
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՃԸ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանը մեղադրում են գազի գնի կտրուկ աճը չսահմանափակելու համար «Թվում է` նույնիսկ եղանակը նրանց կողմից է. արդեն մայիս է, բայց այնքան ցուրտ է, որ կարծես նոյեմբեր լինի»,- ասում է Թբիլիսիի բնակչուհի 52-ամյա Լալի Սխիերելին: Նա բողոքում է, որ դեռ օգտագործում է գազով աշխատող վառարանն իր երկու սենյականոց բնակարանը տաքացնելու համար, ուր ապրում է իր 79-ամյա մոր հետ:
«Եթե մայրս չլիներ, վառարանը չէի միացնի»,- ասում է կինը: «Բայց ինչպե՞ս կարող եմ նրան առանց ջերմության թողնել: Ծեր մարդիկ կարծես երեխաներ լինեն, այնպես չէ՞»:
180 լարի կազմող աշխատավարձից Լալին ամսեկան 30-ից 40 լարի (18-ից 25 ԱՄՆ դոլար) էր ծախսում բնակարանը ջեռուցելու համար, իսկ այժմ նա մոտ մեկ երրորդով ավելի շատ գումար պետք է ծախսի:
Մայիսի մեկից Թբիլիսիի բնակչությունը պետք է 50.6 թեթրի (մոտ 30 ցենտ) վճարի բնական գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` նախկինում վճարվող 34.3 թեթրիի փոխարեն: Վրաստանի մյուս հատվածներում նոր սակագինն ավելի բարձր է, այն կազմում է 55 թեթրի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց:
Ամբողջ երկրում սպառողների համար գազի գինը բարձրացել է միջինը 30 տոկոսով: Հացի գնի աճի հետ համատեղ դա քաղաքական վնաս է հասցնում կառավարությանը:
Գազի նոր սակագները սահմանվել են էներգիայի կարգավորման ազգային հանձնաժողովի կողմից ապրիլի 16-ին: Սակայն արդեն տարվա սկզբին, երբ չորս վրացական ընկերություններ Ռուսաստանի գազի ոլորտում մենաշնորհ ունեցող «Գազպրոմ» ընկերության հետ 2007թ. գազի մատակարարման պայմանագիր ստորագրեցին, Թբիլիսիի բնակիչները գիտեին, որ ստիպված են լինելու ավելի շատ վճարել:
Անցյալ աշնանը Թբիլիսիի եւ Մոսվկայի միջեւ լարման ուժեղացմանը զուգընթաց Վրաստանի գազի հիմնական մատակարար «Գազպրոմը» հայտարարեց, որ կրկնապատկում է Վրաստան մատակարարվող գազի գինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 110-ից մինչեւ 235 դոլար. դա ԱՊՀ երկրներում գազի դիմաց սահմանված ամենաբարձր սակագինն է:
Վրաստանի կառավարությունը գինը բնութագրել է որպես «քաղաքական» եւ հայտարարել է, որ Ռուսաստանից գազ չի գնի: Այլընտրանքային աղբյուրների երկար որոնումներից հետո, այնուամենայնիվ, երկիրն ընդունեց Ռուսաստանի պայմանները:
Վրաստանը գազ է ստանում նաեւ Հարավային Կովկասի գազամուղից, որն Ադրբեջանի Շահ Դենիզ դաշտավայրից գազ է տեղափոխում դեպի Թուրքիա` Վրաստանի միջով: Այդ գազամուղից Վրաստանի գազի բաժինը կազմում է 205 միլիոն խորանարդ մետր`1000 խորանարդ մետրի դիմաց 62 դոլար գնով: Բացի այդ, Թուրքիան թույլատրել է Վրաստանին օգտագործել 800 միլիոն խորանարդ մետր գազ` գազամուղի իր սեփական մասնաբաժնից:
Սակայն այս ամենից հետո էլ Վրաստանը խիստ կախված է «Գազպրոմի» մատակարարումներից: Շահ Դենիզի արտադրությունն այս տարի կընդլայնվի, եւ Վրաստանը շարունակում է բանակցություններն Իրանի հետ հնարավոր մատակարարման վերաբերյալ, սակայն ենթադրվում է, որ 2008թ. Վրաստանը պետք է դեռեւս հույսը դնի ավելի թանկ ռուսական գազի վրա:
Կառավարությանը քննադատողների մեծ մասն ընդունում է, որ գնի բարձրացումն անխուսափելի էր, սակայն համոզված չէ, որ անհրաժեշտ էր թանկացման նման մակարդակը:
Սպառողական գազի գինը բարձրացվել էր ոչ միայն ռուսական գազի գնի աճը, այլեւ 12 միլիոն լարիի (մոտ 73 միլիոն դոլար) պետական վարկը հավասարակշռելու նպատակով, որ տրվել էր գազ բաշխող խոշոր ընկերություններին այս տարվա սկզբին` վերջիններիս կողմից ձմեռվա ընթացքում սակագների բարձրացումը կանխելու նպատակով: Կառավարությունը որոշել էր, որ վարկի վճարման արժեքը պետք է ծածկեն սպառողները:
Ներկայումս աճում են նաեւ այլ ապրանքների գները. առաջին հերթին թանկացել է հացը:
«Ցավում ենք, բայց ստիպված ենք հայտնել, որ գազի սակագնի ավելացման պատճառով մեր հացի գինը բարձրացել է 5 թեթրիով»,- գրված է Թբիլիսիի փոքրիկ փուռերից մեկում. նման ցուցանակ կարելի է տեսնել քաղաքի հարյուրավոր այլ փուռերում:
Հաց արտադրող խոշոր ընկերությունները նույնպես բարձրացրել են գները երկու թեթրիով (մեկ ցենտ):
Թիվ 3 հացի գործարանը օրեկան մոտ 5 տոննա հաց է արտադրում, որի մեծ մասը բաշխվում է կալանավայրերին: ործարանն ամսեկան մոտ 5000 լարի էր վճարում գազի դիմաց, սակայն հիմա այդ գումարը կկազմի 7000 լարի:
«Հնարավոր է, որ հացի գինն ավելանա 5-ից 7 թեթրիով»,- ասում է փուռի կառավարիչ Լաշա Նարուշվիլին: «Պետք է մեկ այլ բան էլ հաշվի առնել. եթե էլեկտրականության սակագինը բարձրանա, կաճի նաեւ ալյուրի գինը` ավելի բարդ դարձնելով մեր դրությունը»:
Տնտեսական ոլորտի փորձագետ իա Խուխաշվիլիի կանխատեսումների համաձայն` Վրաստանում էլեկտրականության սակագինը նույնպես կբարձրանա, բայց միայն աշնանը, երբ էներգիայի արտադրությունը ՀԷԿ-երից անցնի գազով աշխատող ՋԷԿ-երին:
Վրաստանի էներգիայի կարգավորման ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ արել է ամեն ինչ` գների աճը նվազագույն մակարդակին պահելու համար:
«Ռուսաստանը կրկնապատտկել է մեզ մատակարարվող գազի սակագները, մինչդեռ մեզ հաջողվել է սակագինը պահել 50 թեթրիի սահմաններում»,- ասել է հանձնաժողովի նախագահ իորգի Տավաձեն: «Նրանք, ովքեր համարձակվում են ասել, թե հանձնաժողովը ռուսամետ շահեր ունի, անամոթ մարդիկ են»:
Ինչեւէ, փորձագետները եւ ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են կառավարությանն այն բանի համար, որ վերջինս չի կարողացել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները գների նման կտրուկ աճը դադարեցնելու համար:
Խուխաշվիլիի կարծիքով` «կառավարությունն ուներ անհրաժեշտ բոլոր լծակները բնակչության համար այդ խնդիրը նվազ ցավագին կերպով հարթելու համար»:
«Նրանք կարող էին տարբերակված սակագներ կիրառել, այնպիսի լուծում գտնել, որի դեպքում բնակչության համար գինը չէր փոխվի` բարձրացնելով սակագինը մինչեւ 55 թեթրի գործարար հատվածի համար: Խիստ անարդարացի է այն իրավիճակը, երբ ե'ւ թոշակառուն, ե'ւ ռեստորանը գազի դիմաց ճիշտ նույն գինն են վճարում»:
Խուխաշվիլին ասում է, որ կառավարությունը պետք է հաներ ԱԱՀ-ը գազի գնից: «Այս ամենի արդյունքում գինը կբարձրանար առավելագույնը 5-6, բայց ոչ 15 թեթրիով»,- ասում է նա:
Այն պահից, երբ հանձնաժողովը բարձրացրեց գները, ընդդիմադիր ցուցարարները եւ մի քանի տասնյակ շարքային քաղաքացիներ հանրահավաքներ են կազմակերպել Թբիլիսիի քաղաքապետարանի եւ խորհրդարանի դիմաց` պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել հասարակության ամենաանապահով խավին պաշտպանելու համար:
«Ամենասարսափելին այն է, որ գներն չտեսնված աճ են ապրել, մինչդեռ կենսաթոշակները եւ աշխատավարձերը մնացել են նույն չնչին մակարդակին, էլ չեմ խոսում գործազրկության բարձր մակարդակի մասին»,- ասում է Աշխատանքային կուսակցության խոսնակ իորգի ունավան:
Կառավարական պաշտոնյաները սահմանափակվում են այն պնդմամբ, որ խիստ աղքատ խավը որոշ արտոնություններ կստանա, որոնց չափը դեռ սահմանված չէ:
«Վախով եմ սպասում ամսվա վերջին, երբ պետք է ստանամ գազի հերթական հաշիվը»,- ասում է Լալի Սխիերելին: «Աստված գիտե, թե որքան ստիպված կլինեմ վճարել»:
Դիանա Չաչուա, Թբիլիսի
Դիանա Չաչուան Թբիլիսիի «24 ժամ» թերթի թղթակից է: IWPR Վրաստանի խմբագիր Սոֆո Բուկիան նույնպես մասնակցել է այս հոդվածի պատրաստմանը: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատուից:
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՃԸ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանը մեղադրում են գազի գնի կտրուկ աճը չսահմանափակելու համար «Թվում է` նույնիսկ եղանակը նրանց կողմից է. արդեն մայիս է, բայց այնքան ցուրտ է, որ կարծես նոյեմբեր լինի»,- ասում է Թբիլիսիի բնակչուհի ...ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այս պահին խուզարկվում է ԱԳ նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի Վարդանանց փողոցում գտնվող տունը : Ներսում, ըստ ականատեսների, մոտ 15 մարդ կա` ...ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
Մայիսի 12-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստման ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ մարզպետների հետ այսօր ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ տարածքային կառավարման ...ԱԱԾ-Ն ԽՈՒԶԱՐԿԵՑ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Այսօր վաղ առավոտից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանն էին մոտ 6 ժամ խուզարկում ԱԱԾ-ի աշխատակիցները: Նրանք ներկայացրել են Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի ...«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳԱՅԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
6 ժամյա խուզարկությունից հետո Ա1+-ը զրուցեց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, ով ամբողջ խուզարկության ընթացքում տանն էր եղել: Ի դեպ, լրագրողներին խուզարկության ...ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները, որոնք անցան ոչ գոլառատ պայքարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ետնապահ «Ուլիսը» իր առաջին հանդիպումը ...«ԹԱԳԱՎՈՐ ԿՈՉՎՈՂ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼՈՒ ԵՆ»
Այսօր Աբովյան քաղաքում «Իմպիչմենտ» դաշինքը հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ: Ավտոմեքենաներով, որոնց վրա փակվցած էր «Հեռացնենք միասին» կարգախոսով Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է ԿՐԱՄՆԻԿԻՆ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այսօր Արոնյան - Կրամնիկ ընկերական մրցամարտում կայացան 3-րդ եւ 4-րդ պարտիաները: Լեւոն Արոնյանը առավելության հասավ 2 պարտիաներում էլ ...ՎՐԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահը հույս ունի, որ լրացուցիչ զորամիավորումների տեղակայումը կապահովի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մինչ մյուս ազգերը ձգտում են հեռանալ աշխարհի ամենավտանգավոր երկրից, Իրաքում արդեն 850 խաղաղապահ ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ԽՈԻԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

