
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է եւ անպայման մասնակցելու է Բաքվում կայանալիք աշխարհի 2007թ. առաջնությանը, որում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 8-ական օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այսօր այս մասին հայտնեցին Հայաստանի պատվիրակության կազմում Բաքվում քառակողմ հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը (Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար), Ռազմիկ Ստեփանյանը (ՀՕԿ-ի նախագահի առաջին տեղակալ) եւ Լեւոն Ջուլֆալակյանը (Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ): Օրերս Բաքվում կայացած հատուկ հրավիրված քննարկմանը մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի մարզական պատվիրակությունները, ՄՕԿ-ի ներկայացուցիչը եւ Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահ Ռաֆայել Մարտինետին: Կողմերը հիմնականում քննարկեցին անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր, քանի որ անկախացած Հայաստանի մարզիկները երբեւէ չեն մասնակցել Ադրբեջանում անցկացված միջազգային մրցաշարերին:
«Ի՞նչ է պետք Հայաստանի հավաքականին Բաքվում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Առաջին հերթին մուտքի վիզաներ, պետք է անվտանգության ապահովում մեր մարզիկների եւ մարզիչների ժամանման առաջին իսկ պահից: 3-րդը, դա մեր ազգային դրոշի առկայությունն է մարզադահլիճներում եւ, իհարկե, հաղթանակի դեպքում պարտադիր է, որ հնչի մեր ազգային հիմնը: Այս հարցերը բարձրացնելուց հետո մենք տեղում հասկացանք նաեւ, որ հեռախոսային կապ չկա Հայաստանի հետ: Այս հարցը եւս բարձրացվեց, քանի որ մեր մարզիկները գալու են եւ բնական է, որ կցանկանան իրենց ընտանիքների հետ կապ պաշտպանել»,- ասաց Արմեն Գրիգորյանը` ավելացնելով, որ վերջին հարցը լուծվելու է ինտերնետային կապի միջոցով:
Բացի այդ հայկական պատվիրակությունը պահանջել է, որ աշխարհի առաջնությանը ներկա գտնվեն ՄՕԿ-ի հատուկ պատվիրակը եւ անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք կկարողանան ներկայացնել ծավալվող իրադարձությունների իրական պատկերը: Ի վերջո, կողմերը երկարատեւ բանակցություններից հետո հատուկ պայմանագիր են կնքել, որը ստորագրել են քննարկման բոլոր մասնակիցները: Այս պայմանագրով Ադրբեջանի կառավարությունը` հանձինս Սպորտի նախարարության, պարտավորվում է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները հայ մարզիկների համար:
Իսկ, թե որքանո՞վ է դա իրատեսական, ասուլիսի մասնակիցները դժվարացան ասել: «ՖԻԼԱ-ի նախագահը քննարկման ժամանակ ասաց, թե հարգելիներս, ինչո՞ւ եք անհանգստանում, երբ ադրբեջանական կողմը` հանձինս սպորտի եւ մշակույթի նախարարի, պետական մակարդակով երաշխավորում է Ձեր անվտանգությունը: Այդ պահին ես մեջբերում արեցի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների միջեւ Շվեյցարիայում կայացած հանդիպումից, որտեղ նույն Ադրբեջանի Սպորտի եւ մշակույթի նախարարը նշել է, որ նպատակահարմար են գտնում չժամանել Երեւան եւ ոչ էլ` Հայաստանի ազգային հավաքականին ընդունել Բաքվում: Մինչդեռ հայկական կողմը ներկայացրել է վարչապետի կողմից տրված երաշխիքները, որ մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանին», - նշեց Ռազմիկ Ստեփանյանը:
Ամեն դեպքում, ըստ Ստեփանյանի` ադրբեջանցիները տվել են բոլոր երաշխիքները, քանի որ հակառակ դեպքում լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն, թե ՄՕԿ-ում, թե միջազգային մյուս կառույցներում:
Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն էլ հայտնեց, որ Բաքվում առաջնության մասնակցելը հոգեբանորեն շատ ծանր կլինի մեր մարզիկների համար, սակայն պարտադիր պետք է մասնակցեն: Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ ՖԻԼԱ-ն Հայաստանի համար հատուկ որոշում է ընդունել. «ՖԻԼԱ-ի նախագահ Մարտինետին ասաց, որ եթե նույնիսկ Հայաստանը չմասնակցի Բաքվի առաջնությանն, ապա մեր մարզիկներին բացառության կարգով հնարավորություն կտրվի մասնակցել վարկանիշային մյուս մրցաշարերին, որտեղ հնարավոր է օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել»: Հայտնի է, որ Աշխարհի առաջնությանը չմասնակցող երկրներն, ըստ կանոնակարգի` զրկվում են նաեւ մյուս վարկանիշային մրցաշարերին մասնակցելու իրավունքից եւ դուրս են մնում օլիմպիական խաղերից:
Ի դեպ, այս այցը գրեթե գաղտնի է եղել եւ հայկական պատվիրակության անդամների անձնագրերում նույնիսկ մուտքի վիզայի կնիք չի դրվել: Այս մասին հայտնեց Ռազմիկ Ստեփանյանը եւ շարունակեց. «Նրանք հատուկ աշխատանք էին տարել, որ հատուկ քննարկման մասին տեղեկությունը տարածում չստանա: Մենք գտնվում էինք խստիվ հսկողության տակ: Անհարմար է ասել, բայց նույնիսկ ֆիզիկական կարիքները հոգալուց անվտանգության ծառայության ընկերներն ուղեկցում էին մեզ տվյալ վայրը եւ բերում հետ: Մեզ նույնիսկ խնդրել էին, որ սպորտային կառույցները շրջելիս, մարդկանց հետ շփվելիս միմյանց հետ հաղորդակցվենք միայն ռուսերենով»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ
Մոսկվայում անցկացված ձյուդոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությունում հաջող է հանդես եկել 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը` գրավելով 1-ին հորիզոնականը: Մինչ այս Հովհաննեսը հաջող էր հանդես եկել նաեւ ...ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՍԱՐԿՈԶԻԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլյա Սարկոզին:
Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ,
Հայ ...ՎԱՌ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսօր շուրջ 60 երտասարդ Շուշի մեկնելուց առաջ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: «Ծրագրի նպատակը պարզ է, եւս մեկ անգամ փառաբանել մեր այն հերոսներին, որոնք զոհվել ...ԱՌԱՆՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՎԵՃԻ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը` նախքան հունիսի 2-ը կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ղազախստանի հետ հանդիպմանը, որեւէ ստուգողական հանդիպում չի անցկացնի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԻՄԸ` 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Շարունակվում է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությունը, որի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանի «Ուրալը» 4.5:1.5 հաշվով առավելության հասավ «Շատարի» նկատմամբ:
Հակոբյանը այս մրցավեճին չմասնակցեց, ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՆ» ՁԵՌՆՏՈՒ ԱՐԴՅՈՒՆՔ
Ֆուտզալի (մինի ֆուտբոլ-խմբ.) Հայաստանի առաջնության հերթական տուրում միմյանց հետ հանդիպեցին առաջատար «Պոլիտեխնիկը» եւ 2-րդ հորիզոնականում ընթացող «Ադանան»: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով, որն ավելի ...ՏԱՎՈՒՇ ԳԵՏԻՑ ԴԻՆ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Մայիսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի մոտ Տավուշ գետն էր ընկել եւ խեղդվել նույն գյուղի բնակչուհի` 19-ամյա Սրբուհի Ղազարյանը: Մինչեւ մայիսի 4-ի ժամը 22.00-ն իրականացված ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Մայիսի 6-ին, ժամը 08.27-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում Արգիճի գետի ջրի մակարդակը բարձրացել է եւ սպառնում է հարակից տներին:
Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ...ՀՐԴԵՀ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մայիսի 6-ին, ժամը 12.54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատանն հարակից տարածքում: Հրդեհը մարվել է ժամը 15.00-ին:
Այրվել է 2 հա եղեգ: ՍԿՍՎԵՑ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
Օրերս սկսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի երկրորդ մասնաշենքի նորոգումը: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ շահագործման հանձնել մասնաշենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, վերակառուցել տանիքը, կառուցել կաթսայատուն ...ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ
Թիվ 3-րդ ընտրատարածքում առաջադրված «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը դժգոհում է, որ «իր» ընտրատարածքում «միօրինակ պլակատային պայքար է գնում»: ...ՋԱՆՈՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացի, նախկին Միջազգային փաստաբանների միության նախագահ Տիգրան Ջանոյանը ընտրությունների կապակցությամբ դիմում է հղել ՀՀ Գլխավոր Հյուպատոս Ա. Լիլոյանին` տեղեկացնելով, որ ինքը ՀՀ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՆ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԵՐԱԶԵԼ
«Այդ ամենը ծիծաղելի է եւ օդի մեջ»,- այսօր ԱԺ նախագահ, հանրապետական Տիգրան Թորոսյանը մեկնաբանեց այն լուրերը, թե «ՀՀԿ»-ի այն անդամները, որոնք տարբեր հիմնարկներ են ղեկավարում, իրենց աշխատակիցներին ...ԺԴԿ-Ն ԱՆՋԱՏՎԵՑ ՕԵԿ-ԻՑ
«Մենք ճանապարհ չունենք անցնելու «Օրինաց երկիր» կուսակցության հետ: Ցավոք, անցած երեքուկես տարիների ընթացքում մենք, կոնկրետ Արթուր Բաղդասարյանի պարագայում, այդպես էլ չնկատեցինք խոսքի եւ գործի համապատասխանություն, ...«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
Որոշ լրագրողների խիստ անհանգստացնում է «Սկսել ա» հ/կ շարժման գործունեությունը: «Ամբողջ քաղաքում «Սկսել ա»-ի մայկաներով ու պաստառներով են շրջում: Այդպես սկսվեցին գունավոր հեղափոխությունները Ուկրաինայում ...ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ» ՉԻ ԱՇԽԱՏԻ
Հայտնի է, որ օրերս հրաժարական էր տվել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, որն այժմ մարզում է միայն Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Այս օրերին տեղեկություններ ...ԻՐԱՔԻ ԶՈՀԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԱՅԵՐ ԿԱՆ
Օրերս արկի պայթյունից Բաղդադում հայ կին է մահացել: Իրաքում պատերազմի զոհ դարձած հայերի ցուցակը հասել է 30-ի: 79-ամյա Զարուհի Կարապետը սպանվել է սեփական տանը` հրետակոծությունից բռնկված հրդեհի արդյունքում: ...ՀԿ-ԵՐԸ ՁԱՅՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՀՀԿ-ԻՆ
Ընտրություններին ընդառաջ հանրությանը ոչ այնքան հայտնի 7 հասարակական կազմակերպություններ պատրաստել էին հայտարարության մի տեքստ, ըստ որի` նրանք միասնաբար որոշել են սատարել «Հայաստանի հանրապետական կուսակցությանը»: ...65 ԴԻՏՈՐԴ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՑ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շուրջ 65 դիտորդ մասնակցելու է Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին: 65 դիտորդները ԵԱՀԿ 56 անդամ պետություններից են` ներառյալ Պորտուգալիան, Իսպանիան, Ռուսաստանը, ...ՀԱՐՑԵՐԸ «ՄՈՐԹՈՒՄ» ԵՆ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ազգային ժողովի ընտրություններից հինգ օր առաջ` այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հանդիպում էր կազմակերպել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների եւ անդամների, ոստիկանության ...ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԹՈՒՂԻՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ Բալահովիտից Աբովյան տանող ճանապարհահատվածը դժվար անցանելի է: Փողոցում առաջացած ջրածածկույթի պատճառով բարձր ավտոմեքենաները դժվարությամբ են կարողանում անցնել վերոհիշյալ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է եւ անպայման մասնակցելու է Բաքվում կայանալիք աշխարհի 2007թ. առաջնությանը, որում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 8-ական օլիմպիական խաղերի ուղեգիր: ...ԿԱԶԻՆՈՅՈՒՄ ՕՐԱԿԱՆ 2 ՄԼՆ ՄՍԽԵԼԸ ՓՈՂ ԼՎԱԼ ՉԷ՞
«Ես որեւէ բան թաքցնելու խնդիր չունեմ, իմ գործունեությունն անցել է բոլորի աչքի առջեւ»,- այսօր «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը, ...ԱՐԴՅՈ՞Ք ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մերժել է արդյո՞ք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորություն տալ թուրք դիտորդներին դիտարկել մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հերքեց ...ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ
Հայաստանում սկսվել է խուզարկությունների եւ «բացատրությունների» շարան: Մեր ունեցած տեղեկություններով, այսօր կեսօրից հետո ԱԱԾ-ում բացատրություններ է տվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման խորհրդի ...ՎԻՃԱՐԿԵԼ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ընտրական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ ,Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբե ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի ստորագրությամբ մուտք է եղել 1 դիմում` 2007 թվականի ապրիլի ...ՏԱՏԻԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՆԵՂՆ ԵՆ ԳՑԵԼ»
Տարեցները պահանջկոտ են իրենց կենսաթոշակների բարձրացման հարցում եւ կուսակցություններից ակնկալում են հատկապես իրենց խնդիրներին առնչվող նախընտրական ծրագրեր: Այսօր «Առաքելություն Հայաստան» բարեգործական ...ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուրում փորձառու մարզիչ Սուրեն Բարսեղյանն իր նորամուտը նշեց «Ուլիսում»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրա գլխավորությամբ «Ուլիսը» առաջին 3 միավորը վաստակեց 2:0 ...ՏԱՆԿԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԵԾԱՆԻՎԻՑ
Սիսիանը մարզի առաջին քաղաքան էր, ուր այսօր հյուրընկալվեցին «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչները: Քաղաքային մշակույթի տանը` Սիսիանցի շուրջ 250 համակիրների հետ հանդիպելով, կուսակցության ներկայացուցիչներն ...ՀՀԿ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Այսօր առավոտվանից ամբողջովին փակ էր Ավան համայնքի փողոցներից մեկը: Խուդյակով փողոցի հենց կենտրոնում կառուցվել էր մեծ բեմ, որի նշանակությունը ավանցիները հասկացան երեկոյան: Հայկական էստրադայի աստղերն ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Մոտ 11 էջանոց ցեկույցում դիտորդներն անդրադառնում են ընդհանուր իրավիճակին, ...ՕՐԸ 200 ԱՆԳԱՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՄԵՐ ՏՆԵՐԸ
Այս ընտրությունների նախընտրական շրջանն ընթանում է աննախադեպ խախտումներով: Երբեք վարչապետն այսքան մեծածավալ խախտումներ չի իրականացրել, որքան այս ընտրությունների ընթացքում: Ամենաշատ վարչական ռեսուրսն ...ԾԵԾԵԼ ԵՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Մայիսի 5-ին Երեւանի բնակիչ Շահեն Պետրոսյանը (1955 թ. ծնված) դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ մայիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մոսկովյան փողոցի թիվ 37 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ...ԹՈՒՐՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻԶԱ ՉԵՆ ՏՎԵԼ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների Գրասենյակի տնօրեն, դեսպան Քրիստիան Ստրոհալը այսօր իր մտահոգությունն է հայտնել, որ թուրք դիտորդներ հնարավորություն չունեն դիտարկելու ...ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՄՆ ՇԱՀԱՐԿՎՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Միշտ սարքել եմ եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, որովհետեւ ես դրանից ինձ լավ եմ զգում. արել եմ, անում եմ, անելու եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանն այսօր Ազատության հրապարակում ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾԵԾԻ ՓԱՍՏԻՆ
Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների` մայիսի 3-ի երեկոյան, Երեւանի ակումբներից մեկից առեւանգվել եւ ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«ՍԿՍԵԼ Ա»-Ն ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

