
ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

Մայիսի 7-ին դիտորդական առաքելության ընթացքում հայտնած կարծիքների առնչությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է Լոռու մարզի դատախազություն:
Մինչ այդ` մայիսի 4-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ մամլո ասուլիս: Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց կազմակերպության կողմից դիտորդական առաքելության իրականացման արդյունքում արձանագրված խախտումները:
Մասնավորապես խոսվեց թիվ 29, 30, 31, 32 ընտրատարածքներում համամասնական կարգով առաջադրված կուսակցությունների եւ մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների կողմից իրականացված խախտումների մասին: Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է նաեւ Վանաձոր քաղաքի բնակիչ Հրանտ Հակոբյանի սպանությանը:
«Լոռի TV» հեռուստատեսությամբ մամլո ասուլիսի հեռարձակումից հետո Լոռու մարզի դատախազությունը ներգրավել է կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցին որպես վկա: Մայիսի 7-ին Արթուր Սաքունցը ծանուցագրով հրավիրվել է Լոռու մարզի դատախազություն` Վանաձոր քաղաքի բնակիչ Հրանտ Հակոբյանի սպանության փաստի առթիվ քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննության:
Լոռու մարզի թիվ 29, թիվ 30, թիվ 31, թիվ 32 ընտրատարածքներում մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված դիտարկումների մասին
Մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում նախընտրական քարոզչությունն ընթացել է նախընտրական քարոզչության ողջ ընթացքին համապատասխան:
Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները շարունակել են իրենց նախընտրական հանդիպումները:
Մայիսի 3-ից հետո թեկնածու Վիկտոր Դալլաքյանի նախընտրական հանդիպումներում ներկա են լինում նաեւ Վանաձորի ոստիկանության աշխատակիցները՝ հանդիպման խոչընդոտումները կանխելու նպատակով:
Մայիսի 8-ին թիվ 30 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Սամսոն Խաչատրյանը եւ Վահան Մխիթարյանը կազմակերպեցին համատեղ հանդիպում վանաձորցիների հետ:
Մայիսի 6-9-ն ընկած հատվածը բնութագրվում է նաեւ համամասնական կուսակցությունների միաժամանակյա մարզային այցելություններով:
Մայիսի 5-ին մամլո ասուլիսով Վանաձորում հանդես եկավ ՄԻԱԿ-ը:
Մայիսի 5-ին նախընտրական հանդիպում կայացավ ՄԱԿ-ի մասնակցությամբ:
Մայիսի 7-ի ժամը 15:00-ին Վանաձորի Արցախ պուրակում նախընտրական քարոզչությամբ հանդես եկավ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:
Մայիսի 7-ի ժամը 16:00-ին՝ նույն տեղում Ժողովրդական ուղի կուսակցությունը:
Մայիսի 7-ի ժամը 17:00-ին՝ Հայքի հրապարակում Օրինաց երկիր կուսակցությունը: Ժողովրդական ուղի կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանությամբ՝ երկու կուսակցությունների նախընտրական հանդիպումների համար խոստացել են նույն տարածքը, նույն ժամին, որպեսզի տապալեն նախընտրական հանդիպումները:
Այնուամենայնիվ, կուսակցությունները կարողացել են համաձայնության գալ, եւ փոփոխելով ժամերը՝ կայացնել երկու հանդիպումն էլ:
Մայիսի 6-ին Վիրահայերի միություն կուսակցությունը Վանաձորի Պետական Մանակավարաժական ինստիտուտի եւ Մխիթար-Գոշ հայ-ռուսական համալսարանի ուսանողներին այցելության է տարել Երեւան՝ Մատենադարան: Կուսակցությունը հոգացել է ուսանողների տրանսպորտային եւ սննդի ծախսերը /մոտավոր տվյալներով 5-6 ավտոբուս, 8-9 միկրոավտոբուս/:
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում յուրաքանչյուր կուրսից ուսանողներին նախապատրաստել են, որ խմբով պիտի տանեն Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ընտրելու:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 4-5 միկրոավտոբուսով ծնողներին այցելության է տարել Ղարաբաղի զորամասերում ծառայող իրենց որդիներին:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 1 ավտոբուսով մանկավարժական ինստիտուտի ուսանողներին, կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչներին տարել է Երեւան համերգի՝ ռուսական աստղերի:
Մայիսի 6-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացած Շուշան Պետրոսյանի համերգը հովանավորել է ՄԱԿ-ը:
Մայիսի 6-8-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից շարունակվել է քաղաքի տարբեր թաղամասերում ընտրակաշառքների տրամադրումը ալյուրի տեսքով:
Մայիսի 9-ին «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից տեղական ռադիոյի հաղորդմամբ համաքաղաքացիների շրջանում մատաղ է բաժանվելու: Նույն կազմակերպության կողմից համաքաղաքացիների համար իրականացվում է անվճար բժշկական սպասարկում, բաժանվում անվճար դեղորայք: Ի դեպ, այս նույն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Վահրամ Բաղդասարյանն է:
Լոռու մարզի քաղաքապետերի եւ ընտրատարածքային հանձնաժողովների կողմից տրամադրված տեղեկատվությամբ՝ թիվ 32 ընտրատարածքում առաջադրված Սուրիկ Պողոսյանը նախընտրական հիմնադրամ ձեւավորելու նպատակով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Տաշիր մասնաճյուղում մուտքագրել է 300000 դրամ, որից ապրիլի 23-ի դրությամբ ծախսվել է 192000 դրամ:
Սպիտակի, Ալավերդու քաղաքապետարանները տրամադրել են նախընտրական պաստառների փակցման համար ավագանու որոշմամբ սահմանված անվճար տարածքների հասցեները: Այնուամենայնիվ ընդդիմադիր կուսակցությունների հաղորդած տվյալներով՝ երկու քաղաքներում էլ նրանցից նախընտրական պաստառների փակցման 1քմ-ի համար պահանջվել է 1500 դրամ:
Սպիտակ քաղաքում Հայկական երկաթուղի «ՊՈԱԿ» գործադիր տնօրեն Իրիմյանի կողմից հրահանգվել է բոլոր ենթակա ձեռնարկությունների տնօրեններին դեպո, կայարան, եւ այլն, ներկայացնելու աշխատողների թվաքանակ՝ ստիպելով նրանց քվեարկել ի օգուտ ՀՀԿ-ի:
Սպիտակում մտահոգիչ է քաղաքացիների ազատ կամքի արտահայտման վրա բռնությունների ծավալը սպառնալիքի միջոցով:
Շիրակամուտ եւ Արեւաշող գյուղերում գյուղացիներին սպառնում են ՀՀԿ-ի օգտին չքվեարկելու դեպքում զրկել կիսակառույց տներից /երկրաշարժից քանդված տների փախհատուցման ծրագիր/:
Մասնվորապես ՕԵԿ-ի շտաբի հաղորդմամբ ընտրողներին սպառնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չընտրելու դեպքում սոցիալական նպաստ ստանալու համար տեղեկանք չտրամադրել, հեռացնել աշխատանքից:
Գյուղերում գյուղացիները վախենում են վերցնել ՕԵԿ-ի բուկլետները հիմնավորելով, որ գյուղապետը կտեսնի:
ՕԵԿ-ի շտաբի հավաստմամբ ՕԵԿ-ից առանձին անդամներ ճնշումների հետեւանքով դուրս են եկել կուսակցությունից՝ անդամագրվելով ՀՀԿ-ին:
Ապրիլի 19-ին ԱՄ-ի ղեկավար Ա. Գեղամյանի հետ հանդիպումը չի լուսաբանվել տեղական հեռուստատեսությամբ: Քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատակիցները մինչ հանդիպումը փորձել են համոզել քաղաքացիներին չմասնակցել հանդիպմանը:
Մայիսի 1-9-ն ընկած հատվածում ՀՔԱ գրասենյակի ղեկավարն այցելել է նաեւ Տավուշի մարզ, նախընտրական պրոցեսների դիտարկման նպատակով:
Իջեւան
Իջեւանում նախընտրական հանդիպումները եւս բնութագրվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության գերակշռությամբ:
«Իմպիչմենտ» կուսակցության նախընտրական շտաբից տրամադրած տեղեկատվությամբ՝ նախընտրական քարոզչությունը քաղաքում իրականացվում է տնային այցելություններով:
Դպրոցներում եւ համալսարաններում նախընտրական հանդիպումներն արգելված են:
Աժ կուսակցության շտաբի պետը հավաստում է, որ վարչական լծակներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:
Աշխատանքը կորցնելու սպառնալիքից ահաբեկված են մասնավորապես մարզպետարանի աշխատակիցները:
էլցանցի տնօրեն Ալբերտ Ղալթաղչյանը հայտնել է, որ ղեկավարությունից հրահանգ ունի ոչ մի թեկածուի հետ հանդիպում չկազմակերպելու:
Քաղաքի մի քանի դպրոցներ՝ թիվ 1, թիվ 3, թիվ 4, խոստացել են դպրոցներում նախընտրական հանդիպումներ կազմակերպել, թեեւ հավելել են նաեւ, որ հավանական է խնդիրներ ունենան մարզպետարանի հետ:
Իջեւանում մտահոգիչ են նաեւ ընտրացուցակները: Մահացածների եւ զինծառայողների տվյալների կապակցությամբ ընտրացուցակներում փոփոխություններ իրականացնելու առաջարկը մերժվել է:
Բերդ
ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հաղորդմամբ նախընտրական քարոզչության որոշակի արգելքներ եղել են, բայց ընդհանուր առմամբ խոչընդոտներ չկան:
Դպրոցի տնօրենները համաձայնել են կազմակերպել նախընտրական հանդիպումներ, իրավապահ համակարգի կողմից ճնշումներ չեն եղել: Մտահոգիչ է այն, որ տեղամասային հանձնաժողովում ընդդիմությունը վաճառել է իր տեղերը:
Որպես հավաստի փաստեր ներկայացվել են մի քանի ընտրատեղամասերում հանձնաժողովի կազմը
41/03 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչն ընտրվել է տեղակալ
41/07 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչն ընտրվել է քարտուղար,
41/08 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչն ընտրվել է տեղակալ
41/09 ընտրատեղամասում Ամ-ի ներկայացուցիչը ընտրվել է քարտուղար,
41/10 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչը ընտրվել է տեղակալ,
41/12 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչն ընտրվել է քարտուղար,
41/15 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչը ընտրվել է տեղակալ,
41/17 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչը ընտրվել է տեղակալ,
41/19 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչը ընտրվել է քարտուղար,
41/20 ընտրատեղամասում Արդարություն Դաշինքի ներկայացուցիչը ընտրվել է քարտուղար:
ՄԵԿ ԵՐԹ ԳՅՈՒՄՐԻԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐԻՑ
Շիրակի երկրապահ կամավորականների միության անդամները եւ Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք Մարմաշենի վանքի համալիրում նշեցին հաղթանակի հոբելյանական տարեթիվը: Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմի վետերաններն ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: Ուղերձում ասված է. «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ ...15 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Այսօր 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
«Արարատը» գավաթին արժանացել է 4 ...ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ
Ադրբեջանական ԶԼՄ-ները միայն հայկական լրատվամիջոցներից են իմացել, որ մայիսի 4-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը Բաքվում հանդիպում է ունեցել երկրի սպորտային ղեկավարների հետ եւ հանդիպմանը ներկա ...«ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍՆԻԿՆ Է
Մայիսի 9-ը կամ «Եվրոպայի օրը» Շումանի հայտարարության տարեդարձն է: 1950թ. Փարիզում Ռոբերտ Շումանը` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարը, իր ելույթում առաջարկեց Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի ...ՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ 1760 զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով:«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԵՌ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
-Պարոն Գյուլբուդաղյանց, Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Արարատի» հետ կայացած մրցավեճում (0:0) ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՕԵԿ ՎԱՐԿԱՆԻՇԸ
«Մեզանից վախենում են, որովհետեւ մենք հայտարարեցինք, որ մասնակցելու ենք նախագահական ընտրություններին,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը. - «Օրինաց երկիրը» լուրջ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 117-րդ նիստին: Հաջորդ օրը, մայիսի 11-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը:
Ստրասբուրգում ...«ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՎՍՏԱՀԵԼՈՎ՝ ԿՎՍՏԱՀԵՆՔ ՆԱԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
Ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանի` այսօր քիչ են խոսում մի բանի մասին, թե իսկապես ինչո՞ւ են մեզ պետք արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ: «Իմ կարծիքով խնդիրն այն է, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների օրը եւ դրան հաջորդող օրերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախատեսում է ակտիվ գործունեություն ծավալել:
Հաշվի առնելով, որ քվեարկության օրը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ՊԵՍ ԷՇ ԷԼ ՉԿԱ»
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր «Հայացք» ակումբում նախընտրական քարոզչության ավարտին իր գնահատականը տվեց. «Գոհ չեմ մեծ առումով, որ անհնար էր բոլորին հասնել, սակայն մենք ...ԱՍՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում «Յուժնի Ուրալի» կազմում կրկին անհաջող հանդես եկավ Կարեն Ասրյանը` պարտվելով «Պոլիտեխնիկի» թիմի ներկայացուցիչ Բոչարովին:
Սա Ասրյանի 6-րդ պարտիան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ
«ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»
Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: ...ՀԺԿ-Ն ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԿԼԻՆԻ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
«Իշխանությունն արդեն դեմագոգիայի չափն անցել է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ նկատեց, որ այսօր ավելի շատ ընտրողներին խորհուրդ են տալիս ձայները չվաճառել այն ...ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
«Մենք մեր մարզերում նկատում ենք ժողովրդի պասիվությունը, ժողովրդի անտարբերությունը: Ժողովուրդը իշխանությունից դժգոհ է եւ շատ դժգոհ, բայց ամենատխուրը այն է, որ վերջին 4 տարիների ընթացքում ժողովուրդը ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում` Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Վաղը լրանում է նրան մեկուսարանում պահելու 72 ժամը: Մինչ այդ նրա պաշտպան Հովիկ ...«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶ ՇԱՏ ԲԱՆ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Հաղթանակ» զբոսայգին մարդաշատ էր: Հազարավոր մարդիկ այսօր իրենց երախտագիտությունն են հայտնում հայրենիքի ազատության համար զոհված ազատամարտիկներին` անհայտ զինվորի հուշահամալիրի ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԵՂԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ավարտվել է տոնական զորահանդեսը: Զինվորները, որոնք մեկ ամսից ավելի է պարապում էին` արդեն կարող են հանգստանալ ու զբոսնել քաղաքում:
Վերածննդի ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Սարիբեկ Ասլանյանի համար այսօր կրկնակի տոն է: Պատերազմի վետերան 89 ամյա պապիկը նշում է եւ հաղթանակի օրը, եւ իր ծննդյան օրը: Ասում է, որ հարազատները սպասում են իրեն սեղանի շուրջ եւ ցավում է, որ ծոռը ...ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲՈՒՇԻՆ
Եզդիների անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաեւ Իրաքում տեղի ունեցող եզդիների կոտորածները կանխելու համար աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր ուղերձի տեքստ էր պատրաստել՝ ...ՀՀՇ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
«ՀՀՇ-ն դատապարտում է այն, ինչ կատարվեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, մենք գտնում ենք, որ դա քաղաքական գործունեության համար մարդու հետապնդում է եւ դա կապում ենք ընտրությունների ...«ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ»
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, ով նաեւ Հանրապետական կուսակցությունում համակարգում է միջազգային դիտորդների հետ աշխատանքը, հայտարարում է, որ չկա մի երկիր, որտեղ չլինեն ընտրախախտումներ: ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Մայիսի 7-ին դիտորդական առաքելության ընթացքում հայտնած կարծիքների առնչությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է Լոռու մարզի դատախազություն: ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԾՆՈՒՄ
«Հայրենիքին ծառայելը պատիվ է, այլ ոչ թե պարտականություն». շատերն են այսօր՝ հայ ժողովորդի համար մայիսյան հաղթանակներից ամենապանծալի՝ Շուշիի ազատագրման օրը, հիշում Վազգեն Սարգսյանի այս խոսքերը: Տարիներ ...ՀԺԿ-ԻՆ ԵԹԵՐ ՉՏՎԵՑԻՆ «ՎԱԶՈՂ ՏՈՂՈՎ»
Այսօր մի շարք հեռուստաընկերություններ խախտել են ՀԺԿ-ի հետ նախնական պայմանավորվածությունը եւ եթեր չեն հեռարձակել ՀԺԿ հայտարարությունը: Կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին շարունակվում է Մատենադարանի մոտ մեկնարկած ընդդիմադիրների` «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական հանրահավաքը: Չնայած ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ՀԵՏ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ
Որպեսզի կարողանայինք պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով են միավորվել ՀՀ-ում ստեղծված «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ վրաստանյան ...ԿԸՀ-Ն ԱՐԳԵԼԵՑ ԲՋՋԱՅԻՆՆԵՐՈՎ ՆԿԱՐԵԼ
Կարո՞ղ են արդյոք ընտրողները բջջային հեռախոսով նկարել քվեաթերթիկը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում նման քայլերը արգելող որոշում ընդունեց եւ մեխանիզմներ մշակեց վերջինիս վերահսկման ...ՀՅԴ-ԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵՔ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ ընտրություններից հետո նոր ձեւավորվելիք կառավարությունում պաշտպանության եւ կրթության նախարարների պորտֆելները պետք է տրվեն Հայ հեղափոխական դաշնակցությանը: Այսպիսի պահանջ ՀՅԴ-ն ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՄ ԾԵԾԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր «Իմպինչմենտ» դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներով: Մատենադարանի մոտ «Իմպինչմետ» դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ ...ԱԱԾ-Ի «ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ» ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատություն, արդարություն, խաղաղություն գոչելով, երթի մասնակիցները անցնում էին ԱԱԾ-ի շենքի մոտով, եւ այդ պահին ԱԱԾ-ից դուրս եկան քաղաքացիական համազգեստով հաղթանդամ տղաներ եւ ...«ՄԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 95 ՏՈԿՈՍԸ ԱՏՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«Մենք սկսել ենք դոդազերծման, սերժանտազերծման եւ ռոբոտազերծման գործընթացը»,- այսօր Մատենադարանի մոտ կազմակերպված «Իմպինչմենտ» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Մեկ անգամ ես ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՍԱՐԿՈԶԻԻՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

