
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ

«ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»
Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: Սեֆիլյանը ձերբակալվել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին, ազատագրված տարածքները հանձնողների «գլուխները ջարդելու» պատրաստակամության մասին վերջին հայտարարությունից հետո: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչերի համար: ԱԱԾ մեկուսարանից «Ա1+»-ի հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանը:
-Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր ազգի հայելին է: Այսօր՝ Շուշին ազատագրվելուց 15 տարի հետո, հայելու պատկերը չի՞ փոխվել:
-Ցավոք, ոչ: Շուշին, ինչպես եղել է «ուրվականների քաղաք», այդպես էլ մնացել է: Պատերազմի ընթացքում՝ 1993-94թթ-ին Շուշիում ավելի շատ մարդ էր ապրում, քան` ներկայումս: Այսօր փորձում են Շուշիի ազատագրման հոբելյանը օգտագործել նախընտրական քարոզչության համար եւ ինչ-որ շոուներ են կազմակերպում, բայց դրանից, ըստ էության, չի փոխվում արհամարհական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է քաղաքի նկատմամբ:
- Դուք անընդհատ խոսում էիք ազատագրված տարածքները եւ առաջին հերթին Շուշին վերաբնակեցնելու մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն չի վերաբնակեցվում:
-Շուշին չի բնակեցվում, որովհետեւ Երեւանում Հյուսիսային պողոտա է կառուցվում, որովհետեւ հայ ժողովրդի ոչ մեծ նյութական ռեսուրսները շատ աննպատակ են ծախսվում …
-Որպես Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, 15 տարի առաջ կարո՞ղ էիք ենթադրել, որ Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելու եք ԱԱԾ մեկուսարանում՝ ազատագրված տարածքները հանձնողների «գլուխները ջարդելու» պատրաստակամության մասին հայտարարության համար: Ի՞նչ եք զգում այսօր:
-Ցավոք, անակնկալի չեմ եկել: Արցախյան ազատամարտի շարժիչ ուժը Ազատագրական շարժման ողջ տարիների ընթացքում եղել է հայ ժողովուրդը, իր հավաքական կամքը, իսկ իշխանություններն այն ժամանակ, եւ առավել եւս հիմա՝ միշտ էլ արտահայտիչը չեն եղել մեր ազգային նպատակների ու իղձերի: Արցախյան շարժումը ինչքան էլ հայերիս սրտովն էր, կարծում եմ, որ այն այդ պահին սկսելը մեր կողմից չէր պլանավորվել: Եվ ինչ-որ տեղ անակնկալի եկած հայ ժողովուրդը չկարողացավ ձեւավորել իր սեփական նպատակներն ու իդեալներն իրականացնող իշխանություններ: Հայկական իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ Արցախյան պատերազմի վերջակետը պետք է դրվեր արեւելյան Քուրի ափին: Այսօր էլ զգում եմ, որ Ազատագրված տարածքների պաշտպանությունը հայ ժողովրդից կպահանջի ջանքեր՝ գուցեեւ հավասարազոր այն ազատագրելու ջանքերին:
-Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 1992- 94 թթ-ին տարածքներն ազատագրողները գիտեին, որ հետո դրանք հետ են վերադարձնելու ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց: Դա այդպե՞ս էր:
-Մի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ դա սուտ է: Պատերազմի ոչ մի մասնակից կյանքը ռիսկի չէր ենթարկի մի հողի համար` իմանալով, որ այն հետո պիտի դառնա սակարկության առարկա: Եվ ոչ ոք չէր համարձակվի նման հայտարարություն անել, որովհետեւ բոլորի ձեռքին զենք կար:
-Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀ–ին առնչվող բոլոր հարցերը, ԼՂՀ ճակատագիրն որոշվում է Երեւանում, եւ այդ իսկ պատճառով նա այստեղ է: Ի՞նչ եք կարծում, ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու եւ խնդիրները լուծելու համար Երեւանում գործունեություն ծավալելը լավագու՞յն տարբերակն է:
-«ԼՂՀ շահ», կարելի է ասել, ընդհանրապես գոյություն չունի: Կա հայ ժողովրդի շահ Արցախի հարցի վերաբերյալ, որը պետք է պաշտպանվի ամեն տեղ եւ առաջին հերթին՝ Երեւանում:
-Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելուց հետո ՀՀ կտեղափոխվի նաեւ Սեյրան Օհանյանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Դա չի՞ ազդի ԼՂՀ բանակի մարտունակության վրա: Արդյո՞ք ԼՂՀ-ն չի դատարկվում:
-ԼՂՀ դատարկումը՝ ֆիզիկապես եւ բարոյապես վաղուց է սկսվել: Դրա պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Հայոց բանակի մարտունակությունը պայմանավորված է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական առաջին դեմքերի անձնական բարոյական նկարագրերից: Կադրային այս կարգի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ բանակի այս կամ այն մասի մարտունակության վրա:
-Շուտով ԼՂՀ-ում տեղի կունենան նախագահի ընտրություններ, Սամվել Բաբայանի անունից «Դաշինքի» խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ԼՂՀ նորընտիր նախագահը կլինի ՀՀ իշխանությունների կամակատարը: ԼՂՀ-ում կամակատար նախագահ լինելու դեպքում՝ դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:
-Պատերազմի ժամանակ, եթե զինվորական հրամանատարությունն ինչ-որ տեղ կարողանում էր ինքնուրույն կեցվածք ունենալ, ապա այժմ այդ հանգամանքը իսպառ բացակայում է: Արցախի էական կադրային նշանակումները որոշվում են Երեւանում: ՀՀ իշխանությունները որոշել են ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում էլ պարտադրեն իրենց թեկնածուին, եւ դա չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա:
-Այս պահին խուզարկությունների գործընթաց է սկսվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամների բնակարաններում: Նրանց՝ այդ թվում ԼՂՀ Երկրապահների միության նախագահ Արկադի Կարապետյանին, հրավիրել են հարցաքննության: Վերջինս ազատագրված տարածքները վերադաձնելուն կտրականապես դեմ արտահայտվողներից մեկն է: Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ-ի սկսած այս նոր գործընթացին:
-Բոլոր այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են մի բան, որ իշխող վարչախումբն այնքան էլ վստահ չի իր ուժերին, ամենուրեք սպառնալիք է տեսնում իր իշխանության նկատմամբ եւ բոլոր միջոցներով փորձում է դրանք չեզոքացնել:
- ՀՀ նախագահի կոչով այսօր ՀՀ խորհրդարանի քարոզարշավի ընթացքում որեւէ մեկը չի խոսում ԼՂ հիմնախնդրի մասին: Այսինքն՝ հասարակությանն անհայտ է մնում, թե ԱԺ-ում հայտնվող այս կամ այն ուժը ինչպիսի դիրքորոշում ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս կվարվի: ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներն այսօր հասարակության համար երկրորդակա՞ն են:
-Իսկապես, քչերն են իրենց դիրքորոշումն արտահայտել: Ոմանք ավելի լավ է չարտահայտեին (ՕԵԿ), իսկ ոմանք էլ՝ միայն նախընտրական շրջանում է, որ ազգային դիրքերից են խոսում (ՀՅԴ): Ակնհայտ է, որ քաղաքական բոլոր ուժերը խուսափում են Արցախյան խնդրի լուծման հստակ դիրքորոշում դրսեւորել՝ մտնել դրա պատասխանատվության տակ: Դժբախտաբար քաղաքական ուժերը ենթարկվում են քարոզարշավից առաջ Ռոբերտ Քոչարյանի այն հրահանգին, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում՝ խնդրի շահարկում է: Քաղաքական ուժերը չեն խոսում, որովհետեւ շատ լավ գիտակցում են, որ դավաճանական ընթացքի մեջ են, իսկ Իլհամ Ալիեւը` օգտվելով առիթից, որոշեց մի ապտակ էլ ինքը հասցնի Քոչարյանին եւ հայտարարեց, որ իր եւ Քոչարյանի միջեւ` ազատագրված յոթ տարածքեները հանձնելու վերջնական պայմանավորվածություն կա:
Հաջորդ ապտակը կհասցնի համանախագահներից մեկը եւ կհաստատի, որ Ալիեւի հայտարարությունը համապատասխանում է ճշմարտությանը: Իշխանությունների քաղաքականության շնորհիվ ստեղծված պայմաններում մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ցանկացած երկիր կարող է միջամտել մեր երկրի ներքին գործերին: Իսկական դավաճանությունը՝ սա է: Վստահ եմ, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է տարածքային որեւէ առեւտրի. ոչ մի թիզ, եւ վերջ:
-Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր ձերբակալության իրական պատճառը: Հանրությանը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ձեր հայտնի ելույթում Դուք որեւէ նոր բան չեք ասել, կրկնել եք միայն այն, ինչ ասում էիք 15 տարի շարունակ:
-Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձեւավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով, հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից:
Սակայն ոչ Արցախի եւ ոչ էլ Ջավախքի խնդիրներն իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաեւ նախապատրաստվել էինք եւ հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը եւ թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել եւ մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականում այն նոր երեւույթը, որ սարսափեցրեց իշխանություններին:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը
ՄԵԿ ԵՐԹ ԳՅՈՒՄՐԻԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐԻՑ
Շիրակի երկրապահ կամավորականների միության անդամները եւ Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք Մարմաշենի վանքի համալիրում նշեցին հաղթանակի հոբելյանական տարեթիվը: Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմի վետերաններն ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: Ուղերձում ասված է. «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ ...15 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Այսօր 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
«Արարատը» գավաթին արժանացել է 4 ...ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ
Ադրբեջանական ԶԼՄ-ները միայն հայկական լրատվամիջոցներից են իմացել, որ մայիսի 4-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը Բաքվում հանդիպում է ունեցել երկրի սպորտային ղեկավարների հետ եւ հանդիպմանը ներկա ...«ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍՆԻԿՆ Է
Մայիսի 9-ը կամ «Եվրոպայի օրը» Շումանի հայտարարության տարեդարձն է: 1950թ. Փարիզում Ռոբերտ Շումանը` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարը, իր ելույթում առաջարկեց Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի ...ՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ 1760 զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով:«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԵՌ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
-Պարոն Գյուլբուդաղյանց, Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Արարատի» հետ կայացած մրցավեճում (0:0) ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՕԵԿ ՎԱՐԿԱՆԻՇԸ
«Մեզանից վախենում են, որովհետեւ մենք հայտարարեցինք, որ մասնակցելու ենք նախագահական ընտրություններին,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը. - «Օրինաց երկիրը» լուրջ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 117-րդ նիստին: Հաջորդ օրը, մայիսի 11-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը:
Ստրասբուրգում ...«ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՎՍՏԱՀԵԼՈՎ՝ ԿՎՍՏԱՀԵՆՔ ՆԱԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
Ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանի` այսօր քիչ են խոսում մի բանի մասին, թե իսկապես ինչո՞ւ են մեզ պետք արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ: «Իմ կարծիքով խնդիրն այն է, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների օրը եւ դրան հաջորդող օրերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախատեսում է ակտիվ գործունեություն ծավալել:
Հաշվի առնելով, որ քվեարկության օրը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ՊԵՍ ԷՇ ԷԼ ՉԿԱ»
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր «Հայացք» ակումբում նախընտրական քարոզչության ավարտին իր գնահատականը տվեց. «Գոհ չեմ մեծ առումով, որ անհնար էր բոլորին հասնել, սակայն մենք ...ԱՍՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում «Յուժնի Ուրալի» կազմում կրկին անհաջող հանդես եկավ Կարեն Ասրյանը` պարտվելով «Պոլիտեխնիկի» թիմի ներկայացուցիչ Բոչարովին:
Սա Ասրյանի 6-րդ պարտիան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ
«ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»
Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: ...ՀԺԿ-Ն ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԿԼԻՆԻ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
«Իշխանությունն արդեն դեմագոգիայի չափն անցել է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ նկատեց, որ այսօր ավելի շատ ընտրողներին խորհուրդ են տալիս ձայները չվաճառել այն ...ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
«Մենք մեր մարզերում նկատում ենք ժողովրդի պասիվությունը, ժողովրդի անտարբերությունը: Ժողովուրդը իշխանությունից դժգոհ է եւ շատ դժգոհ, բայց ամենատխուրը այն է, որ վերջին 4 տարիների ընթացքում ժողովուրդը ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում` Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Վաղը լրանում է նրան մեկուսարանում պահելու 72 ժամը: Մինչ այդ նրա պաշտպան Հովիկ ...«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶ ՇԱՏ ԲԱՆ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Հաղթանակ» զբոսայգին մարդաշատ էր: Հազարավոր մարդիկ այսօր իրենց երախտագիտությունն են հայտնում հայրենիքի ազատության համար զոհված ազատամարտիկներին` անհայտ զինվորի հուշահամալիրի ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԵՂԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ավարտվել է տոնական զորահանդեսը: Զինվորները, որոնք մեկ ամսից ավելի է պարապում էին` արդեն կարող են հանգստանալ ու զբոսնել քաղաքում:
Վերածննդի ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Սարիբեկ Ասլանյանի համար այսօր կրկնակի տոն է: Պատերազմի վետերան 89 ամյա պապիկը նշում է եւ հաղթանակի օրը, եւ իր ծննդյան օրը: Ասում է, որ հարազատները սպասում են իրեն սեղանի շուրջ եւ ցավում է, որ ծոռը ...ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲՈՒՇԻՆ
Եզդիների անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաեւ Իրաքում տեղի ունեցող եզդիների կոտորածները կանխելու համար աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր ուղերձի տեքստ էր պատրաստել՝ ...ՀՀՇ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
«ՀՀՇ-ն դատապարտում է այն, ինչ կատարվեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, մենք գտնում ենք, որ դա քաղաքական գործունեության համար մարդու հետապնդում է եւ դա կապում ենք ընտրությունների ...«ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ»
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, ով նաեւ Հանրապետական կուսակցությունում համակարգում է միջազգային դիտորդների հետ աշխատանքը, հայտարարում է, որ չկա մի երկիր, որտեղ չլինեն ընտրախախտումներ: ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Մայիսի 7-ին դիտորդական առաքելության ընթացքում հայտնած կարծիքների առնչությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է Լոռու մարզի դատախազություն: ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԾՆՈՒՄ
«Հայրենիքին ծառայելը պատիվ է, այլ ոչ թե պարտականություն». շատերն են այսօր՝ հայ ժողովորդի համար մայիսյան հաղթանակներից ամենապանծալի՝ Շուշիի ազատագրման օրը, հիշում Վազգեն Սարգսյանի այս խոսքերը: Տարիներ ...ՀԺԿ-ԻՆ ԵԹԵՐ ՉՏՎԵՑԻՆ «ՎԱԶՈՂ ՏՈՂՈՎ»
Այսօր մի շարք հեռուստաընկերություններ խախտել են ՀԺԿ-ի հետ նախնական պայմանավորվածությունը եւ եթեր չեն հեռարձակել ՀԺԿ հայտարարությունը: Կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին շարունակվում է Մատենադարանի մոտ մեկնարկած ընդդիմադիրների` «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական հանրահավաքը: Չնայած ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ՀԵՏ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ
Որպեսզի կարողանայինք պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով են միավորվել ՀՀ-ում ստեղծված «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ վրաստանյան ...ԿԸՀ-Ն ԱՐԳԵԼԵՑ ԲՋՋԱՅԻՆՆԵՐՈՎ ՆԿԱՐԵԼ
Կարո՞ղ են արդյոք ընտրողները բջջային հեռախոսով նկարել քվեաթերթիկը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում նման քայլերը արգելող որոշում ընդունեց եւ մեխանիզմներ մշակեց վերջինիս վերահսկման ...ՀՅԴ-ԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵՔ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ ընտրություններից հետո նոր ձեւավորվելիք կառավարությունում պաշտպանության եւ կրթության նախարարների պորտֆելները պետք է տրվեն Հայ հեղափոխական դաշնակցությանը: Այսպիսի պահանջ ՀՅԴ-ն ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՄ ԾԵԾԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր «Իմպինչմենտ» դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներով: Մատենադարանի մոտ «Իմպինչմետ» դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ ...ԱԱԾ-Ի «ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ» ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատություն, արդարություն, խաղաղություն գոչելով, երթի մասնակիցները անցնում էին ԱԱԾ-ի շենքի մոտով, եւ այդ պահին ԱԱԾ-ից դուրս եկան քաղաքացիական համազգեստով հաղթանդամ տղաներ եւ ...«ՄԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 95 ՏՈԿՈՍԸ ԱՏՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«Մենք սկսել ենք դոդազերծման, սերժանտազերծման եւ ռոբոտազերծման գործընթացը»,- այսօր Մատենադարանի մոտ կազմակերպված «Իմպինչմենտ» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Մեկ անգամ ես ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳԱՅԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

