
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ՝ ԽՆԴՐԵՄ...
- Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ» վերնագրով հրապարակումից հետո պետական կառույցների որոշ աշխատակիցներ խուճապի են մատնվել:

Հիշեցնենք, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 30 հասցեում բնակվող երեք երեխաների մայր Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ընտանեկան նպաստ համակարգի վերաբերյալ կոնկրետ փաստեր էր ներկայացրել: Այսինքն` մի բան, որի մասին մասնավոր զրույցներում խոսում են նպաստառու բազմաթիվ քաղաքացիներ, բայց, այնուամենայնիվ, վախենում են փաստեր հրապարակել` մտավախություն ունենալով, որ ընդհանրապես կզրկվեն պետական նպաստներից: Այսպիսով, Ա. Հարությունյանը մեզ պատմել էր (ի դեպ, նա այսօր էլ պատրաստ է փաստեր տրամադրել համապատասխան մարմիններին), որ թեեւ իր ընտանիքը ծայրահեղ աղքատ է, ապրում է վագոն-տնակում եւ բոլոր օրինական փաստաթղթերով համարվում է նպաստառու, այդուհանդերձ, իրենից Սոցիալական աջակցության ծառայության գրասենյակից պահանջում են տարվա կտրվածքով 2-3 ամիս նպաստը տրամադրել գրասենյակի աշխատակիցներին: «Բոլորդ էլ գիտեք, որ այս համակարգում այդ բարքերն են տիրում: Ես երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին, բայց այլեւս չեմ կարող: Փաստորեն, պետական աջակցությունն աղքատներին փոխանցելու համար մենք նրանց պետք է բաժին հանենք: Եթե ես մի քանի ամսվա 35.000 դրամ նպաստը նրանց չթողնեմ` ինձ ընդհանրապես կզրկեն նպաստից: Դա արվում է շատերի հետ եւ նորություն չէ: Որքան էլ օրինական կերպով ինձ նպաստ հասնում է` ամեն դեպքում, եթե ես այդ գումարն իրենց չթողնեմ` կզրկեն»,- մեզ հետ զրույցում վստահեցրել էր Ա. Հարությունյանը, ով այդ 35.000 դրամ միակ եկամուտով երեք երեխա է մեծացնում: Երեկ մեզ զանգահարեց Ա. Հարությունյանը եւ տեղեկացրեց, որ հրապարակումից անմիջապես հետո գրասենյակի աշխատակիցներն այցելել են իրենց տուն եւ սպառնացել: Թեեւ Ա. Հարությունյանն այդ պահին տանը չի եղել, այդուհանդերձ, սոցծառայության ներկայացուցիչներն ընտանիքի անդամներին փորձել են վախեցնել` ասելով, որ եթե Ա. Հարությունյանը շարունակի այդ մասին խոսել, ապա նա ոչ միայն կզրկվի նպաստից, այլեւ` «քո համար վատ կլինի»: «Վախեցրել են, որ եթե ես օրինական ամուսնալուծված չեմ, դա կազդի, որ նպաստ չստանամ: Մի խոսքով` ուզում են ասել, որ կկտրենք նպաստդ, գիտեն, որ դա իմ խոցելի տեղն ա, երեխաներս սովամահ կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը: Հիշեցնենք, որ Սոցիալական աջակցության գրասենյակները գործում են թաղապետարանների ենթակայության տակ, ընտանեկան նպաստ համակարգի մեթոդաբանությունը մշակում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (որի գործունեությանը կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում), իսկ նման կոռուպցիոն դեպքերի մասին ահազանգերին պարտավոր է արձագանքել ՀՀ գլխավոր դատախազությունը: Առայժմ նշյալ երեք կառույցների կողմից որեւէ գործողություն չի կատարվել, իսկ գրասենյակից միայն փորձել են Ա. Հարությունյանի «բերանը» փակել: Ընդ որում` դա փորձում են անել շանտաժի միջոցով: Սակայն նույն գրասենյակի աշխատակիցները մոռանում են, որ փաստերն արդեն հրապարակված են, եւ ցանկացած պարագայում գրասենյակի գործունեությունն է անօրինական դաշտում: Այսինքն` անօրինական է թե՛ մի քանի ամսվա ընտանեկան նպաստի գրպանումը, թե՛ առանց օրինական փաստաթղթերի նպաստ ձեւակերպելը: Այնպես որ, ծայրահեղ աղքատ այս ընտանիքին «հաթաթա» տալով` գրասենյակի աշխատակիցներն իրենց ստվերային գործունեությունը չեն կարողանալու «մաքրել», եւ մենք հետամուտ ենք լինելու այս գործի բոլոր մանրամասների բացահայտմանն ու ուշադիր հետեւելու ենք դրա շուրջ ընթացող զարգացումներին:
Երեկ մենք զրուցեցինք նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սոցիալական ծառայության գրասենյակի պետ Ռուզաննա Գեորգիսյանի հետ` ճշտելու համար` արդյո՞ք թերթում տպագրված փաստերի հետքերով գրասենյակի ղեկավարը գնացել է: Ռ. Գեորգիսյանը նախ մեզ մեղադրեց առանց իրենց լսելու նման փաստեր հրապարակելու մեջ, այնուհետեւ առանձնապես ոչ մի հակափաստարկ չներկայացրեց, ուստի պարզ դարձավ, որ հրապարակումից առաջ նրան դիմելը նույնպես ոչինչ չէր փոխելու: Նշենք, որ նման կոնկրետ փաստեր հրապարակելիս` մենք գրասենյակի պետերից մեկնաբանություն չենք խնդրում, քանի որ այդ ժամանակ գրասենյակի պետերը սովորաբար շատ օպերատիվ կերպով փորձում են «մշակել» այն մարդկանց, ովքեր հանդգնում են կաշառակերության մասին տվյալներ հրապարակել: Տվյալ դեպքում, մենք ունենք փաստ, եւ Ա. Հարությունյանն այսօր էլ պատրաստ է հիմնավորել իր հնչեցրած խոսքերը: «Տիկին Գեորգիսյան, մենք հիմա ենք Ձեզ զանգահարել. հրապարակված փաստից անցել է մի քանի օր, արդյո՞ք ուսումնասիրել եք այդ փաստերը, ի՞նչ եք բացահայտել»,- հարցրեցինք գրասենյակի ղեկավարին: Վերջինս նախ սկսեց նկարագրել, թե նման ընտանիքների հետ ինչպիսի դժվարին աշխատանք են կատարում: Մենք ստիպված Ռ. Գեորգիսյանին հիշեցրինք, որ նման աշխատանք իրականացնելով, իրենք բարեգործություն չեն կատարում, եւ, որ դա իրենց պարտականությունն է: Հետո նա մանրամասն նկարագրեց, որ այցելել են Ա. Հարությունյանի տուն, նոր տվյալներ են ձեռք բերել, նրանց փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ են արել, մասնավորապես` Ա. Հարությունյանի հիվանդ եղբոր անձնագիրը ձեռք բերելու ուղղությամբ օգնության ձեռք են մեկնել, եւ այլն: Մի խոսքով` ամեն ինչ արել են, բացի գրպանած գումարի վերաբերյալ որեւէ նոր բան բացահայտելուց: Ուստի հարց է ծագում. հրապարակումից առաջ Ռ. Գեորգիսյանին զանգահարելու դեպքում նա ինչ-որ բան ասելո՞ւ էր Ա. Հարությունյանից գրպանած նպաստի վերաբերյալ, եթե նա հոդվածի հրապարակումից օրեր անց էլ ասելիք չուներ: Ի դեպ, Ռ. Գեորգիսյանը նաեւ նշեց, որ այդ տարածքը սպասարկող տեսուչը գտնվում է արձակուրդում, հետեւաբար` հիմա չեն կարող որեւէ բան պարզել, բայց Ռ. Գեորգիսյանը Ա. Հարությունյանին առաջարկել է այցելել գրասենյակ եւ դիմում գրել: Ուշագրավ է նաեւ այն, որ նման դեպքերում սոցծառայության ղեկավարները լրագրողներին մշտապես հորդորում են կոնկրետ փաստեր ներկայացնել: Տվյալ դեպքում ոչ միայն կոնկրետ փաստը կա, այլեւ փաստը հիմնավորողը, ինչը ներկայացված է մեր հրապարակման մեջ: Սակայն պարզվում է` քաղաքացու կողմից կոնկրետ փաստի հրապարակումը բավարար չէ Ռ. Գեորգիսյանին, այլապես նա մեզ չէր հարցնի. «Դուք կոնկրետ փաստ ունե՞ք»: Մեր դիտարկմանը, թե «ահազանգող քաղաքացին այսօր էլ պատրաստ է այդ տեղեկատվությունը տրամադրել, ուզում եք գումարը գրպանելու տեսարանը գաղտնի լուսանկարենք, որ փա՞ստ համարեք», Ռ. Գեորգիսյանը պատասխանեց. «Այո, եթե կարող եք` նկարեք»: Այսինքն` գրասենյակի պետը ոչ թե փորձում է նախ ստուգել հրապարակված կոնկրետ հանցավոր փաստի մասին հայտարարությունը, այլեւ սկսում է կասկածի տակ դնել այն` անուղղակիորեն ասելով, թե քանի դեռ գողին դեպքի վայրում գողություն կամ կաշառակերություն կատարելիս չենք բռնել, ուրեմն` գողին կարելի է փրկել` զոհի «բերանը փակելով»:
Մի խոսքով` գրասենյակի պետն ամեն ինչ արեց` տպավորություն թողնելու համար, թե ինքը նմանատիպ ստվերային գործունեությունից գաղափար անգամ չունի, մնում է նույն բանը կրկնի տեսուչը, ով առանց խղճի խայթի վերցնում է պետության տրամադրած այն 35.000 դրամը, որով մի սոսկալի վագոն-տնակում գոյատեւում են երեք երեխաները, բուժօգնության կարիք ունեցող Անուշ Հարությունյանը, նրա` էպիլեպսիայով հիվանդ եղբայր Արմեն Հարությունյանն ու նրանց հայրը:
Հ.Գ. Ի դեպ, «Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ»` մեր այս հրապարակմանը անմիջապես արձագանքեց ՀՀ առողջապահության նախարարությունը` խնդրելով մեզ տրամադրել այս ընտանիքի տվյալները: Նախարարությունից փոխանցեցին, որ ընտանիքի բոլոր անդամների առողջական խնդիրներով կզբաղվեն, եւ բոլոր` նույնիսկ թանկարժեք բուժզննման ծառայությունները կկազմակերպեն անվճար հիմունքներով:
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Փրփրուկ
Ջրովի մարգագետիններում, լեռնային մացառաթփուտներում, անտառային բացատներում աճում է ծաղկահյութով եւ ծաղկափոշով հարուստ փրփրուկը։ Տարածված է նաեւ չոր մարգագետիններում եւ սարալանջերին, տափաստաններում։ ...ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԸ` «PUBLISH AMERICA»-ՈՒՄ
3
Երիտասարդ գրող Երեմեյ Գրիգորյանը 22 տարեկան է: Նրա ասելով` դեռեւս ոչ մի «լուրջ» քայլ չի արել գրականության ասպարեզում, բացի այն, որ վիրտուալ տարածքում իր բլոգն ունի: Չնայած իր տարիքին, նա առաջին երիտասարդ ...«ՀԱՅԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼՈՎ, ԻՍԿ ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՕԶՋԱՆ ԱԼՓԵՐԸ
Օրեր առաջ համշենցի կինոռեժիսոր Օզջան Ալփերի` «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմի երեկոյան ցուցադրության տոմսերը գրեթե սպառվել էին: Ազատ նստատեղ չգտնելով` ստիպված շատերը նստել էին գետնին: Կինոսրահում մի տեսակ ...ՖԻԼՄ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ. «ԺԱՆՆԱՆ ԵՒ ՁԱՅՆԵՐԸ»
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի հայկական մրցութային ծրագրում ներկայացված է ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմը: Դերերում` Արմինե Անդա (Աբրահամյան), Միքայել Վաթինյան: Պրոդյուսեր` Արմինե ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ՝ ԽՆԴՐԵՄ...
Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ» վերնագրով հրապարակումից հետո պետական կառույցների որոշ աշխատակիցներ խուճապի են մատնվել:
Հիշեցնենք, որ Հաղթանակ թաղամասի ...ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ
ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որում նախատեսվող որոշ դրույթներ արդեն հասցրել են աղմուկ բարձրացնել հասարակության ...100 ՄԼՆ ԴՐԱՄ` ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 100 մլն դրամ է հատկացրել երիտասարդ գիտնականների ծրագրերի իրականացման համար: Նշենք, որ սա 2011թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի տված խոստումն էր, ըստ որի` յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ ...ԱՄԵՆ ՍԵՒ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Ակնկալիքը, թե Հայաստանում համաժողովրդական ընդվզման ալիք կբարձրանա` շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների, ժամանակի հետ փոքրանում է: Բողոքի յուրաքանչյուր ակցիայից հետո օդում հարցեր են մնում` ինչո՞ւ ...ՏՏ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ,- ԱՍՈՒՄ Է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ
Վերջերս բուռն քննարկումների առարկա է դարձել Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հնարավոր ստեղծման հարցը: Իսկ երեկ լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի` «Սինոփսիս Արմենիա» ...«ՈՉ «ԴՈՒԽՈՎ» ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ»
Հարցազրույց նախկին դատավոր, իրավաբան, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի ղեկավար Պարգեւ Օհանյանի հետ
- Ձեր կարծիքով` ի՞նչ արմատներ կարող է ունենալ Վճռաբեկ դատարան-Փաստաբանների պալատ վեճը։ Ի՞նչը կարող ...ԶՍՊՈՒՄ ԵՆ
«Դոլարի արժեւորումը միանշանակ կարող է խթանել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը»,- այս մասին երեկ ասուլիսում հայտարարեց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` ...ՈՎ ՈՐՏԵՂ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, հավանաբար, այս տարի չի մեկնի հանգստի, քանի որ չի լրացել նրա պաշտոնավարման մեկ տարին: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ՏՈԿՈՍԻ ՏԱԿ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Այն, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումները արտաքին պարտքի վերաբերյալ հավակնում են դառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակների շարունակությունը, պարզ էր դեռ Ֆինանսների ...«ԲՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱԿ-Ը ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ Է ԿՐԵԼ, ԻՍԿ ՕԳՈՒՏՆԵՐ, ՉԳԻՏԵՄ, ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ»
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Ասում է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը
- Երեկ ՀԱԿ խմբակցությունն ԱԺ-ից ձեւաթուղթ էր վերցրել հուլիսի 17-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության համար` ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Երեկ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ...ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ
«ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ եթե հարցն ամբողջությամբ չլուծվի էլ, ապա պետք է պահպանել խաղաղությունը: Ավելի լավ է ունենալ ...ԽՂՃԻ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ 24 ԺԱՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ազգային ժողովում երեկ տապալվեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը, որը նախատեսում էր ստեղծել «Հարսնաքարի» գործի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ...Ո՞Վ, ԻՆՉԻ՞Ց ԵՒ Ո՞ՒՄ Է ՇԵՂՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ից ընդամենը 7 պատգամավոր են ստորագրել «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տակ: Մինչդեռ ՀԱԿ-ը խորհրդարանում նրանց հետ ...ԱՆԱՆՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը մեկնելու է Մոսկվա: Այս մասին, ըստ «Էխո Մոսկվի» պարբերականի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Անանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ...ԲՀԿ-Ի ԱԽՔ-Ը
Ինչպես եւ սպասվում էր, երեկ տապալվեց «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու` Հայ ազգային կոնգրեսի կամ այդպես ներկայացվող նախաձեռնությունը: Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն` դրա տակ ստորագրեց ...ԿԴԱՌՆԱ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉ
«Եթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, ապա նա այլեւս չգիտեմ ինչ կդառնա, բայց, համենայն դեպս, կդադարի ՀԱԿ լինելուց»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ
«Այն հնարավորությունները, որ տրվեցին Փաստահավաք խմբի միջոցով, ամբողջությամբ օգտագործեցինք: Ուրիշ ի՞նչ եք առաջարկում: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում: Թող մեկը ձեւակերպի, եթե կարող է»,- երեկ մեր ...ԱՄՓՈՓԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ
«Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով»,- երեկ Երեւանում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր կոչ են արել կողմերին` ...ՉԱՅՑԵԼԵԼ ԻՐԱՆ
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը մեկնաբանելով մայիսի 2-ին Իրանում Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալությունը, հայտարարել է. «Մենք կոչ ենք անում ու զգուշացնում ...ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներին։ Մասնավորապես, այն դիտարկմանը, որ դրամի արժեզրկումն ավելացնում է նաեւ պարտքի սպասարկման ...ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
«Մեր գրասենյակը գործում է արդեն 7 տարի, սակայն ոչ մի բողոք Վճռաբեկ դատարանը դեռեւս չի ընդունել վարույթ: Լավ, ուրեմն, Պարգեւ Օհանյանը` նախկին դատավոր, իրավաբան, դասախոս, պրակտիկ մասնագետ, իր գրասենյակով ...
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓԱՍՏԵՐ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ՝ ԽՆԴՐԵՄ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ՏՈԿՈՍԻ ՏԱԿ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԴԱԺԱՆ ԴԵՊՔ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ԽՂՃԻ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ 24 ԺԱՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱՄԵՆ ՍԵՒ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԸ` «PUBLISH AMERICA»-ՈՒՄ

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐՈՀՈՒՄԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է»
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ՖԻԼՄ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ. «ԺԱՆՆԱՆ ԵՒ ՁԱՅՆԵՐԸ»
ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

