
ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԳԱԼԻՍ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Եթե, օրինակ` փողոցում տեսնեմ, որ պարոն Սիմոնյանին օգնություն է պետք, ես առանց որեւէ մեկին հարցնելու եւ պայմանավորվելու կգամ կօգնեմ, ի՞նչ է եղել»,- Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այսպես է պատասխանում այն հարցին, թե ընտրություններում Հանրապետականին սատարելու համար ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել: «Ա1+»-ի հարցին, թե փաստորեն Հանրապետականն ունի Առաջադիմական կուսակցության օգնության կարիքը` առաջադիմականների համար ակնկալվող ձայների 3%-ի չափով, պարոն Ուրիխանյանը ճշտեց, որ խոսքը օգնության մասին չէ, այլ` սատարելու:
Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այսօր «Փաստարկ» ակումբում վերահաստատեց կուսակցության վարչության որոշումը` համամասնական ցուցակը ընտրապայքարից հանելու վերաբերյալ: «Մենք պարզ գիտակցեցինք, որ 5 տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարել չենք կարող: Բնականաբար, որոշակի էական ձայների հավակնություն ունենք: Նույնիկ «Պոլիս», եթե չեմ սխալվում, այդպիսի վերլուծական կենտրոն կա, վերջերս հրապարակել էր իր սոցհարցման արդյունքները, որտեղ մեր կուսակցության վարկանիշը ՄԱԿ-ից, ԺՈՒԿ-ից եւ մի շարք այլ կուսակցություններից բարձր է: Այսինքն, որոշակի տոկոսներ կլինեն, բայց դրանք փոշիացնել աննպատակ ենք համարում: Քարոզարշավի ընթացքում կուսակցության այն մասի կարծիքը գերակշռեց, որ պիտի դուրս գանք ընտրապայքարից»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Այդ որոշման մասին դիմում կուսակցությունը, սակայն դեռ չի ներկայացրել ԿԸՀ: Ըստ Ուրիխանյանի` այդ քայլը կարվի մի քանի հանգամանք ճշտելուց հետո: Դրանք հիմնականում երկուսն են. առաջինը` կուսակցության մեջ կա զանգված` Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ, որը համոզված է, որ կուսակցությունը պետք է գնա ընտրությունների: Եթե կուսակցության կանոնադրության համաձայն` կառույցի անդամների 2/3-ը համաձայնության գա, կարող է հրավիրել արտահերթ համագումար եւ կասեցնել ընտրապայքարից դուրս գալու նախապես ընդունած որոշումը: Դա կարող է արվել նաեւ դատարանի միջոցով: Երկրորդը` Հայաստանի առաջադիմական կուսակցությանն անհրաժեշտ է իմանալ, արդյո՞ք Հանրապետականն իր օրենսդրական նախաձեռնություններում առաջ կքաշի Հայաստանի առաջադիմական կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած օրենսդրական նախաձեռնությունները: Հիշեցնենք, որ այս երկու հարցը ճշտելու համար առաջադիմականներին շատ քիչ ժամանակ է մնում, քանի որ ինքնաբացարկի ժամկետը լրանում է մայիսի 2-ին ժամը 18:00-ին:
Ի դեպ, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Բորիս Ֆռլեցի հետ: Նրան հետաքրքրող հարցը հետեւյալն էր. արդյո՞ք ՀԱԿ-ին դրդել են մրցապայքարից դուրս գալու, թե՞ ոչ: «Ես պատասխանեցի, որ այո, մեզ դրդել են,- պատասխանել է Տիգրան Ուրիխանյանը, հետո լրագրողներին բացատրեց, թե ինչ նկատի ուներ դա ասելով.- Մեզ դրդել են կուսակցության այն զանգվածները, որոնք մտածել են, որ ընտրապայքարից անհրաժեշտ է դուրս գալ: Որեւէ այլ ուժ Հայաստանի Հանրապետության մեջ, անհատ, կազմակերպություն, կուսակցություն, պետական կամ ոչ պետական կազմակերպություն, արտաքին ներկայացուցչություն ընդունակ չէ եւ չի էլ լինի Առաջադիմական կուսակցությանը դրդելու որեւէ անտրամաբանական կամ ցանկացած քայլի կամ որոշուման»:
Ի դեպ, ՀԱԿ անդամները սատարելու առումով նախընտրում են բացառապես Հանրապետականին, քանի որ կոալիցիայի նախկին կամ ներկա այլ ուժերին, մեղմ ասած, չեն վստահում: «Այն ինչ մինչեւ հիմա արվել է Հանրապետականի շնորհիվ է արվել: Բավ է դա, թե ոչ, լավ է, թե վատ, գոհացնում է մեզ, թե հակառակը Հանրապետական կուսակցությունն է, որ իրականացրել է այն առաջընթացը, որ երկում կա` ուզենք, թե չուզենք»,- «Ա1+»-ի հարցին պատասխանելով իր դիրքորոշումը բացատրեց պարոն Ուրիխանյանը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանն, ապա ՀԱԿ ղեկավարն ունի հստակ դիրքորոշում. «Դաշնակցության ծրագրերի եւ գործելակերպի անհամատեղելիությունից նույնիսկ կարելի է վրդովվել»: Իսկ ՕԵԿ-ի գործողությունները նա գնահատեց հայտնի գաղտնալսման պատմության համատեքստում. «Ինձ թվում է, որ նույնիսկ չարժեր դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, ուռճացնել: Պետք չէր, որպեսզի դուրսը տեսնեին, որ մենք ունեցել ենք խորհրդարանի այդպիսի ղեկավար»:
ՏԻԳՐԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
1
Դուբայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի վերջին 9-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանին: Վերջինիս համար սա երկրորդ անընդմեջ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Իտալիայում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլում հանդես եկած հայ ձյուդոյիստները անհաջող են հանդես եկել: 60կգ քաշային Աշոտ Վարդիկյանը գրավել է 7-րդ հորիզոնականը, իսկ նույն քաշային կարգում ...«ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ Երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր Էջմիածնից մեկնարկեց Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված «Հաղթական երթը շարունակվում է» վազքարշավ։ Էջմիածնում տեղի ունեցավ պատարագ, ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՆՈՒՄ Է
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2007թ. առաջնությունում մեկնարկեց 2-րդ շրջանը: Առաջատար ԵՊՀ-ն հերթական հաղթանակը տոնեց 85:75 հաշվով պարտության մատնելով ՖԻՄԱ-ին: Իր հերթին ՖԻՄԱ-ն 90:83 հաշվով հյուրընկալվելիս ...ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
"Միասնական Ջավախ" ժողովրդավարական դաշինքի ակտիվիստ ջավախահայ Արթուր Պողոսյանի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար Ջավախքում այսօր ստեղծվել է "Ի պաշտպանություն Արթուր Պողոսյանի" հասարակական ...ԱՅՍՕՐ ՄԱՅԻՍԻ 1-Ն Է
Այսօր Հայաստանում նշվում է Աշխատավորների օրը: Մայիսի 1-ը տոնում են ավելի քան 140 երկրներում: 1889 թվականին Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց ժամանակն է, որ միջազգային պրոլետարիատը միավորվի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԵՆ»
«ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում դուրս գալ ընտրապայքարից, քանի որ վստահ է՝ խորհրդարանում կազմելու է հարաբերական մեծամասնություն, դեռ ավելին` եթե ընտրապայքարի համար լինեին հավասար պայմաններ ...ԱՆՏԱՆԻՔ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՏԱՆԻՔ ԴԱՌՆԱԼ
Հայաստանի ազգային պարարվեստի միությունը իր մեջ ընդգրկված 120 պարային կոլեկտիվներով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ, ինչպես «Փաստարկ» ...«ԿԵՑՑԵ' ՄԱՅԻՍԻ 1-Ը ԵՒ ՀԱՅ ԿՈՄԿՈՒՍԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ»
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր՝ մայիսի 1-ին, նշեց Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Օպերայի մոտից` Ֆրանսիայի հրապարակից Խորհրդային Հայաստանի կարմիր դրոշակներով, «Կեցցե', ...ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԳԱԼԻՍ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Եթե, օրինակ` փողոցում տեսնեմ, որ պարոն Սիմոնյանին օգնություն է պետք, ես առանց որեւէ մեկին հարցնելու եւ պայմանավորվելու կգամ կօգնեմ, ի՞նչ է եղել»,- Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Եթե ԱԺ ընտրությունները անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա խորհրդարանում կհայտնվեին 7 քաղաքական միավոր: Ընդ որում` հետեւյալ` հաջորդականությամբ` «Ժառանգություն» (17%) «Իմպիչմենտ» դաշինք (11%) Ազգային ...ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
«Երբ Ռոբերտ Քոչարյանը Ազգային պակերասրահի տանիքից քաղաքն էր նայում, նա հայտարարեց, որ այդ հատվածը պետք է այգի լինի, այժմ սակայն հաստատվել է նախագիծ, որով պետք է տարածքը կառուցապատվի: Հիմա կամ քաղաքապետը ...«ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵ'Ք ԿՈՄԿՈՒՍԻ ՇՈՒՐՋ»
Մայիսմեկյան տոնը շատերի հիշողություններում մտապահվում է գունազարդ երանգներով՝ դրոշակներով, փուչիկներով, շքերթներով: Զեմֆիրա Գաբրիելյանի հիշողություններում տպավորվել է մանկությունից զավեշտալի մի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՔԱՐԸ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է
2006 թվականի ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 14 հազար ահաբեկչական գրոհ, զոհվել է ավելի քան 20 հազար մարդ: Գրոհների գրեթե կեսը տեղի է ունեցել Իրաքում: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի պետական քարտուղարի` ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՏԱՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ գիշեր Ոստիկանականության Վանաձորի բաժին է տարվել թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Մխիթարյանը: Այս ընտրատարածքում են առաջադրված նաեւ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը ...ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽՈՍԱՓՈՂԸ ՏՎԵՑ ԳՈԳԱՅԻՆ
«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հրազդան քաղաքում խոսափող պետք է տրամադրեր «Նոր Ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանին, սակայն պարոն Ծառուկյանը առանց սպասելու Կարապետյանին՝ բարձրախոսը ...«ԱՐԱՐԱՏԸ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսեզրափակիչ հանդիպումները: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեցին «Փյունիկը» եւ «Արարատը»: Այս թիմերի ...«Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՄԱՐԴ Է, ՔԱՆ՝ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ»
«Ռոբիկը կգնա՝ կգա Սերժը, Սերժը կգնա՝ կգա Ռոբիկը: Մենք պետք է ասենք՝ ոչ, բավական է: Թեեւ մի քանի մանկլավիկներ այդ երկուսին օգնում են, նրանց ծառայում են, սակայն ծառայից երբեք ու երբեք լավ բան մի սպասեք», ...ԽԱՂԱՑԱՆԿԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԿՈՂՄԵՐԻՆ
«Ամենադաժան խաղացանկը մեզ եւ «Փյունիկին» էր բաժին հասել, ուստի սա ոչ «Արարատի», ոչ էլ «Փյունիկի» լիարժեք խաղն էր», - նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումից ...ՕԵԿ-Ի ԿԱՆԱՅՔ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
«Ովքեր ուզում են ապրել ինչպես այսօր են ապրում, թող գնան ընտրեն Սերժ Սարգսյանին եւ «Հանրապետական» կուսակցությանը, իսկ այն մարդիկ, ովքեր փոփոխություններ են ուզում, ուզում են ապրել օրենքի եվ արդարության ...FREEDOM HOUSE. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ ՉԷ»
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության» 2006 թվականի զեկույցը, որում ասվում է, որ մամուլի ազատության անկումն անցյալ տարի շարունակվել է: Մասնավորապես` ...ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԾԵԾԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԵՌ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՎՐԱ ԵՆ
Հվանդության նկարագիրը ստանալու խնդրաքով Սմբատ Պողոսյանը դիմել է մարզային հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս մերժել է Պողոսյանի խնդրանքը: Սմբատ Պողոսյանը պատրաստվում է դիմել ...
«ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ՄԵԾ ՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿ-ԱՊԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳԸ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԳԱՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈԹԸ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲԼԵՖ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏԱՑՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

