
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Մոտ 11 էջանոց ցեկույցում դիտորդներն անդրադառնում են ընդհանուր իրավիճակին, թեկնածուներին, քարոզչական միջավայրին, ընտրությունների կազմակերպմանը, բողոքներին եւ դիմումներին, լրատվական դաշտին եւ այլն:
Ըստ դիտորդների` ապրիլի 18-ից մայիսի 2-ը ընդգրկող ժամանակահատվածում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ըստ սահմանված ժամանակացույցի եւ կանոնավոր ընթացք ունեն: Զեկույցում կա անդրադարձ ՕԵԿ նախագահի եւ օտարերկրյա դիվանագետի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսմանը, Ռոբերտ Քոչարյանի կողմից` Արթուր Բաղդասարյանի խոսքերը «դավաճանություն» որակելուն: «Դեռեւս պարզ չէ, արդյո՞ք հետաքննություն է նախաձեռնվել պարզելու, թե ինչպես եւ ում կողմից է արվել ձայնագրությունը»,- ասվում է զեկույցում: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ծագած հարցի շուրջ, ըստ զեկույցի, հանդիպում է խնդրել ԱԱԾ-ի հետ, սակայն այն մերժվել է հետեւյալ բացատրությամբ` «այս գործը պետության կողմից չի հարուցվել, հետեւաբար այս պահի դրությամբ մենք մեկնաբանություններ չունենք»:
Դիտորդներն անդրադարձել են «անձնագրահավաքների» մասին հայտարարություններին, երբ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները անձնագրերի տվյալներ են վերցնում կամ հավաքագրում անձնագրերի պատճենները կամ բուն անձնագրերը: «Արդյո՞ք հայտարարությունները որեւէ հիմք ունեն, թե ոչ, հնարավոր չէ ստուգել, այնուամենայնիվ, դրանց տարածումը կարող է ընդունվել ընտրազանգվածի մի մասի կողմից անվստահության եւ ցինիզմի արտահայտում»,- նշում են դիտորդները:
Դիտորդները նկատել են, որ Երեւանի կենտրոնի կոմերցիոն վահանակներում գերակշռում են Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի քարոզչական պաստառները, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)` մի փոքր ավելի պակաս:
Ընտրական օրենսգիրքն արգելում է կուսակցություններին եւ թեկնածուներին ընտրարշավի ընթացքում քաղաքացիներին արտոնյալ պայմաններով, ուղղակի կամ անուղղակի, տալ կամ խոստանալ որեւէ ապրանքներ կամ ծառայություններ:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ուղղակիորեն դիտարկել է քաղաքական կուսակցության կողմից ապրանքների տրամադրման մի դեպք, որը համապատասխանում է ընտրարշավի ընթացքում արգելված վարվելակերպի մասին իրավական սահմանմանը: Ընտրական իշխանությունները, սույն շարադրանքի դրությամբ, որեւէ պաշտոնական բողոք չեն ստացել ընդդեմ այս կամ այլ նմանատիպ վարվելակերպի»,- ասվում է զեկույցում:
«Թիվ 30 ԸԸՀ-ում գրանցված մեծամասնական թեկնածուի կողմնակիցն ապրիլի 26-ին դանակահարվել է, որի հետեւանքով մահացել է: Ապրիլի 28-ին գլխավոր դատախազությունը զանգահարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երեւանյան գրասենյակ փոխանցելու, որ «ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարելի վերագրել միջադեպին»: «Գլխավոր դատախազությունը նման հայտարարություն է արել` արձագանքելով ապրիլի 19-ին Երեւանի Էրեբունի համայնքում մրցակից քաղաքական կուսակցությունների աջակիցների միջեւ տեղի ունեցած երկկողմանի կրակոցների մասին հայտարարությանը»,- ասում են զեկույցի հեղինակները:
Դիտորդները արձանագրել են, որ Հանրային լրատվամիջոցները մինչեւ օրս իրականացրել են անվճար ժամանակի տրամադրման վերաբերյալ իրենց իրավական պարտավորությունները, եւ բոլոր մասնակից կուսակցությունները եւ դաշինքներն օգտվել են իրենց իրավունքից, թեեւ ոչ լիովին:
Ըստ զեկույցի հեղինակների` մոնիտորինգ արված հեռուստաալիքները լրատվական թողարկումներում քաղաքականության հետ առնչվող տեղեկատվության ամենամեծ բաժինը նվիրել են երեք իշխանական եւ մեկ իշխանամետ կուսակցություններին: Իշխանությունների գործունեության նկատմամբ լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը մեծապես կենտրոնացված էր վարչապետ Սերժ Սարգսյանի վրա:
Ըստ նրանց` հեռուստատեսային հաղորդումները ներկայացրել են Ս. Սարգսյանի հանրային ելույթները երկրով մեկ շրջագայելիս այնպես, որ հստակ չեն տարբերակվում որպես վարչապետ եւ ՀՀԿ ղեկավարի նրա դերակատարությունները: Դիտորդները եզրակացնում են, որ դա արտացոլում է ավելի ընդարձակ հարց, այն է` «դժվար է կիրառել պաշտոնյաների կողմից քաղաքական քարոզչության կամ քարոզչության համար պետական աղբյուրների օգտագործման վերաբերյալ իրավական դրույթները»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ
Մոսկվայում անցկացված ձյուդոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությունում հաջող է հանդես եկել 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը` գրավելով 1-ին հորիզոնականը: Մինչ այս Հովհաննեսը հաջող էր հանդես եկել նաեւ ...ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՍԱՐԿՈԶԻԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլյա Սարկոզին:
Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ,
Հայ ...ՎԱՌ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսօր շուրջ 60 երտասարդ Շուշի մեկնելուց առաջ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: «Ծրագրի նպատակը պարզ է, եւս մեկ անգամ փառաբանել մեր այն հերոսներին, որոնք զոհվել ...ԱՌԱՆՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՎԵՃԻ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը` նախքան հունիսի 2-ը կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ղազախստանի հետ հանդիպմանը, որեւէ ստուգողական հանդիպում չի անցկացնի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԻՄԸ` 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Շարունակվում է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությունը, որի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանի «Ուրալը» 4.5:1.5 հաշվով առավելության հասավ «Շատարի» նկատմամբ:
Հակոբյանը այս մրցավեճին չմասնակցեց, ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՆ» ՁԵՌՆՏՈՒ ԱՐԴՅՈՒՆՔ
Ֆուտզալի (մինի ֆուտբոլ-խմբ.) Հայաստանի առաջնության հերթական տուրում միմյանց հետ հանդիպեցին առաջատար «Պոլիտեխնիկը» եւ 2-րդ հորիզոնականում ընթացող «Ադանան»: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով, որն ավելի ...ՏԱՎՈՒՇ ԳԵՏԻՑ ԴԻՆ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Մայիսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի մոտ Տավուշ գետն էր ընկել եւ խեղդվել նույն գյուղի բնակչուհի` 19-ամյա Սրբուհի Ղազարյանը: Մինչեւ մայիսի 4-ի ժամը 22.00-ն իրականացված ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Մայիսի 6-ին, ժամը 08.27-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում Արգիճի գետի ջրի մակարդակը բարձրացել է եւ սպառնում է հարակից տներին:
Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ...ՀՐԴԵՀ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մայիսի 6-ին, ժամը 12.54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատանն հարակից տարածքում: Հրդեհը մարվել է ժամը 15.00-ին:
Այրվել է 2 հա եղեգ: ՍԿՍՎԵՑ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
Օրերս սկսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի երկրորդ մասնաշենքի նորոգումը: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ շահագործման հանձնել մասնաշենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, վերակառուցել տանիքը, կառուցել կաթսայատուն ...ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ
Թիվ 3-րդ ընտրատարածքում առաջադրված «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը դժգոհում է, որ «իր» ընտրատարածքում «միօրինակ պլակատային պայքար է գնում»: ...ՋԱՆՈՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացի, նախկին Միջազգային փաստաբանների միության նախագահ Տիգրան Ջանոյանը ընտրությունների կապակցությամբ դիմում է հղել ՀՀ Գլխավոր Հյուպատոս Ա. Լիլոյանին` տեղեկացնելով, որ ինքը ՀՀ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՆ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԵՐԱԶԵԼ
«Այդ ամենը ծիծաղելի է եւ օդի մեջ»,- այսօր ԱԺ նախագահ, հանրապետական Տիգրան Թորոսյանը մեկնաբանեց այն լուրերը, թե «ՀՀԿ»-ի այն անդամները, որոնք տարբեր հիմնարկներ են ղեկավարում, իրենց աշխատակիցներին ...ԺԴԿ-Ն ԱՆՋԱՏՎԵՑ ՕԵԿ-ԻՑ
«Մենք ճանապարհ չունենք անցնելու «Օրինաց երկիր» կուսակցության հետ: Ցավոք, անցած երեքուկես տարիների ընթացքում մենք, կոնկրետ Արթուր Բաղդասարյանի պարագայում, այդպես էլ չնկատեցինք խոսքի եւ գործի համապատասխանություն, ...«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
Որոշ լրագրողների խիստ անհանգստացնում է «Սկսել ա» հ/կ շարժման գործունեությունը: «Ամբողջ քաղաքում «Սկսել ա»-ի մայկաներով ու պաստառներով են շրջում: Այդպես սկսվեցին գունավոր հեղափոխությունները Ուկրաինայում ...ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ» ՉԻ ԱՇԽԱՏԻ
Հայտնի է, որ օրերս հրաժարական էր տվել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, որն այժմ մարզում է միայն Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Այս օրերին տեղեկություններ ...ԻՐԱՔԻ ԶՈՀԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԱՅԵՐ ԿԱՆ
Օրերս արկի պայթյունից Բաղդադում հայ կին է մահացել: Իրաքում պատերազմի զոհ դարձած հայերի ցուցակը հասել է 30-ի: 79-ամյա Զարուհի Կարապետը սպանվել է սեփական տանը` հրետակոծությունից բռնկված հրդեհի արդյունքում: ...ՀԿ-ԵՐԸ ՁԱՅՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՀՀԿ-ԻՆ
Ընտրություններին ընդառաջ հանրությանը ոչ այնքան հայտնի 7 հասարակական կազմակերպություններ պատրաստել էին հայտարարության մի տեքստ, ըստ որի` նրանք միասնաբար որոշել են սատարել «Հայաստանի հանրապետական կուսակցությանը»: ...65 ԴԻՏՈՐԴ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՑ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շուրջ 65 դիտորդ մասնակցելու է Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին: 65 դիտորդները ԵԱՀԿ 56 անդամ պետություններից են` ներառյալ Պորտուգալիան, Իսպանիան, Ռուսաստանը, ...ՀԱՐՑԵՐԸ «ՄՈՐԹՈՒՄ» ԵՆ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ազգային ժողովի ընտրություններից հինգ օր առաջ` այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հանդիպում էր կազմակերպել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների եւ անդամների, ոստիկանության ...ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԹՈՒՂԻՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ Բալահովիտից Աբովյան տանող ճանապարհահատվածը դժվար անցանելի է: Փողոցում առաջացած ջրածածկույթի պատճառով բարձր ավտոմեքենաները դժվարությամբ են կարողանում անցնել վերոհիշյալ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է եւ անպայման մասնակցելու է Բաքվում կայանալիք աշխարհի 2007թ. առաջնությանը, որում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 8-ական օլիմպիական խաղերի ուղեգիր: ...ԿԱԶԻՆՈՅՈՒՄ ՕՐԱԿԱՆ 2 ՄԼՆ ՄՍԽԵԼԸ ՓՈՂ ԼՎԱԼ ՉԷ՞
«Ես որեւէ բան թաքցնելու խնդիր չունեմ, իմ գործունեությունն անցել է բոլորի աչքի առջեւ»,- այսօր «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը, ...ԱՐԴՅՈ՞Ք ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մերժել է արդյո՞ք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորություն տալ թուրք դիտորդներին դիտարկել մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հերքեց ...ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ
Հայաստանում սկսվել է խուզարկությունների եւ «բացատրությունների» շարան: Մեր ունեցած տեղեկություններով, այսօր կեսօրից հետո ԱԱԾ-ում բացատրություններ է տվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման խորհրդի ...ՎԻՃԱՐԿԵԼ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ընտրական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ ,Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբե ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի ստորագրությամբ մուտք է եղել 1 դիմում` 2007 թվականի ապրիլի ...ՏԱՏԻԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՆԵՂՆ ԵՆ ԳՑԵԼ»
Տարեցները պահանջկոտ են իրենց կենսաթոշակների բարձրացման հարցում եւ կուսակցություններից ակնկալում են հատկապես իրենց խնդիրներին առնչվող նախընտրական ծրագրեր: Այսօր «Առաքելություն Հայաստան» բարեգործական ...ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուրում փորձառու մարզիչ Սուրեն Բարսեղյանն իր նորամուտը նշեց «Ուլիսում»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրա գլխավորությամբ «Ուլիսը» առաջին 3 միավորը վաստակեց 2:0 ...ՏԱՆԿԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԵԾԱՆԻՎԻՑ
Սիսիանը մարզի առաջին քաղաքան էր, ուր այսօր հյուրընկալվեցին «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչները: Քաղաքային մշակույթի տանը` Սիսիանցի շուրջ 250 համակիրների հետ հանդիպելով, կուսակցության ներկայացուցիչներն ...ՀՀԿ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Այսօր առավոտվանից ամբողջովին փակ էր Ավան համայնքի փողոցներից մեկը: Խուդյակով փողոցի հենց կենտրոնում կառուցվել էր մեծ բեմ, որի նշանակությունը ավանցիները հասկացան երեկոյան: Հայկական էստրադայի աստղերն ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Մոտ 11 էջանոց ցեկույցում դիտորդներն անդրադառնում են ընդհանուր իրավիճակին, ...ՕՐԸ 200 ԱՆԳԱՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՄԵՐ ՏՆԵՐԸ
Այս ընտրությունների նախընտրական շրջանն ընթանում է աննախադեպ խախտումներով: Երբեք վարչապետն այսքան մեծածավալ խախտումներ չի իրականացրել, որքան այս ընտրությունների ընթացքում: Ամենաշատ վարչական ռեսուրսն ...ԾԵԾԵԼ ԵՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Մայիսի 5-ին Երեւանի բնակիչ Շահեն Պետրոսյանը (1955 թ. ծնված) դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ մայիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մոսկովյան փողոցի թիվ 37 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ...ԹՈՒՐՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻԶԱ ՉԵՆ ՏՎԵԼ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների Գրասենյակի տնօրեն, դեսպան Քրիստիան Ստրոհալը այսօր իր մտահոգությունն է հայտնել, որ թուրք դիտորդներ հնարավորություն չունեն դիտարկելու ...ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՄՆ ՇԱՀԱՐԿՎՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Միշտ սարքել եմ եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, որովհետեւ ես դրանից ինձ լավ եմ զգում. արել եմ, անում եմ, անելու եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանն այսօր Ազատության հրապարակում ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾԵԾԻ ՓԱՍՏԻՆ
Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների` մայիսի 3-ի երեկոյան, Երեւանի ակումբներից մեկից առեւանգվել եւ ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: ...
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ՀԱՂԹԱՆԱԿ 4:2 ՀԱՇՎՈՎ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԸ ԿԱՇԱՌՔ ՉԷ՞
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

