
«ՄԻ ԳՈՂԱՑԵՔ, ՄԻ ՇՆԱՑԵՔ ՁԱՅՆԵՐԸ»,- ԱՍԱՑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներն այսօր հանդես եկան միասնական ասուլիսով, որի ժամանակ ներկայացրին իրենց համատեղ ուղերձը: Ուղերձում մասնավորպես նշված է, որ «մեր երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության սահմանագծին»: Ըստ այդմ՝ «եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները արմատապես չխեղաթյուրվեն եւ գլխիվայր չշրջվեն՝ մենք՝ «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցություններն ու «Իմպիչմենտ» դաշինքը, կունենանք խորհրդարանական մեծամասնություն եւ իմպիչմենտը կիրականացնենք խորհրդարանական ճանապարհով: Մենք վստահում ենք ազատ եւ արժանապատիվ կյանքով ապրելու ձեր բնական մղումին ու վճռականությանը»:
Արամ Սարգսյանը նշեց, որ ձայներին տեր են կանգնելու ամբողջ ժողովրդով —, որ իրենց ուժը հասարակությունն է: «Մենք ասում ենք մի խախտեք, մի կեղծեք, մի շնացեք, մի գողացեք ձայները, իսկ եթե գողանաք, ապա մենք ոտքի են կանգնելու եւ հրապարակային գործողությամբ ու փողոցներում պայքարելու ենք: Սա է մեր պայքարի իմաստը, որի պահանջարկն այսօր ունի ժողովուրդը»,- ասում է Արամ Սարգսյանը եւ այնուհետեւ ավելացնում, որ «այս իշխանությունները գող են, դրա համար էլ հարկավոր է շատ պահակներ ունենալ»՝ նկատի ունենալով այն, որ երեք քաղաքական ուժերը համատեղ որոշել են առանձին հանդես գալ քվեաթրթիկներում, այլ ոչ մեկ միասնական դաշինքով:
Ինչ վերաբերում է նախընտրական դաշինքի ձեւավորմանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հնարավորությունը ՀՀ «Ընտրական օրենսգիրք»-ը չի տալիս: «Ձայների իմաստով մենք շատ բան չենք կորցնում, սակայն քաղաքական իմաստով լավ կլիներ, որ ունենայինք նման դաշինք: Մեր երեք ուժերի էլեկտորատը չի համընկնում, եւ շատ հավանական էր, որ եթե մեզնից միայն մեկը մնար ու մյուս երկուսը դուրս գային, ապա այդ ուժերի ընտրողները չէին գնա ընտրական տեղամասեր»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Արամ Կարապետյանի համոզմամբ՝ արմատական ընդդիմության ձայներն այնքան շատ են, որ որեւէ տիպի մրցակցություն գոյություն չունի իրենց մեջ` թե ով որքան կհավաքի: «Դա մեզ համար որեւէ նշանակություն չունի: Մենք պայմանավորվածություն ունենք, որ եթե որեւէ մեկը չմտավ խորհրդարան, ապա մտնողը պայքարում է, որ իմպիչմենտը դառնա օրակարգի հարց եւ խնդիրը լուծվի: Հակառակ դեպքում, մանդատները դնում ենք եւ դուրս ենք գալիս փողոց. իմպիչմենտը պետք է կատարվի կամ խորհրդարանում, կամ փողոցում»,- հայտարարեց Արամ Կարապետյանը: Նիկոլ Փաշինյանն ասվածին հավելեց, որ «երեք ուժերը միասին ունեն իմպիչմենտի գործընթացն առնվազն սկսելու համար անհրաժեշտ ձայներ», իսկ թե հետագայում ինչ ուժեր կմիանան խորհրդարանում, դա այլ խնդիր է, թեեւ «աճելու դրական միտում կա»: «Եթե ընտրությունների արդյունքում պարզվի, որ մենք այդքան մանդատ չունենք խորհրդարանում, ապա մեր եզրակացությունը լինելու է այն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, քանի որ իմպիչմենտ քաղաքական խնդիրն ունի ավելի քան 90 տոկոսանոց հասարակական պահանջարկ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Ռոբերտ Քոչարյանին հեռացնելն, ըստ բանախոսների, նշանակում է հեռացնել ղարաբաղյան ամբողջ կլանը եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանին, որն «ամենագործուն եւ ամենամեծագույն մասնակցությունն է ունեցել այդ կլանի ձեւավորման գործում»: Եվ ավելացրին, որ այս իմաստով՝ մայիս 9-ի հանրահավաքը Մատենադարանի մոտ շատ ավելի հզոր է լինելու, քան նախորդ օրվա բազմահազարանոց ցույցը, որը, ըստ Արամ Սարգսյանի, վերջին ժամանակներում ամենամեծ հանրահավաքն էր՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանի դեմ: «2004թ. ապրիլի 12-13-ի մեր՝ ընդդիմության լուսաբացը կլինի 2007թ. մայիսի 13-ին, եթե, իհարկե, ընտրությունները կեղծվեն»,- միանշանակ հայտարարեց Արամ Սարգսյանը:
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԵՌ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 2-րդ տուրում «Հարավային Ուրալը» 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը ՏՊՍ-ի հետ: «Հարավային Ուրալի» կազմում հաջող հանդես եկավ Սմբատ Լպուտյանը հաղթելով իրենից բարձր ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԼՈՒԶՎԵԼ Է
Մայիսի 3-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Երեւան-Դիլիջան ավտոմայրուղու 91,8 կմ-ում տեղի է ունեցել սելավային հոսք, որի հետեւանքով փակվել է Ծ-4 միջպետական ճանապարհը:
Մայիսի ...ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Հոկեյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, թեեւ Հայաստանում հոկեյով հետաքրքրվողների քանակը բավական շատ է, սակայն քչերն են տեղյակ, որ ...ԲԱՑԱՌԻԿ ՏՈՒՐ
Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուր կարելի է բացառիկ համարել, քանի որ միանգամից 3 ակումբներ հանդես կգան նոր մարզիչների գլխավորությամբ:
Սուրեն Բարսեղյանը որպես «Ուլիսի» գլխավոր ...ԵՊՀ ՈՒՍՆՈՂՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ուսանողները որակյալ կրթություն ստանալու իրավունք ունեն, որի հիմնական խոչընդոտը կոռուպցիան է, որի հաղթահարման համար մենք մեխանիզմներ ենք առաջ քաշում»,- ասում է «Հույս» ուսանողական ...«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ՝ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ ԵՒ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ»
«Այս ընտրությունները ոչ վճռորոշ նշանակություն կարող են ունենալ, ոչ բախտորոշ, սա կարելի է նմանեցնել խորհրդային տարիների ընտրություններին, երբ դրանից հետո ոչինչ չէր փոխվում: Ինչ-որ բան իսկապես դեռ ...ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇԱՀԻԴՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՀՀԿ-ԻՆ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտված քաղաքական նոր որակների եւ խավերի մասին այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա առանձնացրեց ...ՀՀԿ-Ն ԿԵՂԾԻՔՆԵՐ ՉԻ ԱՆԵԼՈՒ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Եթե գանք իշխանություն եւ չկարողանանք ակտիվ քաղաքացու կերպարը ձեւավորել, շուտով նույն սրիկան էլ մենք ենք լինելու: Թեկուզ եւ մեկ անգամ սխալվի, բայց ժողովուրդն իր ընտրությունը պետք ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ԱԺ պատգամավոր եւ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանից պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ...«ՄԱՅԻՍԻ 12-Ը ԿՈՒՂՂԵԿՑՎԻ ՖԻԼՄ ՈՒԺՍՈՎ»
«Մարդիկ ծարավ են մաքուր, ազնիվ, անմականունավոր եւ չհայհոյող մարդկանց »,- ընտրողների հետ հանդիպումների ընթացքում պարզել է «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված, նախկին օմբուդսմեն Լարիսա ...«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԻ» ԵՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՉՎԵԼ»
«Իմպինչմետի» եւ «Ժառանգության» մեթոդաբանությունը տարբեր են, սակայն ճանապարհները կարող են խաչվել, եթե մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվեն»,- այսօր հայատարարեց «Ժառանգություն» կուսակցության ...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
«Հայաստանում զորբաներն են ուզում պարահանդես, դիմականդես անել»,- այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիս ժամանակ ասաց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա գնահատմամբ, հայտնի կուսակցություններն իրենց ...ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան եւս իր մասնակցությունը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ֆեդերացիայի 46 պատվիրակները կատարելու են դիտորդական առաքելություն: Այսօր հրավիրված մամուլի ...ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՓՅՈՒՆԻԿԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի «Բանանցի», մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը այսուհետեւ կաշխատի որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս պաշտոնում Գյուլբուդաղյանցը ...«ՄԻ ԳՈՂԱՑԵՔ, ՄԻ ՇՆԱՑԵՔ ՁԱՅՆԵՐԸ»,- ԱՍԱՑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներն այսօր հանդես եկան միասնական ասուլիսով, որի ժամանակ ներկայացրին իրենց համատեղ ուղերձը: Ուղերձում մասնավորպես ...ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԱՂԲԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Զեյթուն համայնքի Լեփսիուսի 6 փողոցի 15,17,19, 20, 25 շենքերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց շենքերի առջեւ:
«Սանիտարական պայմաններին չհամապատասխանող իրավիճակ ...ՄԵԾԱՑԵԼ Է ՁԳՏՈՒՄԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ
ԼՂ ՀԱՐՑՈՒՄ Հ. ԴԵՄՈՅԱՆԻ ԹԵԶԻՍՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ «Այս պահին ինձ համար ավելի կարեւոր է ոչ թե իմ գիտական հաջողությունը, այլ գիտական հետազոտության առարկան եւ դրան տրված հեղինակավոր ...ԳՈՂԸ ՏՆԻՑ
Մայիսի 3-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել Վարդգես Բ.-ն եւ հայտնել, որ 2006 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ ս/թ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում որդուն` Անդրանիկ Բ.-ին պատկանող բնակարանի փակ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ՓՈՒԼԱՅԻ՞Ն ՏԱՐԲԵՐԱԿԻՆ
«Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից տարածվող տեղեկատվությունը բանակցային գործընթացի մասին, հանրությանը խեղաթյուրված է ներկայացվում»,-ադրբեջանական ԶԼՄ-ներիփոխանցմամաբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահ ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷԿԼՈՒԴԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին, որը Հայաստանում է գտնվում մայիսի 9-ին կայանալիք Եվրոպայի ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԼԻԵՒԻՆ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պնդումն այն մասին, թե Հայաստանը համաձայնել է հանձնել ադրբեջանական բոլոր 7 շրջանները:
«Նման բան չկա»,- - ասել է վարչապետը` ...ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ՍՈՎՈՐԵԼ
Օպերայի եւ բալետի պետական թատրոնում քիչ առաջ տեղի ունեցավ Լեւոն Արոնյան եւ Վլադիմիր Կրամնիկ ընկերական մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես եւ սպասվում էր այն մեծ հետաքրքրություն էր ...ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Արոնյանը տանուլ տվեց Վլադիմիր Կրամնիկի հետ խաղացած առաջին պարտիայում: Սեւերով հանդես եկող Արոնյանը հանձնվեց 45-րդ քայլին:
Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այժմ մեծ թվով ...ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11 ՀԱՂՈՐԴՈՒՄ
2007 թվականի մայիսի 4-ի դրությամբ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացվել է 11 հաղորդում, ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել մամուլի թվով 13 հրապարակումների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՎԵՐԵՒ ՏԱՆԻ
«Ժողովուրդը, հասարակությունը ոչ թե ուզում է ինքնանպատակ իշխանափոխություն, այլ ուզում է երաշխավորված փոփոխություններ իրականացնել երկրում»,- այսօր մտավորականության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ...ԱԼԻԵՒԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Մասնակցելով Ռամանի գյուղում փախստականների ավանի բացմանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք «բացահայտումներ» է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերաբերյալ: Նա նաեւ իրազեկել ...ՀԺԿ-Ն ՄԵԿՆԵԼ ԷՐ ՇԻՐԱԿ
Այսօր ՀԺԿ-ն հանդիպումներ ունեցավ Շիրակի մարզում, ինչը եզրափակվեց Գյումրի կատարած այցով:Գյումրիում եղանակն այդ հանդիպման համար բարենպաստ չէր ու ոչ միտինգային, ՀԺԿ-ի ձայնը ընտրողին հասանելի ու նաեւ ...ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՌԱՅՍԻՑ
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին այս շաբաթ Պետդեպարտամենտից ...ԼԵՎՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՐԱՄՆԻԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Լեւոն Արոնյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտում: Հայ գրոսմայստերը պարտվել էր առաջին պարտիայում, սակայն 2-րդում սպիտակներով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ: ...ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՏԺԵԼՈՒ Է «ԴԱՇԻՆՔԻ» ՔՎԵՆԵՐԸ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունն այսօր Կոտայքի մարզում էր, որտեղ նրանց դիմավորեցին աղուհացով, ծաղիկներով, աղավնիներով ու ծափողջույններով: Աբովյանի մշակույթի ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

