
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԸ ԿԱՇԱՌՔ ՉԷ՞
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում անսովոր իրարանցում էր. մաքրվել են փողոցները, մարզադաշտում որոշակի աշխատանքներ արվել, անգամ մարզադաշտին հարակից շենքում լվացք փռելն է արգելվել: Բյուրեղավանցիները հասկացել են խառնաշփոթի պատճառը այն ժամանակ, երբ տնետուն ընկած բոլոր ընտրության իրավունք ունեցող մարդկանց բաժանել են վիճակահանության տոմսեր եւ տեղեկացրվել, որ 17:00-ին իրենց հետ հանդիպման է գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հարյուր հեռուստացույց, հարյուր երաժշտական կենտրոն, տասը սառնարան, երկու ուսանողական ավտոբուսներ, ինչպես նաեւ մեկ շտապ օգնության ավտոմեքենա. ահա այն ամենը, ինչին արժանացավ Բյուրեղավան քաղաքը նախընտրական շրջանում ԲՀԿ առաջնորդի կողմից:
Բյուրեղավանի մարզադաշտը երբեք այդչափ լեցուն չի եղել: Հավաքվածներին այստեղ է բերել որեւէ իր շահելու ցանկությունը: Բացի այդ, նրանց հնարավորություն է ընձեռնվել ունկնդրել երեւանյան այնպիսի երգիչների, ինչպիսիք են Արսեն Սաֆարյանը, Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք, ինչպես նաեւ ականատես լինել շքեղ հրավառության: Բյուրեղավանցիներից շատերը զարմացած անկեղծացան, թե երբ նույն օրը առավոտյան եկել էր «ժառանգություն» կուսակցության հարգված առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենք անգամ տեղյակ չեն եղել, այլապես սիրով նրան կլսեին, սակայն ԲՀԿ առաջնորդի մասին մեկ օր առաջ են տեղեկացել: Գագիկ Ծառուկյանը իր ելույթում բյուրեղավանցիներին դիմելով ասել է, թե շատ նապաստակներ իրենց առյուծի տեղ են դրել, բայց չգիտեն, որ ինքը նրանց առերեսում կանի: Վերջինս չի մոռացել նաեւ տեղի բնակչությանը հիշեցնել, որ ինքը ամեն ինչ ունի եւ միակ նպատակը այն է, որ ժողովուրդն ապրի իր ստեղծած բարգավաճ Հայաստանում: Բացի այդ, վստահեցրել է, թե գումար, կաշառք չի խոստանալու:
Նրա հեռանալուց հետո սկսվել է վիճակահանությունը: Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը, որը եւս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, ասել է, թե «նոր ինձ հետ կապնվեց պարոն Ծառուկյանը եւ ասաց, որ շատ գոհ է մեզանից, քանի որ նման ժպիտներով եւ լեփլեցուն հավաք երբեք չի ունեցել»: Ապա դիմելով սեփական քաղաքացիներին` ասել է. «Մայիսի 12-ին դուք չեք գնա թենիս խաղալու, այլ կգնաք, կընտեք ձեր նախընտրած թեկնածուին» :
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԸ ԿԱՇԱՌՔ ՉԷ՞
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում անսովոր իրարանցում էր. մաքրվել են փողոցները, մարզադաշտում որոշակի աշխատանքներ արվել, անգամ մարզադաշտին հարակից շենքում լվացք փռելն է արգելվել: Բյուրեղավանցիները ...ՕԵԿ-Ը ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՀԱՎԱՔԵՑ / VIDEO/
«Այօրվա իշխանությունները զբաղված են միայն քաղաքական գործիչներին գաղտնալսելով: Դրա փոխարեն գնացեք, բացահայտեք օրը ցերեկով կատարված սպանությունները, հանցագործությունները, թալանը: Ինչո՞ւ չեք անում»,- ...ՀԱՂԹԱՆԱԿ 4:2 ՀԱՇՎՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քիչ առաջ Օպերայի եւ բալետի պետական թատրոնում ավարտվեց Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ ընկերական հանդիպումը: Այսօր կայացած 2 պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի:
Առաջին պարտիայում ...ԿԳԱ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻ ՎԵ՞ՐՋԸ
Դեռեւս ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չէր ժամանել Դավիթաշեն, բայց արդեն թաղամասի կենտրոնական հրապարակում հավաքվել էին նրա համակիրները: Ստեփան Դեմիրճյանի հետ դավիթաշենցիների հետ հանդիպման էին եկել ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

