
ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՕԵԿ ՎԱՐԿԱՆԻՇԸ

«Մեզանից վախենում են, որովհետեւ մենք հայտարարեցինք, որ մասնակցելու ենք նախագահական ընտրություններին,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը. - «Օրինաց երկիրը» լուրջ ձայներ է հավաքելու»: Այս ընտրություններում ՕԵԿ-ը ակնկալում է ընտրողների մոտ 22% ձայն հավաքել:
Հեղինե Բիշարյանն այսօր հերթական անգամ տեղեկացրեց, որ Արթուր Բաղդասարյանի կյանքը վտանգված է. «Մարդկանց սպանում են իրենց քաղաքական հայացքների համար: Մեքենայով գնում ես, դեմդ կտրում են, ավտոմատով կրակում վրադ եւ դու էլ չկաս»:
Իսկ գաղտնալսումների վերաբերյալ Հեղինե Բիշարյանն այսպես արտահայտվեց. «Արթուր Բաղդասարյանի գաղտնալսումը հրաշալի է անրադարձել մեր քարոզարշավի վրա: Մեր վերջին հանրահավաքները մարդաշատ են, այսինքն` այն մարդիկ, որոնք դեռեւս չէին կողմնորոշվել, որ պետք է «Օրինաց երկրին» աջակցեն, հիմա կողմնորոշվել են: Ակնհայտ է, որ մեզ անընդհատ գաղտնալսում են: Ես գիտեմ, որ իմ հեռախոսը գաղտնալսվում է: Անգամ իմ կենցաղային խնդիրների մասին չեմ կարողանում հեռախոսով խոսել: Բա՞ անհարմար չէ»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ը չի կարող դատի տալ գաղտնալսողներին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ես միշտ ասում եմ, որ այս երկրում օրենքները չեն գործում: Կատարողն էլ են իրենք, պատժողներն էլ են իրենք: Ու՞մ դիմենք, իրենց դիմենք ասենք ինքներդ ձեզ պատժե՞ք»:
ՕԵԿ-ի փոխնախագահն այսօր նաեւ անդրադարձավ ընտրությունների կեղծումներին. «Քարոզարշավն ավարտվում է, սկսվում է փողարշավը: 11-րդ ընտրատեղամասում (Հեղինե Բիշարյանն այստեղ առաջադրված է մեծամասնական ընտրակարգով-խմբ.) ԺԵԿ-ի պետը մարդկանց սովորեցնում է գնալ ընտրություններին պատրաստի ընտրաթերթիկներով եւ դուրս բերել մաքուր ընտրաթերթիկն ու ստանալ իրենց հասանելիք գումարը: Ես այսօր ինֆորմացիա ունեմ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաման են տվել, որ ՕԵԿ-ի ձայները պետք է կրճատել:
Մենք հետեւողական ենք լինելու, կեղծիքների դեպքում երկրում ցնցումներ տեղի կունենան»: Երբ լրագրողները Հեղինե Բիշարյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում նախընտրական սոցիոլոգիական հարցումներին, վերջինս ասաց. «Մեր տեղական սոցիոլոգները գրպանի սոցիոլոգներ են, նրանք թելադրանքով են աշխատում: Մենք այդ հարցումների հետ համաձայն չենք»::
Այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, որ 51% ձայն են հավաքելու, ըստ Հեղինե Բիշարյանի՝ երկրից դուրս գտնվողների ու մահացածների հաշվին «օդից տոկոս են բռնելու»:
ՄԵԿ ԵՐԹ ԳՅՈՒՄՐԻԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐԻՑ
Շիրակի երկրապահ կամավորականների միության անդամները եւ Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք Մարմաշենի վանքի համալիրում նշեցին հաղթանակի հոբելյանական տարեթիվը: Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմի վետերաններն ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: Ուղերձում ասված է. «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ ...15 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Այսօր 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
«Արարատը» գավաթին արժանացել է 4 ...ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ
Ադրբեջանական ԶԼՄ-ները միայն հայկական լրատվամիջոցներից են իմացել, որ մայիսի 4-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը Բաքվում հանդիպում է ունեցել երկրի սպորտային ղեկավարների հետ եւ հանդիպմանը ներկա ...«ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍՆԻԿՆ Է
Մայիսի 9-ը կամ «Եվրոպայի օրը» Շումանի հայտարարության տարեդարձն է: 1950թ. Փարիզում Ռոբերտ Շումանը` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարը, իր ելույթում առաջարկեց Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի ...ՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ 1760 զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով:«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԵՌ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
-Պարոն Գյուլբուդաղյանց, Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Արարատի» հետ կայացած մրցավեճում (0:0) ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՕԵԿ ՎԱՐԿԱՆԻՇԸ
«Մեզանից վախենում են, որովհետեւ մենք հայտարարեցինք, որ մասնակցելու ենք նախագահական ընտրություններին,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը. - «Օրինաց երկիրը» լուրջ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 117-րդ նիստին: Հաջորդ օրը, մայիսի 11-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը:
Ստրասբուրգում ...«ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՎՍՏԱՀԵԼՈՎ՝ ԿՎՍՏԱՀԵՆՔ ՆԱԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
Ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանի` այսօր քիչ են խոսում մի բանի մասին, թե իսկապես ինչո՞ւ են մեզ պետք արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ: «Իմ կարծիքով խնդիրն այն է, ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների օրը եւ դրան հաջորդող օրերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախատեսում է ակտիվ գործունեություն ծավալել:
Հաշվի առնելով, որ քվեարկության օրը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ՊԵՍ ԷՇ ԷԼ ՉԿԱ»
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր «Հայացք» ակումբում նախընտրական քարոզչության ավարտին իր գնահատականը տվեց. «Գոհ չեմ մեծ առումով, որ անհնար էր բոլորին հասնել, սակայն մենք ...ԱՍՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում «Յուժնի Ուրալի» կազմում կրկին անհաջող հանդես եկավ Կարեն Ասրյանը` պարտվելով «Պոլիտեխնիկի» թիմի ներկայացուցիչ Բոչարովին:
Սա Ասրյանի 6-րդ պարտիան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ
«ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»
Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: ...ՀԺԿ-Ն ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԿԼԻՆԻ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
«Իշխանությունն արդեն դեմագոգիայի չափն անցել է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ նկատեց, որ այսօր ավելի շատ ընտրողներին խորհուրդ են տալիս ձայները չվաճառել այն ...ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
«Մենք մեր մարզերում նկատում ենք ժողովրդի պասիվությունը, ժողովրդի անտարբերությունը: Ժողովուրդը իշխանությունից դժգոհ է եւ շատ դժգոհ, բայց ամենատխուրը այն է, որ վերջին 4 տարիների ընթացքում ժողովուրդը ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում` Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Վաղը լրանում է նրան մեկուսարանում պահելու 72 ժամը: Մինչ այդ նրա պաշտպան Հովիկ ...«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶ ՇԱՏ ԲԱՆ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Հաղթանակ» զբոսայգին մարդաշատ էր: Հազարավոր մարդիկ այսօր իրենց երախտագիտությունն են հայտնում հայրենիքի ազատության համար զոհված ազատամարտիկներին` անհայտ զինվորի հուշահամալիրի ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԵՂԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ավարտվել է տոնական զորահանդեսը: Զինվորները, որոնք մեկ ամսից ավելի է պարապում էին` արդեն կարող են հանգստանալ ու զբոսնել քաղաքում:
Վերածննդի ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Սարիբեկ Ասլանյանի համար այսօր կրկնակի տոն է: Պատերազմի վետերան 89 ամյա պապիկը նշում է եւ հաղթանակի օրը, եւ իր ծննդյան օրը: Ասում է, որ հարազատները սպասում են իրեն սեղանի շուրջ եւ ցավում է, որ ծոռը ...ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲՈՒՇԻՆ
Եզդիների անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաեւ Իրաքում տեղի ունեցող եզդիների կոտորածները կանխելու համար աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր ուղերձի տեքստ էր պատրաստել՝ ...ՀՀՇ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
«ՀՀՇ-ն դատապարտում է այն, ինչ կատարվեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, մենք գտնում ենք, որ դա քաղաքական գործունեության համար մարդու հետապնդում է եւ դա կապում ենք ընտրությունների ...«ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ»
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, ով նաեւ Հանրապետական կուսակցությունում համակարգում է միջազգային դիտորդների հետ աշխատանքը, հայտարարում է, որ չկա մի երկիր, որտեղ չլինեն ընտրախախտումներ: ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Մայիսի 7-ին դիտորդական առաքելության ընթացքում հայտնած կարծիքների առնչությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է Լոռու մարզի դատախազություն: ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԾՆՈՒՄ
«Հայրենիքին ծառայելը պատիվ է, այլ ոչ թե պարտականություն». շատերն են այսօր՝ հայ ժողովորդի համար մայիսյան հաղթանակներից ամենապանծալի՝ Շուշիի ազատագրման օրը, հիշում Վազգեն Սարգսյանի այս խոսքերը: Տարիներ ...ՀԺԿ-ԻՆ ԵԹԵՐ ՉՏՎԵՑԻՆ «ՎԱԶՈՂ ՏՈՂՈՎ»
Այսօր մի շարք հեռուստաընկերություններ խախտել են ՀԺԿ-ի հետ նախնական պայմանավորվածությունը եւ եթեր չեն հեռարձակել ՀԺԿ հայտարարությունը: Կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին շարունակվում է Մատենադարանի մոտ մեկնարկած ընդդիմադիրների` «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական հանրահավաքը: Չնայած ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ՀԵՏ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ
Որպեսզի կարողանայինք պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով են միավորվել ՀՀ-ում ստեղծված «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ վրաստանյան ...ԿԸՀ-Ն ԱՐԳԵԼԵՑ ԲՋՋԱՅԻՆՆԵՐՈՎ ՆԿԱՐԵԼ
Կարո՞ղ են արդյոք ընտրողները բջջային հեռախոսով նկարել քվեաթերթիկը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում նման քայլերը արգելող որոշում ընդունեց եւ մեխանիզմներ մշակեց վերջինիս վերահսկման ...ՀՅԴ-ԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵՔ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ ընտրություններից հետո նոր ձեւավորվելիք կառավարությունում պաշտպանության եւ կրթության նախարարների պորտֆելները պետք է տրվեն Հայ հեղափոխական դաշնակցությանը: Այսպիսի պահանջ ՀՅԴ-ն ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՄ ԾԵԾԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր «Իմպինչմենտ» դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներով: Մատենադարանի մոտ «Իմպինչմետ» դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ ...ԱԱԾ-Ի «ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ» ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատություն, արդարություն, խաղաղություն գոչելով, երթի մասնակիցները անցնում էին ԱԱԾ-ի շենքի մոտով, եւ այդ պահին ԱԱԾ-ից դուրս եկան քաղաքացիական համազգեստով հաղթանդամ տղաներ եւ ...«ՄԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 95 ՏՈԿՈՍԸ ԱՏՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«Մենք սկսել ենք դոդազերծման, սերժանտազերծման եւ ռոբոտազերծման գործընթացը»,- այսօր Մատենադարանի մոտ կազմակերպված «Իմպինչմենտ» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Մեկ անգամ ես ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՍԱՐԿՈԶԻԻՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

