
ՎՐԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահը հույս ունի, որ լրացուցիչ զորամիավորումների տեղակայումը կապահովի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Մինչ մյուս ազգերը ձգտում են հեռանալ աշխարհի ամենավտանգավոր երկրից, Իրաքում արդեն 850 խաղաղապահ ունեցող Վրաստանը պլանավորում է ավելի քան կրկնապատկել այդ երկրում իր ռազմական ներկայությունը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նման ծրագրերի մասին հայտնել էր մարտի սկզբին, թեեւ այժմ հաղորդվում է, որ նա նման որոշում է կայացրել անցյալ տարվա հուլիսին ԱՄն նախագահ Ջորջ Բուշի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ:
«Մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ վրացիները երբեք չեն փախչում»,- ասել է նա: «Նույնիսկ ամենադժվար իրավիճակում մենք կպահպանենք մեր ներկայությունը: Ավելին, մենք կավելացնենք մեր ռազմական ներկայությունն Իրաքում առաջիկա տարում, որը շատ կարեւոր է լինելու գործողությունների առումով»:
Վրաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Չաչիբայայի խոսքերով, Վրաստանի ռազմական ուժերը կտեղակայվեն Իրաքի հյուսիսում գտնվող Ալ-Քութ քաղաքում:
«Վրացիները կունենան սեփական գործունեության դաշտը»,- ասել է նա:
«Նրանց ենթակայության տակ կլինեն մոտ 9 երկրների զորամիավորումները: Ընդհանուր առմամբ տարածքում են գտնվելու մոտ 2000 զինվոր, ովքեր իրականացնելու են նույն խնդիրները, ինչ եւ մյուս երկրների ներկայացուցիչները»:
Վերջին երկու տարիների ընթացքում վրաց զինակոչիկներն ուսուցում էին անցնում ամերիկյան հրահանգողների մոտ` իրաքյան պատերազմակամ գոտիներում մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Ապրիլի 20-ին Թբիլիսիից դուրս գտնվող Կրցանիսի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ 55 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Կայունության պահպանում» ծրագրի ավարտական արարողությունը:
Այդ ծրագրի շրջանավարտներից կընտրվի այս ամառ Ալ-Քութ ճանապարհվող վրաց համակազմը: Ուսուցումը ղեկավարող Քրեյգ Ջոնսը գովեստի խոսքեր է ասել վրաց զինվորների հասցեին:
«Այստեղ անցկացրած 10 ամիսների ընթացքում իսկապես հաճելի էր աշխատել վրաց զինվորների հետ»,- ասել է նա: «Ձեր զինվորները գիտեն կարգուկանոն պահպանել, աշխատասեր են եւ արագ են սովորում: Նրանք Իրաքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ փորձ են ձեռք բերել»:
Խաղաղապահ առաքելությամբ Իրաք մեկնելու պատրաստակամությունը պարտադիր պայման էր ամերիկյան ծրագրին մասնակցող վրաց բոլոր զինվորների համար, ովքեր եռամյա պայմանագիր են կնքել պետության հետ:
Սաչխերեում բնակվող կապրալ Մամուկա Բանձելաձեն ծրագրին է միացել չորս ամիս առաջ:
«Իմ ընտանիքը հաշտվել է իմ որոշման հետ»,- ասում է նա: «Նրանց ուրիշ ոչինչ չէր մնում: Բացի այդ, ոչ ոք չի ասում, որ դա վտանգավոր է լինելու:
Նրանք հաշտվել են այդ մտքին: Հարազատներս գիտեն, որ ինձ կարող են ցանկացած վայր ուղարկել, եւ կտան ինձ իրենց օրհնությունը: Ցավոք, ես խաղաղապահ առաքելությամբ մեկնում են Իրաք, այլ ոչ Աբխազիա: Սակայն չի կարելի հակառակվել հրամանին, եւ զինվորը պետք է ցանկացած իրավիճակում կատարի այն»:
2003թ. օգոստոսից Վրաստանը մասնակցել է Իրաքում կոալիցիոն ուժերի գործողություններին: Սկզբնական համակազմը բաղկացած էր 79 հոգուց: Ընդամենը 5 միլիոն բնակիչ ունեցող երկիրն այսօր Իրաքում տեղակայված զորամիավորումների թվով չորրորդ տեղում է` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Հարավային Կորեայից հետո:
«Վրաստանը ՆԱՏՕ-ում» կազմակերպության ղեկավար Շալվա Փիչխաձեի խոսքերով, Իրաքում Վրաստանի ռազմական ներկայության ավելացման միջոցով նախագահ Սահակաշվիլին ցանկանում է ապացուցել իր հավատարմությունը Վաշինգտոնին, որը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Վրաստանի շահերի հիմնական պաշտպանն է:
«Մենք նրանց ցույց ենք տալիս, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, ապա նրանք իսկապես հավատարիմ դաշնակից կունենան»,- ասում է նա: «Մենք ասում ենք` մենք ձեր դաշնակիցը կլինենք եւ ձեզ համար կանենք հնարավոր ամեն բան, իսկ դուք, ձեր հերթին, կօգնեք մեզ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: ուցե այս եղանակով մենք կարողանանք հատուցել մեր երկրի ներսում ունեցած սեփական անհաջողությունները»:
Վրաստանն արդեն դրա պտուղներն է քաղում Վաշինգտոնում: Մի ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսն օրինագիծ է ընդունել, ըստ որի Վրաստանին 10 միլիոն դոլար է տրամադրելու` ՆԱՏՕ-ի անդամակցության հարցն արագացնելու նպատակով:
«Ե'վ Իրաքում, ե'ւ Աֆղանստանում մենք շատ զգալի ռազմական ներդրում ենք ունենալու», - ասում է Իգա Բոկերիան` Վրաստանի խորհրդարանի իշխանամետ մեծամասնության ղեկավարներից մեկը: «Առաջին` դա համապատասխանում է մեր դաշնակիցների շահերին, երկրորդ` բխում է ողջ քաղաքակիրթ մարդկության շահերից: Վրաստանը միշտ քաղաքակրթության կողմնակից է եղել, հատկապես այն պահին, երբ այն հակադրվում է բարբարոսությանը»:
Այնուամենայնիվ, որոշ վրաց փորձագետներ կարծում են, որ «բարբարոսության» դեմ պայքարը ռիսկի հետ է կապված:
«Չնայած այն փաստին, որ Իրաքում տեղակայման չորս տարիների ընթացքում Վրաստանի համակազմը ոչ մի զինվոր չի կորցրել, Վրաստանի ներկայության ավելացումը կարող է ռիսկի մեծացման պատճառ հանդիսանալ»,- ասում է ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին:
«Վրաց համակազմը Բակուբ քաղաքից եւ Բաղդադի Կանաչ գոտուց կշարժվի դեպի Ալ-Քութ քաղաքը, որն այսպես կոչված «Կարմիր գոտու» մասն է»,- ասում է նա: «Սա վրաց զինվորների առաքելությունը շատ ավելի դժվար կդարձնի: Բացի այդ, ընդլայնվելու դեպքում համակազմն ավելի ակնհայտ թիրախ կդառնա ահաբեկիչների համար»:
Վրաց սպա Գիորգի Շենգելիան, որ երկու տարի առաջ գլխավորում էր Իրաքում տեղակայված վրացական գումարտակը, իսկ այժմ աշխատում է այնտեղ գործող ամերիկյան անվտանգության ընկերությունում, հեռախոսազրույցում հայտնել է IWPR-ին, որ անցյալ տարիների համեմատ իրավիճակն Իրաքում վատթարացել է:
«Կարծում եմ, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան 2005թ.»,- ասել է նա: «Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է մեզ` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, նաեւ վրաց զինվորներին` ռազմական փորձ ձեռք բերելու համար, որ կարողանան կիրառել նաեւ հետագայում»
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր գործիչներն ավելի շատ քննադատում են նոր միավորումների տեղակայման մանրամասները, քան բուն համակազմի ներկայությունը:
Ներկայումս խորհրդարանում քննարկվում է լրացուցիչ ռազմական համակազմի ծախսերը հոգալու նպատակով ռազմական բյուջեն 400 միլիոն լարիով (240 միլիոն դոլար) ավելացնելու հարցը, որն այն գրեթե մեկ միլիարդ լարիի կհասցնի. արդյունքում ռազմական ծախսերը կկազմեն ամբողջ պետական բյուջեի քառորդ մասը:
Ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Բեժան ունավան հայտնել է IWPR-ին. «Ես կառավարությանը բազմաթիվ հարցեր եմ ուզում ուղղել: Օրինակ, ինչու՞ է համակազմն ավելանում` կազմելով 2000 հոգի, եւ ո՞րն է վրաց գումարտակը Կանաչ գոտուց ավելի վտանգավոր Կարմիր գոտի տեղափոխելու պատճառը»:
Ընդդիմադիր «Պահպանողական» եւ «Նոր իրավունքներ» կուսակցությունները կողմնակից են Իրաքում վրաց զորքերի տեղակայմանը, սակայն դեմ են նման մեծաթիվ համակազմին:
«Նոր իրավունքներ» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Կացիտաձեն այդ որոշումը Սահակաշվիլիի «քաղաքական կոկետություն» է անվանել:
«Իմ կարծիքով, մեր երիտասարդ, նոր ձեւավորված եւ կռվի բովով դեռ չանցած բանակը չպետք է թնդանոթի միս դառնա եւ արյուն թափի իրանական սահմանի ինչ-որ հատվածում»,- ասում է պահպանողական Կախա Կուկավան: «Մեզ սեփական խնդիրներն էլ բավական են»:
Շարքային քաղաքացիները կիսում են այդ տեսակետը: Թբիլիսիի փողոցներում անցկացված կարճ հարցման մասնակիցները պատասխանել են, որ որոշում կայացնելիս կառավարությունն անտեսել է հանրության կարծիքը:
«Դա շատ վտանգավոր է»,- ասում է 28-ամյա Նինոն: «Մոտ ընկերներիցս մեկն այնտեղ է մեկնել, եւ ես շատ եմ վախենում նրա համար: Չեմ ցանկանում, որ որեւէ մեկն այնտեղ գնա»:
«Վրաց երիտասարդները չպետք է գնան այնտեղ եւ վտանգի ենթարկվեն պարզապես որոշ գումար վաստակելու համար»,- ասում է Թբիլիսիում բնակվող թոշակառու Օթարին: «Ավելի լավ կլիներ, եթե նրանք սեփական հայրենիքի համար հոգ տանեին: Ռիսկը մեծ է, եւ եթե ինչ-որ վատ բան կատարվի, մեր տղաները կարող են զոհվել: Նրանց համար ողջ-առողջ տուն վերադառնալու հնարավորությունը փոքր է»:
Կոբա Կիկլիբաձե, Թբիլիսի
Կոբա Լիկլիկաձեն Թբիլիսիի «Ազատություն» ռադիոկայանի ռազմական մեկնաբան է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտւ /www.iwpr.net/ Կովկասյան լրատուից:
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՃԸ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանը մեղադրում են գազի գնի կտրուկ աճը չսահմանափակելու համար «Թվում է` նույնիսկ եղանակը նրանց կողմից է. արդեն մայիս է, բայց այնքան ցուրտ է, որ կարծես նոյեմբեր լինի»,- ասում է Թբիլիսիի բնակչուհի ...ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այս պահին խուզարկվում է ԱԳ նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի Վարդանանց փողոցում գտնվող տունը : Ներսում, ըստ ականատեսների, մոտ 15 մարդ կա` ...ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
Մայիսի 12-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստման ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ մարզպետների հետ այսօր ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ տարածքային կառավարման ...ԱԱԾ-Ն ԽՈՒԶԱՐԿԵՑ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Այսօր վաղ առավոտից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանն էին մոտ 6 ժամ խուզարկում ԱԱԾ-ի աշխատակիցները: Նրանք ներկայացրել են Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի ...«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳԱՅԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
6 ժամյա խուզարկությունից հետո Ա1+-ը զրուցեց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, ով ամբողջ խուզարկության ընթացքում տանն էր եղել: Ի դեպ, լրագրողներին խուզարկության ...ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները, որոնք անցան ոչ գոլառատ պայքարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ետնապահ «Ուլիսը» իր առաջին հանդիպումը ...«ԹԱԳԱՎՈՐ ԿՈՉՎՈՂ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼՈՒ ԵՆ»
Այսօր Աբովյան քաղաքում «Իմպիչմենտ» դաշինքը հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ: Ավտոմեքենաներով, որոնց վրա փակվցած էր «Հեռացնենք միասին» կարգախոսով Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է ԿՐԱՄՆԻԿԻՆ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այսօր Արոնյան - Կրամնիկ ընկերական մրցամարտում կայացան 3-րդ եւ 4-րդ պարտիաները: Լեւոն Արոնյանը առավելության հասավ 2 պարտիաներում էլ ...ՎՐԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահը հույս ունի, որ լրացուցիչ զորամիավորումների տեղակայումը կապահովի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մինչ մյուս ազգերը ձգտում են հեռանալ աշխարհի ամենավտանգավոր երկրից, Իրաքում արդեն 850 խաղաղապահ ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

