
ՕԵԿ-Ը ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՀԱՎԱՔԵՑ / VIDEO/
«Այօրվա իշխանությունները զբաղված են միայն քաղաքական գործիչներին գաղտնալսելով: Դրա փոխարեն գնացեք, բացահայտեք օրը ցերեկով կատարված սպանությունները, հանցագործությունները, թալանը: Ինչո՞ւ չեք անում»,- այսօր Մատենադարանի հարթակից, իր մոտ 15 հազար համակիրների առաջ, ներկայիս իշխանություններին դիմեց Օրինաց Երկրի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նա իշխանություններին խորհուրդ տվեց նախքան իրեն գաղտնալսելը` թերթել սեփական կենսագրության էջերը. «Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ բոլորը գիտեն, թե ով` ով է եւ ինչով է զբաղվում»: ՕԵԿ առաջնորդն իր ընտրողներին խոստացավ, որ մինչեւ վերջ պայքարելու է գռփելու, խաբելու եւ թալանի դեմ. «Վերջին տարիներին մենք տեսանք բազմաթիվ դժվարություններ, դավաճանություններ, բայց դա մեզ ավելի մեծ ուժ է տվել»: Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց, որ այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվն ավելի մեծ կլիներ, եթե իշխանությունները թույլ տային մարդկանց մարզերից հասնել Երեւան: Մայրաքաղաք էին հասել միայն ամենամոտ մարզերի ՕԵԿ-ականները: «Ավտոպարկից ինձ զանգահարում էին եւ ասում` ի՞նչ կլինի, ավտոբուսներ չտրամադրենք, խնդիրներ կունենանք: Ամոթ այս իշխանություններին: Այս ամենը զզվանք է առաջացնում, ատելություն, զայրույթ ու քամահրանք:
ՕԵԿ-ը վճռական է տրամադրված բոլոր կառույցներում եւ հաղթելու է մայիսի 12-ին»: ՕԵԿ նախագահը դժգոհեց, որ իշխանություններն իրենց քարոզչական պաստառներով լվացք են կազմակերպել ողջ երկրում, իսկ ՕԵԿ-ին նույնիսկ մեկ պաստառ տեղադրելու տեղ չեն տալիս. «Ինչի՞ եք վախենում: Ժամը 19.00-ից հետո եթերում միայն իշխանական ուժերն են: Ինչո՞ւ եք վախենում մեզ եթեր տրամադրել: Չէ որ ձեր եթերներում միայն պատվիրված հարցեր են հնչում, բայց մենք այդ հարցերին էլ ենք պատրաստ պատասխանել: Մենք վախենալու բան չունենք: Թող վախենան նրանք, ովքեր թալանել ու գռփել են: Հայաստանի մականունավոր իշխանիկների մասին արդեն սկսել է գրել նաեւ միջազգային մամուլը»: Այսօր մարտական էր տրամադրված ոչ միայն ՕԵԿ նախագահը, այլեւ` նրա համակիրները: «Ես վստահում եմ Արթուր Բաղդասարյանին: Նրան գաղտնալսելու փոխարեն, իշխանությունները թող իրենց արածների մասին մտածեն: Դրանով մեզ չեն հիասթափեցնի: Իշխանությունները միջազգային դիվանագետներին համոզում ու կաշառում են, որ կեղծիքների վրա աչք փակեն, իսկ Բաղդասարյանն ընդամենն ասել Է, որ բրիտանացի դիվանագետը աչք չփակի մայիսի 12-ի կեղծիքների վրա: Ես մինչեւ վերջ գնալու եմ նրա հետեւից»,- ասաց հավաքվածներից մեկը` Ժենյա Ավետիսյանը: ՕԵԿ-ի տարեց համակիրներից Հասմիկ Թադեւոսյանը խիստ անհանգստացած էր իշխանություններին ուղղված Արթուր Բաղդասարյանի քննադատության համար. «Էս տղու գլուխը կուտեն: Ինչ ասում էր, ճիշտ է»: ՕԵԿ-ի բոլոր համակիրներն այսօր Մատենադարան էին ներկայացել պաստառներով եւ դրոշներով, որոնց վրա ոչ թե եռագույնն էր, այլ Արթուր Բաղդասարյանը: Հանրահավաքի ավարտին ՕԵԿ նախագահը խոստացավ տեր կանգնել իր համակիրներից յուրաքանչյուրի ձայնին եւ վստահեցրեց, որ հաջորդ հանրահավաքի ընթացքում իրենց շարքերը կրկնապատկվելու են:/ VIDEO/
Քննարկում
- arman գրել է:
ayn jamanak erb A.baghdasaryan ashxatum er ishxanutyunum inchu er lrum????
GRPANERN ER LCNUM,,????
PAHOOOOOOO...
HAYRENASERIS NAYEQ....
SUT E...AGHVES@ PANIR E TESELLLLL
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԸ ԿԱՇԱՌՔ ՉԷ՞
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում անսովոր իրարանցում էր. մաքրվել են փողոցները, մարզադաշտում որոշակի աշխատանքներ արվել, անգամ մարզադաշտին հարակից շենքում լվացք փռելն է արգելվել: Բյուրեղավանցիները ...ՕԵԿ-Ը ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՀԱՎԱՔԵՑ / VIDEO/
«Այօրվա իշխանությունները զբաղված են միայն քաղաքական գործիչներին գաղտնալսելով: Դրա փոխարեն գնացեք, բացահայտեք օրը ցերեկով կատարված սպանությունները, հանցագործությունները, թալանը: Ինչո՞ւ չեք անում»,- ...ՀԱՂԹԱՆԱԿ 4:2 ՀԱՇՎՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քիչ առաջ Օպերայի եւ բալետի պետական թատրոնում ավարտվեց Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ ընկերական հանդիպումը: Այսօր կայացած 2 պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի:
Առաջին պարտիայում ...ԿԳԱ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻ ՎԵ՞ՐՋԸ
Դեռեւս ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չէր ժամանել Դավիթաշեն, բայց արդեն թաղամասի կենտրոնական հրապարակում հավաքվել էին նրա համակիրները: Ստեփան Դեմիրճյանի հետ դավիթաշենցիների հետ հանդիպման էին եկել ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

