
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇԱՀԻԴՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտված քաղաքական նոր որակների եւ խավերի մասին այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա առանձնացրեց քաղաքական ուժերի չորս խավ՝ քաղաքական տիեզերագնացների,«ովքեր կտրվել են իրականությունից եւ բարձրացել երկինք, ու չեն ուզում այնտեղից իջնել», քաղաքական շահիդների, կամիկաձեների խավ, «մարդիկ, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ գեթ մեկ նպատակով՝ ինքնահրկիզման, քաղաքական ինքնասպանության միջոցով փարձեն իրենց հետ էլի մարդիկ տանել. այսինքն, նպատակը ոչ թե սեփական անձը, քաղաքական ուժը առաջ մղելն է, այլ ինչ-որ մեկի տակ ականի դերում ծառայելը, եւ այդ շահիդությունը դրսեւորելը քաղաքական պայքարի ընթացքում»: Արմեն Աշոտյանը նկատեց, որ քաղաքական ռումբեր են տեղադրվում նաեւ ՀՀԿ-ի տակ:
Երրորդ խումբը դա այն խումբն է, որն, ըստ նրա, փորձում է միաժամանակ նվագել դաշնամուրի բոլոր ստեղների վրա՝ շատ բարձր ստեղներից սկսած, շատ ցածրով ավարտած.«Նայած թե ընտրազանգվածի որ մասին ինչը դուր կգա, այդտեղ փորձում են աշխատել, փորձում են նվագել ամբողջ ստեղնաշարով մեկ. սա ավելի կոնկրետ կոչվում է պոպուլիզմ»: Ըստ Աշոտյանի, հայտնվել են նաեւ ուժեր, որոնք փորձում են կամուրջ գցել այնտեղ, որտեղ գետ չկա: «Խոստումների զավեշտն այդտեղ է հասել»: Չորրորդ խմբին դասեց «հայի ետին խելքով առաջնորդվող ընդդիմությանը»: «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են որոշ ընդդիմադիր կուսակցություններ հետին խելքով հասկանում, որ իրականում պետք էր միավորվել. սրա մասին են վկայում ՀՀՇ-ի դուրս գալը ընտրապայքարից, համատեղ հանրահավաքները, միավորման կոչերը»,- ասաց Արմեն Աշոտյանը, որի գնահատմամբ, «հայրենի ընդդիմության հետին խելքի որակը բավականին բարձր է»:
ԵՒՎՍ ՄԵԿ ՇԱՆՍ ՀՀՇ-ԻՆ
Գնահատելով ՀՀՇ-ի՝ընտրապայքարից դուրս գալու քայլը, որպես իրատեսական որոշում, Աշոտյանը նկատեց. «Եթե ՀՀՇ-ն իսկապես մտածեր, որ ունի 15-20 տոկոս ձայն, երբեք դուրս չէր գա պայքարից»: Ու նաեւ կարծիք հայտնեց. «Եթե 2008-ին էլ այդ քաղաքական ուժը չկարողանա վերադառնալ քաղաքական դաշտ ակտիվ դերակատարի կեցվածքով, ապա մենք կունենանք լիբերալ-ազատական դաշտում մեկ այլ քաղաքական կորիզ, բայց ոչ ՀՀՇ-ն»:
ՄԱՐԴԻԿ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԻՆ ՁԵՌՔ ՏԱԼ
Արմեն Աշոտյանը բավականին բարձր է գնահատում «Այլընտրանք» քաղաքական ուժին, նաեւ «Իմպիչմենտ» դաշինքը եւ ընկերները» շարժումը: «Իրականում բավականին հետաքրքրիր նախաձեռնություն է. այնտեղ աշխատում են երիտասարդ, ակտիվ, քաղաքացիական կեցվածք ունեցող մարդիկ, որոնք հավատում են իրենց ասածին»,-ասաց նա:
Բայց Արմեն Աշոտյանի գնահատմամբ` վատն այն է, որ այս դաշինքն էլ գաղափարական չէ. դա է վկայում ՆԺԿ-ի առկայությունը հարթակում. «Եթե ՆԺԿ-ի փոխարեն լիներ ԱԺՄ-ն, Ժառանգությունը, ՀՀՇ-ն, ես կհասկանայի, բայց այստեղ բացի ատելությունից, ինչ-որ բան կոտրելու ցանկությունից, այլ բան չեմ տեսնում»: Աշոտյանի կարծիքով, «Իմպիչմենտի» հանրահավաքներում էյֆորիայի խնդիր չկա, որովհետեւ այնքան մարդ, որ հավաքում է երեք կուսակցություն «Ազատության» հրապարակում, իրենք ամեն համայնքում են հավաքում:
Թերեւս Արմեն Աշոտյանը մոռանում է մի կողմից վարչական ռեսուրսի առկայությունը, մյուս կողմից աշխատանքից վռնդվելու, ԱԱԾ տեսախցիկներում հայտնվելու եւ հետապնդվելու վախի ներքո ընդդիմության հանդիպումներին մասնակցելու փաստը: Ի դեպ, մեր այս նկատառմանը Աշոտյանը պատասխանեց, որ իրենք չեն օգտագործում վարչական ռեսուրսը, մարդիկ ուղղակի գալիս են՝ մոտիկից տեսնեն վարչապետին, շփվեն, ձեռք տան, համոզվեն, որ մսից ու արյունից սովորական մարդ է:
ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է
Իսկ ապագա խորհրդարանում Աշոտյանը տեսնում է ՀՀԿ-ին որպես որակյալ բացարձակ մեծամասնություն, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ԱՄ-ին: մյուս խումբ կուսակցությունները մեծ հնարավորություններ ունեն, ըստ նրա, հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը՝ ՀԺԿ, ՄԱԿ, ՕԵԿ, Ժառանգություն: Ընդ որում, եթե ՄԱԿ-ն ու Ժառանգությունը քարոզարշավի ընթացքում ավելացրել են դիվիդենտները, ապա ՀԺԿ-ն ու ՕԵԿ-ը կորցրել են: Իսկ Կարապետիչի` ընտրազանգվածը անկանխատեդելի է, նա կարող է հավաքել կամ 8-9 տոկոս, կամ ընդհանրապես չհաղթահարի 5 տոկոսի արգելքը:
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԵՌ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 2-րդ տուրում «Հարավային Ուրալը» 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը ՏՊՍ-ի հետ: «Հարավային Ուրալի» կազմում հաջող հանդես եկավ Սմբատ Լպուտյանը հաղթելով իրենից բարձր ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԼՈՒԶՎԵԼ Է
Մայիսի 3-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Երեւան-Դիլիջան ավտոմայրուղու 91,8 կմ-ում տեղի է ունեցել սելավային հոսք, որի հետեւանքով փակվել է Ծ-4 միջպետական ճանապարհը:
Մայիսի ...ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Հոկեյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, թեեւ Հայաստանում հոկեյով հետաքրքրվողների քանակը բավական շատ է, սակայն քչերն են տեղյակ, որ ...ԲԱՑԱՌԻԿ ՏՈՒՐ
Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուր կարելի է բացառիկ համարել, քանի որ միանգամից 3 ակումբներ հանդես կգան նոր մարզիչների գլխավորությամբ:
Սուրեն Բարսեղյանը որպես «Ուլիսի» գլխավոր ...ԵՊՀ ՈՒՍՆՈՂՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ուսանողները որակյալ կրթություն ստանալու իրավունք ունեն, որի հիմնական խոչընդոտը կոռուպցիան է, որի հաղթահարման համար մենք մեխանիզմներ ենք առաջ քաշում»,- ասում է «Հույս» ուսանողական ...«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ՝ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ ԵՒ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ»
«Այս ընտրությունները ոչ վճռորոշ նշանակություն կարող են ունենալ, ոչ բախտորոշ, սա կարելի է նմանեցնել խորհրդային տարիների ընտրություններին, երբ դրանից հետո ոչինչ չէր փոխվում: Ինչ-որ բան իսկապես դեռ ...ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇԱՀԻԴՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՀՀԿ-ԻՆ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտված քաղաքական նոր որակների եւ խավերի մասին այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա առանձնացրեց ...ՀՀԿ-Ն ԿԵՂԾԻՔՆԵՐ ՉԻ ԱՆԵԼՈՒ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Եթե գանք իշխանություն եւ չկարողանանք ակտիվ քաղաքացու կերպարը ձեւավորել, շուտով նույն սրիկան էլ մենք ենք լինելու: Թեկուզ եւ մեկ անգամ սխալվի, բայց ժողովուրդն իր ընտրությունը պետք ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ԱԺ պատգամավոր եւ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանից պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ...«ՄԱՅԻՍԻ 12-Ը ԿՈՒՂՂԵԿՑՎԻ ՖԻԼՄ ՈՒԺՍՈՎ»
«Մարդիկ ծարավ են մաքուր, ազնիվ, անմականունավոր եւ չհայհոյող մարդկանց »,- ընտրողների հետ հանդիպումների ընթացքում պարզել է «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված, նախկին օմբուդսմեն Լարիսա ...«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԻ» ԵՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՉՎԵԼ»
«Իմպինչմետի» եւ «Ժառանգության» մեթոդաբանությունը տարբեր են, սակայն ճանապարհները կարող են խաչվել, եթե մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվեն»,- այսօր հայատարարեց «Ժառանգություն» կուսակցության ...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
«Հայաստանում զորբաներն են ուզում պարահանդես, դիմականդես անել»,- այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիս ժամանակ ասաց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա գնահատմամբ, հայտնի կուսակցություններն իրենց ...ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան եւս իր մասնակցությունը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ֆեդերացիայի 46 պատվիրակները կատարելու են դիտորդական առաքելություն: Այսօր հրավիրված մամուլի ...ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՓՅՈՒՆԻԿԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի «Բանանցի», մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը այսուհետեւ կաշխատի որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս պաշտոնում Գյուլբուդաղյանցը ...«ՄԻ ԳՈՂԱՑԵՔ, ՄԻ ՇՆԱՑԵՔ ՁԱՅՆԵՐԸ»,- ԱՍԱՑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներն այսօր հանդես եկան միասնական ասուլիսով, որի ժամանակ ներկայացրին իրենց համատեղ ուղերձը: Ուղերձում մասնավորպես ...ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԱՂԲԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Զեյթուն համայնքի Լեփսիուսի 6 փողոցի 15,17,19, 20, 25 շենքերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց շենքերի առջեւ:
«Սանիտարական պայմաններին չհամապատասխանող իրավիճակ ...ՄԵԾԱՑԵԼ Է ՁԳՏՈՒՄԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ
ԼՂ ՀԱՐՑՈՒՄ Հ. ԴԵՄՈՅԱՆԻ ԹԵԶԻՍՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ «Այս պահին ինձ համար ավելի կարեւոր է ոչ թե իմ գիտական հաջողությունը, այլ գիտական հետազոտության առարկան եւ դրան տրված հեղինակավոր ...ԳՈՂԸ ՏՆԻՑ
Մայիսի 3-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել Վարդգես Բ.-ն եւ հայտնել, որ 2006 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ ս/թ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում որդուն` Անդրանիկ Բ.-ին պատկանող բնակարանի փակ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ՓՈՒԼԱՅԻ՞Ն ՏԱՐԲԵՐԱԿԻՆ
«Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից տարածվող տեղեկատվությունը բանակցային գործընթացի մասին, հանրությանը խեղաթյուրված է ներկայացվում»,-ադրբեջանական ԶԼՄ-ներիփոխանցմամաբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահ ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷԿԼՈՒԴԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին, որը Հայաստանում է գտնվում մայիսի 9-ին կայանալիք Եվրոպայի ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԼԻԵՒԻՆ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պնդումն այն մասին, թե Հայաստանը համաձայնել է հանձնել ադրբեջանական բոլոր 7 շրջանները:
«Նման բան չկա»,- - ասել է վարչապետը` ...ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ՍՈՎՈՐԵԼ
Օպերայի եւ բալետի պետական թատրոնում քիչ առաջ տեղի ունեցավ Լեւոն Արոնյան եւ Վլադիմիր Կրամնիկ ընկերական մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես եւ սպասվում էր այն մեծ հետաքրքրություն էր ...ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Արոնյանը տանուլ տվեց Վլադիմիր Կրամնիկի հետ խաղացած առաջին պարտիայում: Սեւերով հանդես եկող Արոնյանը հանձնվեց 45-րդ քայլին:
Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այժմ մեծ թվով ...ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11 ՀԱՂՈՐԴՈՒՄ
2007 թվականի մայիսի 4-ի դրությամբ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացվել է 11 հաղորդում, ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել մամուլի թվով 13 հրապարակումների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՎԵՐԵՒ ՏԱՆԻ
«Ժողովուրդը, հասարակությունը ոչ թե ուզում է ինքնանպատակ իշխանափոխություն, այլ ուզում է երաշխավորված փոփոխություններ իրականացնել երկրում»,- այսօր մտավորականության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ...ԱԼԻԵՒԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Մասնակցելով Ռամանի գյուղում փախստականների ավանի բացմանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք «բացահայտումներ» է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերաբերյալ: Նա նաեւ իրազեկել ...ՀԺԿ-Ն ՄԵԿՆԵԼ ԷՐ ՇԻՐԱԿ
Այսօր ՀԺԿ-ն հանդիպումներ ունեցավ Շիրակի մարզում, ինչը եզրափակվեց Գյումրի կատարած այցով:Գյումրիում եղանակն այդ հանդիպման համար բարենպաստ չէր ու ոչ միտինգային, ՀԺԿ-ի ձայնը ընտրողին հասանելի ու նաեւ ...ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՌԱՅՍԻՑ
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին այս շաբաթ Պետդեպարտամենտից ...ԼԵՎՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՐԱՄՆԻԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Լեւոն Արոնյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտում: Հայ գրոսմայստերը պարտվել էր առաջին պարտիայում, սակայն 2-րդում սպիտակներով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ: ...ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՏԺԵԼՈՒ Է «ԴԱՇԻՆՔԻ» ՔՎԵՆԵՐԸ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունն այսօր Կոտայքի մարզում էր, որտեղ նրանց դիմավորեցին աղուհացով, ծաղիկներով, աղավնիներով ու ծափողջույններով: Աբովյանի մշակույթի ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

