
«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳԱՅԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
6 ժամյա խուզարկությունից հետո Ա1+-ը զրուցեց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, ով ամբողջ խուզարկության ընթացքում տանն էր եղել: Ի դեպ, լրագրողներին խուզարկության ժամանակ ԱԱԾ աշխատակիցները բնակարան մտնել չթույլատրեցին:
-Պարոն Շիրխանյան, ինչով կբացատրեք ձեր հետապնդումը եւ տան խուզարկությունը:
-Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սարսափում են, որ հանկարծ Հայաստան կարող են մտնել ֆինանսական միջոցներ, որոնցով իրենց դեմ պայքար մղվի: Իրենց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում վերահսկողության տակ լինի անգամ վերջին կոպեկը: Եվ դրա համար բանկային համակարգ Հայաստանում չի գործում. եթե փոխանցում է կատարվել, բանկն անմիջապես զեկուցում է, թե փոխանցել են:
-Այսինքն, փոխանցում այնուամենայնիվ, եղե՞լ է:
-Այո, եղել է փոխանցում, որպես օգնություն տան համար` աղջկաս հարսանիքն է, խնդրել եմ, ընկերներս օգնել են, որ հարսանիք անեմ:
-Այդ դեպքում ի՞նչ կապ կա Ձեր եւ Ալեքսանդր Արզումանյանի տան խուզարկության միջեւ:
-Ինքնաթիռում միասին ենք թռել, գնալուց ինքնաթիռի մեջ ինքն էլ է եղել, հետ գալուց էլ ենք միասին եղել. Համարում են, որ ուրեմն մենք միասին ենք գնացել: Ինչ-որ փողերի, թվերի մասին են գրում, ես չգիտեմ, թե այդ ինչ մարդկանց մասին է խոսքը, ու քանի որ հարմար կերպարներ են երկուսն էլ` Շիրխանյան, Արզումանյան, ասում են` ահա վերջապես գտել ենք մարդիկ, ովքեր ուզում են մեր դեմ պայքարել եւ պայքարի համար փողեր են բերել. սա է իրականությունը: Իրենք պատկերացնում են, որ կարող է այդ գումարը մենք վերցնեինք ու հեղաշրջում անեինք: Մարդկանց վախը այնքան մեծ է աթոռից զրկվելու, որ ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում, ոչ մի բանի` մարդկություն, բարոյականություն, օրենք, Սահմանադրություն, բանկային գաղտնիք, այդպիսի բան գոյություն չունի, գոյություն ունի ամեն գնով աթոռ պահելու խնդիր:
- Պարոն Շիրխանյան, դուք կուսակցական չեք. վերջին շրջանում ինչո՞վ էիք զբաղվում, ո՞ր քաղաքական հոսանքի հետ էիք առնչվում եւ ինչի հետ եք կապում ձեր նկատմամբ այս քայլը:
- Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, առաջադրված չեմ, չկամ որեւէ ցուցակում, իմ մասնակցությունը այս ընտրապայքարին շատ պասիվ է, ստեղծել ենք միասին «Հայաստանի Շանհայան ակումբ» հասարակական կազմակերպություն, որը պետք է Հայաստանի հասարակությանը ծանոթացնի Շանհայան կառույցին, թե դա իրենից ինչ է ներկայացնում:
-Իսկ Ալեքսանդր Արզումանյանը կապ ունի՞ այդ կառույցի հետ:
-Ոչ, նա բոլորովին կապ չունի, դրա անդամների մեջ նրա անունը չկա:
-Իսկ ձեր ստացած գումարը կապ չունի՞ այդ կազմակերպության հետ:
-Ունի: Ես Մոսկվայում ունեմ համախոհ ընկերներ այն հարցում, որ Չինաստանի, Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խորանան, ծավալվեն, եւ իրենք համաձայնել են, որ գումարի մի մասը դնենք կառույցի վրա, մյուս մասը տան կարիքների:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՃԸ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանը մեղադրում են գազի գնի կտրուկ աճը չսահմանափակելու համար «Թվում է` նույնիսկ եղանակը նրանց կողմից է. արդեն մայիս է, բայց այնքան ցուրտ է, որ կարծես նոյեմբեր լինի»,- ասում է Թբիլիսիի բնակչուհի ...ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այս պահին խուզարկվում է ԱԳ նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի Վարդանանց փողոցում գտնվող տունը : Ներսում, ըստ ականատեսների, մոտ 15 մարդ կա` ...ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
Մայիսի 12-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստման ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ մարզպետների հետ այսօր ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ տարածքային կառավարման ...ԱԱԾ-Ն ԽՈՒԶԱՐԿԵՑ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Այսօր վաղ առավոտից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանն էին մոտ 6 ժամ խուզարկում ԱԱԾ-ի աշխատակիցները: Նրանք ներկայացրել են Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի ...«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳԱՅԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
6 ժամյա խուզարկությունից հետո Ա1+-ը զրուցեց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, ով ամբողջ խուզարկության ընթացքում տանն էր եղել: Ի դեպ, լրագրողներին խուզարկության ...ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները, որոնք անցան ոչ գոլառատ պայքարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ետնապահ «Ուլիսը» իր առաջին հանդիպումը ...«ԹԱԳԱՎՈՐ ԿՈՉՎՈՂ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼՈՒ ԵՆ»
Այսօր Աբովյան քաղաքում «Իմպիչմենտ» դաշինքը հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ: Ավտոմեքենաներով, որոնց վրա փակվցած էր «Հեռացնենք միասին» կարգախոսով Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է ԿՐԱՄՆԻԿԻՆ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այսօր Արոնյան - Կրամնիկ ընկերական մրցամարտում կայացան 3-րդ եւ 4-րդ պարտիաները: Լեւոն Արոնյանը առավելության հասավ 2 պարտիաներում էլ ...ՎՐԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահը հույս ունի, որ լրացուցիչ զորամիավորումների տեղակայումը կապահովի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մինչ մյուս ազգերը ձգտում են հեռանալ աշխարհի ամենավտանգավոր երկրից, Իրաքում արդեն 850 խաղաղապահ ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

