
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ենթադրվում է, որ Հյուսիսային Օսիայում տեղոի ունեցած բազմաթիվ սպանությունները հարստության եւ քաղաքական ազդեցության համար տարվող կեղտոտ պայքարի մի մասն են. այս ամենը տեղի է ունենում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
Սպանություններից մեկը ցնցեց հանրությանը, նաեւ անդրադարձավ տեղական կառավարությանը. դրա արդյունքում ձերբակալվեց նախարարներից մեկը:
30-ամյա Մարատ Ջիբիլովը՝ տեղացի հայտնի գործարարի որդին, անհայտացավ մարտի 13-ին: Մի քանի օր անց նրա մարմինը գտան Վլադիկավկազի սահմաններից դուրս:
Սպանությունից հետո ձերբակալվեցին 4 անձինք, այդ թվում երիտասարդության եւ սպորտի նախարար Ռուստեմ Կելեխսաեւը եւ նրա նախկին տեղակալ Ալան Բագիեւը. նրանց կալանքը դեպքի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացրեց:
Ե՛վ նախարարը, ե՛ւ Բագիեւը ազատ արձակվեցին քաղաքը չլքելու պայմանով: Երկուսի հանդեպ էլ հետաքննություն է տարվում՝ սպանության մասին տեղեկություններ թաքցնելու մեղադրանքով:
Մյուս երկուսը՝ Նոդար Կելեխսաեւը (նախարարի հետ որեւէ առնչություն չունի) եւ Պավել Նուգրաձեն, դեռեւս կալանքի տակ են, նրանք մեղադրվում են առեւանգման եւ սպանության համար:
Շրջանի դատախազ Օլեգ Օզիեւը, որ որոշում է կայացրել նրանց կայանքի վերաբերյալ, տեղական մամուլին հայտնել է, որ նրանք խոստովանել են՝ բացահայտելով, «թե ինչպես է պլանավորվել եւ իրականացվել առեւանգումը եւ սպանությունը»:
Ո՛չ կալանվածները, ո՛չ նրանց փաստաբանները գործի վերաբերյալ հրապարակավ ելույթ չեն ունեցել, սակայն Հյուսիսային Օսիայի իշխանություններն արդեն զբաղվում են նախարարի պաշտպանությամբ:
Ռուստեմ Կելեխսաեւի կալանքի փաստը հաստատելու համար մեկ շաբաթ պահանջվեց, եւ պաշտոնյաները պահանջեցին, որ նա անմեղ ճանաչվի: «Նման անբիծ կենսագրություն ունեցող անձը չի կարող ներգրավված լինել այդպիսի հանցագործության մեջ»,- ասել է Քսենիա ոկոեւան՝ Հյուսիսային Օսիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովի խոսնակը:
Սպանվածի հորը՝ Կազբեկ Ջիբիլովին է պատկանում «Կազբեկ» գյուղատնտեսական ընկերությունը, որը վերջերս դաշնային բյուջեից ստացել է 67 միլիոն ռուբլու (2.6 միլիոն ԱՄՆ դոլար) դրամական հատկացում:
IWPR-ը փորձել է կապ հաստատել Մարատ Ջիբիլովի ընտանիքի հետ, սակայն նրանք հրաժարվել են մեկնաբանություններից: Ընտանիքին մոտ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ջիբիլովներն ինքնուրույն հետաքննություն են վարում եւ պատրաստ են ամեն ինչ անել «ճշմարտությունը բացահայտելու համար»:
Հետաքննվող բոլոր մարդիկ կապված են կառավարության եւ օսիական ազգայնական երիտասարդական շարժման՝ Ալանիի հետ: Այդ շարժման մասնակիցները ցրել են 2005թ. սեպտեմբերին Վլադիկավկազում անցկացված ընդդիմության հանրահավաքները եւ մասնակցել հակավրացական բողոքի ցույցերին:
«Սա մի մեծ խումբ է, որ ձեւավորվել է երիտասարդության հարցերի նախարարությունում»,- ասում է ընդդիմադիր գործիչ Ալիխան Խուգաեւը, որ մի շարք հանրահավաքներ է կազմակերպել: Նրա խոսքերով, այն ստեղծվել էր ընդդիմության եւ 2004թ. Բեսլանի թիվ 1 դպրոցի պատանդների գրավման ողբերգական ավարտից հետո ստեղծված «Բեսլանի մայրեր» կազմակերպության վրա ճնշում գործադրելու նպատակով:
Հաջորդ աղմկահարույց սպանությունը տեղի ունեցավ ապրիլի 13-ին: Խոշոր շինարարական ընկերության տնօրեն Վլադիմիր Սանակոեւը գնդակահարվել էր սեփական ավտոտնակում:
Սանակոեւի ընկերությունը ենթակապալառու էր հանդիսանում երկու լայնամասշտաբ նախագծերի իրականացման գործում, որոնք դրամական հատկացում էին ստանում դաշնային բյուջեից եւ զգալի քաղաքական նշանակություն ունեին. մեկը Հյուսիսային եւ Հարավային Օսիան միացնող Ձաուրիկաու-Ցխինվալ գազամուղի կառուցումն էր, մյուսը՝ Զարամագի ՀԷԿ-ի կառուցումը:
Առաջին նախագիծը ֆինասավորվում էր Ռուսաստանի գազի ոլորտում մենաշնորհ ունեցող «ազպրոմ» ընկերության կողմից, երկրորդը՝ էլեկտրականության ոլորտի հսկա «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերության կողմից՝ համապատասխանաբար 15 եւ 10 միլիարդ ռուբլու (580 եւ 380 միլիոն դոլար) չափով:
Իր մահից առաջ Սանակոեւը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ ստացել է 10 միլիոն ռուբլու (390,000 դոլար) շորթման պահանջ, գումարը չվճարելու դեպքում նրան սպառնացել էին սպանել: Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ ոստիկանությունը կասկածյալներ չի գտել:
Մի քանի օր անց Հյուսիսային Օսիայի մեկ այլ գործարար՝ Օլեգ իոեւը, Բեսլանի ալկոհոլային խմիչքների «Սալյուտ» գործարանի տերը, սպանվել է Մոսկվայի իր գրասենյակի մոտակայքում ՝ մոտոցիկլում տեղադրված ռումբի պայթյունից:
Անցյալ տարվա աշնանը սպանվել է Բեսլանի մեկ այլ հայտնի գործարար Արթուր Կոկաեւը, որ գլխավորում էր հանրապետության Տարածքային զարգացման բանկի բեսլանյան մասնաճյուղը:
Հյուսիսային Օսիայում սպանությունների շուրջ բազմաթիվ ենթադրություններ են արվում. շատերը կարծում են, որ դրանք աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցող հարստության եւ քաղաքական ազդեցության համար կեղտոտ պայքարի մի մասն են: Մյուսները ենթադրում են, որ Մարատ Ջիբիլովի սպանության գործով ձերբակալված 4 անձանց հանդեպ կեղծ մեղադրանք է ներկայացված:
IWPR-ի հետ զրույցում ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան մի սպա, որ ցանկացավ անանուն մնալ, բնութագրեց այդ սպանությունները որպես «մի շղթայի օղակներ», միեւնույն ժամանակ նա չկարողացավ նշել, թե ով է կանգնած այդ ամենի հետեւում:
«Թվում է, թե լավ կազմակերպված դրամաշորթ մի ավազակախումբ է գործում»,- ասում է նա: «Այս ամենի հետեւում կարող են քաղաքական ծրագրեր թաքնված լինել, որոնք միտված են հանրության եւ դաշնային իշխանությունների աչքերում վարկաբեկել հանրապետության ներկա ղեկավարությունը: Հյուսիսային Օսիայում խորհրդարանական ընտրություններին միշտ ինչ-որ արտասովոր դեպքեր են նախորդել»:
Ընդդիմադիր գործիչ Ալիխան Խուգաեւը եւ ոստիկանական աղբյուրներն ասում են, որ մի շարք բանկերի թալանման դեպքերը եւ բանկերի աշխատակիցների վրա հարձակումները, որոնցից ոչ մեկի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, կարող են նույն պատկերի մասը կազմել, երբ որոշ մարդիկ փորձում են գումարներ հայթայթել խորհրդարանական ընտրությունների համար:
Ալան Ցխուրբաեւ, Վլադիկավկազ Ալան Ցխուրբաեւը Վլադիկավկազում www.gazeta.ru լրատվական կայքի թղթակից է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի — խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) Կովկասյան լրատուից:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
ԵԱՀԿ-ն մեղադրում է իշխանություններին ընդդիմադիր խմբագրի ազատազրկման համար Անցյալ շաբաթ ազատամիտ ընդդիմադիր թերթի խմբագրի ձերբակալությունից հետո միջազգային հանրությունը խիստ քննադատել է կառավարությանը՝ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ենթադրվում է, որ Հյուսիսային Օսիայում տեղոի ունեցած բազմաթիվ սպանությունները հարստության եւ քաղաքական ազդեցության համար տարվող կեղտոտ պայքարի մի մասն են. այս ամենը տեղի է ունենում աշնանը կայանալիք ...«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
«Քվեարկենք հանուն Հանրապետության» կարգախոսով ապրիլի 28-ին Վանաձորում էին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները՝ նախագահ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ: Վերջինս իր ելույթում նշեց, ...ՀՀՇ-Ն ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց Համազգային Շարժումը գնահատելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով, որ գործող իշխանությունները եւս մեկ անգամ ամեն գնով փորձում են վերարտադրվել, ...ՄՆԱՑԻՆ 23 ԵՒ 1
Խորհրդարանական ընտրություններից 13 օր առաջ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն իր արտահերթ նիստում այսօր որոշում կայացրեց Հայոց Համազգային Շարժման գրանցումը օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆՎԱԾ Է
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ իր կյանքը վտանգված է: Այս հայտարարությունը նա արեց նրանից հետո, երբ առաջին անգամ հաստատակամորեն հայտարարեց, թե առաջիկա ...
Հ. ԴԵՄՈՅԱՆ «ԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ Է»
«ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ
ՄԵԾ ՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿ-ԱՊԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՅԱՍԱՆԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳԸ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԳԱՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈԹԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

