
ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՊՐՈՒՄ
- 2008թ. հիմնադրված` Fertilty Center մարդու պտղաբերության կենտրոնը Հայաստանում զբաղվում է զույգերի վերարտադրողական ֆունկցիայի կարգավորմամբ: Հայաստանում այսօր, ի տարբերություն մի շարք երկրների, անպտղության տոկոսը շատ բարձր է: Սա Հայաստանի առջեւ ծառացած բավական ծանր սոցիալական, ռազմավարական նշանակության խնդիր է: Անպտղության, դրա պատճառների եւ խնդրի հաղթահարման արդի մեթոդների շուրջ զրուցեցինք Fertilty Center կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի հետ:

- Կարո՞ղ ենք ասել, որ այսօր հայ հասարակությունն առողջ է:
- Ընդհանուր առմամբ, իհարկե, չենք կարող ասել, որ առողջ է, բայց որոշ խնդիրներ կան, որոնք մեզ մոտ ավելի արտահայտված են: Օրինակ` վերարտադրողական խնդիրները` անպտղությունը: Հայաստանում, ցավոք, մի քիչ ավելի բարձր տոկոս է կազմում, քան այլ երկրներում: Այս խնդիրը մեզ համար մտահոգիչ է: 18 տարեկանից մինչեւ 44 տարեկան զույգերի մոտ վերարտադրողական խնդիրներ կան: Հայաստանում ամեն 6-րդ զույգ անպտղությամբ է տառապում:
- Անպտղությունը ո՞ր տարիքից է ի հայտ գալիս, եւ զույգերից առավել հաճախ ո՞ւմ մոտ է այն պատահում:
- Պտղաբերությունը բնական պրոցես է, որ սկսվում է 16-18 տարեկան հասակում: Խոսքս ավելի շատ աղջիկների մասին է, որովհետեւ այստեղ առավել արտահայտիչ է պտղաբերության կորը: Կորը բարձրանալով` մաքսիմում կարող է հասնել 23-25 տարիներին, 30 տարեկանից հետո կանանց մոտ սկսում է պտղաբերության պոտենցիալի անկում: Դա ձվարանների ֆունկցիայի հետ կապված խնդիր է: 38 տարեկանից հետո անկումն ավելի ակնհայտ է դառնում: Իսկ 44 տարեկանից հետո ուղղվում է դեպի 0-ի: 50 տարեկան կանանց մոտ պտղաբերությունը, որպես կանոն, հավասար է 0-ի: Ամենախիստ կորն ի հայտ է գալիս 44 տարեկանից հետո, եւ պրակտիկորեն շատ դեպքերում բժշկությունը կարողանում է հղիության հասնել: Առողջ կնոջ մոտ ամսվա կտրվածքով հղիանալու շանսերը բարձրանում են` հավասարվելով 20-22 տոկոսի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տղամարդն էլ է առողջ, ապա պտղաբերության ինդեքսը 20-22 տոկոս է: Կախված հիվանդություններից` այս ցուցանիշը զույգերի մոտ կարող է նվազել:
- Ի՞նչ խնդիրներից ելնելով զույգը չի կարողանում երեխա ունենալ:
- Պատճառները շատ են: Տասնյակ պատճառներ կան, ինչպես կանանց մոտ, այնպես էլ տղամարդկանց: Խնդիրը կբաժանեի երեք մասի` հորմոնալ, ինֆեկցիոն եւ գենետիկ խնդիրների: Երկու տասնյակից ավելի պատճառներ կան կանանց մոտ, եւ գրեթե երկու տասնյակից ավելի պատճառներ կան հայտնաբերված տղամարդկանց մոտ: Եթե խնդիրները բաժանենք խոշոր խմբերի` դրանք կլինեն ինֆեկցիոն, հորմոնալ խանգարումները եւ գենետիկ ու վիրաբուժական որոշ խանգարումները:
- Ինչպե՞ս կարելի է կանխարգելել այդ խնդիրները:
- Աղջիկների մոտ հորմոնալ խանգարումները կարելի է կանխարգելել առաջին հերթին` ծնողների միջոցով: Մայրերը պետք է ուշադիր լինեն իրենց աղջիկների սեռական հասունացման տարիքում` 12-14 տարեկան, մինչ 20-21 տարեկան հասակը` ամուսնության օրերը, որպեսզի խանգարումների դեպքում կարողանան իսկույն միջամտել: Խանգարումները կարող են ի հայտ գալ մազածածկույթի առատության, դաշտանի խանգարման, կրծքերի թերի զարգացման տեսքով: Իսկ տղամարդկանց մոտ այդ խնդիրը առավել շատ կապված է ինֆեկցիաների հետ: Այս դեպքում պետք է աշխատել չունենալ հիվանդություններ: Այսինքն, մեր տղամարդիկ պետք է ճիշտ սեռական կյանքով ապրեն: Եթե որեւէ ինֆեկցիա, հիվանդություն կա` պետք է իսկույն դիմեն մասնագետներին: Տղամարդկանց անպտղության գերակշիռ մասն առաջանում է ինֆեկցիաների պատճառով:
- Ի՞նչ ելքեր է առաջարկում այսօրվա հայաստանյան բժշկությունը անպտղությունը բուժելու համար:
- Պետք է իմանանք, որ բոլոր անպտղությունների գրեթե 50 տոկոսն ի հայտ է գալիս կանանց մոտ, 40 տոկոսը տղամարդկանց հետ է կապված, իսկ 10 տոկոսի պարագայում խնդիրներն առկա են զույգերից միաժամանակ երկուսի մոտ: Տղամարդկանց հետ կապված խնդիրների համար այսօր Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ հետազոտական կենտրոնները, որոնք հագեցած են բարձր որակի սարքավորումներով, լաբորատորիաներով: Հետազոտելուց հետո հաջորդ քայլը դառնում է հիվանդին բուժելը: Սա կապված է խնդրի բարդության հետ: Եթե ուղղակի հորմոնալ խանգարումներ են տղամարդու, կամ ավելի շատ` կանանց մոտ, մենք, բնականաբար, բուժում ենք հորմոնալ խանգարումները: Եթե կան ինֆեկցիոն կամ այլ խնդիրներ, ապա բուժումը նշանակվում է խնդրին համապատասխան: Ներկայիս բժշկությունը զույգերին առաջարկում է վերարտադրողականությունն ապահովելու արհեստական եղանակներ:
- Որո՞նք են դրանք:
- Արհեստական մեթոդները բաժանում ենք երկու մեծ խմբերի` ներարգանդային ինսեմինացիա եւ արտամարմնային բեղմնավորում: Ներարգանդային ինսեմինացիան կատարվում է այն դեպքում, երբ տղամարդու սերմի քանակը, որակն ու աշխուժությունը ցածր է: Հատուկ նյութերով եւ մեթոդներով այդ սերմնահեղուկը զտում են օտար մարմիններից եւ ակտիվացնում: Այնուհետեւ արդեն ակտիվացած սերմերը տեղադրվում են կնոջ արգանդի խոռոչում: Սա առաջին ցուցումն է այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ ցածր են լինում սերմնաբջջի տոկոսները: Մենք խտացնում ենք, ակտիվացնում եւ տեղադրում ենք արգանդի մեջ, որպեսզի հղիությունը տեղի ունենա: Երկրորդը, երբ անհայտ պատճառների կամ իմունոլոգիական պատճառների հետեւանքով վերարտադրողական ֆունկցիան չի կատարվում: Այսինքն` կնոջ մարմինը հակամարմիններ է առաջացնում իր ամուսնու, իր զույգի սերմնահեղուկի նկատմամբ: Այս դեպքում նույնպես կատարվում է հակամարմիններից լվացում, մաքրում, եւ մաքուր սերմնաբջիջները տեղադրում ենք արգանդի մեջ: Սա բուժական մեթոդներից ամենատարածվածն է, եւ բավական էֆեկտիվ է: Արհեստական բեղմնավորումների երկրորդ մեթոդը կոչվում է արտամարմնային բեղմնավորում: Այն աշխարհում ի հայտ է եկել վերջին տասնամյակներում: Հայաստանյան մի քանի կենտրոններ այսօր զբաղվում են այս միջամտությամբ: Սա բավական լուրջ եւ բարդ միջամտություն է:
- Բեղմնավորման արհեստական եղանակները հասանելի՞ են բոլորին:
Հայաստանում զույգերի գրեթե 70 տոկոսը, որոնք արտամարմնային բեղմնավորման կարիք ունեն, այդ մեթոդին դիմելու հնարավորություն չունեն: Պատճառը` մեթոդի թանկ լինելն է: Սա շատ տխուր պատկեր է: Մեթոդն արժե 3000-3500 դոլար: Մի հասարակության մեջ, որտեղ բնակչության 70 տոկոսը աղքատության շեմին է գտնվում կամ ցածր եկամուտ ունի, բնականաբար, չեն կարող դիմել այդպիսի մեթոդի: Եթե հաշվի առնենք նաեւ, որ մեթոդի հաջողության շանսերը բավականին քիչ են` 40 տոկոս, ապա մեր պայմաններում, շատերը անգամ չեն էլ դիմի: Սա բավական ծանր խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Սակայն արտասահմանյան մի շարք երկրներում նման զույգերի համար պետության կամ ապահովագրական կառույցների կողմից տրամադրվող ֆինանսական աջակցություն է տրամադրվում, որը Հայաստանում դեռ չկա: Մենք մեր ասոցիացիայի կողմից աշխատում ենք այս հարցերի ուղղությամբ, որպեսզի ինչ-որ մի ապահովագրական մեթոդ ներդրվի, կամ որեւէ կերպ կարողանանք նմանատիպ զույգերին օգնել: Վերարտադրողական բժշկության խնդիրները միայն ընտանիք բուժելը չէ, սա ամուր պետականություն ունենալու խնդիրն է: Մեր հասարակությունը դեմոգրաֆիկ ճգնաժամ է ապրում: Այսինքն` մեր բնակչության քանակը պակասում է, քանի որ պտղաբերության ինդեքսը շատ ցածր է: Անպտղության տոկոսը շատ բարձր է: Եթե մենք այս կերպ շարունակենք, ապա, որպես ազգաբնակչություն, վատ ապագա կունենանք: Մեր բնակչության քանակը քիչ է, անպտղաբերությունը շատանում է, իսկ նրանք, ովքեր պտղաբեր են` շատ քիչ երեխաներ ունեն: Սա Հայաստանի առջեւ ծառացած բավական ծանր սոցիալական, ռազմավարական նշանակության խնդիր է:
- Արհեստական եղանակով բեղմնավորված կանայք` ի՞նչ շանսեր ունեն ինքնուրույն ծննդաբերելու:
- Կինը գրեթե 100 տոկոսով շանսեր ունի: Եթե այլ պատճառներ չեն եղել` նա կարող է ինքնուրույն երեխա ունենալ:
- Երեխա ունենալու մի եղանակ էլ համարվում է սուռոգատ մայրության մեթոդը: Ի՞նչ կասեք այս մեթոդի մասին:
- Սուռոգատ մայրությունը գրեթե ամբողջ աշխարհում ընդունված` զույգերին օգնելու մեթոդներից մեկն է; Մենք նման պարագայում պետք է հաշվի առնենք ոչ թե հասարակ մարդկանց, քաղաքագետների, հարեւան-բարեկամների կարծիքը, այլ զույգի, ով երեխա չունի, եւ նրանց` երեխա ունենալու խնդրի միակ լուծումը` սուռոգատ մայրն է:
- Ո՞րն է Ձեզ այցելող հիվանդների միջին տարիքային շեմը:
- Եթե առաջներում 30-35 տարեկան կանայք էին դիմում երեխա ունենալու համար, ապա այսօր 40-45 տարեկանները եւս դիմում են: Կարծում եմ` դրական տենդենց է այն, որ կինը կարող է գալ եւ ասել, որ թեպետ ամուսին չունի, սակայն իր երեխան է ցանկանում ունենալ` հաշվի չառնելով հասարակության կարծիքը: Արդեն այն վախը, թե հարեւանն ու ծանոթները ինչ կասեն` հետին պլան է մղվում:
- Գոյություն ունի «Սերմերի բանկ» հասկացությունը: Ի՞նչ է դա:
- Դոնորական սերմերի բանկ հասկացություն գոյություն ունի, որը շատ կենտրոններում կա, այդ թվում` եւ մեր կենտրոնում: Եթե զույգ է գալիս կամ միայնակ կին, ով դոնորական սերմի կարիք ունի` օգտվում ենք սերմերի այդ բանկից: Սերմերը պահվում են սառեցված ազոտի մեջ, -270 աստիճան սառնության պայմաններում: Սերմերը կարելի է տասնյակ տարիներով պահել եւ օգտագործել ըստ անհրաժեշտության:
- Fertility Centr մարդու պտղաբերության կենտրոնն ի՞նչ գործունեություն է ծավալում եւ ունի՞ արդյոք միջազգային համագործակցություններ:
- Ես 3 տարի Փարիզում եմ աշխատել, 10 տարի` Բոստոնում, եւ իմ այլազգի ընկերները, որոնց հետ մենք համագործակցել ենք` մեզ հյուր են գալիս: Մենք մի շարք ծրագրեր ունենք: Որոշ ծրագրերի շրջանակում ցանկանում ենք բուժօգնությունը մատչելի դարձնել, հիվանդներին ենք հետազոտում շրջաններում, օգնում ենք բժշկական կենտրոններ բացել կամ բժիշկների պատրաստվածության մակարդակը բարձրացնել: Այս ամենը կատարվում է ասոցիացիայի շրջանակներում: Մենք, որպես կենտրոն, անում ենք այն ամենը, ինչ այսօր հնարավոր է անել: Այն բոլոր հնարավորությունները, որ անհրաժեշտ է զույգերին օգնելու համար` մեր կենտրոնն ունի:
Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱԿԱՎԱՅՐՈՒՄ՝ ԱՄԵՆՈՒՐ ԵՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԻ
Այժմ տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հատել ժամանակի եւ տարածության բոլոր սահմանները: Տեխնոլոգիաների բերած այս հնարավորությունները լայնորեն կիրառվում են Հայկական ...ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Ճահճային բուժարարներ
Եղեգնը եւ կերոնն աճում են ճահճակալած հողերում, դանդաղ հոսող ցածր ջրերում։ Դրանց սերմերը տարածվում են քամու եւ հոսող ջրերի միջոցով։ Եթե դրանք ծլում են նոր տեղում եւ ցողուն տալիս, ...ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՊՐՈՒՄ
2008թ. հիմնադրված` Fertilty Center մարդու պտղաբերության կենտրոնը Հայաստանում զբաղվում է զույգերի վերարտադրողական ֆունկցիայի կարգավորմամբ: Հայաստանում այսօր, ի տարբերություն մի շարք երկրների, անպտղության ...ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ
Լոռու մարզում այս տարի մշակվել է գյուղատնտեսական հողերի ընդամենը 35 տոկոսը: «Հետքին» այս մասին ասել է մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ըստ նրա, ամենացածր տոկոսն արձանագրվել է Տաշիրի տարածաշրջանում, որտեղ 12.000 ...NOKIA-Ն 50%-ՈՎ ԷԺԱՆԱՑՆՈՒՄ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ
Ֆիննական Nokia ընկերությունն ԱՄՆ-ում 50%-ով կրճատել է մի քանի շաբաթ առաջ թողարկած Lumia 900 սմարթֆոնի գինը` վաճառքի «աղետալի» ցածր ցուցանիշների պատճառով. հայտնում է Associated Press-ը: Կանխատեսվում էր, ...ԻՐԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՎԻ ԳՈՎԱԶԴԸ ԵԹԵՐՈՒՄ
Իրանական հեռուստատեսությանն այսուհետ արգելվում է եթերում ֆիլմերի եւ հաղորդումների այն հատվածների ցուցադրումը, որտեղ առկա են հավից պատրաստված կերակրատեսակներով տեսարաններ, ինչը կապված է երկրում հավի մսի ...ՆՊԱՍՏ ՏԱԼԻՍ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻ «ՔԹԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆ»
«ՀՀ պետական նպաստների մասին» օրենքի համաձայն` ընտանեկան նպաստ եւ միանվագ օգնություն տրամադրելիս պետական կառույցները պարտավոր են առաջնորդվել վերոնշյալ օրենքի 8-րդ հոդվածով, որը սահմանում է` «Ընտանիքի անապահովության ...ՀԱՅԵՐԸ ԾՈՎ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Հիշո՞ւմ եք հայտնի հումորը` Հայաստանում միայն հարուստներն են հանգստանում: Ըստ նույն անեկդոտի` միջին խավը գերադասում է արտերկրում հանգստանալ: Որտե՞ղ են այս տարի նախընտրում հանգստանալ հայերը: Պարզվում է` ...ԱՆՍԱՀՄԱՆ ՏԽՈՒՐ ԷՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղում հայտնվեցի լրիվ պատահաբար: Նույն մեքենայում, որով Նոյեմբերյանի Կողբ գյուղ էի մեկնում, երիտասարդ մի աղջիկ կար` Դովեղից: Վարորդը նախ պետք է նրան տեղ հասցներ: Մինչ ...ԹՌԱՐ ՎԵՐԵՒ, ԻՋԱՐ ՑԱԾ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Եթե Հայաստանի տնտեսական կյանքում ոչ մի այլ իրադարձություն տեղի չունենա, ապա դոլարի փոխարժեքի տատանումները միայն իրենք իրենցով վերլուծությունների առատ նյութ կարող են հանդիսանալ։ Սրընթաց վերելքից հետո ամերիկյան ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է բարերար Լեւոն Հայրապետյանին: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ում տարբեր ներդրումային ...«ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՀԱՐՑԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է»
- Հունիսի 22-ին ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այդ օրինագծին:
- Ճիշտն ասած, այդ օրինագծի ընդունումը ...ԼՑՆՈՎԻ ՊԱՂՊԱՂԱԿԻ «ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեւանյան ամառվա շոգին փողոցներում առավել հաճախ են հանդիպում, այսպես ասած` լցնովի պաղպաղակի վաճառակետեր։ Շո՞գն է ազդում, թե՞ պատրաստման «ուրույն տեխնոլոգիան», դժվար է ասել, սակայն դրանք շատերին «թարմ» ...ԱՅՍՕՐ ԿՊԱՐԶԱԲԱՆԵՆ
Հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում Սիրիայից ժամանած սիրիահայերն իրենց դժգոհությունն էին արտահայտել Սիրիա-Հայաստան ինքնաթիռի տոմսերի արժեքի թանկացման վերաբերյալ: Ըստ սիրիահայերի` «Արմավիա» ընկերությունն ...«ԵՍ ՄՐՑԱԿՑԵԼՈՒ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ»
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
- Ձեր կարծիքով` ինչո՞ւ ԲՀԿ-ն չցանկացավ աջակցել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ մյուս խմբակցությունների նախաձեռնությանը` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության նպատակով ...ԱՌՈՂՋ ՈՒ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ
«Կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանությունների հետ, որովհետեւ նրանք նույն վեկտորով են շարժվում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` ավելացնելով. ...ԷԺԱՆԱՑԵԼ Է
Երեկ ասիական բորսաներում նավթի գինը նվազել է 25 ցենտով` 1 բարելի համար կազմելով 86.87 դոլար: Նավթի գնի վրա նման ազդեցություն է ունեցել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հայտարարությունն այն մասին, որ այդ ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի իշխանությունները, ՏԻՄ ընտրություններից զատ, աշնանը ունեն ընտրական եւս մի կարեւոր միջոցառում` Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը: ...ԲՈՒՏԻԿՆԵՐԻ «ՎԵՐԱԴԱ՞ՐՁԸ»
Երեկ Երեւանի Աբովյան փողոցում հայտնի ապամոնտաժված «բուտիկների» տեղում կրկին շինարարություն է սկսվել, ինչի մասին ահազանգել են բնապահպան-ակտիվիստները: Առավոտյան այդ հատվածում ակտիվորեն աշխատել է շինարարական ...ՀԱՔԵՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿԱՅՔԻ ՎՐԱ
Ադրբեջանցի հաքերները հուլիսի լույս 16-ի գիշերը` ժամը 2:00-4.00-ի սահմաններում, հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: ...Գ.ՎԱՇԱՁԵ. ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է
Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով մինչ Երեւան ժամանելը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում Հայաստանի համար ուշագրավ հատվածներ ...ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԻՆ
Հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում (երբ դոլարի միջին փոխարժեքը 418 դրամի շրջակայքում էր) բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ (շուրջ 125 մլն դոլար), իսկ ...Ո՞ՒՐԵՆ ՀՈՍՈՒՄ «ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ» ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
«Այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք»,- անդրադառնալով հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված` Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու ...ԿԼԻՆԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
«Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» «ԴՈՍՅԵՆԵՐ» ՈՒՆԻ՞
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքին չմասնակցելու խնդրին, ասել է, թե ...«ՀԻՎԱՆԴԱՑԱԾ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իրեն պատասխանատու չի համարում Ազգային ժողովում «Հարսնաքարի» գործով ստորագրահավաքի ձախողման համար»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ...ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երեւանում. Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Գասպարյանը սպանել է Երեւանի Մանանդյան փողոցի բնակչուհի, թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին, ...ԷԼԻ ԴԺԳՈՀԵԼ Է
«Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական առաքելությունը, պարզվեց, ապարդյուն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` հերթական անգամ Մինսկի խմբին մեղադրելով ստատուս-քվոյի պահպանման ...
ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ՝ ԽՆԴՐԵՄ...
ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՊՐՈՒՄ
«ԵՍ ՄՐՑԱԿՑԵԼՈՒ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ»
Արամ ՍԱՐԳՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ՏՈԿՈՍԻ ՏԱԿ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԴԱԺԱՆ ԴԵՊՔ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ԽՂՃԻ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ 24 ԺԱՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱՄԵՆ ՍԵՒ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԳ.ՎԱՇԱՁԵ. ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱՅԵՐԸ ԾՈՎ ԵՆ ՈՒԶՈՒՄ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

