
«ՀԱՐԻՍԱՅԻՑ ԲԱՑԻ ԱՔԼՈՐԻՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ»
«Ես մի անգամ պարոն Քոչարյանին խորհուրդ եմ տվել լռել: Ասում են՝ «Յազիկ մոյ, վրագ մոյ»: Ամեն անգամ պարոն Քոչարյանը երբ խոսում է, ժողովուրդը ցնցվում է նրա մակարդակից: Ինչ կապ ունեն իմ ընտանիքը եւ իմ բարձրացրած քաղաքական հարցերը»,- այսօր ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե որոշ քաղաքական ուժերի ընտանիքները Հայաստանում չեն լինում նույնիսկ ծիրանի սեզոնին, ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա հայտարարեց, որ իր ընտանիքը իսկապես Հայաստանում չի ապրում, եւ բացատրեց. «Ես հստակ հասկանում եմ, որ, եթե իմ ընտանիքը լինի այստեղ, ես որպես արմատական ընդդիմադիր գործիչ լուրջ խնդիրներ կունենամ: Ես իմ ընտանիքը չեմ բերում Հայաստան, որովհետեւ չեմ ուզում, որ սեփականաշնորհման գործընթացների մեջ հայտնվեն՝ «911» դեղատունը վերցնեն, լեչկամիսիան 107 հազարով սեփականաշնորհեն, մնացած գործողությունները կատարեն, հասնեն մինչեւ ատամնաբուժական պոլիկլինիկաներ եւ առաջին տիկին դառնան:
Չեմ ուզում նման բան լինի: Առիթը եկել է՝ ուզում եմ հարցնել, ե՞րբ ժողովուրդը թռիչքից առաջ 10 հազար օդի վարձ է վճառում, ու՞ր են գնում այդ գումարները: Ո՞վ է կանգնած այդ դոնոր կազմակերպության գլխին: Պարոն Քոչարյա՞նը պետք է մեզ ընտանիքի դաս տա: Թող իր շրջապատը նայի: Իրավուքն ունի՞ նման բան ասել: Էդ մե՞նք ենք քաղաքական խոպան եկել, իրե՞նք չեն եկել Ղարաբաղից ու էս ընթացքում 5 միլիարդից ավելի փող վերցրել: Երկրի նախագահին հարի՞ր է նման բաներից խոսել, ընտանիքին, անձնականին կպնելը»:
Արամ Կարապետյանն այսօր թույլ տվեց ասել Ռոբերտ Քոչարյանի մասին լսածները. «Մենք էլ, որ անձնականի մասին խոսենք, պետք է ասենք, որ Ռոբերտ Քոչարյանը շատ է սիրում Ազգային Անվտանգությունից լսել, թե այս կամ այն քաղաքական գործիչը ունի՞ սիրուհի, թե՞ ոչ, եկա՞վ, գա՞նց, ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ»:
Արամ Զավենի Սարգսյանի համբերության բաժակը լցվեց եւ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե աքլորացող քաղաքական գործիչների վերջը հարիսայի մեջ է՝ նա ավելացրեց. «Հարիսա է ուզում, հարիսա կեփեմ»: Իսկ Արամ Կարապետյանն էլ իր հերթին ավելացրեց. «Ուղղակի պարոն Քոչարայնը չգիտի, որ բացի հարիսայից աքլորից ուրիշ բան էլ են սարքում: Պարոն Քոչարյանի յուրաքանչյուր ճառը բացես, ձեռքդ մի կետի դնես՝ մի հիմարության կհանդիպես»:
ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
Երեկ կեսգիշերին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2007»-ի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 28 երկրներ: Նրանցից 10-ը եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացան: ...ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Ապրիլի 24-ին Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին այն կապակցությամբ, որ ապրիլի 22-ին ռուսական «ՌՏՌ» հեռուստաընկերության եթերում «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ խոսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ՈՂՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւան
Մայիսի 10-ին, ժամը 09.56-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են Շենգավիթ համայնքի Դոդուխանյան եւ Հրազդանի փողոցներում գտնվող տները եւ նկուղները: ...ՇԵՒԱՐՆԱՁԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
«Հայաստանը պետք է հաշվի նստի Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաուժեղ պետության` Ադրբեջանի հետ, հակառակ դեպքում կարող է զրկվել անկախությունից». այս խոսքերի հեղինակը Վրաստանի նախկին նախագահ Էդուրարդ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մայիսի 19-30 Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում առաջին անգամ կանցկացվի շախմատի կանանց աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն ուժեղագույն 10 հավաքականներ:
Աշխարհի անդրանիկ առաջնությանը կմասնակցի նաեւ ...ՀԱՅ ՍՊԱՅԻՆ ՄԵԴԱԼ ԿԱՆԶԱՍԻՑ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այսօր ընդունեց Կանզաս նահանգի պետքարտուղար պարոն Ռոն Թորնբուրգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ Կանզասի ազգային գվարդիայի շտաբի պետ-աշխատակազմի ...ԱՐՎԵՍՏԸ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է
«Ինձ չի գոհացնում մշակութային այն մթնոլորտը, որ տիրում է մեզանում: Անեկդոտային էստետիկան, խաղարկային արվեստը փոխարինվել են գռեհիկությամբ, այսօր անեկդոտը փոխել ենք կոմեդիայի ժանրի հետ: Գռեհիկությունը ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄՈՌԱՑՎԵՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Պարտադրված ենք այս պայմաններում ոչ միայն գոյատեւել, այլ նաեւ զարգանալ»,- խոսելով տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ...ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ
Մայիսի 11-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Սեյրան Մուշեղի Օհանյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: ...ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության խորհրդարանական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Մարի Ան Իսլեր Բեգենի գլխավորությամբ:
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է ...«ՈՐՍՈՒՄ» ԵՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Ընտրությունների նախօրեին սկսվել է Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր ուժերին ներկայացնող անդամների «որս»: Ընդդիմադիր ուժերից մեկի գրասենյակից «Ա1+»-ին տեղեկացրել են, որ փորձել են ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, արեւելագետ Արա Պապյանի` սխալ են այն պատկերացումները, թե մեր սահմանային իրավունքներն ամրագրված են 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագրի ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԵՏ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Իրավապահ կոչվող մարմինները բացարձակապես չեն տիրապետում այն դաշտին, որտեղ գործում են: Մենք բոլորս պետք է հասկանանք, թե մայիսի 9-ին ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ինչ օրենքի հիման ...«ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՆԱՅԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
«Երեկ ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան Նիկոլ Փաշինյանի հեռախոսը գաղտնալսելու իրավունք ստանալու համար»,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ...«ՀԱՐԻՍԱՅԻՑ ԲԱՑԻ ԱՔԼՈՐԻՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ»
«Ես մի անգամ պարոն Քոչարյանին խորհուրդ եմ տվել լռել: Ասում են՝ «Յազիկ մոյ, վրագ մոյ»: Ամեն անգամ պարոն Քոչարյանը երբ խոսում է, ժողովուրդը ցնցվում է նրա մակարդակից: Ինչ կապ ունեն իմ ընտանիքը եւ իմ ...ՖԱՇԻԶՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
«Ա1+»-ը նամակ էր ստացել, որ այսօր երեկոյան «Ստոպ» ակումբում կայանալու է ֆաշիստական գաղափարախոսություն տարածող ռոք խմբի համերգը: Նամակի հեղինակները խնդրում էին կանխարգել այդ աղետը: Փորձելով ճշտել ...ՍՊԱՆՎԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ ՉԷ
ՀՀ ոստիկանությունն այսօր տեղեկատվություն է տարածել, որում ասված է. «Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, թե իբր մայիսի 9-ի երեկոյան Վաղարշյան փողոցում ավտոմատ կրակահերթից սպանվել է Արաբկիր համայնքի ...ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԿԻՐԱԿԻ
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը, որը վաղը` մայիսի 12-ին, Հայաստանում հետեւելու է խորհրդարանական ընտրությունների ընթացքին, կիրակի օրը ասուլիսում կներկայացնի իր նախնական եզրակացությունը: ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր առավոտյան հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վերջիններս նախորդ օրը հանդիպել էին Ադրբեջանի ...ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿԳՈՐԾԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
2007 թվականի մայիսի 12-ին; ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության օրը, հնարավոր ընտրախախտումներին արագ արձագանքելու համար ՀՀ դատախազությունում սահմանվել է հերթապահություն: Քրեորեն հետապնդելի խախտումներ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ «ԱՌ ԵՒ ՏՈՒՐԻ ԱՐԴԱ՞Ր ԴՐՈՒՅԹՆԵՐ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԵԽ նախարարների կոմիտեի 117-րդ նստաշրջանին: Իր ելույթում, նախարար Օսկանյանը խոսեց Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանում ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ռոբերտ Քոչարյանը մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ...77 ԴԻՏՈՐԴ ԶՐԿՎԵՑ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից զրկվեց «Գյումրու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը: ԿԸՀ-ն այդ որոշումն ...ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՕԵԿ-Ը
«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել կոչ հայտարարությամբ, որում ասված է. «Հանրապետության բոլոր մարզերում իշխանական կուսակցությունների կողմից սկսվել է ընտրակաշառքի բաժանման զանգվածային գործընթաց: ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ

ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸV
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
- 330 Կոստանդիանոս Ա Մեծ կայսրն իր մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս:
- 1895 Աբդուլ Համիդ երկրորդը հայտարարեց բարենորոգումների ծրագիր, որը ստորագրել էր հոկտեմբերի 18-ին երկրում ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու համար: Բայց այդ ծրագիրը երբեք չիրագործվեց:
- 1917 Թիֆլիսում բացվեց հայ ուսուցիչների կովկասյան համագումարը:
- 1918 Սկսվեց Բաթումի խորհրդաժողովը Թուրքիայի և Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարության միջև: Հայերից մասնակցեցին Ալ. Խատիսյանը, Հ. Քաջազնունին և Ս. Վրացյանը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

