
ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Հոկեյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, թեեւ Հայաստանում հոկեյով հետաքրքրվողների քանակը բավական շատ է, սակայն քչերն են տեղյակ, որ մենք եւս ունենք հոկեյ, ազգային հավաքական: Նախ խոսենք այն մասին, թե ինչպես անկախացած Հայաստանում վերածնվեց հոկեյը:
-Հոկեյի հիմքեր խորհրդային տարիներին ունեցել ենք: Պարբերաբար Հայաստանում անցկացվել է տափօղակով հոկեյի մրցաշարեր: Նույնիսկ եղել է, երբ ժողովրդների սպարտակիադիային է մասնակցել մեր թիմը: Ինձ թվում է ռուսական զարգացման ֆոնի տակ հայկական կամ կովկասյան այլ երկրի հոկեյի զարգացումը չի մտել մեր նախկին պետության ծրագրերի մեջ եւ մատնված է եղել անուշադրության: Իսկ 1999թ. վերակազմավորել ենք ֆեդերացիան: Եղել են մարդիկ, որոնք հենց ամենասկզբում մեզ աջակցել են, ստեղծվել են թիմեր, որոնք խաղացել են գեղասահքի մարզադպրոցի խաղադաշտերում: Կամաց-կամաց տեսել ենք, որ կարող ենք եւ ազգային հավաքական ունենալ: 2003թ. առաջին անգամ մասնակցել ենք եւ բնականաբար պարտվել ենք: 2-րդ առաջնությունում եւս պարտվել ենք, փորձել ենք ինչ-որ չափով բարելավել արդյունքները: 3-րդը, 2006թ. Իսլանդիայում համեմատբար հաջող է անցել եւ բրոնզե մեդալներ ենք նվաճել: Հոկեյում կա 3 դիվիզոն: 3-րդ դիվիզոնում 6 թիմերի պայքարում գրավել ենք 3-րդ տեղը: Այնուհետեւ երիտասարդական հավաքը հաջող հանդես եկավ Անկարայում, հաղթելով Բուլղարիային եւ Թուրքիային, իսկ ոչ-ոքի խաղացել ենք Զելանդիաի հետ եւ գրավել է 4-րդ տեղը:
Ազգային հավաքականը պատրաստվում էր տեղափոխվել բարձր դիվիզոն, սակայն դեսպանատունը Իռլանդիայի մուտքի վիզա չտվեց: Սա աննախադեպ երեւույթ է, երբ ազգային հավաքականը չի ստանում մուտքի վիզաներ մրցավայր մեկնելու համար: Բավական անգամներ այդ հարցը արդեն արծածվել է նորից մեկնաբանելու կարիք չկա: Հիմնական նպատակը վիզա չտալու իռլանդական կողմի այն էր, որ նրանք ցանկանում էին դուրս գալ հաջորդ դիվիզոն եւ դա ապացուցեց նաեւ մրցաշարը, որին չմասնակցեց Հայաստանը: Անցած տարի Հայաստանի հավաքականը հաղթել էր 6:0 հաշվով եւ նրանք դրանից լուրջ «հետեւություններ» էին արել:
-Այս խնդրի մասին շատ է խոսվել հատկապես ԶԼՄ-ներում: Իսկ պետական մարմինները արձագանքել են այն փաստին, որ ազգային հավաքականին մուտքի վիզա չեն տրամադրել:
-Հետագայում նման միջադեպերը կանխելու համար համապատասխան միջոցառումներ կիրականացվեն: Պետք է շնորհակալություն հայտնեմ մեր ազգային օլիմպիական կոմիտեին սրտացավ վերաբերմունքի համար: Պետք է աշխատենք հետագայում նման իրավիճակներից զերծ մնանք, որպեսզի նման մեթոդներով մեր հետ չփորձեն պայքարել: Եթե պետք է պայքարեն, ապա թող արդար մրցակցություն լինի: Ուրիշ բան ասել չեմ կարող, քանի որ թողնել-չթողնելը երկրի ներքին խնդիրն է: Այլ հարց է, որ կարելի է այս հարցը բարձրացնել միջազգային ֆեդերացիայում` առաջիկա կոնգրեսում: Պետք է փորձենք, որ որոշակի պատժամիջոցների արժանանա այն երկրիրը, որը կազմակերպման հայտ է ներկայացնում եւ շահում է մրցաշարը իր մոտ անցկացնելու հնարավորությունը, այնուհետեւ սկսում է մրցաշարային խնդիրները լուծել այլ միջոցներով: Մենք եւս ցանկանում ենք անցկացնել աշխարհի 2008թ. առաջնության 3-րդ դիզվիզոնի մրցաշարը Երեւանում: Տեղյակ ենք, որ մարզահամերգային համալիրը վերակառուցվում է եւ այնտեղ հնարավոր է կազմակերպել նման մրցաշար:
-Փաստորեն հնարավորությունը, որ կա մարզահամերգային համալիրը օգտագործվի որպես հոկեյի ժամանակակից մարզադաշտ:
-Այնտեղ բավական լուրջ աշխատանքներ են կատարվում եւ համալիրի սեփականատերերը վերակառուցում են նաեւ ձմեռային սահցադաշտը:
-Ընդհանրապես ի՞նչ ենթակառույցվածներ ունի հայկական հոկեյը, որտե՞ղ է հնավարոր մարզումներ եւ հանդիպումներ անցկացնել:
-Մարզվում են Շենգավիթի թաղապետարանի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտում: Ինձ թվում է, որ ակումբները կշարունակեն այդտեղ իրենց մարզումները: Պետք է շատ աշխատեն մեր ակումբները եւ որքան հնարավոր շատ մանկապատանեկան խմբեր ունենան, որպեսզի մարզաձեւը զարգանա: Ոչ միշտ է, որ քանակը որակ է տալիս, բայց տվյալ պարագայում քանակը անհրաժեշտ է, որպեսզի ընտրության հնարավորություն ապահովի:
-Գործող ակումբները միմյանց միջեւ հանդիպումներ անցկացնում են, թե՞ բավարարվում են մարզումներով:
-Մրցում եմ միմյանց հետ: Իհարկե, չի կարելի ասել, թե առաջնության մակարդակը այնքան բարձր է, որ գերլարված հանդիպումներ են տեղի ունենում: Բայց մրցակցություն կա եւ մրցող թիմերը հիմնականում Երեւանից են: Այս տարվա չեմպիոնը «Ուրարտուն» է: Մոտ 200 հոգի են զբաղվում հոկեյով:
-Այլ սառցադաշտեր չկա՞ն, որտեղ եւս հնարավոր կլիներ անցկացնել հանդիպումեր:
-Գյումրիում կա բացօթյա սառցադաշտ, բայց այն սեզոնային է: Այս տարի ծաղկաձորում էր բացվել բացօթյա սառցադաշտ, բայց դժվար թե այնտեղ հոկեյով զբաղված լինեն: Մեծ իմպուլս է հաղորդել «Կարապի լճի» սառցադաշտը, քանի որ հնարավոր է լինում լավ սահողներին առաջարկել ընդգրկվել ակումբներում: Մեր մարզիչներից են այնտեղ աշխատում եւ տաղանդավոր երեխաներին փորձում են ընդգրկել մանկապատանեկան թիմերում: Հուսով եմ մոտ ապագայում պետությունը կանրադառնա այդ խնդրին, քանի որ արհեստական սահադաշտեր ունենալը յուրաքանչյուր երկրի համար էլ պատվաբեր է:
-Իսկ ովքե՞ր են հանդես գալիս Հայաստանի հավաքականում եւ ի՞նչ կասեք արտասահմանցի մարզիչ Դուգլաս Դեչեզերի մասին:
-Նա ազգությամբ իտալացի է եւ բավական լավ մասնագետ է: Տարվա որոշակի ժամանակահատվածներում ժամանում է Հայաստան: Հավաքականը համալրվում է Հայաստանի հանրապետության մարզիկներից: Պետք է ունենանք մինչեւ 18, 20 տարեկանների եւ ազգային հավաքական: Նրանց կազմի ընտրությունը արդեն մարզիչների գործն է: Կարծում եմ նրանք կընտրեն օպտիմալ տարբերակը արդեն հաջորդ տարվա համար: Կառաջարկեն` կքննարկենք ու կգանք ընդհանուր հայտարարի: Համոզված եմ, որ կունենանք մրցունակ հավաքական:
-Արտասահմանում կան հայեր, որոնք Ձեր տեսադաշտում են եւ կարող են ուժեղացնել Հայաստանի հավաքականը:
-Այո կան, որոնք առաջատար դիրքերում են եւ նրանց հավաքականում ընդգրկելը ժամանակի խնդիր է, քանի որ պետք է լուծվի քաղաքացիություն տալու հարցը: Հայազգի հոկեյիստներ կան բոլոր երկրներում որտեղ հոկեյը զարգացած է. Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն:
-Հոկեյը թիմային մարզաձեւ է, որտեղ ծախսերը բավական մեծ են: Հայկական հոկեյը ունի՞ հովանավորներ, որոնց աջակցությամբ հնարվոր է տարբեր խնդիրներ լուծվեն:
-Ցավում եմ, բայց ոչ, չունի:
-Իսկ պետական աջակցություն կա՞:
-0 դրամ:
-Փաստորեն հոկեյը լինելով օլիմպիական մարզաձեւ Հայաստանում այլ կարգավիճակ ունի՞:
-Հոկեյը չի կարող չդիտվել ոչ օլիմպիական մարզաձեւ:
-Բայց ֆինանսապես ոչ մի աջակցություն չկա՞:
-Շատ մարզաձեւերում առկա է այս խնդիրը: Այս առումով պետությունից նեղանալը համարում եմ անլուրջ: Այսօր մեր պետությունը բավական հոգսեր ունի եւ կգա նաեւ այն ժամանակը, երբ հոկեյն էլ կֆինանսավորի:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք կարողանում նման լուրջ միջոցները հայթայթել:
-Մենք դա կարողանում ենք լուծել մեր ընկերների, սփույռքահայության, ոչ պաշտոնական օգնությունների եւ մեր ուժերի շնորհիվ: Դա իրոք լուրջ խնդիր է:
Հ.Գ. Զրույցին ներկա էր նաեւ Հայաստանի Հոկեյի Ֆեդերացիայի փոխնախագահ Գարիկ Ջաղացպանյանը, որը խոսեց աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտի մասին. «Մենք ցանկություն ունենք 2008թ. մեծահասակաների աշխարհի առաջնության 3-րդ դիզվիզոնի հանդիպումները անցկացնել Հայաստանում: Մրցաշարը պետք է անցնի մարզահամերգային համալիրում, որի հետ մենք այժմ բանակցությունների ընթացքում ենք: Առաժմ հստակ պայմանավորվածություն չունենք:
Առաջիկայում կայանալիք համաշխարհային ֆեդերացիայի կոնգրեսում անհրաժեշտ է նաեւ հաղթել առաջնությունը անցկացնելու համար: Հույս ունենք, որ կհաղթենք քվեարկության ժամանակ: Իսկ թե ինչ կտա դա մեզ, ես կարծում եմ դա մեր մարզիկների համար մեծ իրադարձություն կլինի, քանի որ նրանք ունենք այն ներուժը, որպեսզի հաղթեն 3-րդ դիվիզոնում: Բացի այդ, դա հետաքրքրություն կառաջացնի մարզասերների շրջանում»:
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԵՌ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 2-րդ տուրում «Հարավային Ուրալը» 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը ՏՊՍ-ի հետ: «Հարավային Ուրալի» կազմում հաջող հանդես եկավ Սմբատ Լպուտյանը հաղթելով իրենից բարձր ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԼՈՒԶՎԵԼ Է
Մայիսի 3-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Երեւան-Դիլիջան ավտոմայրուղու 91,8 կմ-ում տեղի է ունեցել սելավային հոսք, որի հետեւանքով փակվել է Ծ-4 միջպետական ճանապարհը:
Մայիսի ...ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Հոկեյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, թեեւ Հայաստանում հոկեյով հետաքրքրվողների քանակը բավական շատ է, սակայն քչերն են տեղյակ, որ ...ԲԱՑԱՌԻԿ ՏՈՒՐ
Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուր կարելի է բացառիկ համարել, քանի որ միանգամից 3 ակումբներ հանդես կգան նոր մարզիչների գլխավորությամբ:
Սուրեն Բարսեղյանը որպես «Ուլիսի» գլխավոր ...ԵՊՀ ՈՒՍՆՈՂՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ուսանողները որակյալ կրթություն ստանալու իրավունք ունեն, որի հիմնական խոչընդոտը կոռուպցիան է, որի հաղթահարման համար մենք մեխանիզմներ ենք առաջ քաշում»,- ասում է «Հույս» ուսանողական ...«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ՝ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ ԵՒ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ»
«Այս ընտրությունները ոչ վճռորոշ նշանակություն կարող են ունենալ, ոչ բախտորոշ, սա կարելի է նմանեցնել խորհրդային տարիների ընտրություններին, երբ դրանից հետո ոչինչ չէր փոխվում: Ինչ-որ բան իսկապես դեռ ...ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇԱՀԻԴՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՀՀԿ-ԻՆ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտված քաղաքական նոր որակների եւ խավերի մասին այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա առանձնացրեց ...ՀՀԿ-Ն ԿԵՂԾԻՔՆԵՐ ՉԻ ԱՆԵԼՈՒ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Եթե գանք իշխանություն եւ չկարողանանք ակտիվ քաղաքացու կերպարը ձեւավորել, շուտով նույն սրիկան էլ մենք ենք լինելու: Թեկուզ եւ մեկ անգամ սխալվի, բայց ժողովուրդն իր ընտրությունը պետք ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ԱԺ պատգամավոր եւ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանից պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ...«ՄԱՅԻՍԻ 12-Ը ԿՈՒՂՂԵԿՑՎԻ ՖԻԼՄ ՈՒԺՍՈՎ»
«Մարդիկ ծարավ են մաքուր, ազնիվ, անմականունավոր եւ չհայհոյող մարդկանց »,- ընտրողների հետ հանդիպումների ընթացքում պարզել է «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված, նախկին օմբուդսմեն Լարիսա ...«ԻՄՊԻՆՉՄԵՆՏԻ» ԵՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՉՎԵԼ»
«Իմպինչմետի» եւ «Ժառանգության» մեթոդաբանությունը տարբեր են, սակայն ճանապարհները կարող են խաչվել, եթե մայիսի 12-ի խորհրդարանի ընտրությունները կեղծվեն»,- այսօր հայատարարեց «Ժառանգություն» կուսակցության ...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
«Հայաստանում զորբաներն են ուզում պարահանդես, դիմականդես անել»,- այսօր ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիս ժամանակ ասաց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա գնահատմամբ, հայտնի կուսակցություններն իրենց ...ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան եւս իր մասնակցությունը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ֆեդերացիայի 46 պատվիրակները կատարելու են դիտորդական առաքելություն: Այսօր հրավիրված մամուլի ...ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՓՅՈՒՆԻԿԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի «Բանանցի», մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը այսուհետեւ կաշխատի որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս պաշտոնում Գյուլբուդաղյանցը ...«ՄԻ ԳՈՂԱՑԵՔ, ՄԻ ՇՆԱՑԵՔ ՁԱՅՆԵՐԸ»,- ԱՍԱՑ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներն այսօր հանդես եկան միասնական ասուլիսով, որի ժամանակ ներկայացրին իրենց համատեղ ուղերձը: Ուղերձում մասնավորպես ...ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԱՂԲԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Զեյթուն համայնքի Լեփսիուսի 6 փողոցի 15,17,19, 20, 25 շենքերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց շենքերի առջեւ:
«Սանիտարական պայմաններին չհամապատասխանող իրավիճակ ...ՄԵԾԱՑԵԼ Է ՁԳՏՈՒՄԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ
ԼՂ ՀԱՐՑՈՒՄ Հ. ԴԵՄՈՅԱՆԻ ԹԵԶԻՍՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ «Այս պահին ինձ համար ավելի կարեւոր է ոչ թե իմ գիտական հաջողությունը, այլ գիտական հետազոտության առարկան եւ դրան տրված հեղինակավոր ...ԳՈՂԸ ՏՆԻՑ
Մայիսի 3-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել Վարդգես Բ.-ն եւ հայտնել, որ 2006 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ ս/թ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում որդուն` Անդրանիկ Բ.-ին պատկանող բնակարանի փակ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ՓՈՒԼԱՅԻ՞Ն ՏԱՐԲԵՐԱԿԻՆ
«Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից տարածվող տեղեկատվությունը բանակցային գործընթացի մասին, հանրությանը խեղաթյուրված է ներկայացվում»,-ադրբեջանական ԶԼՄ-ներիփոխանցմամաբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահ ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷԿԼՈՒԴԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին, որը Հայաստանում է գտնվում մայիսի 9-ին կայանալիք Եվրոպայի ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԼԻԵՒԻՆ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պնդումն այն մասին, թե Հայաստանը համաձայնել է հանձնել ադրբեջանական բոլոր 7 շրջանները:
«Նման բան չկա»,- - ասել է վարչապետը` ...ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ՍՈՎՈՐԵԼ
Օպերայի եւ բալետի պետական թատրոնում քիչ առաջ տեղի ունեցավ Լեւոն Արոնյան եւ Վլադիմիր Կրամնիկ ընկերական մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես եւ սպասվում էր այն մեծ հետաքրքրություն էր ...ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Արոնյանը տանուլ տվեց Վլադիմիր Կրամնիկի հետ խաղացած առաջին պարտիայում: Սեւերով հանդես եկող Արոնյանը հանձնվեց 45-րդ քայլին:
Օպերայի եւ բալետի պետական թատրոնում այժմ մեծ թվով ...ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11 ՀԱՂՈՐԴՈՒՄ
2007 թվականի մայիսի 4-ի դրությամբ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացվել է 11 հաղորդում, ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել մամուլի թվով 13 հրապարակումների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՎԵՐԵՒ ՏԱՆԻ
«Ժողովուրդը, հասարակությունը ոչ թե ուզում է ինքնանպատակ իշխանափոխություն, այլ ուզում է երաշխավորված փոփոխություններ իրականացնել երկրում»,- այսօր մտավորականության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ...ԱԼԻԵՒԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Մասնակցելով Ռամանի գյուղում փախստականների ավանի բացմանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք «բացահայտումներ» է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերաբերյալ: Նա նաեւ իրազեկել ...ՀԺԿ-Ն ՄԵԿՆԵԼ ԷՐ ՇԻՐԱԿ
Այսօր ՀԺԿ-ն հանդիպումներ ունեցավ Շիրակի մարզում, ինչը եզրափակվեց Գյումրի կատարած այցով:Գյումրիում եղանակն այդ հանդիպման համար բարենպաստ չէր ու ոչ միտինգային, ՀԺԿ-ի ձայնը ընտրողին հասանելի ու նաեւ ...ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՌԱՅՍԻՑ
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին այս շաբաթ Պետդեպարտամենտից ...ԼԵՎՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՐԱՄՆԻԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Լեւոն Արոնյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտում: Հայ գրոսմայստերը պարտվել էր առաջին պարտիայում, սակայն 2-րդում սպիտակներով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ: ...ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՏԺԵԼՈՒ Է «ԴԱՇԻՆՔԻ» ՔՎԵՆԵՐԸ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունն այսօր Կոտայքի մարզում էր, որտեղ նրանց դիմավորեցին աղուհացով, ծաղիկներով, աղավնիներով ու ծափողջույններով: Աբովյանի մշակույթի ...
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՓԱԼԱՍԻՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

