
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՑԱՎ ՈՒՆԵՆ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Եռաբլուրն այսօր առավոտից խիստ մարդաշատ էր տարբեր մարզերից ժամանած Երկրապահ կամավորական միության անդամներով, ազատամարտիկներով եւ բազմաթիվ այլ հյուրերով: Այսօր` Երկրապահի օրը` բազմաթիվ ծաղկեպսակներ դրվեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին, Ղարաբաղյան պատերազմում զոհված անհայտ զինվորների հուշարձանի մոտ: Եռաբլուրում էին նաեւ պատանիներից ու երիտասարդներից կազմված երկրապահ կամավորականների ջոկատները: Քիչ ավելի ուշ ժամանեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, եւ այլք: Որդու՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ Եռաբլուր եկավ նաեւ Գրետա մայրիկը:
Մանվել Գրիգորյանի հետ այսօր այդպես էլ ոչ մի լրագրողի չհաջողվեց զրուցել՝ նա անխտիր բոլորին մերժում էր: Դրա փոխարեն նա շատ ակտիվորեն լուսանկարվում էր իր հետ ժամանած պաշտոնատար անձանց, միության անդամների, իր մտերիմների հետ՝ առանձին-առանձին խմբերով: ԵԿՄ անդամներից որեւէ մեկի հետ նույնպես մեզ չհաջողվեց զրուցել. նրանք բոլորը մի մարդու պես մերժում էին՝ պատճառաբանելով, որ «իրենք թե ֆիզիկապես, թե հոգեպես մեծ ցավ ունեն, որը թույլ չի տալիս իրենց արտահայտվել»: Իսկ թե ինչ խնդիրներ էին դրանք, նրանցից ոչ մեկը չցանկացավ պարզաբանել:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համար այս տոնն յուրահատուկ էր, քանի որ հիշեցնում է այն ծանր ժամանակները, երբ ինչքան էլ դժվար էր ու տխուր, բայց իր համար ամենաերջանիկ ժամանակներն էին.«Հայրենիքը պաշտպանել էր պետք, պատիվը հաստատել էր պետք, կամքը, որը մեր ժողովուրդը փորձեց մի անգամ 20-րդ դարում, ամբողջապես ցուցադրել եւ որը բերեց հստակ հաղթանակի»:
«Դա է երեւի պատճառը, որ բացարձակ տարբեր տեսակետեր ունեցող մարդիկ, որոնք ուրիշ որեւէ օր հավանաբար իրար գլխի չէին հավաքվի, այսօր համախմբում են մի տեղում, իրար բարեւում ենք, ողջունում, շնորհավորում Երկրապահի տոնի, Շուշիի հաղթանակի կապակցությամբ»,- նշեց Արամ Սարգսյանը:
Իսկ Տիկին Գրետան նշեց. «Բոլոր երկրապահներին իմ որդիներն եմ համարում, ես հպարտ եմ նրանցով, եւ այս օրը ինձ համար ամենալավ օրն է համարվում: Ես ինչ վիճակի էլ լինեմ, պետք է ներկա լինեմ, քանի որ դա ինձ համար մեծ հպարտություն է: Երկրապահը ամբողջ ժողովրդի հետ է, եւ նա սիրում է երկրապահին, քանի որ նա իր պարտքը կատարել է երկրի, ժողովրդի նկատմամաբ, հաղթել է պատերազմում, հող է ազատագրել: Դա մեր պատմության մեջ չլսված բան է, որ բարոյական հաղթնականերից հետո մենք նյութական հաղթանականեր ենք տանում»:
ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն էլ ընդգծեց, որ Երկրապահի տոնը տարեց տարի գնալով դառնում է ավանդույթ, համաժողովրդական տոն, եւ ժողովուրդն ամեն տարի գալիս է Եռաբլուր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու զոհվածների հիշատակին, որոնք «արյան, կյանքի գնով ազատագրեցին Արցախը եւ Հայաստանը անկախություն ձեռք բերեց»: «ԵԿՄ-ն, կազմավորվելով կամավորական ջոկատներից եւ դառնալով հայոց բանակի հիմքը, հենց Շուշիի ազատագրման օրն ընտրեց իբրեւ իր օր: Եվ ընդհանրապես, մայիսի 8-ը պետք է մեր տոնացույցում դառնա անկախություն խորհրդանշող ամենակարեւոր տոներից մեկը»,- իր խոսքն ավարտեց Մյասնիկ Մալխասյանը:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Այս գիշեր ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Ինչպես տեղեկացրեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը, այս պահին նա գտնվում ...ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
Միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները սկսել են խաղադրույք ընդունել, թե ով կդառա «Եվրոտեսիլ-2007»-ի հաղթող: Հայաստանը այս տարի ներակայացնելու է 2006թ. Հայաստանի լավագույն երգիչ ճանաչված ...«ԱՐԱՐԱՏԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ
Հայ ֆուտբոլասերների գերակշիռ մասը վաղը կայանալիք «Արարատ» - «Բանանց» Հայաստանի գավաթի եզրափակիչ մրցավեճում ցավելու է «Արարատի» համար: Դա է վկայում «Ա1+»-ի կողմից անցկացված հարցումը պատահական ֆուտբոլասերների ...«ԳԵՐԵԶՄԱՆՈՑԱՅԻՆ» ԳՈՂԵՐ
25-ամյա Արմեն Չոմարյանը եւ 22-ամյա Արթուր Գեւորգյանը հանցավոր համաձայնության գալով` որոշել են թալանել գերեզմանները: Բայց, ինչպես ասում են, իր չափն ու սահմանն ունի: Ամբատանյալները,որոնց մեղադրանք է ...ԱՌԱՆՑ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ
Շարունակվում է բասկետբոլի Հայաստանի 2007թ. տղամարդկանց առաջնության 2-րդ շրջանը: Առաջատար ԵՊՀ-ն, շարունակելով իր հաղթարշավը, 99:90 հաշվով պարտության մատնեց «Գյումրիին»: ԵՊՀ-ն միակ ակումբն է, որ առայժմ ...ԱՄԵՆԱՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՏՈՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՀՀ ԱԺ նախա•ահ Տի•րան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության օրվա առիթով. Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` հաղթանակի ու խաղաղության ...«ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆՑԱԿԱԶՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով` այն մեղքը, ինչում իր պաշտպանյալին կասկածում են՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացում, « քրեական ...«ԱԼԻԵՒԻ ԿՐԱԿՈՑԸ ԽԱԼԱՍՏՈՅ ԷՐ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ազդել ՀՀ ԱԺ ընտրությունների վրա: Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ ...« ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Օպերային թատրոնի հրապարակը մարդաշատ էր: Այնտեղ էին հավաքվել Հայաստանի «Փյունիկ» միության հաշմանդամները իրենց անվասալյակներով՝մոտավորապես 70 հոգի: Նրանք մասնակցելու էին «Փյունիկ»-ի ...ԴԻԱԿ ԱՓԻՆ
Մայիսի 7-ին, ժամը 19.55-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի ափամերձ տարածքում` «Ախթամար» ռեստորանի ուղղությամբ, ջրի մեջ հայտնաբերվել է մարդու մարմին` առանց կյանքի նշանների:
Փրկարարների օգնությամբ ...«ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԵՑՆԵՆ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 12-ի ընտրությունները կեղծվելու դեպքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ կմիավորվեն ոչ միայն ընդդիմադիր ուժերը. «Եթե խախտումների հանրագումարում ...ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆԱՎԱՅԵԼ
«Քաղաքացին չպետք է վախեցած եւ ահաբեկված ապրի իր երկրում: Օրենքը պետք է բոլորին վերաբերվի: Այօրվա հետապնդումները ցուցանում են իշխանության ոչ պետականավայել քաղաքականությունը եւ թուլությունը»,- գնահատելով ...ՀՀԿ+ՀԿ-ՆԵՐ. «ԴՈՒ ԻՆՁ` ԵՍ ՔԵ՞Զ»
Մի շարք հասարակական կազմակերպությունների ակտիվ առաջկցությունը Հանրապետական կուսակցությանն այսօր թույլ է տալիս այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին խոսել քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման ...ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ
Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր լավ տրամադրություն չուներ.«Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ նա աչքի չէր ընկնում իր ոգեւորությամբ: Ընտրություններից չորս օր առաջ, ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՑԱՎ ՈՒՆԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եռաբլուրն այսօր առավոտից խիստ մարդաշատ էր տարբեր մարզերից ժամանած Երկրապահ կամավորական միության անդամներով, ազատամարտիկներով եւ բազմաթիվ այլ հյուրերով: Այսօր` Երկրապահի օրը` բազմաթիվ ...«ԽՈՒԺԱՆԻՆ ԿՈՂՄ ՄԻ ՔՎԵԱՐԿԵՔ»
1996, 2002թ. նախագահական ընտրություններում ԼՂՀ նախագահի թեկնածու, ԼՂ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալբերտ Ղազարյանն այսօր բաց նամակով դիմել է Հայաստանի ընտրողներին: Նա կոչ է անում ...ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
«Եվրո-2008» -ի երկու ընտրական հանդիպումների ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդին կօգնի նաեւ անգլիացի մասնագետ Թոմ Ջոնսը: Վերջինս Երեւան կժամանի ազգային ընտրանու նախապատրաստական փուլերից ...ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԽՈՇՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
«Որոշակի առաջընթաց պարունակող մի շարք դրական քայլեր կան, որոնք հույս են ներշնչում, որ իրական քաղաքական կամքի առկայության դեպքում թույլ չեն տա ներկայումս կրկնելու անցյալ ընտրությունների բացասական եւ ...ՌԴ-- Ի ՓՈՂԵՐՈՎ ԱՐԵՒՄՈՒՏՔՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵ՞Լ
Ամեն անգամ ԱԺ ընտրությունից առաջ պարզվում է, որ մի քաղաքական ուժ որոշել է հեղափոխություն անել, ընդ որում` ռուսական փողերով եւ արեւմուտքի թելադրանքով: 2003 թվականին իբր Արտաշես Գեղամյանի համար փող ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷԼ ԵՆ ԴԱՏԵԼՈՒ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՀՈԴՎԱԾՈՎ
«Դիվանագետի, նախկին արտգործնախարարին ձերբակալելու համար բավականին լուրջ հիմքեր պետք էր ունենալ, որովհետեւ ամբողջ աշխարհում դա այն պաշտոնն է, որ աշխատում են ոչ թե ներել, բայց գոնե հաստատ համոզմունքով, ...«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵԴԱԼ ԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷՐ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երկրապահների տոնի առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑ
Այսօր, երբ վարչապետը մտավ ԵՊՀ-ի դահլիճը, ուսանողները նրան դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով: Այցելության նպատակը մայիսի 4-ին «Հույս» ուսանողական շարժման՝ վարչապետին ուղղված նամակին պատասխանելն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԱՍԻ ԱՅՆ ԻՆՉ ԳԻՏԻ
Այսօր արդեն ՀՀ քաղաքացիները մայիսի 13-ին ժամը 14:00-ին հրավիրվեցին Ազատության հրապարակ` տեր կանգնելու իրենց հաղթանակին: Հրավերքը տեղի ունեցավ«Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ, որն ...
ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

