
Հ. ԴԵՄՈՅԱՆ «ԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ Է»

»հ3««ՄԵԶ ԱՄԵՆԵՒԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԶՈՀԻ ԿԵՐՊԱՐԸ»»/հ3«
«Հայոց ցեղասպանության թանգարանը չի ներկայացնում միայն հայ ժողովրդի ողբերգական էջը , այլ՝ ուղղակիորեն եւ հավասարապես վերաբերում է նաեւ թուրք ժողովրդին։ Յուրաքանչյուր թուրք, եթե ուզում է ծանոթանալ իր պատմության իր համար դեռեւս անհայտ էջին՝ կարող է այցելել ցեղասպանության թանգարան»,- սա նոր կարգախոս է, որի հեղինակը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը։ Հայ-թուրքական հարաբերություններ, 1915թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ երկու երկրներում առկա տրամադրությունների շուրջ «Ա1+»-ը զրուցեց պարոն Դեմոյանի հետ։ -
-Ցեղասպանության վերապրումը կապված է լուրջ հոգեբանական բարդույթների եւ ձեւախեղումների հետ։ Ցավոք, մեր ցեղասպանագիտական դպրոցը չի անդրադարձել այդ խնդրին։ Կա նաեւ մեկ այլ խնդիր՝ ինչպես վերագնահատել, վերարժեվորել եւ մեկնաբանել։ Այս խնդիրը դրված է ոչ միայն մեր, այլեւ՝ թուրք հասարկության առաջ։ Հայ հասարակության մեջ անհրաժեշտ է կրթաքարոզչական քաղաքականություն տանել։ Այդ խնդիրն առաջին հերթին կարող է ստանձնել Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտը։ Թանգարանը մի կենտրոն է, որ կարող է վավերական նյութեր ներկայացնել, առանց հուզականության, պաթետիկայի, սակայն նորկայացումը ենթադրում է որոշակի քաղաքականություն։ Այն առաջին հերթին պետք է միտված լինի հանդուրժողականության։ -
-Այսինքն ձերբազատվե՞նք թուրքի` իբրեւ թշնամու կերպարից։ -
-Այո, մենք պետք է ձերբազատվենք այդ բարդույթից։ -
-Այսօր մեր հասարակության մեջ տիրող մթնոլորը թույլ է տալի՞ս ձերբազատվել այդ բարդույթից։ -
-Դա այն հարցն է, որին միանշանակ «այո» կամ «ոչ» պատասխանել չի կարելի։ Այս հարցում մենք ինքներս էլ խնդիր ունենք եւ այն չի կապվում միայն հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Մենք խոսում ենքհանդուրժողականությունից, սակայն մենք հանդուրժու՞մ ենք միմյանց։ Որքանո՞վ մենք կարող ենք դառնալ պահանջատեր, երբ այդ մաքրագործումը չենք սկսում մեզանից։ Քանի դեռ մենք չենք հանդուրժում միմյանց չենք կարող հանդուրժել նաեւ մյուսներին, այդ թվում՝ թուրքերին։ -
-Գուցե հարցը մի փոքր կոշտ է, սակայն կխնդրեի պատասխանել։ Այսօր թուրքը մեր թշնամին չէ՞։ -
-Ես չեմ համարում, որ թուրքը մեր թշնամին է։ Ես թշնամի չեմ համարում նաեւ այն թուրքերին, որոնք զբաղվում են ժխտողականությամբ, ովքեր նույնիսկ հայատյաց են։ Ես նրանց այլ կատեգորիանների մեջ եմ տեսնում՝ հակառակորդ, հայատյաց։ Ես ողջունում եմ թե ակադեմիական շրջանակների եւ թե բոլոր շարքային այն թուրքերին, որոնք առնվազն հանդուրժողականություն են ցուցաբերում հայերի եւ Հայաստանի նկատմամբ։ -
Այս առումով Թուրքիայում էլ լուրջ խնդիր կա, որը շատ խորքային է, խրոնիկ բնույթ է կրում, եւ դրսեւորվում է արմատական ազգայնականությանն ուղղված վտանգավոր ճանապարհով։ Լինելով Թուրքիայի անմիջական հարեւանը՝ այդ վտանգը նաեւ սպառնում է մեզ։ Հայ-թուրքական հարաբերությունները ես համարում եմ միջնադարյան աթալիզմ։ 21-րդ դարի սկզբին մի երկիր նախապայմանների լեզվով Է խոսում մյուս երկրի հետ՝ դա կապելով մի երրորդ երկրի հետ։ Սա ընդունված ձեւ չէ միջպետական հարաբերություններում։ Եկեք պատկերացնենք, որ Եվրոպայում, ուր ձգտում է Թուրքիան, Գերմանիան շրջափակում է Չեխիային միայն նրա համար, որ Չեխիան խնդիր ունի Ավստրիայի հետ։ -
-Հայաստան ժամանած թուրքերը սկսել են այցելել Հայոց ցեղասպանության թանգարան։ Հայ-թուրքական տնտեսական համագործակցության հանձնաժողովի թուրք համանախագահ պարոն Սոյակը Երեւանում նույնիսկ ասաց, որ իր ընկերներից մեկը այցելել է թանգարան եւ նույնիսկ ցավ ապրել, որ հայերս այնքան էլ լավ չենք պահպանում մեր թանգարանը։ Վերջին ամիսներին, Ճիշտ հակառակը, թանգարանը բավականին բարեփոխվել է, ինչպե՞ս կմեկնաբանեք պարոն Սոյակի հայտարարությունը։ -
-Ճիշտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե նա ինչ նպատակ էր հետապնդում։ Եթե դա իսկապես թուրք քաղաքացու կողմից արտահայտած սրտացավություն է, ես ողջունում եմ, սակայն նման հարցերի շուրջ միջնորդավորված չեն խոսում։ -
-Ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական կողմի դիրքորոշումը։ -
-Համարում եմ քիչ թե շատ հավասարակշռված։ Մենք որեւէ պարագայում, որեւէ ճնշման տակ կամ խոստման դիմաց չենք գնա հիշողության աղջատման կամ անտեսման եւ առավել եւս մոռացության։ Մենք սգալու եւ ոգեկոչելու ենք մեր զոհերին։ Ամեն տարի ապրիլի 24-ին մենք գալու եւ հարգելու ենք նրանց հիշատակը։ Դա մեր հիշողություն է, մեր պատմությունն է եւ մեր ինքնության մի մասը։ -
-Այսօր մենք ի՞նչ ենք ակնկալում Թուրքիայից, աշխարհից եւ մեզանից։ -
-Սկզբունքորեն, առաջին հերթին մենք մեզանից պետք է պահանջենք։ Երկրորդ՝ պետք է հետամուտ լինենք, որպեսզի արձանագրվի Հայոց ցեղասպանության փաստը։ Եթե այն արձանագրվում է որպես ցեղասպանություն, ապա ենթադրվում է, որ պետք է դատարապարտվի իբրեւ ծանր հանցագործություն։ Յուրաքանչյուր ցեղասպանության դատապարտում միտված է նաեւ այն կանխելուն։ Ցավոք, այսօր չկա ցեղասպանությունը կանխարգելող ունիվերսալ մեխանիզմը։ -
Մարդկությունը երաշխավորված չէ նոր ցեղասպանություններից։ Ես գտնում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը առնչվում է հայ ժողովրդի եւ ՀՀ-ի անվտանգության ռազամավարությանը։ Այսօր այն երկիրը, որը ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության իրավահաջորդն է հանդիսանում, ՀՀ-ի հետ, որտեղ բնակչության 50 տոկոսը ցեղասպանության ենթարկվածների հաջորդ սերունդն են, խոսում է ուլտիմատումի լեզվով։ -
-Այսօր Հայաստան ժամանած յուրաքանչյուր թուրք, 1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ասում է, որ այդ տարիներին պատերազմ է եղել, եւ զոհվել են ինչպես բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, այնպես էլ հայեր։ -
Դա քարոզչական ձեւ է՝ ամեն ինչ համահավասարեցնելու նպատակով։ Ես չէի ցանկանա պնդել, առավել եւս ստիպել, որ յուրաքանչյուրը ակադեմիական մակարդակի սկզբնաղբյուրներից ծանոթանա Հայոց ցեղասպանության փաստին։ Այսօր ցեղասպանագիտությամբ զբաղվող գիտնականների մեծամասնությունը բազմաթիվ նոտաներ է հղում միջազգային տարբեր կառույցներին: Վերջերս Հայոց ցեղասպանագիտական ուսումնասիրություններով զբաղվողների նախագահը դիմեց ՄԱԿ-ի քարուղարին՝ 1915թ-ի ոճրագործութունը հերքելը որակելով թույլության դրսեւորում։ Ամբողջ ակադեմիական աշխարհն ընդունում է, որ 1915թ-ի ողբերգությունը ցեղասպանություն է։ Վերլուծության են ենթարկվել հսկայական արխիվներ ։ -
Խոսքը պատմական եղելության մասին է, որն ապացուցվում է հազարավոր փաստերով։ Այսօր այս հարցում ՀՀ-ի քաղաքականությունը ճիշտ բանսձեւի մեջ է։ Մենք գնում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն նախապայման չենք դնում Թուրքիայի առաջ, որը ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության իրավահաջորդն է։ -
-Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ -
- Թուրքական քաղաքականությունը չի հաշտվում այն մտքի հետ, որ իր կշռի երկիրը կարող է ընկրկել փոքր երկրի առաջ։ -
-Թուրքիան իր առաջ ունի Գերմանիայի օրինակը։ Դա որեւէ կերպ կարո՞ղ է նպաստել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ -
-Գերմանիան պատերազմ էր անցել եւ բոլորը գիտեին նրա մեղքը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար առավել վտանգավոր է. եթե Հայոց ցեղասպանության պատմական եղելության ճանաչումը ստանա միջազգային արձագանք, առավել եւս, եթե այն սպրդի Թուրքիայի սահմաններից դուրս եւ Թուրքիայի քաղաքացիները սկսեն քննարկել այն, ապա այն կվերածվի ազգային անվտանգության լրջագույն հիմնախնդրի։ Պատահական չէ, որ Թուրքիայի անվտանգության խորհուրդը, որպես երկրի կարեւորագույն մարտահրավեր դիտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Այն փլուզող դեր ունի Թուրքիայի համար։ -
Այսօր Թուրքիայի համար ամենավտանգավոր դեմքերից մեկը՝ թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր վերջին գրքում՝ «Ամոթալի գործողություն»-ում դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, որն ուղղակի հարվածում է Թուրքիայի պետականությանը, ինքնությանը։ Թուրքիայի պետականությունը, ինքությունը խարսխված է Հայոց ցեղասպանության վրա։ Թուրքիայի վերախավն այն մարդիկ էին, ովքեր զբաղվել էին հայերի ցեղասպանությամբ եւ հայերի սեփականության առգրավմամբ։ Պատասխանատվությունից խուսափելու համար նրանք հարեցին Աթաթուրքին եւ դա որակեցին՝ ազգային ազատագրական շարժում։ Եթե թուրքական պատմության շինարարության ամբողջ կոնցեպցիան բացվի, ապա մի ամբողջ երկիր կարժեզրկվի։ Կա նախադեպ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1-2 տարվա ընթացքում, ամբողջ արժեքային համլիրը, մարդ սիմվոլները ենթարկվեցին ծաղրի, վերանայման եւ դատապարտվեցին։ Թուրքիան վախենում է հենց դրանից։ -
-Եթե Թուրքիայում ամեն ինչ ԽՍՀՄ-ի սցենարով է զարգանում, ապա արժեքային համակարգի փլուզումը անխուսափելի չէ՞ եւ ընդամենը ժամանակի խնդիր։ -
-Խնդիրն այն է, որ Թուրքիան չի գիտակցում, որ իր ստեղծած արժեքային համակարգի փլուզումը որքան դանդաղում է, այնքան վնասը մեծանում է։ Թուրքիայի այն պնդումը, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը պետք է թողնել պատմաբաններին՝ միամտություն է։ Ես կարեւորում եմ պատմաբանների քննարկումը, սակայն դա առաջին հերթին անհրաժեշտ է թուրք պատմաբաններին, որպեսզի նրանք, ովքեր չգիտեն կամ միտումնավոր չեն ցանկանում «իմանալ», հասու լինեն եւ իրենց հասարակությանը ներկայացնեն իրականությունը։ Տաբուները հավերժ չեն, եւ 21-րդ դարում դրանք հնարավոր չէ պարտակել։ Թուրքիայի պարագայում մի ինտերնետ կայք փակելով, խմբագրություն պայթեցնելով, լրագրողի սպանելով, պատմաբանի քրեական հետապնդման ենթարկելով՝ հնարավոր է միայն որոշ ժամանակ լռեցնել կամ դանդաղեցնել հասարակական երկխոսությունը։ Ես վստահ եմ, որ այդ երկխոսությունը ուշ թե շուտ լինելու է, եւ դա լրջորեն վտանգում է Թուրքիայի քաղաքական վերնախավի շահերը։ -
- Այդ երխոսության նույնիսկ դանդաղեցման դեպքում, ե՞րբ այն կարող է սկսվել։ -
-Դա կախված է Թուրքիայի զարգացման ներքին սպեցիֆիկայից՝ ովքեր են երկրի ղեկին, ինչպիսի տեղաշարժեր են լինում։ Այսօր Թուրքիայում մեծ թափ է առնում հակաամերիկանիզմը, ահագնացող չափերի է հասել իսլամիզացումը։ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համալիր խնդիրների շարքում է, սակայն այն առանձնացնելով՝ պետք է ասեմ, որ ժխտողականությամբ Թուրքիան իր ժողովրդին կդատապարտի քաղաքակրթական մեկուսացման։ Իհարկե, Թուրքիայի հետ առեւտուր կանեն, կհամարեն ռազմավարական դաշնակից, սակայն Թուրքիայի հասարակական գիտակցության, միաջազգային հանրության գիտակցության մեջ որոշակի վերաարժեքավորում կլինի՝ Թուրքիան կլինի միակ երկիրը, որը կժխտի, իսկ աշխարհը կամ աշխարհի մեծ մասը կպնդի, որ 1915թ-ի դեպքերը ցեղասպանություն են։ -
-Ակնհայտ է, որ Թուրքիան չի ուզում մեկուսանալ եւ փորձելով դառնալ ԵՄ անդամ, միաժամանակ 301 հոդված է կիրառում` Հայոց ցեղասպանությունը ճանաչողներին պատժելու համար։ Ինչպե՞ս սա կբացատրեք։ -
-Թուրքիայի կառուցվածքը շատ բարդ է, բազմաշերտ, պատառոտված հասարակություն ունի եւ հանդես չի գալիս իբրեւ մի ամբողջ մարմին։ Չափազանցեցված չէ այն տեսակետը, թե Թուրքիայի առաջ այսօր գոյության խնդիր է դրված, եւ այդ գոյությունը չի կարող փրկել այդքան գովաբանված թուրքական բանակը։ Թուրքիայում կա ազգային էլիտայի ռոտացիայի խնդիր՝ գալիս են իսմալիստներն ու փորձում ամրացնել իրենց դիրքերը, իսկ նրանց հակադրվում են աթաթուրքյան աշխարհիկ ուժերը։ Այսինքն՝ Թուրքիայում կարող է մի քաոս սկսվել, եւ այն վերահսկելի չլինելու դեպքում, Թուրքիան իր ներքին բաժանարար գծերի պատճառով կարող է փլուզվել։ Այս առումով, ինչ-որ չափով արդարացված, Հայոց ցեղասպանության դերը Թուրքիան ընդունում է իբրեւ կատալիզատոր, որը փլուզում է ամբողջ համակարգը։ -
-ԵՄ-ին Թուրքաիայի անդամակցությունը ի՞նչ կտա մեզ։ Մեր հասարակության մի մասի կարծիքով դա բխում է ՀՀ- շահերից, իսկ մյուսի՝ ոչ։ -
-Իհարկե, մենք չենք ուզում, որ Թուրքիան լինի անկանխատեսելի կամ պայթունավտանգ։ Մենք ուզում ենք մեր կողքին լինի արեւմտյան արժեքներին դավանող երկիր։ Ի դեմս Թուրքիայի՝ մենք կուզեինք, որ գործընկեր լինենք, եւ նա էլ մեզ ընդունի իբերեւ գործընկեր, եւ ոչ թե այդ հարաբերությունները տեղափոխի նեոպանթուրքիստական համատեքստ, այսիինք՝ ադրբեջանցիները մեր եղբայրներն են եւ «մեկ ազգ երկու պետություն» կարագախոսով շրջափակեն մեզ։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնել այդ երկրի կառուցվածը, թե Թուրքիայում ովքեր են դեմ եւ կողմ ԵՄ-ի անդամակցությանը։ Այսօր Թուրքիայում ահագնացող չափերի են հասնում հակաեվրոպական տրամադրությունները։ Մենք պետք է ընդամենը նկատի ունենանք, եթե այսօր Թուրքիան չի գնում դեպի Եվրոպա, ապա ու՞ր է գնում։ Իհարկե, մենք կցանականայինք Թուրքիայի հետ հայտնվել մեկ բլոկում, որտեղ խաղի կանոնները նույն են։ Դրանով կլուծվեին շատ հարցեր՝ եւ շրջափակման եւ դիվանագիտական։ -
-Եվրոպական մի շարք երկրներ այսօր Թուրքիայի առաջ դնում են ոչ միայն 1915թ-ի ցեղասպանության ճանաչման, այլեւ՝ հայ-թուրքկան սահմանի բացման հարցը։ Սահմանի բացումը Թուրքիայի համար նույնքա՞ն վտանգավոր է, որքա՞ն ցեղասպանության ճանաչումը։ -
-Հայկական կողմից սահամնը բաց է, այն փակ է թուրքական կողմից։ Թուրքիայում հետապնդման մանիան հասնում է պետական մակարդակի։ Սահմանի բացումը դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա, սակայն միաժամանակ բազմաթիվ հարցեր առաջ կքաշվեն՝ կապված ՀՀ ազգային անվտանգության հետ։ Թուրքիայի վախը պայմանավորված է նաեւ ՀՀ քաղաքացիների ինտենսիվ հոսքով Թուրքիա։ Պատկերացրեք՝ հզոր հոսքի պարագայում, եթե մարդիկ սկսեն փնտրել եւ գտնել իրենց բնակավայրերը, ի հայտ կգան թաքնված հայեր, որոնք իրենց ինքնության շուրջ հարցեր կբարձրացնեն։ Այսօրվա իրավիճակում մենք պետք է շատ զգույշ լինենք Հայոց ցեղասպանության հարցում եւ թույլ չտանք, որ այն վերածվի միջազգային խաղաքարտի։ -
-Արդեն չի՞ վերածվել։ -
-Որոշակի միտում նկատվում է։ Այդ իսկ պատճառով սփյուռք –Հայաստան հարբերություններում, քայլերում պետք է Հայոց ցեղասպանությունը որեւէ մեկի մենաշնորհը չլինի։ Այս հարցում շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության ճիշտ մատուցումը, որպեսզի չունենանք հիվանդ հասարակություն։ Մեզ ամենեւին ձեռնտու չէ զոհի կերպարը։ -
-Հայոց ցեղասպանության ընկալման հարցում այսօրվա մեր հասարակությունը առո՞ղջ է։ -
-Ցավոք, այսօր մենք հիվանդագին ընկալում ունենք ցեղասպանության հարցում։ -
-Մեր հասարակությունը, հատկապես որոշ քաղաքական ուժեր շատ ծանր են տանում ԱՄՆ –ի` ցեղասպանության ճանաչումից խուսափելը։ Դուք դա կարեւորո՞ւմ եք։ -
-Եթե աշխարհի գերտերությունը՝ նախագահի մակարդակով իր ուղերձում անդրադառնում է 1915թ-ի դեպքերին, թեկուզ չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, որպես հայ, ես դա կարեւորում եմ։ Մենք նախ չպետք է մոռանանք, որ ԱՄՆ-ն ունի իր շահերը, Ֆրանսիանն էլ ունի իր շահը, բոլոր երկրներն են ունեն իրենց շահերը։ ԱՄՆ-ի պարգայում, պետք է ասեմ, որ եթե ԱՄՆ-ն հարգում է իր պատմությունը, եթե ուզում է ավելի արժեվորել իր գործողությունները, իր մարդասիրական օգնությունը 20-ականների սկզբին, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պետք է չէ ամեն տարի սպասել, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը կօգտագործի «ցեղասպանություն» բառը եւ հետո հիասթափվել։ ԱՄՆ-ի քայլերը մենք պետք է դիտարկենք միջազգային քաղաքականության կոնյուկտուրայից եւ միաժամանկ մեր խնդիրը մատուցելու բանաձեւ մշակենք։ -
-Այսօր մենք չունենք 1915թ-ի ցեղասպանությունը աշխարհին մատուցելու բանաձեւ։ -
-Այն մշակման փուլում է։ Իսկ մինչ այդ կուզենայի, որ գոնե ապրիլի 24-ին մենք բոլորս Ծիծեռնակաբերդ այցելինք, որպես հայ՝ առանց տարբերանշանների, կուսակցության եւ տարբեր խմբակային պատկանելության։ Այդ օրը մեզ համախմբում է մեր հիշողությունը։
Զրուցեց Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ՀԱՅԱՍԱՆԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եվրոպայի 2007թ. առաջնությունում Ծանրամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 1-ին հորիզոնականը: Հայ ծանրորդները նվաճեցին 18 մեդալ, որից 10-ը` ոսկե:
Հայ ծանրորդների ...ՀՀԿ-ԻՆ ԺԱԿ-Ի ՊՈՏԵՆՑԻԱ՞ԼՆ Է ԳՐԱՎԵԼ
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Մելիքյանի` Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 40-րդ հորիզոնականը զբաղեցնելու գինը, որոշ աղբյուրների համաձայն, ...«ԱՐԱՐԱՏԸ» 5:0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրում անակնկալ արդյունքներ չգրանցվեցին: Թերեւս փոքր-ինչ անակնկալ էր «Գանձասարի» հաջողությունը «Ուլիսի» հետ մրցավեճում: Կապանցիները Երեւանում 2 անպատասխան գնդակ ...ՊՈՇՏՈՒԼԿԱՆ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ Է
Երեւանի «Բանանցի» չեխ մարզիչ Յան Պոշտուլկան «Փյունիկից» կրած պարտությունից հետո կրկին դժգոհեց, որ իր թիմի հարձակման գծում չկան լավ ֆուտբոլիստներ. «Մեզ մոտ շարունակում է գոլ չխփելու հիվանդությունը: ...ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԴԸ» ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2007թ. առաջնության, 1-ին շրջանի վերջին խաղում ՖԻՄԱ-ն 82:75 հաշվով առավելության հասավ «Պոլիտեխնիկի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո ՖԻՄԱ-ն հավասարվեց 2-րդ տեղում ընթացող ...ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՇՆՉՈՒՄ ԵՆ ԾԾՄԲԱՅԻՆ ՕՔՍԻԴ
ՄԱԿ-ի էկոլոգիական ծրագիրերի բաժինը բնապահպանության ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում ողջ աշխարհում: Եվա Ռուչեւսկան նույնպես նշված բաժնի աշխատակից է: Նա իր 5 գործընկերների հետ Կովկասում դիտարկում ...ԱՅՐՎԵԼ Է «ՇԱՆԹԻ» ՄԵՔԵՆԱՆ
Ապրիլի 20-ին, ժամը 08.26-ին, հրդեհ է բռնկվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում` Փարպի գյուղի մոտակայքում: Հրդեհը մարվել է ժամը 09.05-ին:
Այրվել է «Շանթ» ընկերության «ՄԱՆ» մակնիշի 975 ...«ՄԻՆՈՒՃԱՐ» ՄԵԴԱԼ
Սոֆիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները: Հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշները ձախողվել էին դեռեւս ...ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՓԱԿՑՎԱԾ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԸՆՏՐՈՎԻ ԵՆ ՊԱՏԱՌՈՏՎՈՒՄ
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ առաջին մի քանի օրը Ալավերդիում կուսակցությունները մեծ ակտիվություն չէին ցուցաբերում: Արտաքին գովազդի առումով հատկապես աչքի է ընկնում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻՆ
Քարոզարշավի մեկնարկից սկսած Ավան համայնքի մարդաշատ վայրերում հայտնվել են նոր տիպի վահանակներ՝ «քաղաքական ցուցապաստառներ», որոնց վրա ամեն օր ավելանում են ընտրարշավի դուրս եկած կուսակցական գործիչների ...Հ. ԴԵՄՈՅԱՆ «ԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ Է»
»հ3««ՄԵԶ ԱՄԵՆԵՒԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԶՈՀԻ ԿԵՐՊԱՐԸ»»/հ3«
«Հայոց ցեղասպանության թանգարանը չի ներկայացնում միայն հայ ժողովրդի ողբերգական էջը , այլ՝ ուղղակիորեն եւ հավասարապես վերաբերում է նաեւ թուրք ժողովրդին։ ...ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱՅՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը ռումինական «Պոլիտեխնիկա» ակումբի կազմում իր առաջին գնդակն է խփել Ռումինիայի առաջնությունում: «Պոլիտեխնիկա» - «Չահլաուլ» (2:0) մրցավեճի ...ՊՆ ՊԱՇՏՈՆԸ ԶՈՒՏ ՊՈՐՏՖԵԼ ՉԻ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ
Վաղը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանագրով կնշանակվի պաշտպանության նախարար: Մեր ունեցած տեղեկություններով, այդ պաշտոնում կհաստատվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, այժմ նախարարի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը: ...ՍԱՐԿՈԶԻՆ ԱՌՋԵՒՈՒՄ Է
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ են անցել կառավարող «Ժողովրդական շարժում» միության թեկնածու, երկրի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը: Ընտրությունների ...ՔՈՒՌ ԳԵՏ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՏԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԲԱՆՈՑԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ:
Հեղինակներ` Իդրակ Աբբասով, Բաքու, Դեա Մանագաձե, Թբիլիսի եւ Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր Հարավային Կովկասի բնապահպաններն ահազանգում են տարածաշրջանի հիմնական ջրային ուղու` Քուռ գետի աղտոտման մասին: ...«ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ»
«Օրինաց երկիր» կուսակցությունը այսօր հայտարարել է, որ «անընդունելի է համարում ընտրությունների նախօրեին կեղծ տեղեկատվության տարածումը մամուլի միջոցներով»:
«Արթուր Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ...ԱՌԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀՍՏԱԿ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ՝ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ
ՀՅԴ-ի համար` այսօր ԼՂՀ բանակցային սեղանին դրված տարբերակը այնքան էլ ընդունելի չէ, թեեւ ավելի լավն է, քան 1997 թվականին առաջարկվողը: Այսօր «Փաստարկ» ակումբում պատասխանելով «Ա1+»-ի հարցին` հայտարարեց ...ՏԱԼԻՍ ԵՆ ԴԱՍԱՐԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Տանք նրանց դասարան» կամ Donnons-leur une classe. հենց այս ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արթիկ քաղաքի 6 դպրոցներում կահավորեց երկուական դասասենյակ:
«Տանք ...ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ՀԻՎԱՆԴ ՉԻ
«Հասարակությունը չգիտի` ինչ է հարկավոր հաշմանդամ մարդուն: Չգիտի, որ հաշմանդամ մարդը հիվանդ չէ, բուժումներ ու թոշակներ պետք չեն, այլ հավասար հնարավություններ»,- այսօր «Հաշմանդամություն եւ մշակույթ» ...ՕԴԱՆԱՎԸ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ
Հունական «Օլիմպիկ» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մյունխենում` պայթյունի սպառնալիքի ներքո: Բոլոր ուղեւորները` 134 հոգի, էվակուացվել են: Օդանավը ստուգվում է: Ինչպես հաղորդվում ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Պետական բյուջեի կատարման տեսանկյունից առաջին եռամսյակի արդյունքներն ու հետագա անելիքներն են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին ...«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետություն կուսակցությունը՝ ընտրությունից 19 օր առաջ, լրատվամիջոցների միջնորդությամբ այսօր գործարք առաջարկեց իշխանություններին: «200 հազար ձայն որպես «ֆորա»՝ այս գլխից, թող գրեն իրենց օգտին, ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեկ Նյու Յորքի «Թայմ» հրապարակում մի քանի հազար մարդու մասնակցությամբ անց է կացվել բողոքի ցույց, որը նախաձեռնել էին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, ...ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ
ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահը 2007 թվականի ապրիլի 12 - ին հրամանագիր է ստորագրել 2007 թվականի ապրիլ-հունիս ամիսներին 2007 թվականի պարտադիր զինվորական ...ՈՒՆՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔՆ ԷԼ ԵՆ ՀԱՆՈՒՄ
Արմենտելի Կապանի բիզնես միավորի բաժանորդների զանգերը վերջին ժամանակներում ակտիվացել են, սակայն ոչ լավ նպատակով։ Չեն դադարում բողոքները վատ հեռախոսակապի պատճառով։ Բաժանորդները նյարդայնանում են անորակ ...ԹՈՒՅԼ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Ֆիորենցո Ստոլֆիի հայտարարությունը ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ
Ադրբեջանը հետաձգել է բարձրաստիճան պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպման փոփոխության պատճառով: Երկօրյա այցի նպատակը անվտանգության ...ԿԻՐԻԵՆԿՈՆՆ ԷՐ ԵԿԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը հույս է հայտնել, ...ՄԱՀԱՑԵԼ Է ԵԼՑԻՆԸ
77 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Նրա մահվան պատճառ է դարձել սրտի հանկարծակի կանգը: ԴԵՊԻ ԲՐՅՈՒՍԵԼ
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բրյուսել:
Նույն օրը նախատեսված է արտգործնախարարի ելույթը Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված հիշատակի երեկոյին: Միջոցառմանը ...«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր պատրաստած հաշվետվությունում կարծիք է հայտնել, թե «հակամարտությունների կարգավորման եվրոպական մոդելը` հիմնված ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ժառանգությունը», որը, ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, «իր դիրքերն է ամրապնդում որպես ապագա խորհրդարանում մեծամասնության հավակնող կուսակցություն, քաղաքական հարձակումները ...ՆԺԿ ՄԻՏԻՆԳԸ ԿԱՅԱՑԵԼ Է
Չնայած Վանաձորում ինչ-որ մարդիկ հայտարարել են, թե «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահի հետ` նախօրոք հայտարարված հանդիպումը չի կայանալու, հավաքը կայացել է: Ինչպես Վանաձորից հաղորդեց «Ա1+»-ի թղթակիցը` ...«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԻ ՄԵԾ ԳԼԽՈՎ, ԹՈՒՅԼ ՄԱՐՄՆՈՎ ՇԵՐԵՓՈՒԿԻ»
Արարատի Տափերական գյուղի ընտրողների հետ այսօր հանդիպեց Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն իր թիմակիցների հետ: Գյուղի, այսպես ասած, կենտրոնական հատվածում պատրաստվել ...ԿՐՈՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 25-26-ը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիեւում տեղի կունենա քրիստոնյաների, հրեաների եւ մուսուլմանների համաշխարհային կոնֆերանսը` նվիրված խաղաղության համար հոգեւոր արժեքների գործադրման ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ
Ռոբերտ Քոչարյանը ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
խոր վշտով տեղեկացա ...ԻՆՉՈՒ՞ ՉԵՆ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ
Այսօր վանաձորցիները վերջապես ստացան իրենց հուզող հարցի պատասխանը, իսկ հարցը հետեւյալն էր՝ ինչու չի վարգործարկվում վանաձորի գործարանները: «Հիմա ես ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Սենիկ Գեւորգյանի հետ ...
Հ. ԴԵՄՈՅԱՆ «ԵՍ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ Է»
ՀԱՅԱՍԱՆԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ՆՈՐԻՑ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՍԼԱՄ
ԿԼԻՆԻ՞ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ԱՄԵՆԱՔԻՉ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԸ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ
ԹԱՄԱԶԱՅԱՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ, ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ
ՋԱՆ, ԳԵՂԱՄՅԱՆ ՋԱՆ
ԴԻԱԿ` ԱՎՏՈՏՆԱԿԻ ՏԱՆԻՔՈՒՄ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

