
ԺԱԿ-Ը ՁՈՒԼՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՀԵՏ, ԲԱՅՑ ԿՑՈՐԴ ՉԻ ԴԱՌՆԱԼՈՒ
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունն այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած համաժողովին վերահաստատեց եւ ամրագրեց կուսակցության քաղաքական դիրքորոշումը՝ մայիսի 12-ին Ազգային ժողովի ընտրություններին միանալ ՀՀԿ-ին: Ի դեպ, այսօր լրացավ նաեւ կուսակցության ստեղծման երեք ամյակը:
Փետրվարի 20-ին կուսակցության կայացրած որոշումը՝ միանալ ՀՀԿ-ին, ինչպես խոստովանեց Սպարտակ Մելիքյանը, նաեւ «ՀՀԿ-ի նկատմամբ իր անձնավորված համակրանքի» արդյունքն է: Իր համակրանքը նա բացատրեց նրանով, որ իբրեւ գարդմանցի՝ ՀՀԿ-ի հայրենատիրության գաղափարը բխում է իր սրտից: Նշենք, որ Հայաստանի պատմական Գարդմանն այսօր գտնվում է Ադրբեջանի տարածքում, որի շրջկենտրոններից մեկն էլ Կիրովաբադն է:
Ի դեպ, Սպարտակ Մելիքյանը հանդիսանում է «Գարդման հայրենակցական միավորման» նախագահության անդամ: Նրա ունեցած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում է շուրջ 200 հազար ծագումով գարդմանահայ: Նրանց մեծ մասը, Սպարտակ Մելիքյանի վստահեցմամբ, պատրաստ է հետեւել ԺԱԿ-ի օրինակին եւ սատարել ՀՀԿ-ին: «Քանի որ գարդմանահայերը հասկանում են, որ այն հիմնախնդիրները, որոնք իրենց հուզում են, հնարավոր է լուծել միայն ՀՀԿ-ի աջակցությամբ»,- նշում է Մելիքյանը: Գարդմանցիներն այս մասին մոտ օրերս պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:
ՀՀԿ-ի հետ ԺԱԿ-ը նաեւ այլ ծրագրեր ունի իրականացնելու, օրինակ՝ նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղական համայնքների զարգացում, կրթական համակարգի բարելավում եւ ամենակարեւորը՝ «Արժանի տեղ փոքր եւ միջին բիզնեսին», որը հանդիսանում է նաեւ ԺԱԿ-ի կարգախոսը: Իսկ ընդհանրապես երկու կուսակցությունների միջեւ Մելիքյանը շատ ընդհանրություններ է տեսնում: Նշենք, որ Սպարտակ Մելիքյանը ՀՀԿ համամասնական ցուցակով 40-րդն է:
Մելիքյանը վստահեցնում էր, որ իրենց որոշումը՝ միանալ ՀՀԿ-ին, չի եղել պահի ազդեցության տակ կամ ինքնանպատակ, այլ առաջնորդվել են քաղաքական իրատեսությամբ՝ «տուրք չտալով քաղաքական մանրախնդիր հաշվարկներին»: Այս ընտրությունը ԺԱԿ-ի համար պայնավորված է եղել նաեւ մյուս կուսակցությունների հետ համեմատություն անցկացնելիս, հատկապես ընդդիմության հետ: Մելիքյանն «օրինաչափ հարց է առաջ քաշում»՝ «միթե՞ իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ, այն էլ նման պատասխանատու պահին կհամաձայնվեր լուրջ համագործակցություն ծավալել նման որեւէ ուժի հետ»՝ ի նկատի ունենալով ընդդիմությանը, հետո՝ պատասխանում իր հարցին. «Համոզված եմ՝ ոչ»:
Այդ պատճառով ԺԱԿ-ն ընտրել է «իրապես հզոր եւ կենսունակ քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին, որը ԺԱԿ-ին ընդունելու է «իբրեւ նույն չափ գործունյա եւ շահագրգիռ գործընկեր, այլ ոչ թե պարզունակ կցորդ»: «Ընտրություններից հետո ԺԱԿ-ը կշարունակի գոյատեւել իբրեւ կայացած կուսակցություն եւ ապագա 5 տարիներին իր ծրագրերը կյանքի կոչել ՀՀԿ-ի գլոբալ ծրագրերին զուգընթաց՝ փոխլրացման սկզբունքով»,- հայտարարում է Մելիքյանը: Համաժողովի վերջին ԺԱԿ նախագահը ոսկե մեդալներով պարգեւատրեց կուսկցության 4 ակտիվիստների: Համաժողովին ներկա էին նաեւ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, շտաբի պետ Մկրտիչ Մինասյանը, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, «Համերաշպություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը եւ այլ գործիչներ:
ՉԵՄՊԻՈՆԸ ԵՎ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ` ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանգստյան օրերին կկայանան 2-րդ տուրի հանդիպումները:
Վաղը՝ ապրիլի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում միմյանց հետ կհանդիպեն «Ուլիսը» եւ «Գանձասարը»: Այս ակումբները ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ
Հայաստանի ծանրամարտի հավաքականը առավել քան հաջող է հանդես գալիս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հատկապես փայլուն են հայ ծանրորդուհիները: Արդեն տեղեկացրել էինք, ...«ԱՐԱՐԱՏԸ» ԿԱՄ «ՄԻԿԱՆ»
Ապրիլի 23-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում կկայանա Ինտերտոտոյի գավաթի 2007թ. խաղարկության վիճակահանությունը: Մրցաշարին կմասնակցի նաեւ հայկական թիմերից որեւէ մեկը: Դա կարող է լինել Հայաստանի նախորդ ...ՍՅՈՒՆԻՔԻՑ 7 ԵՐԵԽԱ ԿԲՈՒԺՎԻ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Լիդա Հովակիմյանը 9-ամյա Հասմիկին Գորիս քաղաք էր տարել, որպեսզի նրան հետազոտեն Գերմանիայից ժամանած բժիշկները: Հասմիկը ի ծնե հաշմանդամ է, նա դժվարությամբ է տեղաշարժվում: Մասնագետները նրա հիվանդությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Արդեն հաղորդվել էր, որ հոկեյի Հայաստանի հավաքականը չի կարողացել մեկնել Իռլանդիա, որտեղ այս օրերին ընթանում է աշխարհի առաջնության C խմբի հանդիպումները: Հայ հոկեյիստներին վիզա չի տրամադրել Մոսկվայում ...«ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ». ՆՈՐ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՄԱՐՏԱԿԵՐՏԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն օրերս Մարտակերտում ավարտեց երեխաների կրթության բարելավմանն ուղղված երկու ծրագիր. Մադաղիս գյուղն ունի նորակառույց դպրոց, Հաթերքը` վերանորոգված ...ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆՆ Է. ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով համանախագահների վերջին առաջարկություններն այնպիսի բովանդակություն ունեն, որ հնարավոր էր դրանք բերել եւ ներկայացնել երկրների նախագահներին»,- այսօր լրագրողների ...ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՀՅՈՒՐԵՐՆ» ԱՆՆԿԱՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Երեկ կառավարության առաջ անժամկետ բողոքի ակցիա հայտարարող փախստական 69-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանն այսօր կրկին վերադարձել է իր բնակատեղի որակված բեռնատար ավտոմեքենան, քանի որ, ինչպես վստահեցնում է «Պետական ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՆՈՐԱՑՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայաստանն ու Լատվիան երբեք խնդիրներ չեն ունեցել, ուղղակի պետք է ակտիվ աշխատել միասին»,- այսօր Երեւանում հայտարարեց Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբդիկսը: Նա հրավիրեց իր գործընկեր Վարդան Օսկանյանին ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Երիտասարդները չեն կարեւորում իրենց ձայնը ընտրություններում: Նրանք հետաքրքրված չեն քաղաքականությամբ եւ չեն վստահում ընտրություններին»,- ասում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ ...ԹԱՆԿ ԵՎ ՈՐԱԿՅԱ՞Լ, ԹԵ՞ ԷԺԱՆ ԵՎ ԱՆՈՐԱԿ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Չնայած սկավառակների մեծ պահանջարկին, այսօր հիմնականում Ռուսաստանից Հայաստան են ներկրվում կեղծ սկավառակներ, որոնք ավելի էժան, սակայն անորակ են: Երբ Երեւանի երաժշտական խանութներում օրիգինալ, արտոնագրված ...ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔ ԸՄԲԻՇԻՆ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 60, 74 եւ 96կգ քաշայինները: 74 կգ Արսեն Ջուլֆալակյանը՝ Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինին եւ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին, ...ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ԿԱ
«Կապանի վախի մթնոլորտը բավականին մտահոգիչ էր, հանդիպմանը մասնակցում էր միայն հարյուր մարդ: Քաղաքացիները համախմբվելով կարող են ազատվել վախի մթնոլորտից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քարոզարշավից ...ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՒ ՀՐԴԵՀ
Ապրիլի 19-ին, ժամը 08.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գազալցակայանում:
Դեռեւս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել կոմպրեսորի 5 տոննանոց տարայի ...ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԷԻՆ ՍԻՍԻԱՆ-ԵՐԵՒԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ապրիլի 19-ին, ժամը 23.15-ին, ահազան• է ստացվել, որ տեղացող առատ ձյան պատճառով Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ճանապարհին է մնացել «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա` ՌԴ-ից ժամանած 5 ...ԺԱԿ-Ը ՁՈՒԼՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՀԵՏ, ԲԱՅՑ ԿՑՈՐԴ ՉԻ ԴԱՌՆԱԼՈՒ
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունն այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած համաժողովին վերահաստատեց եւ ամրագրեց կուսակցության քաղաքական դիրքորոշումը՝ մայիսի 12-ին Ազգային ...ՖՐԼԵՑԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցին: Նա Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին իրազեկեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԿԱԲԻՆԵՐՏՆԵՐ` ԵՐԵՒԱՆԻ ԲՈԼՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ
Կառավարության որոշման համաձայն, հունիսից Երեւանի բոլոր պոլիկլինիկաներում գործելու են նաեւ տուբերկուլյոզի կաբինետներ, ինչը մի խումբ քաղաքացիների մտահոգությունների տեղիք է տվել, թե վարակը կարող է տարածվել ...ՔԺՎԿ-Ն ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՐՇԱՎ Է ՏԱՆՈՒՄ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը (ՔԺՎԿ) առ այսօր ոչ միայն վճարովի քաղաքական գովազդ չի պատվիրել, այլեւ` չի օգտվել Հանրային հեռուստատեսությամբ անվճար քաղաքական գովազդի հնարավորությունից: ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ Է 5 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է 7 հաղորդում, որոնց քննարկման արդյունքով հարուցվել է 5 քրեական գործ, տրվել է 1 պարզաբանում, 1 հաղորդում ընթացքի մեջ է: Այս տվյալները ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ՄԵԾԱՐՈՒՄ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր բացեց Կարեն Դեմիրճյանի թանգարանը: «Այսօր մենք մասնակցում ենք հայ ժողովրդի տաղանդավոր զավակ, նրա պատմության խորհրդային եւ հետխորհրդային ականավոր, ...ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի աշխատակիցների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳ վարչություն են ներկայացել 1970 թ. ծնված Արսեն Գ.-ն, 1970 ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՔԻՉ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ
Եթե ընտրարշավին մասնակից մեր պաշտոնյաները պասիվ լինեին քարոզարշավի ընթացքում, ըստ Երեւանի Մամուլի Ակումբի նախագահի, միեւնույնն է` «շատ բան մեր կյանքում չէր փոխվի»: Սակայն, թերեւս, կնմանվեինք այն ...ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Արդեն հայտնի են ԼՂՀ նախագահի երկու թեկնածուները` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը եւ Արցախի պետական համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ ...20 ԼՈՒՄԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Սիսիանիցիների հետ հանդիպելն ու զրուցելը միշտ էլ հաճելի է Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ այստեղ կրթական ցենզը բավականին բարձր է»,- նշեց ՕԵԿ ղեկավարն այսօր քարոզարշավի շրջանակում ...«ԴՈԴԵՐԸ ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴՈԴԻ ՏԵՂ ՉԴՆԵՆ»
«Սիրելի ժողովուր, ես մի զգացողություն ունեմ եւ ուզում եմ ձեզ հետ հավաստիանալ, ճի՞շտ եմ արդյոք զգում. ես զգում եմ, որ երկրում վիճակ է փոխվում, ես զգում եմ, որ մարդկանց տրամադրությունները փոխվում ...«ԱՐԵԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ՇՈՒՍՏՐԻ Է ՓԱԽՆՈՒՄ»
«Գարեգին Ազարյանը հայտնի է դարձել 2005 թ-ի Սահամանդրության փոփոխությունների հանրաքվեյով: Նա ԿԸՀ-ի ամենամեծ նկարիչն էր: Ցավով պետք է խոստովանեմ, որ 1998-99 թթ. նա մեր կուսակցության անդամն է եղել եւ ...
ՉԵՉԵՆՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
ՆՈՐԻՑ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՍԼԱՄ
ԿԼԻՆԻ՞ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
ԹԱՄԱԶԱՅԱՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ, ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ
ԴԻԱԿ` ԱՎՏՈՏՆԱԿԻ ՏԱՆԻՔՈՒՄ
ՋԱՆ, ԳԵՂԱՄՅԱՆ ՋԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ Է` «ԲԱՐԳԱՎԱՃԻՆ» ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼՈՎ
«ՆԱԻՐԻՏԸ»` ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ
- 1861 Փարիզում հրատարակվում է Մ. Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը:
- 1884 Ծնվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Վախճ. 1915թ.-ին)
- 1915 Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի 19-ը):
- 1919 Երևանում ձևավորվում է երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը:
- 1926 Երևանում բացվում է եզդիների համահայաստանյան համագումարը:
- 1948 Մահացավ հայ վշտի և ազատագրական պայքարի ղեկավարներից Ավետիս Ահարոնյանը: (Ծնվ. 1866 թ.):
- 1965 Ուրուգվայի Արևելյան հանրապետության ծերակույտի և ներկայացուցիչների Պալատի միացյալ ժողովում ընդունվեց օրենք հայ նահատակների հիշատակի օրվա առթիվ:
- 1994 Ռուսաստանի դուման (Ռուսաստանի երկպալատային կանոնադրության տունը) քվեարկեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

