
«ԹԱԳԱՎՈՐ ԿՈՉՎՈՂ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼՈՒ ԵՆ»
Այսօր Աբովյան քաղաքում «Իմպիչմենտ» դաշինքը հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ: Ավտոմեքենաներով, որոնց վրա փակվցած էր «Հեռացնենք միասին» կարգախոսով Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի լուսանկարները, նրանք պտտվելով Աբովյանի փողոցներով 17:00-ին ժամանեցին հայտարարված տարածքը: Եթե հաշվի առնենք, թե ում վերահսկողության տակ է քաղաքը, եւ քաղաքացիները վախեցած են, ապա հանրահավաքը բազմամարդ կարելի է համարել` շուրջ 400-500 մարդ:
«Իմպիչմենտի» անդամներին աբովյանցիները սկզբում կաշկանդված ընդունեցին. մարդկանց մի մասը տեղի խանութներ էր մտել իբրեւ առեւտրի, մյուս մասը դիմահայաց փողոցում էր կանգնել, որպեսզի շատերը չնկատեն իրենց ներկայությունը, սակայն հանրահավաքի ելույթ ունեղոցների կենտրոնական մասը լի էր անվախներով: Բայց այդ վիճակը երկար չտեւեց. մեկ, երկու ելույթից հետո մարդիկ սկսեցին ծափահարել, նույնիսկ «Իմպիչմենտ» գոռալ: Հետաքրքիր է, որ Աբովյանում քարոզարշավի եկող ոչ մի քաղաքական կուսակցության ժամանակ այնքան ոստիկաններ եւ Ազգային անվտանգության աշխատակիցներ չեն լինում, ինչպես «Իմպիչմենտ» դաշինքի ժամանակ էին: Սակայն որեւէ միջադեպ չարձանագրվեց:
«Իշխանափոխություն անում են ընտրությունների միջոցով, բայց քանի որ մենք գիտենք, թե ընտրությունները ինչպես է լինելու, մենք անելու ենք փողոցում: Եթե դուք հաջորդ անգամ չգաք, ապա կրկին կգանք ձեզ համոզելու»,- հայտարարեց «Իմպիչմենտի» անդամ Վահագն Խաչատրյանը: Ապա պատմեց, թե ինչ զավեշտալի բան է պատահել Սեբաստիա համայքնում Սերժ Սարգսյանի հետ, թե ինչպես է վերջինս ժամը 19:00-ի հանրահավաքի բազմամարդությունը ապահովելու համար փակել տվել տոնավաճառի դռները, իսկ հետո ճանապարհները:
Դաշինքի անդամ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանն էլ հիշեցրեց աբովյանցիներին, որ 87 թ. էկոլոգիական պայքարի հենակետը հենց Աբովյան քաղաքն է եղել. «Մի ցույց տվեք, որ վախեցած եք: Զավթիչները կգան, կգնան, բայց ժողովուրդը կմնա: Շատ ավելի մեծ վտանգի առաջ ենք կանգնած, քան պատկերացնում եք, հայրենիք կորցնելու վտանգի առաջ: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի գնով է պահում իր աթոռը: Իսկ «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունը նույն Քոչարյանի կուսակցությունն է: Ով ձայն է տալիս ագիկ Ծառուկյանին, նա տալիս է Ռոբերտ Քոչարյանին»: Այս ելույթին բնակիչները ինքնաբերաբար արձագանքեցին` «այո»:
Ամենավերջում ելույթով հանդես եկավ «Իմպիչմենտի» անդամ Նիկոլ Փաշինյանը, որը նշեց, թե այն մարդիկ, ովքեր թագավորներ են իրենց հռչակում, սխալվում են, քանի որ թագավորը մեկն է, դա ժողովուրդն է. «Մենք այսօր չենք եկել ձայն մուրանք, այլ եկել ենք մեր թագավորին իր գահին բազմեցնելու: Իսկ իշխանափոխության գաղափարը պետք է ժողովուրդը կայացնի: Լիազորեք եւ կքշենք այս քոչվորներին: Մենք ստիպելու ենք , որ թագավոր կոչվող այս խամաճիկները խոնարհվեն ժողովրդի առաջ»: Իսկ հանրահավաքի վերջում, Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցրեց իրենց կարգախոսը.«Ոչ դոդացմանը, որ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը: Կեցցե ՀՀ-ը: Կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն անկախ Հայաստանում: Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ձեզանից յուրաքանչյուրն է : Իմ-պիչ-մենտ»:
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՃԸ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանը մեղադրում են գազի գնի կտրուկ աճը չսահմանափակելու համար «Թվում է` նույնիսկ եղանակը նրանց կողմից է. արդեն մայիս է, բայց այնքան ցուրտ է, որ կարծես նոյեմբեր լինի»,- ասում է Թբիլիսիի բնակչուհի ...ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այս պահին խուզարկվում է ԱԳ նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի Վարդանանց փողոցում գտնվող տունը : Ներսում, ըստ ականատեսների, մոտ 15 մարդ կա` ...ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
Մայիսի 12-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստման ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ մարզպետների հետ այսօր ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ տարածքային կառավարման ...ԱԱԾ-Ն ԽՈՒԶԱՐԿԵՑ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Այսօր վաղ առավոտից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանն էին մոտ 6 ժամ խուզարկում ԱԱԾ-ի աշխատակիցները: Նրանք ներկայացրել են Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի ...«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳԱՅԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
6 ժամյա խուզարկությունից հետո Ա1+-ը զրուցեց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, ով ամբողջ խուզարկության ընթացքում տանն էր եղել: Ի դեպ, լրագրողներին խուզարկության ...ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները, որոնք անցան ոչ գոլառատ պայքարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ետնապահ «Ուլիսը» իր առաջին հանդիպումը ...«ԹԱԳԱՎՈՐ ԿՈՉՎՈՂ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼՈՒ ԵՆ»
Այսօր Աբովյան քաղաքում «Իմպիչմենտ» դաշինքը հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ: Ավտոմեքենաներով, որոնց վրա փակվցած էր «Հեռացնենք միասին» կարգախոսով Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է ԿՐԱՄՆԻԿԻՆ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այսօր Արոնյան - Կրամնիկ ընկերական մրցամարտում կայացան 3-րդ եւ 4-րդ պարտիաները: Լեւոն Արոնյանը առավելության հասավ 2 պարտիաներում էլ ...ՎՐԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահը հույս ունի, որ լրացուցիչ զորամիավորումների տեղակայումը կապահովի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մինչ մյուս ազգերը ձգտում են հեռանալ աշխարհի ամենավտանգավոր երկրից, Իրաքում արդեն 850 խաղաղապահ ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

