
«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃԸ»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության հանդիպումներին տրիբունաներից հետեւում են սակավաթիվ ֆուտբոլասերներ: Զարմանալի չէ նաեւ, որ հայտնի մտավորականները, արվեստագետները եւս չեն հաճախում մարզադաշտ, մինչդեռ խորհրդային ժամանակներում «Հրազդան» մարզադաշտում նրանց թիվը բավական մեծ էր: Բարձրագույն խմբի 3-րդ տուրի «Փյունիկ»-«Միկա» հանդիպմանը «Հանրապետական» մարզադաշտում էր դերասան Միքայել Պողոսյանը, որը «Ա1+»-ի հետ զրուցեց բացառապես ֆուտբոլի մասին:
- Պարոն Պողոսյան, վերջին անգամ ե՞րբ էիք ֆուտբոլ դիտել մարզադաշտում:
-Վերջին անգամ «Հանրապետական» մարզադաշտում դիտել եմ Սարգիս Հովիվյանի խաղը (1960-ական թթ. – խմբ): Դե պատկերացրեք ինչ տարիքում եմ եղել: Մարզադաշտ հաճախելու նախաձեռնողը մեր ավագ ընկեր Ռոման Ակոպիչն էր եւ մեզ հետ է նաեւ Ջիվան Գասպարյանը, Լեւոն Մալխասյանը: Այսպես եկել ենք մարզադաշտ: Այսօր մենք փորձելու ենք քաջալերել «Միկային»: Ընդհանրապես ինձ համար կարեւոր չի, թե ով կհաղթի, երբ մի հայկական թիմ մրցում է մեկ այլ հայկական թիմի դեմ: Ինձ համար կարեւորը գեղեցիկ ֆուտբոլն է: Ֆուտբոլը բոլոր սպորտաձեւերից ամենանախընտրելին է ինձ համար եւ անկրկնելի մարզաձեւ: Ես ինքս ժամանակին փորձեր արել եմ այս մարզաձեւի մեջ: Այսօր ես եկել եմ իմ քաղաքում վերհիշեմ այն ավանդույթները, երբ հայկական ֆուտբոլը միջազգային մակարդակ ուներ: Դժբախտաբար չես հասկանում մեր ներկայիս ֆուտբոլի պրոբլեմն ինչումն է: Տարօրինակ երեւույթ է. երիտասարդները, մեր ֆուտբոլիստները, հասնում են մի մակարդակի, իսկ երբ մեծանում են` ֆուտբոլը վերջանում է: Բայց մեր երիտասարդական ֆուտբոլը իրոք մեծ նվաճումներ ունի: Խնդիրը հենց այս անցման շրջանի մեջ է: Ես ուղղակի երազում եմ, որ մի գեղեցիկ օր տեսնեմ հայկական ֆուտբոլի հաջողությունները թե այս մարզադաշտում, թե «Հրազդանում»: Ֆուտբոլը դա ոտքի խնդիր չէ, դա մտքի խնդիր է: Կա ինտելեկտ հասկացություն, որն ամեն մի սպորտսմեն իր մեջ պետք է կրի: Այ դրա խնդիրը մենք ունենք: Մտածողության խնդիր կա այսօր, ոչ թե ոտքի, մկանի կամ ուժգնության խնդիր: Ես բոլորիս մաղքում եմ, որ մեր ֆուտբոլի ապագան լինի շատ մեծ:
-Իսկ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին հետեւո՞ւմ եք:
-Գիտեք, եթե մեր այս ակումբները ունեն խնդիր, ազգայինը կունենա ու կունենա: Համենայնդեպս փորձում եմ չնայել այդ խաղերը, որպեսզի վրդովմունքս չմեծանա, որովհետեւ ազգային թիմի պարտությունը դա բոլորիս պարտությունն է:
-Հայաստանի հավաքականի խաղերին չհետեւող ֆուտբոլասերները, այդ թվում մի շարք արվեստագետներ, անհամբեր սպասում են Ադրբեջանի հետ կայանալիք հանդիպումներին: Դուք պատկանո՞ւմ ենք նրանց շարքին:
-Անկեղծ ասած, լավ կլիներ այդ խաղը տեղի չունենար: Դա արդեն, ոչ թե սպորտային մրցույթ է, այլ քաղաքական ինչ-որ մտայնություն: Չեմ կարծում, որ սպորտը հաղթահարի այդ ամեն ինչի մեջ: Դժբախտաբար այդ խաղում կլինի ամեն ինչ բացի սպորտից: Մի ժամանակ ես հիշում եմ «Նեւֆթչիի» եւ «Արարատի» խաղերը, որ մենք գնում էինք: Բնականաբար այդ մրցակցությունը կար, բայց դա բարեկամական ինչ-որ վերաբերմունք էր նաեւ:
-Կարծում եմ համաշխարհային ֆուտբոլում կան թիմեր, որոնց երկրպագում եք:
Բնականաբար: Ես ֆուտբոլամեծար եմ:
-Իսկ կոնկրետ ո՞ր թիմի համար եք ցավում:
-Ինձ գերադասելի է իսպանական ֆուտբոլը: Մի շրջան կար, որ Մադրիդի «Ռեալն» էր արվեստի մակարդակի բարձրացել: Հետո «Բարսելոնան» դարձավ իմ սիրելի թիմը: Ընդհանրապես թե արվեստում, թե ֆուտբոլի մեջ անհատներն են, որ իրենց հետեւից տանում են ամբողջ թիմը: Կարող են լինել բարձր կարգ ունեցող արվեստագետներ, նկատի ունեմ կոլեկտիվ արվետը` թատրոնը հատկապես, բայց անպայման պետք են առաջատարներ, որոնց վրա պետք է հիմնվի մարզիչը կամ ռեժիսորը: Այդ լիդերների պակաս կա մեր կյանքում:
-Եթե «Բարսելոնան» Ձեր սիրելի թիմն է, ապա հավանավար Ռոնալդինյոն էլ Ձեր համակրած խաղացողը կլինի, քանի որ հենց նա է թիմի ընդգծված առաջատար:
-Այո, նա բարձր մտածողության տեր, աստվածատուր մի մարզիկ է: Նրա մեջ կան մեխանիզմներ, որը չի կարողանում մեկնաբանել, թե ինքը, թե մամուլը: Նրա մեջ արդեն բնազդն է խոսում: Արվետսի մակարդակի հասնող մարզիկ է:
-Աշխարհի առաջնություններում «Բարսելոնա» չկա, քանի որ մասնակցում են միայն ազգային հավաքականնեը: Այդ ժամանակ ո՞ւմ եք երկրպագում:
-Բրազիլիան ինձ համար կլասիկա է, որը միշտ անկանխատեսելի խաղ է ցուցադրում: Բրազիլիային ուղղակի տրված է այս մարզաձեւը: Յուրաքանչյուր տղա կարծեք այնտեղ արդեն ծնվում է որպես ֆուտբոլիստ եւ մտածողության մեջ ֆուտբոլը արմատացած է: Բրազիլացիներն են, իտալացիներն են, որոնց ես համակրում եմ եւ անհատ ֆուտբոլիստներ, որոնք մեզ բոլորիս զարմացնում են, հրաշքներ են պարգեւում:
-Ձեր մարզադաշտ հաճախելը այսուհետեւ շարունակական բնույթ կկրի՞, թե սա վերջին հանդիպումն է լինելու:
Ես անհամբեր մարդ եմ: Ես եկել եմ այսօր գոլ տեսնեմ: Դեռ շատ պասիվ եւ միանշանակ է ընթանում: Պետք է ոգեւորվեմ, որ հետո էլի ուզեմ գալ այստեղ:
Զրուցեց Արթուր Նազարյանը
ՌԱԿ-Ը ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՆ
«Հայ ժողովրդի դարասկզբի զրկանքների եւ տառապանքների դիմաց հատուցումը պետք է տրվի Հայաստանի Հանրապետությանը, քանի որ ՀՀ-ն է ամբողջական հայերի պետության իրավահաջորդը»: Այսպիսի հայտարարություն էր արել ...ՕՐԵՆՔՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն
Վանաձորում, ինչպես եւ հանրապետության ողջ տարածքում, նախընտրական փուլում խախտումներ իրականացնում են առավելապես ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի ...«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃԸ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության հանդիպումներին տրիբունաներից հետեւում են սակավաթիվ ֆուտբոլասերներ: Զարմանալի չէ նաեւ, որ հայտնի մտավորականները, արվեստագետները եւս չեն հաճախում մարզադաշտ, մինչդեռ ...ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԷ
Դուբայի շախմատային մրցաշարի 8-րդ տուրում հայ շախմատիստ Տիգրան Քոթանջյանը սպիտակներով պարտվեց Լեւան Պանցուլիային: Այս երկու շախմատիստները գտնվում էին առաջատարների թվում, սակայն այժմ Քոթանջյանը զիջում ...ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
հաղորդում է դատախազությունը Ապրիլի 26-ին, ժամը 21:45-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ ազդրի մասերում կտրող-ծակող գործիքից ստացած ...«ԹՈՂ ՀԱՂԹԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ»
Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն «Փյունիկը» ...ՏԱՐԱԾ-ԲԵՐԱԾ ՕՐԵՆՔԸ ՉԻ ՔՆՆՎԻ
Մայիսի 4-ին Սահմանադրական դատարանը չի քննի «Պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ հայցը: Հիշեցնենք, որ նման պահանջով ստորագրություն ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Երեկ երեկոյան Նոր նորքի 9-րդ զանգվածի բնակիչները անակնկալ հյուր ունեին: Նրանց կրկին այցելեց Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչը՝ կրկին ճշտելու, թե արդյոք վերցնելու են ընտրակաշառքը ...ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Ես «Կենտրոն» հեռուստաընկերությամբ Պարույր Հայրիկյանին անվանել եմ ոչ թե Ամերիկայի լրտես, այլ՝ ԿԳԲ-ի»,- մեկ անգամ ես հարկ համարեց ընդգծել Հայաստանի հանրապետական կուսակցության ...ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՎԵՐ ԿԽՈՅԱՆԱՆ 40 ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔԵՐ
Առաջարկություն կա, որ Երեւանի կենտրոնում բարձրանան 30-40 հարկանի շենքեր, իսկ ազատվող տարածքները պետք է կանաչապատվեն։ «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բարձրահարկ շենքերը կառուցվում են, մեքենաներն ...ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ
«Եթե ընտրությունները կեղծվեն եւ ժողովրդից խլեն ընտրելու իրավունքը, մայիսի 13-ի առավոտից ես տուն չեմ վերադառնա, մինչեւ ընտրությունները կեղծողները չպատժվեն եւ չհեռանան հանրապետությունից: Ես կլինեմ ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ի վիճակի է հեռացնել իշխանությունից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մենք նախագահական ընտրությունների ժամանակ կոչ ենք անելու ընդդիմադիր կուսակցություններին պաշտպանել ...«ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ, ԾԱՌԱՅԱՄԻՏՆԵՐԸ ՀԴԿ-Ի ԽԱՎԸ ՉԵՆ»
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Փաստարկ» ակումբում այսօր պաշտոնապես զգուշացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ կազմվում են հատուկ ցուցակներ՝ մարդկանցից վերցրած ...ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ՝ ԱՆՏԱՌԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ "Ախքյորփու" անտառպետության տարածքում ծառերի ապօրինի հատման եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:
Լոռու մարզի դատախազությունում նախապատրաստված ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ապրիլի 24-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանի եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի ...ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ` ԲԱՔՈՒ
Ապրիլի 3-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնելու է Թբիլիսի, որտեղ նրանց դիմավորելու են ադրբեջանի ներկայացուցիները, ապա կողմերը օդանավով ապրիլի 4-ին մեկնելու են Բաքու, որտեղ քննարկվելու է ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆՀՆԱՐ Է
«ՀՀ քաղաքացիների կենսաթոշակը հնարավոր է 3-4 անգամ բարձրացնել միայն 6-7 տարի հետո»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց Կենսաթոշակային հիմնադրամի տնօրեն Վազգեն Խաչիկյանը:
Նախընտրական եռուզեռի ...«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելով՝ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պարոն Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի առանձնազրույցի գաղտնալսումն ...ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ «ՈՒԼԻՍԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, որը ընթացիկ մրցաշրջանում գլխավորում էր Կապանի «Գանձասարը», այսուհետեւ կաշխատի Երեւանի «Ուլիսում»: Այս թիմը Հայաստանի առաջնության ...ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՁԱՅՆԸ ՏՎԵՔ ԵՂԲՈՐՍ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ինձ համար անհատական շփումները խիստ կարեւոր են»,- Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Գյուղացու ...ԲՈԼՈՐՆ ԷԼ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՑԱԽԱՎԵԼԻ ՆՄԱՆ ՓՇՐՎԵԼՈՒ ԵՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանը 9 տարի լռում է: Օրինակ` Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկն այսօր բոլորից շատ է մեկնաբանում երկրում ստեղծված իրավիճակն ու մատնացույց անում իրավիճակից դուրս գալու ելքեր: Արդյո՞ք ...ՈՉ ՄԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀՀՇ-Ի ՔԱՅԼԻՆ ՉԻ ՀԵՏԵՒՈՒՄ
Այսօր ՀՀՇ-ն կոչ արեց մյուս ընդդիմադիր կուսակցություններին՝ ժողովրդին ընտրելու հնարավորություն ընձեռելու եւ նրանց գործը հեշտացնելու նպատակով միավորվել: Ընդդիմադիր մի քանի կուսակցությունների լիդերների ...ՀԱՍՏԵՐՆ ՈՒ ՃԱՐՊՈՏՆԵՐԸ ՈՒԺԵՂ ՉԵՆ
Գերմանացիները լավ են ապրում շնորհիվ պրոֆեսիոնալ չինովնիկների: Վերջիններս վստահ են` անկախ նրանից, որ ուժը կգա իշխանության, իրենք չեն զրկվի իրենց աշխատանքից: «Չինովնիկին չի կարելի ազատել աշխատանքից»,- ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂ ԷՐ
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Միքաել Հարությունյանը իր առաջին այցը Ղարաբաղ է կատարել: Ապրիլի 29-ին նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ինչպես KarabakhOpen-ին ասել են ԼՂՀ Նախագահի ...Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԳՈՂԵՐԻ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ»
«Ընտրություններից առաջ բոլորը գալիս են, խոստումներ տալիս, սակայն ամեն տարի բերքահավաքից առաջ մկներն ու առնետները ոչնչացնում են մեր բերքը: Ի՞նչ է, դժվար է՞ մի ինքնաթիռ դեղ բերելը»,- նախքան ՀԺԿ-ի այցելությունն ...
Հ. ԴԵՄՈՅԱՆ «ԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ Է»
«ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԻ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԵՐԻՆ»
ՄԵԾ ՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿ-ԱՊԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՅԱՍԱՆԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳԸ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԳԱՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈԹԸ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

