
ԱՆՍԱՀՄԱՆ ՏԽՈՒՐ ԷՐ ՍԱՀՄԱՆԻՆ
- Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղում հայտնվեցի լրիվ պատահաբար: Նույն մեքենայում, որով Նոյեմբերյանի Կողբ գյուղ էի մեկնում, երիտասարդ մի աղջիկ կար` Դովեղից: Վարորդը նախ պետք է նրան տեղ հասցներ: Մինչ այդ` աղջիկը պատմում էր, որ գյուղն այժմ ունի մոտ 450 բնակիչ (թեեւ պաշտոնական տվյալներով` բնակիչների թիվը 670 է): «Գյուղից հեռանում են` ով կարող է: Մնացել են հիմնականում տարեցները եւ ինձ նման մի քանիսը»:

Խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը մասամբ է լուծված, թեեւ վարձը գանձում են պարտաճանաչորեն: Ի դեպ, ջրագծի անցկացման համար անհրաժեշտ 700 դոլարը հանգանակել են Ռուսաստանում բնակվող մեծահարուստ դովեղցիները: Աշխատատեղ չկա: Հողի մոտ 70 տոկոսն անմշակ է, քանի որ հակառակորդի դիպուկահարները ցանկացած պահի կարող են կրակել:
Հասանք Դովեղ: Թեթեւ անձրեւ էր մաղում: Գյուղերում թեթեւ անձրեւը «Շերբուրգյան անձրեւանոցներ» ֆիլմի ռոմանտիկայի հետ որեւէ կապ չունի: Անձրեւից գյուղում ճանապարհը միանգամից դառնում է անանցանելի, եւ միայն երկարաճիտք ռետինե կոշիկներով է հնարավոր հաղթահարել ցեխոտ ճանապարհը: Գյուղում գտնվելուս ընթացքում որեւէ կենդանի շունչ չհանդիպեց` մեկ-երկու թրջված հավից բացի:
Այս տարվա ապրիլի 25-ին հակառակորդի դիրքերից 40 րոպե անընդմեջ գյուղը գնդակոծվել էր: Կրակահերթն ուղղվել էր հատկապես մանկապարտեզի եւ դպրոցի շենքի ուղղությամբ: Վարորդին խնդրեցի ցույց տալ դպրոցի շենքը: Դասասենյակներից պարզ երեւում էին հակառակորդի դիրքերը: Դովեղի դպրոցում սովորում է 90 աշակերտ: Առաջին հայացքից 90-ը հնչեղ է թվում: Բավական է այդ 90-ը բաժանել 12-ի (դպրոցներում ուսումնառությունը 12 տարի է), յուրաքանչյուր դասարանում ստացվում է 7-8 երեխա: Դպրոցը, ինչպես բոլոր դպրոցները, ֆինանսավորվում է` ըստ երեխաների թվի:
Դովեղն Ադրբեջանին սահմանակից է 19 կմ երկարությամբ: Ադրբեջանական դիրքերի եւ Դովեղի միջեւ հեռավորությունը 2 կմ է: Եվ մինչ Երեւանի կենտրոնում մեր պաշտոնյաները եւ օլիգարխները շրջում են թիկնապահներով, այս 90 երեխան ողջ տարին գնում են դպրոց` ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ: Միայն չարակամները կարող են ասել, որ երկրի իշխանությունները Հայաստանը` առհասարակ, սահմանամերձ գյուղերը` հատկապես, անտերության են մատնել: Բազմաթիվ որոշումներ, օրենսդրական նախաձեռնություններ ու փաթեթներ կան: Գյուղացիներն անգամ գլխի չեն ընկնում` իրենցով զբաղվող քանի հիմնադրամ ու միջազգային ֆինանսական կազմակերպություն կա` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԻՖԱԴ):
Գյուղացին եւ նրա հոգսերը իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Հենց երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարարն աշխատանքային այցով եղել է Տավուշում: Նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Իջեւանի գրադարանի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել էր 53 միլիոն դրամ, «աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս 30 միլիոնը»: Ինչ խոսք, հնարավոր չէ բացառել, որ Իջեւան քաղաքից արտագաղթողների մի մասը հեռացել է հատկապես այն պատճառով, որ քաղաքի գրադարանը նորոգ չի եղել: Եվ այս ձեռնարկն առիթ կլինի շատ իջեւանցիների համար` վերանայել հայրենիքից անվերադարձ գնալու որոշումը:
ԻՖԱԴ-ի գրասենյակի կողմից նախատեսված է գազիֆիկացնել Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Ջուջեւան համայնքները: Կոթին, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բաղանիսը, Բարեկամավանը սահմանամերձ գյուղեր են, ուր վերջին անգամ գազ ունեցել են 1983-84 թվականներին: Սահմանամերձ այս գյուղերը 21-րդ դար են մտել` առանց գազիֆիկացման: Գյուղացիներն իրենց կենցաղը կարգավորել են այնպես, որ գազի անհրաժեշտությունը գրեթե չի զգացվում: Հետեւաբար` գյուղերի գազիֆիկացումը դժվար է համարել այն լուրը, որով սահմանամերձ գյուղի բնակիչները կուրախանան այնքան, որքան ուրախ են այս ծրագրի մեկնարկի համար 2,5 միլիոն դոլարի ներդրում հաջողացրած պաշտոնյաները: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ ի վիճակի չեն լինելու վճարել օգտագործած գազի համար: Օրինակ, Նոյեմբերյան քաղաքում գազիֆիկացման խնդիրը լուծված է գրեթե 100 տոկոսով, սակայն նոյեմբերյանցիներին այդ հոգատարությունը չի գոհացրել: Երբ Դովեղից հետո մտանք Նոյեմբերյան, ուր մարզադաշտի հարեւանությամբ բնակվում էր հորաքրոջս որդին` իր մեծ ընտանիքով, դուռը փակ գտա: Այգում, ծառերի տակ անխնամ թափված էր խնձորի, սալորի բերքը... Հարեւաններն ասացին, որ նրանք մեկնել են Ռուսաստան: Մեծ կողպեքով փակ գտա նաեւ հորաքրոջս աղջկա տան դուռը` Կողբ գյուղում:
Այս գյուղերում կողպեքն ավելորդ զգուշավորություն է...
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱԿԱՎԱՅՐՈՒՄ՝ ԱՄԵՆՈՒՐ ԵՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԻ
Այժմ տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հատել ժամանակի եւ տարածության բոլոր սահմանները: Տեխնոլոգիաների բերած այս հնարավորությունները լայնորեն կիրառվում են Հայկական ...ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Ճահճային բուժարարներ
Եղեգնը եւ կերոնն աճում են ճահճակալած հողերում, դանդաղ հոսող ցածր ջրերում։ Դրանց սերմերը տարածվում են քամու եւ հոսող ջրերի միջոցով։ Եթե դրանք ծլում են նոր տեղում եւ ցողուն տալիս, ...ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՊՐՈՒՄ
2008թ. հիմնադրված` Fertilty Center մարդու պտղաբերության կենտրոնը Հայաստանում զբաղվում է զույգերի վերարտադրողական ֆունկցիայի կարգավորմամբ: Հայաստանում այսօր, ի տարբերություն մի շարք երկրների, անպտղության ...ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ
Լոռու մարզում այս տարի մշակվել է գյուղատնտեսական հողերի ընդամենը 35 տոկոսը: «Հետքին» այս մասին ասել է մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ըստ նրա, ամենացածր տոկոսն արձանագրվել է Տաշիրի տարածաշրջանում, որտեղ 12.000 ...NOKIA-Ն 50%-ՈՎ ԷԺԱՆԱՑՆՈՒՄ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ
Ֆիննական Nokia ընկերությունն ԱՄՆ-ում 50%-ով կրճատել է մի քանի շաբաթ առաջ թողարկած Lumia 900 սմարթֆոնի գինը` վաճառքի «աղետալի» ցածր ցուցանիշների պատճառով. հայտնում է Associated Press-ը: Կանխատեսվում էր, ...ԻՐԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՎԻ ԳՈՎԱԶԴԸ ԵԹԵՐՈՒՄ
Իրանական հեռուստատեսությանն այսուհետ արգելվում է եթերում ֆիլմերի եւ հաղորդումների այն հատվածների ցուցադրումը, որտեղ առկա են հավից պատրաստված կերակրատեսակներով տեսարաններ, ինչը կապված է երկրում հավի մսի ...ՆՊԱՍՏ ՏԱԼԻՍ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻ «ՔԹԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆ»
«ՀՀ պետական նպաստների մասին» օրենքի համաձայն` ընտանեկան նպաստ եւ միանվագ օգնություն տրամադրելիս պետական կառույցները պարտավոր են առաջնորդվել վերոնշյալ օրենքի 8-րդ հոդվածով, որը սահմանում է` «Ընտանիքի անապահովության ...ՀԱՅԵՐԸ ԾՈՎ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Հիշո՞ւմ եք հայտնի հումորը` Հայաստանում միայն հարուստներն են հանգստանում: Ըստ նույն անեկդոտի` միջին խավը գերադասում է արտերկրում հանգստանալ: Որտե՞ղ են այս տարի նախընտրում հանգստանալ հայերը: Պարզվում է` ...ԱՆՍԱՀՄԱՆ ՏԽՈՒՐ ԷՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղում հայտնվեցի լրիվ պատահաբար: Նույն մեքենայում, որով Նոյեմբերյանի Կողբ գյուղ էի մեկնում, երիտասարդ մի աղջիկ կար` Դովեղից: Վարորդը նախ պետք է նրան տեղ հասցներ: Մինչ ...ԹՌԱՐ ՎԵՐԵՒ, ԻՋԱՐ ՑԱԾ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Եթե Հայաստանի տնտեսական կյանքում ոչ մի այլ իրադարձություն տեղի չունենա, ապա դոլարի փոխարժեքի տատանումները միայն իրենք իրենցով վերլուծությունների առատ նյութ կարող են հանդիսանալ։ Սրընթաց վերելքից հետո ամերիկյան ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է բարերար Լեւոն Հայրապետյանին: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ում տարբեր ներդրումային ...«ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՀԱՐՑԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է»
- Հունիսի 22-ին ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այդ օրինագծին:
- Ճիշտն ասած, այդ օրինագծի ընդունումը ...ԼՑՆՈՎԻ ՊԱՂՊԱՂԱԿԻ «ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւանյան ամառվա շոգին փողոցներում առավել հաճախ են հանդիպում, այսպես ասած` լցնովի պաղպաղակի վաճառակետեր։ Շո՞գն է ազդում, թե՞ պատրաստման «ուրույն տեխնոլոգիան», դժվար է ասել, սակայն դրանք շատերին «թարմ» ...ԱՅՍՕՐ ԿՊԱՐԶԱԲԱՆԵՆ
Հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում Սիրիայից ժամանած սիրիահայերն իրենց դժգոհությունն էին արտահայտել Սիրիա-Հայաստան ինքնաթիռի տոմսերի արժեքի թանկացման վերաբերյալ: Ըստ սիրիահայերի` «Արմավիա» ընկերությունն ...«ԵՍ ՄՐՑԱԿՑԵԼՈՒ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ»
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
- Ձեր կարծիքով` ինչո՞ւ ԲՀԿ-ն չցանկացավ աջակցել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ մյուս խմբակցությունների նախաձեռնությանը` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության նպատակով ...ԱՌՈՂՋ ՈՒ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ
«Կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանությունների հետ, որովհետեւ նրանք նույն վեկտորով են շարժվում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` ավելացնելով. ...ԷԺԱՆԱՑԵԼ Է
Երեկ ասիական բորսաներում նավթի գինը նվազել է 25 ցենտով` 1 բարելի համար կազմելով 86.87 դոլար: Նավթի գնի վրա նման ազդեցություն է ունեցել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հայտարարությունն այն մասին, որ այդ ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի իշխանությունները, ՏԻՄ ընտրություններից զատ, աշնանը ունեն ընտրական եւս մի կարեւոր միջոցառում` Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը: ...ԲՈՒՏԻԿՆԵՐԻ «ՎԵՐԱԴԱ՞ՐՁԸ»
Երեկ Երեւանի Աբովյան փողոցում հայտնի ապամոնտաժված «բուտիկների» տեղում կրկին շինարարություն է սկսվել, ինչի մասին ահազանգել են բնապահպան-ակտիվիստները: Առավոտյան այդ հատվածում ակտիվորեն աշխատել է շինարարական ...ՀԱՔԵՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿԱՅՔԻ ՎՐԱ
Ադրբեջանցի հաքերները հուլիսի լույս 16-ի գիշերը` ժամը 2:00-4.00-ի սահմաններում, հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: ...Գ.ՎԱՇԱՁԵ. ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է
Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով մինչ Երեւան ժամանելը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում Հայաստանի համար ուշագրավ հատվածներ ...ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԻՆ
Հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում (երբ դոլարի միջին փոխարժեքը 418 դրամի շրջակայքում էր) բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ (շուրջ 125 մլն դոլար), իսկ ...Ո՞ՒՐԵՆ ՀՈՍՈՒՄ «ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ» ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
«Այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք»,- անդրադառնալով հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված` Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու ...ԿԼԻՆԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
«Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» «ԴՈՍՅԵՆԵՐ» ՈՒՆԻ՞
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքին չմասնակցելու խնդրին, ասել է, թե ...«ՀԻՎԱՆԴԱՑԱԾ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իրեն պատասխանատու չի համարում Ազգային ժողովում «Հարսնաքարի» գործով ստորագրահավաքի ձախողման համար»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ...ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երեւանում. Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Գասպարյանը սպանել է Երեւանի Մանանդյան փողոցի բնակչուհի, թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին, ...ԷԼԻ ԴԺԳՈՀԵԼ Է
«Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական առաքելությունը, պարզվեց, ապարդյուն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` հերթական անգամ Մինսկի խմբին մեղադրելով ստատուս-քվոյի պահպանման ...
ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ՝ ԽՆԴՐԵՄ...
ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՊՐՈՒՄ
«ԵՍ ՄՐՑԱԿՑԵԼՈՒ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ»
Արամ ՍԱՐԳՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ՏՈԿՈՍԻ ՏԱԿ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԴԱԺԱՆ ԴԵՊՔ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ԽՂՃԻ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ 24 ԺԱՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱՄԵՆ ՍԵՒ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԳ.ՎԱՇԱՁԵ. ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱՅԵՐԸ ԾՈՎ ԵՆ ՈՒԶՈՒՄ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

