
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԱՍԻ ԱՅՆ ԻՆՉ ԳԻՏԻ

Այսօր արդեն ՀՀ քաղաքացիները մայիսի 13-ին ժամը 14:00-ին հրավիրվեցին Ազատության հրապարակ` տեր կանգնելու իրենց հաղթանակին: Հրավերքը տեղի ունեցավ«Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ, որն անց կացվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:
ՆԺԿ հանրահավաքին, ինչպես վերջերս ընդունված է, միացան նաեւ «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Բացի դրանից` հանրահավաքի ընթացքում հարթակում կանգնածները նկատեցին, որ ժողովրդի մեջ կանգնած է նաեւ «Սահմանադրական Իրավունք Միության» նախագահ Հրանտ Խաչատրյանը, որին հանրահավաքի կազմակերպիչները նույնպես հրավիրեցին բարձրանալ հարթակ: Օգտվելով առիթից Հրանտ Խաչատրյանը նաեւ ելույթ ունեցավ` տարակուսելով, թե վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ է այս ընտրություններում հանդես գալու որպես շարքային ընտրող եւ ինչ դժվար է եղել իր համար ընտրություն կատարելը: ՍԻՄ-ը, սակայն, 10 օր առաջ քաղաքականապես կողմնորոշվել է եւ որոշել, որ ավելի ապահով իրեն կզգա, եթե առաջիկա խորհրդարանում մեծամասնություն կազմեն «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունները, «Իմպիչմենտ» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԺԿ-ն:
«Մեր հարցումներն ապացուցում են, որ մենք կազմում ենք մեծամասնություն»,- հավաքվածներին դիմեց «Իմպիչմենտ»-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Իսկ հարցումը հետեւյալ տեսքն է ունեցել` քարոզարշավի ընթացքում նրանք շրջել են մարզից մարզ այն մեքենայով, որի վրա պատկերված է եղել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եռյակի նկարը` վրան «իմպիչմենտ» դրոշմանիշով: «Ոչ մեկը չասաց. էս ի՞նչ եք անում, ամոթ ա: Ես չգիտեմ, որտե՞ղ է այդ տղամարդը, որ կասի այդ»,- ասաց Վահագն Խաչատրյանը.- «Մենք գնում ենք իշխանափոխություն անելու համար: Եթե չենք մտնի պառլամենտ` կմնանք փողոցում: Ազգային Ժողովում խելոք-խելոք օրենքներ գրելը` հետոի գործ է»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն իր հերթին նշեց. «Մայիսի 12-ը մանդատ ունենալու խնդիր չէ, մայիսի 12-ը 5%-ի խնդիր չէ: Մայիսի 12-ը խաչմերուկ է, որտեղ հանդիպելու են արժանապատիվ Հայաստանը եւ նվաստացած Հայաստանը, մայիսի 12-ը խաչմերուկ է, որտեղ հանդիպելու են կրիմինալ օլիգարխիան եւ քաղաքացին, ժողովրդավարությունն ու տոտալիտարիզմը»: Ի դեպ, այսօր ցանկացած ելույթ ավարտվում էր «իմ-պիչ-մենտ» կամ «հե-ցա-ցեք» վանկարկումներով: Սակայն, երբ խոսվեց ձայների եւ քվեարկության մասին, մարդիկ արձագանքում էին, որ 2 միլիոն 300 հազար ձայն արդեն նկարվել է:
Ինչ վերաբերում է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին, ապա նա գոհ էր իրենց նախաձեռնած այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակից: Այսօրվա հանրահավաքի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ազատամարտիկների հիշատակը, որոնք 15 տարի առաջ ազատագրեցին Շուշին, այնուհետեւ հիշեցին ազատամարտի հետ կապված քարոզները: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պատերազմին եւ բանակի կայացմանը մասնակցել են միայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Միքայել Բաղդասարովը»,- նշեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինս` գոհ լինելով հանրահավաքի եկած քաղաքացիների քանակից, ակնարկեց. «Մենք ստիպողաբար մարդ չենք բերել, մանկապարտեզներ, դպրոցներ, ինստիտուտներ չենք փակել»: Արամ Կարապետյանը հատկապես կարեւորեց վաղը ժամը 19:00-ին Մատենադարանի մոտ կազմակերպվելիք հանրահավաքը. «Ես երբեք ոչինչ չեմ խնդրել, բայց այսօր խնդրանքով դիմում եմ Ձեզ: Վաղը եկեք Մատենադարան: Անպայման դիտեք քարոզարշավը` ասելու եմ առանց վախենալու, առանց վարանելու, ես կասեմ այն ինչ գիտեմ: Դրանից հետո եկեք Մատենադարան այն ցույց է տալու ժողովրդի հավաքական ուժը»:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Այս գիշեր ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Ինչպես տեղեկացրեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը, այս պահին նա գտնվում ...ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
Միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները սկսել են խաղադրույք ընդունել, թե ով կդառա «Եվրոտեսիլ-2007»-ի հաղթող: Հայաստանը այս տարի ներակայացնելու է 2006թ. Հայաստանի լավագույն երգիչ ճանաչված ...«ԱՐԱՐԱՏԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ
Հայ ֆուտբոլասերների գերակշիռ մասը վաղը կայանալիք «Արարատ» - «Բանանց» Հայաստանի գավաթի եզրափակիչ մրցավեճում ցավելու է «Արարատի» համար: Դա է վկայում «Ա1+»-ի կողմից անցկացված հարցումը պատահական ֆուտբոլասերների ...«ԳԵՐԵԶՄԱՆՈՑԱՅԻՆ» ԳՈՂԵՐ
25-ամյա Արմեն Չոմարյանը եւ 22-ամյա Արթուր Գեւորգյանը հանցավոր համաձայնության գալով` որոշել են թալանել գերեզմանները: Բայց, ինչպես ասում են, իր չափն ու սահմանն ունի: Ամբատանյալները,որոնց մեղադրանք է ...ԱՌԱՆՑ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ
Շարունակվում է բասկետբոլի Հայաստանի 2007թ. տղամարդկանց առաջնության 2-րդ շրջանը: Առաջատար ԵՊՀ-ն, շարունակելով իր հաղթարշավը, 99:90 հաշվով պարտության մատնեց «Գյումրիին»: ԵՊՀ-ն միակ ակումբն է, որ առայժմ ...ԱՄԵՆԱՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՏՈՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՀՀ ԱԺ նախա•ահ Տի•րան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության օրվա առիթով. Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` հաղթանակի ու խաղաղության ...«ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆՑԱԿԱԶՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով` այն մեղքը, ինչում իր պաշտպանյալին կասկածում են՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացում, « քրեական ...«ԱԼԻԵՒԻ ԿՐԱԿՈՑԸ ԽԱԼԱՍՏՈՅ ԷՐ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ազդել ՀՀ ԱԺ ընտրությունների վրա: Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ ...« ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Օպերային թատրոնի հրապարակը մարդաշատ էր: Այնտեղ էին հավաքվել Հայաստանի «Փյունիկ» միության հաշմանդամները իրենց անվասալյակներով՝մոտավորապես 70 հոգի: Նրանք մասնակցելու էին «Փյունիկ»-ի ...ԴԻԱԿ ԱՓԻՆ
Մայիսի 7-ին, ժամը 19.55-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի ափամերձ տարածքում` «Ախթամար» ռեստորանի ուղղությամբ, ջրի մեջ հայտնաբերվել է մարդու մարմին` առանց կյանքի նշանների:
Փրկարարների օգնությամբ ...«ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԵՑՆԵՆ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 12-ի ընտրությունները կեղծվելու դեպքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ կմիավորվեն ոչ միայն ընդդիմադիր ուժերը. «Եթե խախտումների հանրագումարում ...ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆԱՎԱՅԵԼ
«Քաղաքացին չպետք է վախեցած եւ ահաբեկված ապրի իր երկրում: Օրենքը պետք է բոլորին վերաբերվի: Այօրվա հետապնդումները ցուցանում են իշխանության ոչ պետականավայել քաղաքականությունը եւ թուլությունը»,- գնահատելով ...ՀՀԿ+ՀԿ-ՆԵՐ. «ԴՈՒ ԻՆՁ` ԵՍ ՔԵ՞Զ»
Մի շարք հասարակական կազմակերպությունների ակտիվ առաջկցությունը Հանրապետական կուսակցությանն այսօր թույլ է տալիս այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին խոսել քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման ...ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ
Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր լավ տրամադրություն չուներ.«Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ նա աչքի չէր ընկնում իր ոգեւորությամբ: Ընտրություններից չորս օր առաջ, ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՑԱՎ ՈՒՆԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եռաբլուրն այսօր առավոտից խիստ մարդաշատ էր տարբեր մարզերից ժամանած Երկրապահ կամավորական միության անդամներով, ազատամարտիկներով եւ բազմաթիվ այլ հյուրերով: Այսօր` Երկրապահի օրը` բազմաթիվ ...«ԽՈՒԺԱՆԻՆ ԿՈՂՄ ՄԻ ՔՎԵԱՐԿԵՔ»
1996, 2002թ. նախագահական ընտրություններում ԼՂՀ նախագահի թեկնածու, ԼՂ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալբերտ Ղազարյանն այսօր բաց նամակով դիմել է Հայաստանի ընտրողներին: Նա կոչ է անում ...ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
«Եվրո-2008» -ի երկու ընտրական հանդիպումների ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդին կօգնի նաեւ անգլիացի մասնագետ Թոմ Ջոնսը: Վերջինս Երեւան կժամանի ազգային ընտրանու նախապատրաստական փուլերից ...ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԽՈՇՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
«Որոշակի առաջընթաց պարունակող մի շարք դրական քայլեր կան, որոնք հույս են ներշնչում, որ իրական քաղաքական կամքի առկայության դեպքում թույլ չեն տա ներկայումս կրկնելու անցյալ ընտրությունների բացասական եւ ...ՌԴ-- Ի ՓՈՂԵՐՈՎ ԱՐԵՒՄՈՒՏՔՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵ՞Լ
Ամեն անգամ ԱԺ ընտրությունից առաջ պարզվում է, որ մի քաղաքական ուժ որոշել է հեղափոխություն անել, ընդ որում` ռուսական փողերով եւ արեւմուտքի թելադրանքով: 2003 թվականին իբր Արտաշես Գեղամյանի համար փող ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷԼ ԵՆ ԴԱՏԵԼՈՒ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՀՈԴՎԱԾՈՎ
«Դիվանագետի, նախկին արտգործնախարարին ձերբակալելու համար բավականին լուրջ հիմքեր պետք էր ունենալ, որովհետեւ ամբողջ աշխարհում դա այն պաշտոնն է, որ աշխատում են ոչ թե ներել, բայց գոնե հաստատ համոզմունքով, ...«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵԴԱԼ ԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷՐ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երկրապահների տոնի առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑ
Այսօր, երբ վարչապետը մտավ ԵՊՀ-ի դահլիճը, ուսանողները նրան դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով: Այցելության նպատակը մայիսի 4-ին «Հույս» ուսանողական շարժման՝ վարչապետին ուղղված նամակին պատասխանելն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԱՍԻ ԱՅՆ ԻՆՉ ԳԻՏԻ
Այսօր արդեն ՀՀ քաղաքացիները մայիսի 13-ին ժամը 14:00-ին հրավիրվեցին Ազատության հրապարակ` տեր կանգնելու իրենց հաղթանակին: Հրավերքը տեղի ունեցավ«Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ, որն ...
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ՀԱՂԹԱՆԱԿ 4:2 ՀԱՇՎՈՎ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԸ ԿԱՇԱՌՔ ՉԷ՞
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

