
ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ/ VIDEO/

«Այսօր ես չեմ կարող կոնկրետ անուններ տալ, կամ կուսակցություններ թվարկել խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան իհարկե ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ՝ տարբեր խմբակցությունների ձեւով»,- իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա ինչպես միշտ քվեարկեց Կենտրոն համայնքի 9/11 ընտրատեղամասում, որտեղ նրան ու ընտանիքի անդամներին սպասում էին առավոտից: Նախագահական ընտանիքից առաջինը քվեարկեց Գայանե Քոչարյանը, որի տեղամաս մտնելուց հետո փակվեցին դռները եւ սովորական ընտրողները մնացին տեղամասից դուրս՝ սպասելով 25- ամյա օրիորդի ընտրությանը:
Քվեարկությունից հետո Գայանե Քոչարյանը ստացավ սպիտակ վարդերի մի մեծ փունջ: Այդպիսի մի ծաղկեփունջ սպասում էր նաեւ Բելլա Քոչարյանին, որը Ռոբերտ Քոչարյանի հետ ներկայացավ քվեարկության: Ռոբերտ Քոչարյանը ընտրությանը եկել էր առանց փողկապի: Այս անգամ նա հավատարիմ մնալով օրենքի տառին, քվեարկեց փակ: Ավելին, նա չցանկացավ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞ւմ է ընտրել. «Ինչո՞ւ եք ինձ ներքաշում վատ բաների մեջ, հետո քննադատելու համար, չէ՞, հաստատ «Ազատությունն» է, չէ՞, չէի էլ կասկածում. երեկ միայն դուք էիք քարոզչությամբ զբաղվում օրենքի կոպիտ խախտումով»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Սակայն մինչ լրագրողներին մոտենալը նա ընտրական տեղամասի նախագահից տեղեկացավ ընտրությունների ընթացքի մասին, իսկ լրագրողներին հայտնեց, որ այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է նորմալ. «Ամենից կարեւորը, ընտրություններից հետո շատ արագ վերադառնանք նորմալ աշխատանքային վիճակի, ամեն մեկը զբաղվի իր գործերով, ձեւավորվի կառավարություն շատ արագ, եւ երկիրը մտնի նորմալ հունի մեջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Պատասխանելով ռուս լրագրողի հարցին` Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ առանձնապես հատուկ սպասելիքներ չունի ընտրություններից. «Մեզ մոտ ուղղակի կան արմատական ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն նախանձելի համառությամբ նույն սխալները կրկնելու տարօրինակ սովորություն: Իսկ այդ սովորությունը մեկնաբանելը դժվար է»:
Քոչարյանը նաեւ ընդգծեց, որ այս ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած ուժերը նախագահական ընտրություններին մասնակցելու ավելի լավ ստարտային հնարավորություններ կունենան: Ու ավելացրեց, որ ՀՀ օրենսդրությամբ գրեթե բոլորն էլ կարող են առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց հարցը պետք է դիտարկել սահմանադրական փոփոխությունների ենթատեքստում. «Նախագահը, որ չունի լուրջ քաղաքական հենարան խորհրդարանում, ինչքանո՞վ կարող է լինել պետության իրական ղեկավար: Եթե լինի խորհրդարանի մեծամասնության լուրջ աջակցություն, մենք կունենանք ուժեղ նախագահ»:
Ռոբերտ Քոչարյանը նաեւ զրուցեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյի հետ:
Ի դեպ, տարածքում միայն ԱՊՀ դտորդներ էին, եվրոպացիները չկային: Իսկ տեղամասի առջեւ կուտակված էին ընտրողներ, ոնոնք ուղիղ 20 րոպե զրկվել էին տեղամասում ընտրելու հնարավորությունից, որովհետեւ ներսում Քոչարյաններն էին: Տարածքում էր նաեւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, իսկ սոտիկանները տեղամասի շուրջ կենտրոնացված ծառայություն էր իրականացնում:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է
Հանրապետության բոլոր ընտրատարածքներում սկսվեց քվեարկությունը: Մեր թղթակիցը եղել է Նոր-Նորքի թիվ 2/09 ընտրատարածքում տեղամասի բացմանը, որտեղ վիճակահանությամբ որոշվել է հանձնաժողովի անդամների պարտականությունները, ...ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ
Էրեբունի համայքնում խորհրդարանական ընտրությունները սկսվեցին բավական աշխույժ: Արդեն ժամը 8:00-ի սահմաններում Էրեբունի փողոցին հատող 8-րդ փողոցում հավաքվել էին մեծ թվով երթուղային տաքսիներ, որոնք շարժվեցին ...«ՕԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉԲՌՆԱԲԱՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ» / VIDEO/
Առավոտյան ժամը 10:00-ին Նիկոլ Աղբալյան դպրոցում՝ թիվ 10 ընտրատարածքի թիվ 28 ընտրատեղամասում իր քվերակությունը կատարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը տիկնոջ հետ: Ի դեպ, ...ՀԺԿ-Ն ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ /VIDEO/
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Չեխովի անվան թիվ 55 դպրոցում` 10/31 ընտրատեղամասում, ժամը 11:00-ին իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը` կնոջ ...ԵՐՐՈՐԴԻՆ ՉԸՆՏՐԵՔ
Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով մրցում են 2 թեկնածուներ՝ 1951թ-ի ծնված, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, «ՄԳ Հաուզինգ» ՍՊԸ հիմնադիր Մելիք Ապրեսի Գասպարյանը եւ 1964թ-ի ծնված, ԲՀԿ-ի ...ՓՈՂԸ ԵՏ ԵՆ ՎԵՐՑՆԵԼՈ՞Ւ
«Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատակիցները այօր առավոտվանից այցելում են բարձրահարկ շենքերի բնակիչներին ու բաժանում 5000 հազարական դրամ»,- տեղեկացնում են ՀԺԿ նախընտրական ...ԸՆՏՐՈՂՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Մինչ այս պահը` խորհրդարանական ընտրություններին առավել ակտիվ մասնակցում են Սյունիքի մարզում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` այնտեղ արդեն քվեարկել է 14142 ընտրող կամ ընդհանուր ընտրողների ...ԲԱՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԶՈԼԱՔԱՐՈՒՄ
1«Մարտունու Զոլաքար գյուղում տեղակայված ընտրատեղամասում ընթանում է բաց քվեարկություն: Հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց հանել են դուրս»,- այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց «Դաշինք» կուսակցության ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. « ԵՍ «ԲԱՐԳԱՎԱՃԻՑ» ՉԵՄ» /VIDEO/
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր քվեարկեց Խ. Աբովյանի անվան դպրոցում տեղակայված 10-րդ ընտրատարածքի 30-րդ տեղամասում: Թորոսյանը ժամանելով տեղամաս` այնտեղ հանդիպեց Հայաստանի ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար ...ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵ՞Լ Է
«Երեւանի թիվ 132 դպրոցում տեղակայված 4/18 տեղամասում դադարեցվել է քվեարկությունը»: Ինչպես տեղեկացանք «Դաշինք»-ի մամլո ծառայությունից` Հանձնաժողովի քարտուղարը վերցրել է գրանցման գիրքը եւ դուրս եկել ...ԲԱԶԱՐ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ
«Սա ընտրությո՞ւն է, թե՞ բազար»,- վրդովված ասում էր 6-րդ ընտրատարածքի 34 -րդ ընտրատեղամասի մի ընտրող: Առավոտյան ժամը 10-ին «բազար էին անում» Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստանի» կուսակցությունների ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ/ VIDEO/
«Այսօր ես չեմ կարող կոնկրետ անուններ տալ, կամ կուսակցություններ թվարկել խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան իհարկե ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, ոչ ...ՓՈՂ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Խորհրդարանական ընտրություների մեկնարկից 4-5 ժամ անց «Հանրապետություն» կուսակցությունը ընտրախախտումների մասին մի շարք տեղեկություններ էր ստացել: Կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Ա1+»-ին ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հիշեցնենք, որ «Ա1+»-ը իր ինտերնետային կայքում ներկայացնում է «Ընտրություններ-2007» հավելվածը: Այստեղ, դուք կարող եք գտնել ընտրական գործընթացներին առնչվող ամենաթարմ տեղեկատվությունը: Եթե դուք կուսակցության, ...ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վիկտոր Դալլաքյանը երեկ դիմել է ոստիկանություն: Պատճառների մասին խոսելիս նա «Ա1+»-ին տեղեկացրեց, որ երեկվանից ոմն Վահան Հարությունյան պարբերաբար փորձում ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՐ ՄԻԱՎՈՐՎԻ, ՇԱՏ ԲԱՆ ԿՓՈԽՎԻ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերնիսաժի վաճառողներից շատերն այսօր արդեն հասցրել են գնալ իրենց ընտրատեղամասեր եւ ընտրություն կատարել: Նրանցից ոմանք էլ պատրաստվում են երեկոյան՝ աշխատանքից հետո գնալ ու անպայման ...«ԸՆՏՐԵԼՆ ԷԼ Ա ԾԱՆՈԹՈ՞Վ»
Վաղ առավոտից Շենգավիթ համայնքի 11-րդ ընտրատարծքի 03 եւ 04 տեղամասերում մարդկային հերթեր էին գոյացել: Քվեարկել ցանկացողների թիվը մեծ էր, այդ պատճառով մարդիկ ստիպված էին մոտ 30 րոպե հերթ կանգնել: Սակայն ...ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՆ
Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում վթարի է ենթարկվել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի երկրորդ ծառայողական մեքենան, որին բախվել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի շենքի մոտից կրկնակի հոծ գիծը խախտած թիվ 49 երթուղային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆ Է» / VIDEO/
Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը կարծում է,որ ընդդիմությունը մեծ համառությամբ նույն սխալները կրկնում է, Սերժ Սարգսյանի կարծիքով, «մեր ընդդիմությունը բավականին հասուն է, եւ որեւէ օրենք չի խախտի, ...ԳՐԻՉՆԵՐՆ ՈՒ՞Մ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ
«Մարդկանց ապասեցնելը նախօրոք ծրագրավորված էր, դա դիտմամբ է արվում, արդեն մեկ ժամ է սպասում ենք, սա է արդար ընտրությունը»,- ասում է Շենգավիթ համայնքի 12/12 ընտրոտեղամասի ընտրողներից մեկը, որը չցանկացավ ...ԱՆՀԱՆԳԻՍՏ ՉԷՐ ԱՅՆՔԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ/ VIDEO/
Ժամը 14:10-ի սահմաններում 4/18 ընտրատեղամասի ներսում աղմուկն այնքան բարձր էր, որ ձայնը հասնում էր մինչեւ դիմահայաց փողոց: Հանձնաժողովի անդամները վիճում էին դեռեւս չքվեարկած քաղաքացիների հետ, քանի ...«ԻՆՉ ԼԱՎ Է` ՀՀԿ-ԻՑ ԷԼ, ԲՀԿ-ԻՑ ԷԼ, ՕԵԿ-ԻՑ ԷԼ ՎԵՐՑՐԵՑԻՆՔ»
«Գյումրու 33/74 ընտրատարածքի մոտ, ԱՌԴԱ մանկապարտեզին հարակից տարածքում Սպիտակ Նիվայի միջից փող են բաժանում: Նույնը կատարվում է 33/68 ընտրատարածքի «Արագած» ՄՄԿ-ի մոտ, գումարը բաժանվում էր սեւ «Դեսյատկա» ...«ՈՐՈՇ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ»
«Ժառանգություն» կուսակցության դիտորդներն ու վստահված անձիք 380 ընտրատեղամասերից արդեն տեղեկություններ են հավաքել եւ հայտարարում են, որ շատ տեղամասերում թույլատրելի 15 ընտրողի փոխարեն մինչեւ 60 մարդ ...ԾԵԾԵԼ Ե՞Ն, ԹԵ՞ ՉԵՆ ԾԵԾԵԼ
Ավանի 1/25 ընտրական տեղամասում տեղի է ունեցել միջադեպ՝ «կառավարող կոալիցիայի» շրջանակներում. «բախվել են» ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ այն էլ բավականին լուրջ մակարդակով: «Ծեծի է ենթարկվել եւ փախուստի դիմել Ռուբեն ...ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆՆԵՐՆ «ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ» ԿԵՂԾԻՔՆԵՐՈՒՄ
«Շենգավիթի թիվ 11/32 տեղամասում ժամը 13.00-ին / թիվ 97 դպրոցում/ մարդիկ մասսայաբար լցվել են ընտրատեղամաս եւ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Նույն իրավիճակն է նաեւ 11/9, 11/15 ընտատեղամասում: ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Աշտարակի14/17 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները մասսայաբար «օգնում են» քվեարկողներին: Իսկ դա բացատրում են նրանով, որ տարեց մարդկանց օրենսգրքով թույլատրվում է օգնել: Այս եւ տեղամասում մարդկային ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է 7 ՀԱՂՈՐԴՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 12-ին ժամը 15-ի դրությամբ, քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ ստացվել է 7 գրավոր հաղորդում, որոնց հիման վրա նախապատրաստվում ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ
3/27 ընտրատարածքում պոկվել է արձանագրությունների մատյանի մեկ էջը: 4 անգամ էջը սոսնձել եւ նորից պոկել են: Հանձնաժողովը, չնայած ՍԴ Հնչակյան կուսակցության վստահված անձ Ռուզան Հարությունյանի բողոքին, ...ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ
Մայիսի 11-ին ժամը 04.00-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն է տեղափոխվել 1936 թ. ծնված Ջանիբեկ Սահակյանի դիակը: Դատաբժշկական փորձաքննությամբ ...ԱՆՁՆԱԳԻՐԸ ԳՑԵԼ Է ՔՎԵԱՏՈՒՓԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռադիոտան հարեւանությամբ, Շանթի անվան դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեաթերթիկի փոխարեն անձնագիրն է գցել քվեատուփի մեջ: Ընտրատեղամասի նախագահ Վարուժան ...ՔՎԵԱՏՈՒՓԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Ստացիոնար բուժում ստացող հիվանդների համար այս ընտրություններին կիրառվում են շրջիկ քվեատուփեր: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոբերտ Օրգուսյանը, ...ԱՐԴԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆ 60 ՀԱԶԱՐ 653 ԸՆՏՐՈՂ
Ժամը 17:00-ի դրությամբ ԿԸՀ տվյալներով խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.8%-ը կամ 1 միլիոն 60 հազար 653 ընտրող:
Քվեարկության պատկերն ըստ մարզերի հետեւյալն է. ...ԶՐԿՎԵՑԻՆ ՆԱԵՒ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Իրացման գոտու բնակիչներից շատերը չքվեարկեցին Կետրոն համայնքի 10/24 եւ 10/9 ընտրատարածքներում, քանի որ բազմաթիվ անճշտություններ կային ընտրացուցակներում, եւ մեծամասնությունը հաշվառված ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԽԹԱՆՈՂԸ ՎԱՏ ԱՊՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Վանաձորում համատարած բաժանվում է ընտրակաշառք: Դրույքաչափերը տատանվում են 2 հազար դրամից մինչեւ 4 հազար դրամ: Այս փաստն արձանագրել են Վանաձորի Հելսինկյան Ասամբլեայի դիտորդները:
«Թիվ 30 դպրոցում ...ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ԴԻՄԻՏՐՈՎՈՒՄ
Դիմիտրով գյուղում գտնվող 17/25 տեղամասում այսօր զանգվածային խախտումներ են եղել, սակայն հրապարակավ ոչ-ոք չէր խոսում: Երբ «Ա1+»-ի նկարահանող խումբը ժամանեց 17/25 տեղամաս, այնտեղ հավաքված ՀՀԿ-ի ներկայացուցիչները ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
ժամը 20-ին ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները: Փակվեցին ընտրատեղամասերը, եւ մի քանի րոպեից կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: 36 ՄԱՐԴ ԶՐԿՎԵՑ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«Էրեբունի» հիվանդանոցի 36 հիվանդներ զրկվեցին ընտրելու իրավունքից, քանի որ 29/11 ընտրատեղամասի հանձնաժողովի ներկայացուցիչները չհասցրեցին մինչեւ ժամը 20-ը հիվանդանոցում ընտրություններ անցկացնել: ...ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 57 ՏՈԿՈՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել է 1մլն 319 հազ. 933 մարդ` 57 տոկոս: Հրապարակելով այս թիվը` ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը դրական է համարել արդեն ավարտված ընտրությունները: Ի դեպ, ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ
Այսօր Էրեբունի համայնքում բավականին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, անմիջապես 13/15 ընտրական տեղամասի առջեւ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ծեծկռտուքը տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ «ԻՄՊԻՉՄԵՆՏ»-Ը ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
«Ռադիո Հայ» ռադիոկայանի «Հայկական ընտրություններ 2007» ծրագրի շրջանակներում անցկացրած հետընտրական SMS հարցմանը մասնակցած 584 բաժանորդներից ամենից շատ քվեարկել են «Ժառանգություն» կուսակցության օգտին` ...«ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ»
Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի թիվ 21/42 ընտրատեղամասից «Օրինաց երկիր» կուսակցությունից ահազանգ էր ստացվել այն մասին, որ տեղի են ունենում ընտրախախտումներ՝ մասնավորապես լցոնումներ: Երբ փորձեցինք տեղում ...ՀՆՉԱԿՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ
«Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները անցել են հսկայական կեղծիքներով եւ խայտառակ լցոնումներով»,-հայտարարել է Սոցիալդեմոկրատական հնչակյան կուսկացության Կենտրոնական Վարչությունը: Ըստ ...ՔՈՉԱՐՅԱՆԻ ԶԱՆԳԸ ԸՆԴՀԱՏԵՑ ԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ընտրությունների ընթացքը գնահատում եմ դրական + bold»,- այսօր քվարկության ավարտից հետո «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: ԿԸՀ –ի տվյալներով` 2007 թ-ի խորհրդարանի ընտրություններին ...ՀԱՍԱՎ 59,4 ՏՈԿՈՍԻ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 41 ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերում խորհրդարանի ընտրության քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը: Ըստ այդմ, մայիսի 12-ի քվեարկությանը ...ՃՇՏՎԱԾ ԵՒ ՉՃՇՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ` ԸՍՏ ԿԸՀ-Ի
«ԿԸՀ-ն ստացել է ընդամենը 5 դիմում բողոք»,- Ա1+-ին տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Աբրահամ Բախչագուլյանը: 5 դիմումներից 2-ը պարոն Բախչագուլյանը համարում է տեխնիկական պատասխաններ պահանջող: «Ժառանգություն»կուսակցությունը ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

