
«ՍԵՐԺԸ ԹԱՅՍՈՆԸ ՉԻ» / VIDEO /

«Պահանջում ենք ապօրինի վարչախմբի հրաժարականը», «Ազատություն», «Իմպիչմենտ», «Տեր կկանգնենք մեր երկրին» ցուցապաստառներով, եռագույն դրոշները ծածանելով, գոչյուններով` «Իմպիչմենտ» դաշինիքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների անդամները տարբեր ուղղություններից երթով 19: 00-ին հավաքվեցին ազատության հրապարակում, ուր նրանց էր սպասում որոշ քաղաքացիների գնահատմամբ 10 հազարից ավել, իսկ իրենց իսկ խոսքերով` 30 հազարից ավել քաղաքացիներ: Հանրահավաքը մեկնարկվեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո` քաղաքացիների բռունցքները վեր պարզած, իսկ ողջ ընթացքում եւ բարձախոսի առջեւ կանգնածները, եւ հավաքված բազմությունը պարբերաբար գոչում էին` «Իմ-պիչ-մենտ»:
Մինչ բուն հանրահավաքի անցնելուն, կազմակերպիչները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկ տարի առաջ այս օրը օդանավի կործանման զոհ դարձած մեր 115 քաղաքացիների հիշատակը:
Հանրահավաքը բացող Իմպիչմենտ դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը հավաքվածներին վստահեցրեց, թե 2003թ. ընտրությունները չեն կրկնվելու, իրենք թույլ չեն տալու կեղծիքներ: Իսկ մարզեր այցելելով, քաղաքացիները նրանց երկու բան են հարցնում. «Ե՞րբ եք անելու իմպիչմենտ: Եւ գնալու եք մինչեւ վերջ: Վստահաբար ասում ենք` այո»: Իսկ Պետրոս Մակեյանն էլ իր ելույթում նշեց, թե ովքեր ձայն են տալիս ԲՀԿ-ին, նրանք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին. «Ծառուկյանը, որ ասում է, թե ամեն ինչ ունեմ, ձեռագիր եմ ուզում թողնել, պետք չէ հավատալ»:
Նույն մեղադրանքները հնչեցրեց նաեւ ՀՅԴ-ի եւ այլ կուսակցությունների վերաբերյալ: Իսկ դաշինքի ծրագրի առումով հայտարարեց. «Մեր ծրագիրը իմպիչմենտն է եւ այլ ծրագիր մենք չունենք»: «Հանրապետություն» կուսակցության անդամ եղամ Հարությունյանն էլ փաստեց, թե ժողովուրդը մերժում է 5 տոկոս հաստիքային ընդդիմությանը եւ ընդունում է արմատական ընդդիմությանը: Սուրեն Աբրահամյանի ելույթի բաժին դարձան ՀՀԿ ու ԲՀԿ-ն իրենց «զուռնա- դհոլով ու պարերով», իսկ ժողովրդին էլ ավելի ոգեկոչելով ասաց. «Այս հարթակի վրայի դուխը պայմանավորված է Ձեզնից»: Կուսակցություններին ղեկավարները ելույթներով հանդես եկան վերջում: «Մինչեւ վերջին շունչը կանգնելու ենք, մինչեւ հեռանան: Դուք ոչ մի մետ էլ չեք, այլ փողամետ»,- ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, ապա կոչ անելով իշխանություններին առաջարկում է նրանց ներկայանալ իրենց հավաքներին եւ մտնել բանավեճի ժողովրդի առաջ: «Նրանք վախենում են այս ժողովրդի մեջից անցնել: Պետք է ոստիկաններ բերեք, որ ձեզ փրկեն»: Իսկ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Չի կարող Քոչարյանին ոստիկանությունը փրկել ժողովրդից, քանի որ ոստիկանները եւս քաղաքացիներ են»:
Արամ Սարգսյանն էլ խոսեց Ռոբերտ Քոչարյանի ԵՊՀ այցի մասին. «Երբ վախենում է, գնում է այնտեղ: Այդ մարդկանց արյան շրջանառությունը կատարվում է աթոռների միջոցով, չգիտեն, որ հելան, նստելու են: Եթե 99թ. հոկտեմբերի 27-ը չլիներ, ով կլիներ երկրի նախագահը»: Նա գտնում է, որ ժողովուրդը այսօր երկու ելք ունի. կամ պետք է գնա տուն եւ այլեւս չբողոքի, կամ հավաքվի եւ պաշտպանի իր իրավունքները. «Սերժն ասում է` ես Թայսոնն եմ, ով է կռվելու: Դե, ՀՀԿ եւ ԲՀԿ նույն դրոշի տակ են, կապ չունի: Լավ է, որ այսօր ասեցինք` դու Թայսոն չես, մենք ենք կռվելու քո հետ»: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Ավելի քան 30 հազար ենք, բայց մենք ամբոխ չենք լինելու, այլ լինելու ենք 1+1+1+1., այդպես մինչեւ 300 հազար, երեք միլիոն: Մեր հաղթանակը լինելու է ոչ թե ավերումի, այլ արարման: Այս ոգին տարեք ձեր տները եւ պատմեք բոլորին, որ տեղի է ունեցել բեկում: Մայիսի13-ին կեղծման դեպքում այստեղ պետք է լինի ՀՀ քաղաքացիների ժողով, որը պետք է ունենա քվորում ՀՀ ապագայի հետ կապված »:
Հանրահավաքը ավարտեցին իրենց կարգախոսով. «Ոչ դոդացմանը, որ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը: Կեցցե ՀՀ-ը: Կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն անկախ Հայաստանում: Իմ-պիչ-մենտ»: Ի դեպ, ժողովրդի շարքերում կային «Ժառանգության», Սադոյանի կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անձամբ ներկայացել էր մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նաեւ հավելենք, որ Վահագն Խաչատրյանը հանրահավաքի մասնակիցներին կանխավ տեղեկացրեց, որ ձեր մեջ կարող են լինել ՀՀԿ, ԲՀԿ-ականներ, որոնք կարող են վեճի բռնվել, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել. «Մեզ պետք չէ գաղտնալսել, քանի որ մենք բացահայտ ենք ասում իմպիչմենտ»: Մայիսի 9-ին ժամը 19:00-ին միացյալ հանրահավաք տեղի կունենա Մատենադարանի տարածքում, քանի որ ինչպես ասացին կազմակերպիչները, Շուշիի հաղթանակի հետ կապված միջոցառում է նախատեսվում այս տարածքում:
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Փյունիկի» մամուլի ...ԼՊՈՒՏՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ
Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության առաջին տուրում «Հարավային Ուրալը» 2:4 հաշվով զիջել է «Էկոնոմիստ» թիմին: «Հարավային Ուրալի» կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես է եկել հայ գրոսմայստեր ...ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Մեկ տարի առաջ մայիսի 3-ին Սոչիում հայկական A-320 օդանավը վթարի ենթարկվեց եւ ընկավ Սեւ ծով: Զոհվեցին օդանավի 105 ուղեւորները եւ անձնակազմի 8 անդամները: Պաշտոնապես վթարի պատճառ համարվեց «մարդկային ...ԱՆԼՈԻՐՋ ԴԻՄՈՒՄՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Իրենք ակնհայտորեն մեզ վրա «ղժում» են, հիմա մենք ենք իրենց վրա «ղժում»: Անկապ բաներով դիմում ենք եւ եթե թույլ էլ տան` չենք անելու»,- այսպես մեկնաբանեց «Սկսելա»-ի անդամ Արսեն Խառատյանը ...ՀՀԿ-Ն ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՆԱՎԸ ԼՔԱԾԻՆ
41-րդ ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը դադարեցրել է իր անդամակցությունը «Օրինաց Երկիր» կուսակցությանը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: «Քանի որ ...ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ, ՈՐ «Ա1+»-Ը ՓԱԿ Է
Մամուլի միջազգային օրվան նվիրված համաժողով է անցկացվել երեքշաբթի օրը Նյու Յորքում: Ներկայացուցչական այս համաժողովում ամերիկացի կոնգրեսական Էլսի Հասթինգսը, որը Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովի ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏՎԵՐ
Այսօր մայիսի 3-ն է, մամուլի ազատության միջազգային օրը: Այսօրվա Ա1+ լրագրողի հարցումները կրկին անգամ հաստատեցին, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա: «Մեր լրատվամիջոցները կարող են ազատ լինեին,բայց ...ՊԱՏՃԱՌԸ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Սամվել Պետրոսյանի հրաժարականը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից անակնկալ էր, ոչ միայն մեր ֆուտբոլային հասարակության այնպես էլ ակումբի եւ նրա ղեկավարների համար: «Փյունիկի» նախագահ Կարեն Հարությունյանը ...ՉԻ ՊԱՅԹԵԼ
Մայիսի 2-ին, ժամը 13.27-ին, Էրեբունի համայնքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 178 դպրոցի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Իրականացված օպերատիվ գործողությունների ...ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ` ՎԱԽԻ ՈՒ ՍԱՐՍԱՓԻ ՄԹՆՈԼՈՐՏ
Դավիթաշեն համայնքում տիրում է վախի ու սարսափի մթնոլորտ, ինչի ականատեսը եղել է ՀԱԱԿ նախագահ, թիվ 5 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը: Նա այսօր «Փաստարկ» ...ՄԻԱԿ-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՎԵՐԺ. «ՀԵՏՈ ՉԱՍԵՔ ՉԷԻՆ ԱՍԵԼ»
«Ընտրություններից հետո այսօրվա կուսակցությունների մեծ մասը դադարեցնելու են իրենց գործունեությունը եւ անդամակցելու են մեր կուսակցությանը»,- ասում է «Ուրբաթ» ակումբի հյուր երեք ամիս առաջ հայտնված Միացյալ ...Ո՞Վ ՉԻ ԹՈՂԵԼ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ընտրություններից հետո մեծամասնություն կազմելու դեպքում ձեռնամուխ է լինելու երկրում կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՅԴ նախընտրական կարեւորագույն թեզերից մեկն այսօր բարձրաձայնեց ...ԱՄԵՆԱՉԴՈՂԱՑՈՂԸ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆԻ ԳՐԻՉՆ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լրագրողն ազատ ու անկախ է, երբ գրիչը ձեռքին չի դողում»,- լրագրող-հրապարակախոս Վալերի Այդինյանի այս խոսքերով այսօր հայ լրագրողները նշեցին Մամուլի ազատության միջազգային օրը: ԵՄԱ-ի, ...ՀԵՌԱԳԻՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Այսօր Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները, Դալմայի եւ Նոր Նորքի այգետերերը բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ: Վերջիններս չնայած խոստացել էին վարչապետին դադարեցնել ակցիաները, ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԻ ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ»
Ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի, «այս իշխանությունն ու ընդդիմությունը սիամական երկվորյակներ են՝ մեկն առանց մյուսի չի կարող, «սնվում են միմյանց հաշվին»: «Այդ, ...«ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ»
«Դաշինք» կուսակցությունը «Ա1+»-ին հայտնել էր, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում Սամվել Բաբայանին թեկնածության հարցը կքննարկի մայիսի 12-ի ՀՀ խորհրդարանի ընտրություններից հետո: Սակայն «Դաշինքը» ԼՂՀ ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ՄՈՏ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Գլխավոր դատախազը Նախագահին է ներկայացրել ընտրությունների հետ կապված ահազանգերի, հաղորդումների քննության ...ՀԱՅԿՈՆ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Այս գիշեր երգիչ Հայկոն, որն այս տարի «Եվրոտեսիլ - 2007» երգի մրցույթին կներկայացնի Հայաստանը, իր պրոդյուսերի՝ Արթուր Ջանիբեկյանի եւ խմբի մյուս անդամների հետ մեկնել է Մոսկվա, որտեղից էլ մայիսի 5-ին ...ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության մամլո հաղորդագրության` օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ԲՆՈՐՈՇ Է ՏՈՏԱԼԻՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ
«Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները եւ քաղաքացիները գտնվում են տոտալ վերահսկողության տակ,որովհետեւ իմ համոզմամբ դա որեւէ անձ կամ այլ կազմակերպիչ չէր կարող դա անել, բացի հատուկ ծառայություններից, ...ԹԵՔԱՀԱՐԹԱԿ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ
ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ եւ «Փարոս» եւ «Լուսաստղ» ՀԿ-ների օժանդակությամբ, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվում են թեքահարթակների ...ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 10 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Մեզանում առավել ընդունված է ձայն տալ որեւէ կուսակցությանը՝ հիմնվելով նրա առաջնորդի հեղինակության եւ գործունեության վրա, քան թե կողմնորոշվել՝ կուսակցության գաղափարախոսությունն ու իրականացված ծրագրերը ...ՍԱՔՈՆ ՇՈՒԿԱՆ ՓԱԿԵԼ Է
Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության`այսօր կուսակցության ակտիվիստների հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Երեւանում քարոզչանյութերը տարածելիս: Ոմն Սաքո թույլ չի տվել նրանց մուտք գործել Տաշիրի հարեւանությամբ ...ՄԵՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ԵՐԿՐԻՑ ԱՌԱՅԺՄ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԲԵՐՎԻ
Մատենադարանի ձեռագրերը չեն թվայնացվի ամերիկյան գումարներով: Մատենադարանի տնօրինությունը այսօր որոշել է չեղյալ համարել նախօրոք կնքված համաձայնագիրը:
Մաշտոցի անվան Մատենադարանի` Հիլլե թանգարան-ձեռագրերի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՇԱՐՄ ԱԼ- ՇԵՅԽՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաքում կայացավ «Իրաքի հետ միջազգային հուշագրի» մեկնարկին նվիրված հանդիպումը, որին մոտ յոթանասուն երկրների շարքում մասնակցեց նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ ...ԹԹԻ ՕՂԻ՝ ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԻՆ
Էրեբունի համայնքի փողոցներում այսօր ժամը 17-ից 19-ի սահմաններում ավելի շատ Հանրապետականի դրոշներ կային, քան մարդիկ. Էրեբունցիները հավաքվել էին թանգարանի մոտ, հրապարակում, ուր այցելելու էր Սերժ Սարգսյանը: ...ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼԵՑՈՒՆ Է
«Իմպիչմենտ, իմպիչմենտ, միայն իմպիչմենտ»,- Ազատության հրապարակում հավաքվածներն այսօր միայն սա էին պահանջում: «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հանարհավաքին, ...«ՍԵՐԺԸ ԹԱՅՍՈՆԸ ՉԻ» / VIDEO /
«Պահանջում ենք ապօրինի վարչախմբի հրաժարականը», «Ազատություն», «Իմպիչմենտ», «Տեր կկանգնենք մեր երկրին» ցուցապաստառներով, եռագույն դրոշները ծածանելով, գոչյուններով` «Իմպիչմենտ» դաշինիքի, «Հանրապետություն» ...ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Ուղիղ մեկ տարի առաջ, մայիսի 3-ին էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի համար ամենաաղետալի` Երեւան-Սոչի չվերթը: ԱԼՄ հոլդինգի նախագահ, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը այդ առիթով Վանաձորում էր: Նա այցելեց իր ...
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻՆ
ՄԵԾ ՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿ-ԱՊԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

