
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ /VIDEO/
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Խոստման համաձայն ընդդիմադիր ուժերը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հավաքվեցին` ժողովրդիհետ քննարկելու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:
Ինչպես հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցն, այս պահին Ազատության հրապարակում են արդեն «Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցունը, նրանց է միացել են նաեւ ՀԺԿ-ն եւ «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունը: Ընդդիմադիրներին հրապարակում հավաքված մարդիկ, շատ ջերմ են ընդունել:
Ընդդիմադիրները հանրահավաքը սկսել են հայտարարությամբ, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահ դառնալ: Հավաքվածները՝ շուրջ 2500 մարդ, միաձայն բղավել են՝ «ոչ»: Ներկաները չմոռացան վանկարկել նաեւ իրենց հիմնականն պահանջը՝ «իմ-պիչ-մենտ» այս իշխանություններին, իսկ «Իմպիչմենտ» դաշինքի նախագահ Նիկոլ Փաշինյանն՝ իր առաջ քաշած բանաձեւը՝ «1+1+1+1»: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կատարված ընտրակեղծիքների մեխանիզմներից մեկը հետեւյալն է. իշխանությունները, մասնավորապես ԲՀԿ-ն, 400 հազար նոր անձնագրեր է տպել, որոնք բաժանվել են մարդկանց, եւ նրանք կարողացել են երկու անգամ քվեարկել: Ըստ Նիկոլ Փաշինյանի` նոր անձնագրերի հասցեներում նշված են եղել այն մարդկանց հասցեները, որոնք կամ մահացած են, կամ գտնվում են քաղաքից դուրս:
Ի դեպ, բազմության մեջ մարդիկ նկատել են նաեւ ԺՈՒԿ համամասնական ցուցակով երկրորդ համարը զբաղեցնող ԱԺԿ նախագահ Արշակ Սադոյանին:
«ԿԵՂԾՈՂՆՐԻ ԳԼՈՒԽԸ ՋԱՐԴԵԼՈՒ ԵՆՔ»
«Էս երկրում բոլորն իրենց գրպանի մասին են մտածում, ժողովրդի համար ոչ մի բան չեն անում, դրա համար գնալու ենք բոլոր կեղծողների գլուխը ջարդենք»,- ասում էին այսօր երեկոյան Ազատության հրապարակում հավաքված մարդիկ, որոնք եկել էին` իրենց խոսքերով, արդարության համար պայքարելու: Քաղաքացիների հետ հանդիպեցին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները` Արամ Կարապետյանը (ՆԺԿ), Ստեփան Դեմիրճյանն (ՀԺԿ) ու Արամ Զ. Խարգսյանը (Հանրապետություն): Տեղացող անձրեւը չէր խանգարում նրանց: «Ով է տեսել, որ մի քանի հոգի հարստանան, իսկ մյուսներն աղքատության մեջ տառապեն,- ասում է տիկին Անահիտը,- բա սա կյա՞նք է, որ մենք ապրում ենք»:
Իսկ մեկ այլ քաղաքացի ընտրությունների անարդար լինելու համար ժողովրդին էր մեղադրում. «Ամոթ բոլոր նրանց, ովքեր կոպեկների համար վաճառել են իրենց ձայնը, եթե վաճառել են, ուրեմն արժանի են, որ իրենց հետ անեն այն, ինչ ուզում են»: Մարդիկ մարտական էին տրամադրված եվ անընդհատ վանկարկում էին. «Վերջ դոդացմանը, վերջ սերժանտացմանը, վերջ ռոբոտացմանը», «հաղ-թա-նակ» եւ «հե-ռա-ցեք»: Հրապարակում հավաքվածները համաձայն չէին ընդդիմադիր գործիչների այն կարծիքի հետ, թե այսօր հնարավոր չէ որոշակի քայլեր ձեռնարկել: Նրանք պատրաստ էին հենց այսօր վճռական քայլերի դիմել. «Պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ: Ես չեմ ուզում այս երկրից գնալ, թող գնան նրանք, ովքեր հյուր են այստեղ»,- ասաց Էջմիածնի քաղաքացի Դավիթը, ով շատ ակտիվ էր արձագանքում ընդդիմադիրների կոչերին:
Ոչ պակաս ակտիվ էին նաեւ կանայք. «Վռնդեք էս երկրից նրանց, ովքեր ծծում են ժողովրդի արյունը»,- ասում էին նրանք: «Այս տղաները (ցույց էր տալիս քաղաքական գործիչներին-խմբ.) իսկական հերոսներ են, իրենք պետք է այս երկիրը փոխեն, եթե չփոխեցին, ուրեմն իրենց բոլոր խոստումները սուտ են»,- ասում էր Նազիկ տատիկը: Սակայն ընդդիմադիր գործիչները կոչ արեցին բոլորին հույս չդնել միայն իրենց վրա. «Դուք բոլորդ պետք է փոխեք այս երկիրը»,- ասում էին նրանք:
Չնախատեսված զարգացումներ այսօրվա հանրահավաքում չեղան: Կազմակերպիչները կոչ արեցին հանրահավաքի մասնակիցներին գնալ տուն եւ ուրբաթ օրը վերադառնալ հանրահավաքի:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
Երեւանի Կենտրոնը ընդգրկող 10/ 24 ընտրատեղամասում ամենաշատ ձայն հավաքել է «Ժառանգությունը»` 173 ձայն: Նրան հաջորդում են ԲՀԿ-ն` 129, ՀՀԿ` 120, «Նոր Ժամանակներ»` 65, ՀՅԴ` 56, ՕԵԿ` 40, Իմպիչմենտ դաշինք` ...«Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ
«Ա1+»-ի թղթակցին թույլ չեն տվել մտնել Պուշկինի դպրոցում տեղակայված 10/ 27 ընտրատեղամաս քվեների հաշվարկման պահին: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Բալոյանը ասել է, թե ինքն իրավունք չունի բացել դուռը: ...ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ
Ազգային ժողովրդավարական կուսակցություն 54 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 18 «Ազգային միաբանություն» կուսակցություն 320 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 2720 «Դաշինք» կուսակցություն ...ԱՄԵՆԱՇԱՏԸ` .«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
Ինչպես հաղորդում է «Ա1+»-ի լրագրողը 9/18 ընտրատեղամասից, այստեղ ավարտվել են համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների հաշվարկը: Առավելագույն ձայներ հավաքել են «Ժառանգությունը»` 184, ՀՀԿ` 168, ՀՅԴ` ...ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ժամը 2-ի դրությամբ ԿԸՀ ստացել է արդյունքներ 74 տեղամասից: Արդյունքներն հետեւյալն են. Ազգային ժողովրդավարական կուսակցություն 42 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 20 «Ազգային միաբանություն» ...ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶ ԱՅԼԱՍԵՐԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ –Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Բարոյական տեսանկյունից այս ընտրություններն անցան բոլոր սահմանները: Ամեն ինչ արվում է, որպեսզի այլասերվի ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՆԵՐԸ ԴԺԳՈՀ Է
Հետեւելով համապետական հեռուստաալիքներով ԱԺ ընտրությունների նախնական տվյալներին՝ ՆԺԿ-ն արձանագրում է ակնհայտ ապատեղեկատվության տարածման փաստեր: Մասնավորապես Հ1, «Շանթ» եւ մյուս հեռուստաալիքներով ...ՀԱՅԿՈՆ 8-ՐԴՆ Է
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Հայկոն 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը;Այսինքն Հայաստանը մնաց նույն հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, ինչը սակայն հնարավորություն է տալիս ...ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԸՀ-ԻՑ /Ժ. 3;15 -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ/
ժամը 3-ի դրությամբ ԿԸՀ ստացել է արդյունքներ : Արդյունքներն հետեւյալն են. Ազգային ժողովրդավարական կուսակցություն 202 «Ազգային համաձայնություն» կուսակցություն 104 «Ազգային միաբանություն» կուսակցություն ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԳՈ՞Հ Է
ՇՏԱՊ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԺԿ վստահված անձանց կողմից կուսակցության կենտրոնական ընտրական շտաբին ներկայացված՝ մայիսի 12-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների 80 տոկոս պաշտոնական արձանագրությունների ...«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
ժամը 1.30-ից հետո ԿԸՀ-ի գործունեությունը Ժառանգություն կուսակցությունը գնահատում է տարօրինակ: «Ինչ-որ մոգական ժամ է սկսվել ԿԸՀ-ի համար: Հանկարծ սկսում են հայտարարել Գյումրիի եւ մեկուսարանի ընտրական ...5 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՇԵՄՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է 4 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Առավոտվա 10:00-ի դրությամբ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը արդեն ամփոփել է կեսից ավելիի ընտրատարածքներից ստացված տվյալները` խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով:
Տվյալների ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՓԱԽԵԼ ԵՆ
Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Սամվել Հարությունյանը երեկ ահազանգել է Գորիսից եւ հայտնել, որ քվեարկության ավարտից հետո` քվեների հաշվարկի ընթացքում, հանձնաժողովի ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ
Այսօր առավոտյան ԱՊՀ դիտորդները ներկայացրեցին իրենց գնահատականը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքի կապակցությամբ: «ԱՊՀ միջազգային դիտորդները ընտրությունները գնահատում են ...ՌՈՒՇԱՅԼՈՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյին:
Վլադիմիր Ռուշայլոն ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒ՞ՐՍ ԿԳԱ ՀՐԱՊԱՐԱԿ
Ընտրություններից առաջ շատ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում էին, որ եթե ընտրություններն անցնեն ոչ ազատ եւ ոչ արդար, ապա ադարությունը վերականգնելու համար նրանք մայիսի 13-ին դուրս կգան փողոց: ...ՀՀԿ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ ԷԼ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ժամը 13:00-ի նախնական տվյալներով նորընտիր խորհրդարան մուտքի իրավունք են ստացել դեռեւս հինգ կուսակցություն` երեք իշխանական եւ երկու ընդդիմադիր. «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը` հավաքելով ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ 100%-ՈՎ»
Գիշերվանից սկսած տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան ընտրությունների ընթացքի հետ կապված տարբեր գնահատականներով: Իսկ ինչպե՞ս է ընտրությունների ընթացքը եւ ստացված արդյունքները գնահատում ժողովուրդը. ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ եւ Եվրոպառլամենտի ներկայացուցիչները, որոնք մայիսի 12-ին` Միջազգային դիտորդների առաքելության կազմում դիտարկում էին ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այս ...ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱՆՈԹ ՉԷ ՀՀ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ»
«Կարող ենք պատասխանատվորեն հայտարարել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ: Որեւիցե լուրջ իրավախախտում, ընտրակեղծիք, որը կարող էր ազդեցություն ունենալ ...ԳԵՆԵՐԱԼՆ ԱՆՑԱՎ
Նորընտիր խորհրդարանի նիստերին մասնակցության իրավունք ստացավ գեներալ Սեյրան Սարոյանը: Վերջինս առաջադրվել էր թիվ 19 ընտրատարածքում, որտեղ մրցում էր ՀՀԿ, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի օգնական Հակոբ ...«ՀԱՂԹԵՑ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ»
«Հաղթեց ընտրակաշառքը»,- ընտրությունների ամփոփ գնահատական տվեց մեզ հետ զրույցում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Իսկ հայտարարությամբ ՀԺԿ-ն հանդես կգա ...ՄԻՆԻՄԻՏԻՆԳ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 14:00-15:00-ը Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնք սկզբում խաղաղ զրուցում էին, սակայն քիչ անց նրանց զրույցը վերածվեց միտինգի, որը «գլխավորում» ...ԿԸՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
15.00-ի տվյալներով խորհրդարանի ընտրության նախնական արդյունքները, ըստ ԿԸՀ-ի` հետեւյալն են. ընտրությանը մասնակցել է 1 389 521 մարդ, կամ ընտրության իրավունք ունեցողների 59.99 տոկոսը: Ստորեւ ներկայացնում ...ԱԺԿ-Ն ՉԻ ՄԻԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻՆ
«Հայաստանին պետք էր որակական փոփոխություն, ինչը տեղի չունեցավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ, թեեւ դժգոհ է իրենց կուսակցության ...ՕԵԿ-Ն ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ...ՄԻ ՔԱՅԼ ԷԼ ԱՌԱՋԱՑԱՆՔ
Մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները միջազգային դիտորդական առաքելության կողմից չորակվեցին ազատ եւ արդար: Բայց սոսկ այն պատճառով, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը որոշել էր այս անգամ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ /VIDEO/
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խոստման համաձայն ընդդիմադիր ուժերը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հավաքվեցին` ժողովրդիհետ քննարկելու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:
Ինչպես ...ՉՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի երեք անդամներ չեն ստորագրել ընտրությունների արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրության տակ: Երեքն էլ ընդդիմության ներկայացուցիչներն են` «Արդարություն» դաշինքը ...ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԸՀ ժամը 15.00-ի տվյալներով, կրկին առաջատար է ՀՀԿ, որը ստացել է 457 032 ձայն: Կրկնակի ետ մնալով նրանից, ԲՀԿ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 204 443 ձայնով: Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի օգտին քվեարկել ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 9 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության ընթացքում` քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է 10 հաղորդում: Դրանց թվում են 2007թ. մայիսի 12-ին ժամը 14:30-ին, ...ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Մայիսի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 17 հասցեում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ Ս. Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ...ՀՀԿ ՍԿՍԵԼ Է ՏՈՆԵԼ
Մինչ ընդդիմությունը «Ազատության» հրապարակում դժգոհում էր ԱԺ-ի մայիսի 12-ի ընտրություններից, ՀՀԿ-ականներն արդեն տոնում էին իրենց հաղթանակը: Մելիք Ադամյան փողոցն այդ պահին խցանված էր: Փողոցի ամբողջ ...«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԸ» ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԿԵՂԾԻՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴԸ
«Մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվել են եւ կեղծվել են այլանդակ ձեւով»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Իմպինչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը եւ մանրաման ներկայացրեց խախտման ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Այս ընտրությունները վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ աննախադեպ չափերի հասավ ընտրակաշառքի բաժանումը»,- այսօր Ազատության ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 17:00–17:30–ի սահմաններում Երեւանի Դեմիրճյան 40 շենքի մոտ սպանվել է մոտ 60 տարեկան մի տղամարդ: Ըստ մեզ հետ զրուցած իրավապահների, սպանվածը ոսկու առեւտրով էր զբաղվում ...ՆՈՐ ԱԺ ԱՆՑԱՎ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալների համաձայն նորընտիր Ազգային Ժողովում արդեն հստակորեն իրենց տեղն են ամրագրել, այսինքն` 5 տոկոսանոց արգերքնը հաղթահարել են 5 կուսակցություններ. ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

