
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
- Բուժիչ «Արքայական մոմը»

ՀՀ նախալեռնային շրջաններում ավազոտ եւ քարքարոտ ոչ բարձր բլրակների վրա, բարձր գետափին, անտառային բացատներում հանդիպում է խռնդատը։ Այս բույսը նմանեցրել են արքայական իշխանության նշան հանդիսացող գայիսոնի։ Միայնակ կանգնած խռնդատ գայիսոնատիպը իրոք ունի վերջին աստիճանի գեղարվեստական եւ հարգանք ներշնչող տեսք։ Հաստ, ձիգ, փափուկ, սպիտակավուն խիտ աղվամազով ծածկված մերձարմատային վարդակ կազմող տերեւներ, 1,5-2 մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ցողուն, որն իր գագաթային մասում պատված է խոշոր հասկանման ծաղկաբույլով։ Տերեւների երկարությունը 20-30 սմ է, լայնությունը` 10 սմ։
Ծաղկաբույլը կազմված է մեծ թվով բողբոջներից եւ դեղին ծաղիկներից։ Յուրաքանչյուր ծաղիկ ապրում է 1-2 օր, խռնդատի հայաստանյան տեսակներից մեղուն վերցնում է ոչ միայն ծաղկափոշի, այլեւ` հյութ։ Ծաղկում է ողջ ամռան ընթացքում։ Արմատը իլիկաձեւ է, խորը գնացող, մսոտ։
Verbascum trapsiforme` խռնդատ գայիսոնատիպը խլածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։
ՀՀ-ում մշակվում է խռնդատ հիբրիդայինը, որն ունի բազմաթիվ ենթատեսակներ, բազմացնում են սերմերով կամ արմատային ծիլերով։
Խռնդատ հիբրիդայինը բազմամյա բույս է, լուսասեր, երաշտադիմացկուն, աճում է բոլոր տեսակի հողերի վրա, վատ է տանում ավելորդ խոնավությունը։ Օգտագործվում է այգեգործությունում, ծաղիկները, բացի դեղինից, կարող են լինել ծիրանագույն, սպիտակ, դարչնամանուշակագույն։ Մեր երկրում կան խռնդատի բազմաթիվ տեսակներ, այդ թվում` նաեւ անհետացող։
Որպես բուժիչ հումք` ծաղիկները պետք է հավաքեք ծաղկելուց անմիջապես հետո, չորացրեք (30 C), որպեսզի չբորբոսնեն։ Պահպանման ժամկետը` 1 տարի։
Վերգետնյա մասում հայտնաբերվել են` սապոնին, լորձ, եթերային յուղ, դառնանյութ, զգալի քանակությամբ շաքարներ, ասկորբինաթթու։
Ծաղիկները պարունակում են նաեւ կարոտինային նյութեր, ֆլավոններ, ներկանյութ, կումարին, բուսախեժ, գլիկոզիդներ եւ ալկալոիդներ։
Լորձանյութերն ունեն հակավիրուսային ազդեցություն։ Ծաղիկների թուրմը, եփուկը օգտակար են լարիգինտի, բրոնխիտի, ստամոքսաբորբի, կոլիտի բուժման համար։
Թուրմ. 1 ճ/գ չոր մանրացրած ծաղիկները թրմեք 200 մլ եռջրում, պահեք 1 ժամ տաք տեղում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր 3 ժամը մեկ։
Անքնության դեպքում. Խմեք 2 ճ/գ` կես թ/գ մեղրի հետ։
Մազաթափություն, թեփոտում. 1 ճ/գ չոր ծաղիկներին ավելացրեք 500 մլ սառը ջուր։ Դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք եւս 5 րոպե։ Քամեք։ Ավելացրեք գոլ ջուր, ցայեք մազերը։
Ոգեթուրմ. 1 ճ/գ թարմ ծաղիկներին ավելացրեք 100 մլ սպիրտ (70 տոկոսանոց), 2 շաբաթ թրմեք մութ տեղում։ Քամեք։ Շփեք ցավոտ տեղերը ռեւմատիզմի, ռադիկուլիտի դեպքում։
Հերպես. Խմեք 1-ական ճ/գ խռնդատի ծաղիկների 30 տոկոսանոց ոգեթուրմ` օրը 3-4 անգամ։
Չորացրած տերեւի փոշին ցանում են դժվար բուժվող վերքերին, նույն նպատակով կիրառվում է ծաղիկների 15 տոկոսանոց քսուքը։
Մրսածություն, հազ.
- 2 ճ/գ ծաղիկը 3-5 րոպե եփեք 300 մլ կաթով, 1 ժամ թրմեք տաք տեղում։ Քամեք։ Խմեք 200 մլ` քնելուց առաջ։
- 3 ճ/գ չոր մանրացրած տերեւի եւ ծաղկի խառնուրդը (1։1) 10 րոպե եփեք 400 մլ եռջրում` ջրային բաղնիքի վրա, թրմեք` մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4 անգամ։
Աթերոսկլերոզ. 2 ճ/գ չոր տերեւը 4 ժամ թրմեք 250 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5 անգամ` սնվելուց առաջ։
Միզաքարային եւ լեղաքարային հիվանդություններ. 1 ճ/գ մանրացրած չոր արմատին ավելացրեք 300 մլ սառը ջուր, դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Օստեոպորոզ. Խառնեք 1-ական թ/գ չոր մանրացրած ջղախոտի տերեւը, թոքախոտ բժշկականի խոտը, խռնդատի ծաղիկը, հոռոմ-սամիթի պտուղը։ Հումքը թրմեք 200 մլ եռջրի մեջ` մինչեւ հովանալը։ Խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ, շարունակեք 4 շաբաթ, ընդմիջեք մի քանի օր։
Շնչուղիները մաքրող. Խառնեք հազի խոտի տերեւը, խռնդատի ծաղիկը, անիսոնի պտուղը, տուղտի եւ քաղցրարմատի արմատները (2։1։1։4։1,5)։ Հումքի 1 ճ/գ-ն թրմեք 300 մլ եռջրի մեջ` մինչեւ գոլանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Բուժիչ «Արքայական մոմը»
ՀՀ նախալեռնային շրջաններում ավազոտ եւ քարքարոտ ոչ բարձր բլրակների վրա, բարձր գետափին, անտառային բացատներում հանդիպում է խռնդատը։ Այս բույսը նմանեցրել են արքայական իշխանության ...«ԿԱԹԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ԿԱԹԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐԸ ՄՆՈՒՄ Է ՄԵԶ»
Գայանե ԼԱԼԱՅԱՆ
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, 2002-ից սկսած ի՞նչ ենթակառուցվածքներ է ստեղծել` տեխնոլոգիաների կատարելագործումը խթանելու համար:
- Հիմնադրամն ընդհանրապես հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտի ...«ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ»
Նունիկ Հովհաննիսյանի` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «տունն» ավելի շատ հասարակական վայր է: Դժվար է ընկալել, թե ով ում բարեկամն է, բայց մի բան հաստատ է` Նունիկն ունի 5 երեխա, 11 թոռ, հիվանդ եղբայր, ...ԾՆՈՂԸ ՊԵՏՔ Է ԶՐՈՒՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
Հասարակության շրջանում հոգեբանական խնդիրներն օր օրի ավելանում են: Մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում նույնիսկ ամենասովորական հարաբերություններում: Ավելանում է դեռահասների կատարած հանցագործությունների թիվը: ...ԲԱՐԵՎ ԵՒ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Դեռեւս անցած տարվա մարտին Սիրիայում ծավալված հակակառավարական ցույցերն արդեն վերածվել են քաղաքացիական բախումների: Զոհերի թիվն աճում է ամեն օր, նրանց թվում` նաեւ սիրիահայեր: Սիրիայում ունեինք կազմակերպված, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«168 Ժամի» 71-րդ համարում տպագրված «Կհիշե՞ն նաեւ նախկին դեպքերը» հրապարակման հետ կապված պարզաբանում է ներկայացրել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որի խոսքից մեջբերումը ներկայացվել էր հետեւյալ կերպ. ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Հունիսի 14-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել էր իր աշխատանքը: Գ. Ծառուկյանի խոսնակը հայտարարել էր, թե պատճառը տեխնիկական է, եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չպետք ...ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Երեկ Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: APA գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքու կժամանեն նաեւ ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ...ԱՌԱՆՑ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական, ...ԴԱԺԱՆ ԴԵՊՔ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ
1
Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում ...ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հուլիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ մամուլում: Հատկապես՝ տնտեսական ...ԲԱԽՈՒՄ` ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
Հուլիսի 8-ին ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները կազմակերպել էին մոմավառություն` ի հիշատակ Վահե Ավետյանի մահվան յոթնօրեքի:
Հիշեցնենք, ...ՈՒՍԻԴ ՆԱՅԻ
«Պարոն Մամեդյարովն, Ադրբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով, շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի ...ՈՎ ՈՐՏԵՂ Է ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից երեկ հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է պատրաստվում իր ամառային հանգիստն անցկացնել նախարար Արմեն Երիցյանը: Ի պատասխան, ԱԻՆ լրատվական ծառայությունից փոխանցեցին, ...«ՄԵՆՔ ՀԱՎԵՐԺ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Ձեր կարծիքով` ինչո՞ւ այդքան մեծ դժգոհության ալիք ծավալվեց «Հարսնաքարում» զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքից հետո: Չէ՞ որ Հայաստանում պաշտոնյաների բարեկամների կամ թիկնապահների կողմից ծեծի ...«ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ» ՀԱՂԹԵՑԻՆ
Կիրակի օրը` հուլիսի 8-ին, Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով, Գերագույն ժողովի արդյունքում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ...«ՀՈ ՎԵՐՏԱԼՅՈՏՈՎ ՉԻՋԱ՞Ն»
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել` գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Հուլիսի ...ԲԱՄՕ-Ն ՀԱ՞ՆՔ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ
Արդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում: Տեղացիների ասելով` ...ՆԱԵՒ ԴԱՂԱՓԱՐԻ ՕԼԻԳԱՐԽԻԱ
Այս օրերին Հայաստանում ամենաակտուալ թեման դարձել է օլիգարխիայի դեմ պայքարը: Բնականաբար, այն առաջին հերթին ուղղված է ընդդեմ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, սակայն շարունակվելու, գեներացվելու ...ՈՐՈՎՀԵՏԵՒ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ
«Ընդհանրապես երկրի ներսում նախագահները բոլոր ուժերի կարիքն էլ զգում են: Մենք ԲՀԿ-ի հետ համագործակցելու փորձ ունենք, հուշագիր ունենք: Ոչինչ, որ Տիգրան Ուրիխանյանն ասում է, թե այն ուժի մեջ չէ, դա նրա անձնական ...ՉԻ ԲՈՂՈՔԵԼ
Կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ...ԿՏՈՒՐԸ «ՀԱՎԱՏԱՑԵԼ» Է
ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է կուսակցության Կենտրոն կառույցի տարածք: Կուսակցության փոխնախագահներն ու բոլոր մյուս պատասխանատուները հանգրվանել են «Երեւան-նախագիծ ինստիտուտի» շենքում գտնվող կառույցում: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵ՞Ց
Կիրակի օրը Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով` Գերագույն ժողովում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար ...ԵՎՐՈ 2012
Հուլիսի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ...ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ամենայն հավանականությամբ, դեռեւս 4 շաբաթ կմնան հիվանդանոցում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Մարկին եւ Գրիգորին բուժող ...
ԴԱԺԱՆ ԴԵՊՔ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ՕԳՏՎԻՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
«ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ»
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԻՄԻՏԱՑԻՈՆ ՊԱՅՔԱՐ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
ՆԱԵՒ ԴԱՂԱՓԱՐԻ ՕԼԻԳԱՐԽԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է

ԾՆՈՂԸ ՊԵՏՔ Է ԶՐՈՒՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

