինչը տեղի չունեցավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ, թեեւ դժգոհ է իրենց կուսակցության ...ՕԵԿ-Ն ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ...ՄԻ ՔԱՅԼ ԷԼ ԱՌԱՋԱՑԱՆՔ
Մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները միջազգային դիտորդական առաքելության կողմից չորակվեցին ազատ եւ արդար: Բայց սոսկ այն պատճառով, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը որոշել էր այս անգամ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ /VIDEO/
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խոստման համաձայն ընդդիմադիր ուժերը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հավաքվեցին` ժողովրդիհետ քննարկելու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:
Ինչպես ...ՉՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի երեք անդամներ չեն ստորագրել ընտրությունների արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրության տակ: Երեքն էլ ընդդիմության ներկայացուցիչներն են` «Արդարություն» դաշինքը ...ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԸՀ ժամը 15.00-ի տվյալներով, կրկին առաջատար է ՀՀԿ, որը ստացել է 457 032 ձայն: Կրկնակի ետ մնալով նրանից, ԲՀԿ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 204 443 ձայնով: Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի օգտին քվեարկել ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 9 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության ընթացքում` քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է 10 հաղորդում: Դրանց թվում են 2007թ. մայիսի 12-ին ժամը 14:30-ին, ...ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Մայիսի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 17 հասցեում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ Ս. Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ...ՀՀԿ ՍԿՍԵԼ Է ՏՈՆԵԼ
Մինչ ընդդիմությունը «Ազատության» հրապարակում դժգոհում էր ԱԺ-ի մայիսի 12-ի ընտրություններից, ՀՀԿ-ականներն արդեն տոնում էին իրենց հաղթանակը: Մելիք Ադամյան փողոցն այդ պահին խցանված էր: Փողոցի ամբողջ ...«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԸ» ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԿԵՂԾԻՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ
«Մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվել են եւ կեղծվել են այլանդակ ձեւով»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Իմպինչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը եւ մանրաման ներկայացրեց խախտման ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Այս ընտրությունները վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ աննախադեպ չափերի հասավ ընտրակաշառքի բաժանումը»,- այսօր Ազատության ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 17:00–17:30–ի սահմաններում Երեւանի Դեմիրճյան 40 շենքի մոտ սպանվել է մոտ 60 տարեկան մի տղամարդ: Ըստ մեզ հետ զրուցած իրավապահների, սպանվածը ոսկու առեւտրով էր զբաղվում ...ՆՈՐ ԱԺ ԱՆՑԱՎ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալների համաձայն նորընտիր Ազգային Ժողովում արդեն հստակորեն իրենց տեղն են ամրագրել, այսինքն` 5 տոկոսանոց արգերքնը հաղթահարել են 5 կուսակցություններ. ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

