
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽՈՍԱՓՈՂԸ ՏՎԵՑ ԳՈԳԱՅԻՆ
«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հրազդան քաղաքում խոսափող պետք է տրամադրեր «Նոր Ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանին, սակայն պարոն Ծառուկյանը առանց սպասելու Կարապետյանին՝ բարձրախոսը տրամադրել էր երգչուհի Գոգային եւ հեռացել: «Նոր ժամանակների» առաջնորդին տեսնելով հավաքվածներից հատկապես տարեցները սկսեցին բղավել. «Մենք եկել ենք Ձեզ լսելու, մենք սիրտ չունենք էս չփլաղներին նայելու: 17 տարի է մեզ խաբում են:
Մի վախեցեք ժողովուրդ: Ու՞մից եք վախենում, Ծառուկյանի՞ց»: Համերգի կազմակերպիչ ներկայացած Կարեն Ստեփանյանն ասաց. «Ես եմ համերգը կազմակերպել, անկախ ռեժիսոր եմ, ժողովրդի համար ենք կազմակերպել»: Տեղի ունեցածը Արամ Կարապետյանը գնահատեց մանր ժուլիկություն: Ինչու՞ էր Հրազդանի քաղաքապետարանը, քաղաքի կենտրոնում Արամ Կարապետյանին հատկացված տեղն ու ժամանակը տրամադրել «անկախ» ռեժիսորի համերգ կազմակերպելու համար, այսօր հնարավոր չէր պարզել:
Հրազդանի քաղաքապետարանն այսօր չէր աշխատում: Քաղաքապետի փոխարեն քաղաքապետարանից դուրս եկավ Բարգավաճի մեծամասնական ցուցակով առաջադրված Մխիթար Հարությունյանը եւ շտապեց հեռանալ հրապարակից, սակայն նրան կանգնեցրեցին ԵԱՀԿ դիտորդները: «Մենք «Նոր Ժամանակների» հետ պայմանավորվել էինք, որ իրենք ավելի ուշ գան, որովհետեւ համերգ ենք կազմակերպել»,- ասաց նա, սակայն հենց այդ պահին «Նոր ժամանակների» ներկայացուցիչներից մեկը դիտորդներին տեղեկացրեց, որ պարոն Հարությունյանի եւ իրենց միջեւ չի եղել նման պայմանավորվածություն:
Արամ Կարապետյանը ստիպված էր երգչուհի Գոգայի ձեռքից վերցնել խոսափողը եւ հայտարարել, որ իրենց հավաքը տեղի կունենա երեխաների համերգային համարներից հետո: «Բարգավաճ Հայաստանը» ստիպված էր ընդհատել իրենց համերգը, սակայն երբ Արամ Կարապետյանը մոտեցավ խոսափողին, Հրազդանի քաղաքապետարանը հոսանքն անջատեց: «Նոր ժամանակների» առաջնորդը մոտ 20 րոպե ստիպված էր խոսել առանց բարձրախոսի: «Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում են, միշտ էլ նման բաներ են լինելու:
Նրանք ամեն ինչ անում են, որ մեր ժողովուրդը չմիավորվի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ընդդիմությունը միավորված է : Մայիսի 3-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու ընդդիմության համատեղ հանրահավաքը» ,- ասաց նա: Քննադատելով ներկայիս իշխանություններին Արամ Կարապետյանը նաեւ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը սերտաճած է հանցավոր վարչախմբի հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը ռուսական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինքը ռուսամետ է եւ պաշտպանելու է Հայաստանի ռուսամետ ուժերին:«Մենք պրոռուսական ուժերից ամենամեծն ենք ՀՀ-ում: Տեսանք, թե նա ինչպես է մեզ սատարում»,-ասաց Կարապետյանը:
Դիմելով ընտրողներին Արամ Կարապետյանը` նշեց, որ միայն նրանք կարող են կանխել մականունավորների հոսքը խորհրդարան: Արամ Կարապետյանը նաեւ հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն նախարարներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվել եւ ասաց. «Նախարար Հովիկ Աբրահամյանը իր ունեցվածքի մասին հայտարարագրում նշել է, որ բանջարեղեն վաճառելուց 1 միլիոն 200 հազար դոլարի եկամուտ է եղել: Ռոբերտ Քոչարյանը չգիտի՞ այդ մասին: Ինչու՞ չի հեռացնում աշխատանքից»: Նրանք, ովքեր սկզբում մեղադրում էին Արամ Կարապետյանին համերգը ընդհատելու համար, նրա ելույթից հետո սկսեցին ծափահարել ու բղավել. «Ճիշտ է ասում»: «Նոր ժամանակներն» այսօր նաեւ այցելեց Չարենցավան, որտեղ ընտրողների հետ հանդիպումը տեղի ունեցավ առանց միջադեպերի:
ՏԻԳՐԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
1
Դուբայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի վերջին 9-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանին: Վերջինիս համար սա երկրորդ անընդմեջ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Իտալիայում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլում հանդես եկած հայ ձյուդոյիստները անհաջող են հանդես եկել: 60կգ քաշային Աշոտ Վարդիկյանը գրավել է 7-րդ հորիզոնականը, իսկ նույն քաշային կարգում ...«ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ Երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր Էջմիածնից մեկնարկեց Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված «Հաղթական երթը շարունակվում է» վազքարշավ։ Էջմիածնում տեղի ունեցավ պատարագ, ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՆՈՒՄ Է
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2007թ. առաջնությունում մեկնարկեց 2-րդ շրջանը: Առաջատար ԵՊՀ-ն հերթական հաղթանակը տոնեց 85:75 հաշվով պարտության մատնելով ՖԻՄԱ-ին: Իր հերթին ՖԻՄԱ-ն 90:83 հաշվով հյուրընկալվելիս ...ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
"Միասնական Ջավախ" ժողովրդավարական դաշինքի ակտիվիստ ջավախահայ Արթուր Պողոսյանի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար Ջավախքում այսօր ստեղծվել է "Ի պաշտպանություն Արթուր Պողոսյանի" հասարակական ...ԱՅՍՕՐ ՄԱՅԻՍԻ 1-Ն Է
Այսօր Հայաստանում նշվում է Աշխատավորների օրը: Մայիսի 1-ը տոնում են ավելի քան 140 երկրներում: 1889 թվականին Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց ժամանակն է, որ միջազգային պրոլետարիատը միավորվի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԵՆ»
«ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում դուրս գալ ընտրապայքարից, քանի որ վստահ է՝ խորհրդարանում կազմելու է հարաբերական մեծամասնություն, դեռ ավելին` եթե ընտրապայքարի համար լինեին հավասար պայմաններ ...ԱՆՏԱՆԻՔ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՏԱՆԻՔ ԴԱՌՆԱԼ
Հայաստանի ազգային պարարվեստի միությունը իր մեջ ընդգրկված 120 պարային կոլեկտիվներով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ, ինչպես «Փաստարկ» ...«ԿԵՑՑԵ' ՄԱՅԻՍԻ 1-Ը ԵՒ ՀԱՅ ԿՈՄԿՈՒՍԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ»
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր՝ մայիսի 1-ին, նշեց Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Օպերայի մոտից` Ֆրանսիայի հրապարակից Խորհրդային Հայաստանի կարմիր դրոշակներով, «Կեցցե', ...ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԳԱԼԻՍ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Եթե, օրինակ` փողոցում տեսնեմ, որ պարոն Սիմոնյանին օգնություն է պետք, ես առանց որեւէ մեկին հարցնելու եւ պայմանավորվելու կգամ կօգնեմ, ի՞նչ է եղել»,- Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Եթե ԱԺ ընտրությունները անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա խորհրդարանում կհայտնվեին 7 քաղաքական միավոր: Ընդ որում` հետեւյալ` հաջորդականությամբ` «Ժառանգություն» (17%) «Իմպիչմենտ» դաշինք (11%) Ազգային ...ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
«Երբ Ռոբերտ Քոչարյանը Ազգային պակերասրահի տանիքից քաղաքն էր նայում, նա հայտարարեց, որ այդ հատվածը պետք է այգի լինի, այժմ սակայն հաստատվել է նախագիծ, որով պետք է տարածքը կառուցապատվի: Հիմա կամ քաղաքապետը ...«ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵ'Ք ԿՈՄԿՈՒՍԻ ՇՈՒՐՋ»
Մայիսմեկյան տոնը շատերի հիշողություններում մտապահվում է գունազարդ երանգներով՝ դրոշակներով, փուչիկներով, շքերթներով: Զեմֆիրա Գաբրիելյանի հիշողություններում տպավորվել է մանկությունից զավեշտալի մի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՔԱՐԸ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է
2006 թվականի ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 14 հազար ահաբեկչական գրոհ, զոհվել է ավելի քան 20 հազար մարդ: Գրոհների գրեթե կեսը տեղի է ունեցել Իրաքում: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի պետական քարտուղարի` ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՏԱՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ գիշեր Ոստիկանականության Վանաձորի բաժին է տարվել թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Մխիթարյանը: Այս ընտրատարածքում են առաջադրված նաեւ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը ...ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽՈՍԱՓՈՂԸ ՏՎԵՑ ԳՈԳԱՅԻՆ
«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հրազդան քաղաքում խոսափող պետք է տրամադրեր «Նոր Ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանին, սակայն պարոն Ծառուկյանը առանց սպասելու Կարապետյանին՝ բարձրախոսը ...«ԱՐԱՐԱՏԸ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսեզրափակիչ հանդիպումները: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեցին «Փյունիկը» եւ «Արարատը»: Այս թիմերի ...«Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՄԱՐԴ Է, ՔԱՆ՝ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ»
«Ռոբիկը կգնա՝ կգա Սերժը, Սերժը կգնա՝ կգա Ռոբիկը: Մենք պետք է ասենք՝ ոչ, բավական է: Թեեւ մի քանի մանկլավիկներ այդ երկուսին օգնում են, նրանց ծառայում են, սակայն ծառայից երբեք ու երբեք լավ բան մի սպասեք», ...ԽԱՂԱՑԱՆԿԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԿՈՂՄԵՐԻՆ
«Ամենադաժան խաղացանկը մեզ եւ «Փյունիկին» էր բաժին հասել, ուստի սա ոչ «Արարատի», ոչ էլ «Փյունիկի» լիարժեք խաղն էր», - նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումից ...ՕԵԿ-Ի ԿԱՆԱՅՔ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
«Ովքեր ուզում են ապրել ինչպես այսօր են ապրում, թող գնան ընտրեն Սերժ Սարգսյանին եւ «Հանրապետական» կուսակցությանը, իսկ այն մարդիկ, ովքեր փոփոխություններ են ուզում, ուզում են ապրել օրենքի եվ արդարության ...FREEDOM HOUSE. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ ՉԷ»
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության» 2006 թվականի զեկույցը, որում ասվում է, որ մամուլի ազատության անկումն անցյալ տարի շարունակվել է: Մասնավորապես` ...ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԾԵԾԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԵՌ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՎՐԱ ԵՆ
Հվանդության նկարագիրը ստանալու խնդրաքով Սմբատ Պողոսյանը դիմել է մարզային հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս մերժել է Պողոսյանի խնդրանքը: Սմբատ Պողոսյանը պատրաստվում է դիմել ...
«ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ
ՄԵԾ ՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿ-ԱՊԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳԸ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԳԱՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈԹԸ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

