
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ «Սա հերթական բռնությունն էր սեփական ժողովրդի նկատմամբ, որպեսզի, իրենց կարծիքով, ընտրություններից առաջ կանխարգելիչ աշխատանքներ տանեն, վախեցնեն ժողովրդին: Այդ պատճառով էլ արեցին դա: Մեր իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք չեն փոխել իրենց մեթոդները:Նրանք գիտեն, մայիսի 13-ին լինելու է հերթական հանրահավաքը, եւ ցանկանում էին ասել, որ հերթական անգամ ճնշելու են ցանկացած հանրահավաք »,- Երեկ Ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած ընդհարումից մտահոգված ասաց երեւանցի Գեւորգ Մելիքյանը: Ըստ նրա` մայիսի 13-ին ընդդիմության հանրահավաքին, երեկվանից ավելի շատ մարդ է հավաքվելու. «Երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ իշխանափոխությունը անխուսափելի է»: Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, այնուհետեւ նրանք շարժվել են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ ձերբակալված է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: ԱԱԾ շենքի մոտ ոստիկաննների եւ ցուցարարների միջեւ տեղի է ունեցել զանգվածային ընդհարում, որի ընթացքում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Սակայն մեր համաքաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չեն այդ դեպքերից եւ «Ա1+»-ի լրագրողից տեղեկանալով, թե ինչ է տեղի ունեցել, ամեն ինչում մեղադրում էին մեր հեռուստաընկերություններին: «Ինչ են ցույց տալիս որ ինչ տեսնեինք, հազիվ ցուցադրում էին «Երեւան –Մոսկվա Տրանզիտ» համերգը՝ վատ ձայնով, ես դատապարտում եմ մեր իշխանություններին: Այս ամեն ինչը կապված է իշխանությունների հետ»,- ասաց Կարինե Վիրաբյանը: Համաքաղաքացիներից շատերը հիասթափված էին այս իշխանություններից եւ եւս մեկ անգամ նշում էին, որ այս ամեն ինչը կապված է ընտրությունների հետ: «Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը կապված է ընտրությունների հետ, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Իսկ երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ ամեն ինչ արվում է այս իշխանությունների ձեռքերով, որոնք վախենում են իրենց աթոռից»,- ասաց Մանվել Բադալյանը: Մեր հարցման մասնակիցներն առանց ներկայանալու ասում էին, որ ներկայիս իշխանությունները իրենց սպառել են եւ անհապաղ պետք է հեռանան:

© Ա1+
Վերջին լուրերը, Մայիս 10, 2007«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ ժամը 23.30-ի սահմաններում մոտ երկու տասնյակ մարդ դեռ քննարկում էին ԱԱԾ -ի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը: Նրանք այսօրվա ծեծկռտուքի ...«ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ ՀՀ քաղաքացիների մի մասը Հանրապետության Հրապարակում ունկնդրում էր կազմակերպված «Մեսկվա-Երեւան-տրանզիտ» համերգային ծրագիրը, հրապարակից ոչ այնքան հեռու ոստիկանները ծեծում էին ...«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ»
«Մենք խախաղ երթ էինք անցկացնում եւ ԱԱԾ-ի մոտ մեր բողոքն էինք ուզում արտահայտել երկրում ծայր առած ահաբեկումների, առեւանգումների, քաղաքական հետապնդումների կապակցությամբ: Մենք ընդամենը պետք է մեր ...NO COMMENT
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Նկարում` Մհեր Մանուկյան / Իմպիչմենտ դաշինք / ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՆԴՐԱՆՔԸ.«ՉԾԱԽԵՔ ՁԵՐ ՁԱՅՆԸ»
«Գավառական խոպանչիները հոշոտում են մեր երկիրը, տանում են դեպի կործանում: Մենք պարտավոր ենք երկիրն ազատել ոխերիմ թշնամիներից: Նրանք մեր, մեր երեխաների ոխերիմ թշնամիներն են, գիշատիչների ոհմակ, որը ...ԳԱՎԱԹԸ՝ «ԲԱՆԱՆՑԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2007թ. խաղարկության հաղթող դարձավ Երեւանի «Բանանցը»: Եզրափակիչում «Բանանցի» ֆուտբոլիստները 3:1 հաշվով առավելության հասան «Արարատի» նկատմամբ: Հանդիպումը անցավ բավական լարված ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ա1+-ին հայտնի դարձավ, որ Մայիսի 9-ին, ժ. 23:15-ի սահմաններում, ավտոմատային կրակահերթի արդյունքում, Երեւանի Վաղարշյան փողոցում սպանվել է թաղային հեղինակություն Ստեփան Վարդանյանը: Ըստ մեզ հասած տվյալների, ...«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
»Այսօր Շուշիի ազատագրման հերոսներից մեկը՝ առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, որը կամավոր թողել է իր ընտանիքը, եկել եւ մասնակցել է Արցախի ազատագրմանը՝ Շուշիի ազատագրման 15 ամյակը տոնում ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆ ՈՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ
«Վերջին մեկ ամսվա ընթացքում հնչել են «նախընտրական» կրակոցներ, եղել են պայթեցումներ, հրկիզումներ, որոնք ուղեկցվել են բռնություններով եւ մարդկային զոհերով»,-այսօր «Իմպինչմետ» դաշինքը, «Նոր ժամանակներ» ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ստորագրել է ուսումնական ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ»
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր հիմնադրման առաջին օրվանից դիտորդական առաքելությունն է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր ընտրական գործընթացներին: ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ ԸՆԴՎԶՄԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
«Մերժում ենք բոլոր տեսակի բռնությունների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ դա գնահատում են որպես խիստ միջամտություն ընտրական Գործըթացին»,- այսօր Ա1+-ի խնդրանքով մեկնաբանելով երեկ ԱԱԾ շենքի ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՅԼԵՒՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԼՌԵՑՆԵԼ
«Երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ իշխանության գործողությունները գնալով ավելի խուճապահար են դառնում եւ ստեղծված արատավոր համակարգը դարձել է ավելի անվերահսկելի»,-ասում է «Հանրապետություն» կուսակցության ...ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊՈՐՏ
Վերջին տարիներին հայկական սպորտը ունեցել է 2 մեծ հաջողություն. նախ շախմատի հավաքականի հաղթանակը օլիմպիադայում, ապա ծանրամարտիկների հաջողությունը Եվրոպայի առաջնությունում: Այս երկու հաջողություններն ...ՆՐԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՆ
Այսօր ժամը 15.00-ին Կենտրոն Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կորոշի ազատ արձակել կամ խափանման միջոց ընտրել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի ...«ՀԱՂԹՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՉԷՐ ՏԱ»
«Երեկ գիշերը տեղի ունեցածը բարբարոսություն է, որը հաղթող քաղաքական ուժը երբեք իրեն թույլ չէր տա, կխուսափեր նման քայլերից»,- «Ա1+»-ին իր գնահատականը հայտնեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա նաեւ նշեց, ...ՋՈՒՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Մայիսի 9-ին, ժամը 12.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետի եւ Արարատի մարզի Սիփանիկ գյուղին հարակից ջրատարի ջրի մակարդակը բարձրացել եւ ջրածածկել է գյուղի 50 տների նկուղներ եւ տնամերձ հողամասեր: ...ԱՅՐԵԼ ԵՆ ՕԵԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հրկիզվել է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Բալասանյանի Գյումրիի Նորավան թաղամասում գտնվող ՕԵԿԻ Նժդեհ համայնքային կազմակեպության գրասենյակը:Այրվել է գրասենյակի ...ԼՐԱԳՐՈՂԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՎ` ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՈԾԿՈՒՄ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ շենքի մոտ երեկ գիշեր «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների կազմակերպված բողոքի երթի ժամանակ խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը: «Մեզանում ձեւավորված ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ «Սա հերթական բռնությունն էր սեփական ժողովրդի նկատմամբ, որպեսզի, իրենց կարծիքով, ընտրություններից առաջ կանխարգելիչ աշխատանքներ տանեն, վախեցնեն ժողովրդին: Այդ պատճառով էլ արեցին դա: ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ԴԵՌ ԿԼԻՆԻ
ՀՀ ոստիկանությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որ երեկ Մատենադարանի հարակից տարածքում «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ու «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքը, «կազմակերպիչների ...ՀԱՐՍԱՆԻՔԸ ԼԱՎ ՉԷԻ՞Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՐԳԻՉՆԵՐՈՎ ՀԱՄԵՐԳՆԵՐ ՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
«Մեր համերգներին մասնակցած երգիչները պատահական չէին, մենք երբեք չէինք հրավիրում անբարոյական երգիչներին»,- ասում է ՀՅԴ Նիկոլ ...«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօր չբացառեց, որ կուսակցության անդամները մայիսի 13-ին դուրս կգան փողոց՝ վճռական պայքարի: Դա կլինի այն դեպքում, երբ ընտրությունները չանցնեն ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր Ա1+-ի հետ զրույցում դատապարտեց երեկ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը: Նկատելով, որ իշխանության գործելակերպը չի փոխվել, ՀԺԿ նախագահն ասաց, որ եթե նենգախոփվեն ...«ՇՈՒՇԻՈՒՄ ԴԱՇՆԱԿ ՀԱՅԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿ ԹՈՒՐՔԵՐԻՆ»
Այս գաղտնազերծման հեղինակը դաշնակցական Հրանտ Մարգարյանն է: Նա օպերայի դահլիճում հավաքվածներին կոչ էր անում չվախենալ, հավատարիմ մնալ 117-ամյա կառույցին ու ամեն գնով պայքարել ընտրակեղծիքների դեմ: ...ՀՀՇ-Ի ՇՆՈՐՀԻՎ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՆՐԱՀԱՎՔՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄԱՐԴԱՇԱՏ
«Լուրջ չեմ համարում այն քաղաքական պայքարը, որ առկա Հայաստանում, իսկ ընտրություն, որպես այդպիսին, ուղղակի չի լինելու»,- այսօր «Փաստարկ» ակումբում իր կանխատեսումները հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ ...ՀՀԿ-Ն 100 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ԼՈՒՍԱԲԱՆՎԵԼ, ՔԱՆ «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»
Ապրիլի 24-ից մայիսի 5-ը Երեւանի մամուլի ակումբի անցկացրած մոնիտորինգի երկրորդ միջանկյալ հաշվետվության արդյունքների համաձայն երեք կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ, առավել շատ են լուսաբանվել հեռուստաընկերությունների ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Բարձրացվել են հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը, ինչը նախատեսված է ՀՀ 2007-2009թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, ...ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՓՈՂՈՑ
«Մարդուն մարդ տեսնելն այնքան էլ դյուրին բան չէ: Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես սիրում Րաֆֆիին: Ինքներդ նայեք, ճակատը պարզ է, ազնիվ է»,- այսօր հայտարարեց սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: Նա ներկաներին ...ՋՈՒՐԸ ՓՈՂԵՐՆ Է ՏԱՆՈՒՄ
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով վարարել է Մարտունի գետը: Գետի ափին` բավականին մեծ հատված, արգելապատնեշ չկար եւ վարարման ու ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով փլուզվել եւ այս պահին էլ շարունակում ...ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ Է 2285830 ՔԱՂԱՔԱՑԻ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ճշտված թիվը 2 միլիոն 285 հազար 830-նն է:
Ընտրացուցակների ճշգրտման արդյունքում բացահայտվել են հաշվառումից ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ/ VIDEO/
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկու ամսով ազատազրկեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին` բավարարելով ԱԱԾ միջնորդությունը` խափանման միջոց ընտրելով կալանքը: ...35 ԴԻՏՈՐԴ ԵԽԽՎ-ԻՑ
Լեո Պլատվոետի գլխավորությամբ ԵԽԽՎ 35 հոգանոց դիտորդական խումբը կդիտարկի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները: Ըստ ԵԽԽՎ մամլո ծառայության` դիտորդները կհանդիպեն քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների եւ ...ԴԻԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
2007թ. մայիսի 09-ին ժամը 22-ի սահմաններում, «Եր—ան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի եւ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց ...ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ
Թեժ մրցակցություն է սպասվում այսօր երեկոյան Հելսինկիում` «Եվրոտեսիլ» հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչում: Եզրափակչի մասնակցության 10 տեղի համար կպայքարեն 28 երկրների մասնակիցները, որոնց մեջ ակնհայտ ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՆՈ՞ՒՄ Է
«Հետաքննող լրագրողների» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը դատապարտում է երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների դեմ կատարված ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑԱՆ ԱՐՑԱԽԸ
«Նախընտրական քարոզարշավի ավարտին կարող ենք հաստատել, որ կուսակցությունները ըստ էության շրջանցեցին Արցախին եւ, մասնավորապես, ազատագրված տարածքներին վերաբերող հարցերը»,- այսօր հայտարությամբ է հանդես ...«ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ»
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ երեկ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունն այսօր դատապարտեցին եզակի մարդիկ: Միասնական դատապարտում չհնչեց նաեւ հայկական լրագրողական ոլորտի ներկայացուցիչների ...ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐՆ ԱՆՁԱՄԲ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ
Այսօր Արտաշատ քաղաքում ՕԵԿ ներկայացուցիչների հանդիպումն ընտրողների հետ անձամբ փորձել են խափանել Արտաշատի մերձակա գյուղերի գյուղապետերը: ՕԵԿ գրասենյակից «Ա1+»-ին փոխանցեցին, որ մինչ հանդիպման մեկնարկը ...ՈՎ ԻՆՉ ՈՒՆԵՐ` ՀԱՆԵԼ ԷՐ ՎԱՃԱՌՔԻ՞
Նախընտրական այս շրջանում ամեն ինչ առնում ենք ու ծախում: «Մենք ծախում ենք մեր խիղճը, քվեները, եւ ընդհանրապես` ամեն ինչ»,- ցավով ասում է «Թրանսպարենսի ինթերնեշընլ» միջազգային կազմակերպության երեւանյան ...ԲՌՆԵԼ ԵՆ 4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԲԱԺԱՆՈՂԻՆ
2007 թվականի մայիսի 10-ին ժամը 03-ի սահմաններում, Կոտայքի մարզի դատախազությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակչուհի Բելլա Մելքոնյանը ընտրակաշառք է բաժանում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում: ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԺԿ-Ն ԿԱՄՓՈՓԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ / VIDEO /
Մատենադարանի մոտ այսօր Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը ամփոփում էր քարոզարշավը: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքները ՀԺԿ-ն կամփոփի մայիսի 13-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում: ...ԲՀԿ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՎԻՃԱԿԱԽԱՂ ՆԱԵՒ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Մի քանի օր առաջ, երբ «Ա1+»-ի լրագրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից փորձում էր ճշտել, թե արդյոք վիճակախաղի տոմսը համարվում է ընտրակաշառք: ԿԸՀ նախագահը հարցին չպատասխանեց, ասելով,որ այդպիսի ...ԱՐԱԳԱՑՐԵՔ
ԵԱՀԿ ղեկավար, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անգել Մորատինոսը, հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին, խոստացել է իր աջակցությունը ԼՂ հակամարտության լուծումը գտնելու ճանապարհին: «Ես կոչ եմ ...ՀԱՄԵՐԳԻ ԷԼ ԵՆ ԶՈՌՈՎ ՍՏԻՊՈՒՄ ԳՆԱԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր երեկոյան Ազատության հրապարակին հարակից փողոցները խցանվել էին ավտոբուսների առատությունից, որոնցով Երեւանի համայնքներից բազմաթիվ մարդիկ էին բերվել «Հանրապետական» կուսակցության ...
© Ա1+
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲԵՐՏՆ ԵՆ»
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽՓԵՑԻՆ»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

