
ԻՄԻՏԱՑԻՈՆ ՊԱՅՔԱՐ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
- Հեղինակավոր «Freedom house» հետազոտական կազմակերպության 2012թ. տվյալներով` Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 5.25 գործակից է: Իրավիճակը ավելի պարզ նկարագրելու համար` այս ցուցանիշը համեմատենք հարեւան երկրների հետ:

Օրինակ, Վրաստանում գործակիցը 4.50 է, Ադրբեջանում` 6.50: Այսինքն, տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք միջին տեղ: Բայց պետք է փաստել, որ աշխարհի 182 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը, ընդ որում` 2011թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է աշխարհի մասշտաբով 2.6, որը նշանակում է, որ 0-10 գործակցով չափվող սանդղակում մեր ցուցանիշը 2.6 է:
Պատճառները, թե ինչու Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում` բազմաթիվ են, որոնց պարբերաբար անդրադառնում ենք: Սակայն, ըստ մասնագետների` պատճառներից մեկն էլ այն է, որ միջազգային կոնվենցիաները ԱԺ-ի, ՀՀ արտգործնախարարության եւ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են վերապահումներով, եւ այն կետերը, որոնք «ձեռնտու չեն» կոռուպցիայի ջատագովներին, ուղղակի չեն գործում:
ՀՀ կառավարությունն, արդեն մի քանի տարի է` հայտարարում է իր 2009-2012թթ. հակակոռուպցիոն ծրագրի մասին, որի իրականացման համար պետբյուջեից լուրջ ֆինանսավորում է ստանում:
ՄԱԿ-ի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ ներկայումս կոռուպցիայի հարցերով իրենք չեն զբաղվում, քանի որ կոռուպցիան չի մտնում մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիաների շարքը եւ պահանջում է առանձին ուշադրություն, թեեւ նախկինում (մոտ 10 տարի առաջ) իրենք զբաղվել են նաեւ այդ խնդրով: Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ՄԱԿ-ը ներկայումս հետազոտություններ եւս չի կատարում:
Կոռուպցիայի խնդրի շուրջ նախօրեին Երեւանում քննարկում էր կազմակերպվել «ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան ՀՀ-ում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, իրավաբաններ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն, օրինակ, իր զեկույցում կարեւորեց ՀՀ-ում կոնվենցիայի «ապօրինի հարստացման» մասին դրույթի քրեականացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեպքերի մասին հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը: Իսկ իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանի խոսքով` Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Ըստ հոգեբանների` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում: ՇՊԱԿ-ների ազգային ցանցի համակարգող, ավագ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաների ընդունումը եւ ՀՀ համապատասխան օրենքները դրանց չհամապատասխանեցնելը լուրջ արգելք է հանդիսանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործում: Ըստ նրա` քանի որ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիան ընդունվել է Հայաստանի կողմից, ուստի պետք է դրա 20-րդ` «ապօրինի հարստանալը» հոդվածը, քրեականացվեր նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքով, ինչը, սակայն, մինչ օրս չի արվել: «Ստացվում է, որ այն անձինք, որոնք, բացի իրենց կողմից հայտարարագրվող ֆինանսական միջոցներից, ունեն նաեւ կողմնակի գույք եւ եկամուտ, չեն կարող ենթարկվել պատասխանատվության, իսկ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը եւ դրամական միջոցները նրանցից չեն կարող առգրավվել»,- ասում է Ս. Սողոմոնյանը: Այսինքն` ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու է մնալ սաղմնային փուլում: Ըստ Ս. Սողոմոնյանի, լուրջ խնդիր է նաեւ կոռուպցիոն երեւույթների մասին տեղեկատվություն հայտնողների (կաշառքի մասին հաղորդում տվող անձինք) անվտանգության ապահովումը եւ խրախուսումը: Անձը, ով հաղորդում է տալիս կոռուպցիոն դեպքի մասին` չունի օրենքով սահմանված պաշտպանություն, եւ նման դեպքերում նրա կյանքը, առողջությունը եւ մյուս իրավունքները պաշտպանված չեն: Իսկ այդ դեպքում նրանք մշտապես գտնվելու են կոռուպցիոն սուբյեկտների թիրախում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2009-2012թթ. հակակոռուպցիոն ռազմավարական միջոցառումների ծրագրի շրջանակներում հարցված 1612 անձանց կարծիքով` այսօր ՀՀ-ում ամենակոռումպացվածը հետեւյալ ոլորտներն են` դպրոցներ` 19.4%, բուհեր` 32.1%, ճանապարհային ոստիկանություն` 24.5%, բուժհաստատություններ` 27.9%, հարկային մարմիններ` 27.9%, Տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)` 13.1%, դատաիրավական մարմիններ` 28.4%, կադաստր`19.7%:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք` արդյո՞ք «ապօրինի հարստանալը» դրույթը ԱԺ-ի կողմից կոնվենցիայի վավերացման ժամանակ ենթարկվել է վերապահման: «ՀՀ-ն «Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 07.04.2007թ.) ստորագրելիս կամ վավերացնելիս որեւէ վերապահում չի կատարել»,- ի պատասխան` ասացին ԱԳՆ-ից` հորդորելով հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն:
ԱԳՆ-ից ստացված պատասխանից կարելի է ենթադրել, որ ոչինչ չի խանգարում, որպեսզի սույն հոդվածը ներառվի նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում, որով պատասխանատվության կենթարկվեն նաեւ կաշառակերները: Չէ՞ որ Հայաստանը որդեգրել է կոռուպցիայի դեմ գործուն պայքարի ուղին եւ Կառավարության մակարդակով մշակել ռազմավարական միջոցառումների ծրագիր: Իսկ այն, որ մինչ օրս դա չի արվել` արդեն իսկ լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Ամբողջ գաղտնիքն էլ հենց նրանում է, որ նշված կոնվենցիայի 20-րդ հոդվածը նախատեսում է, որ` «Իր սահմանադրությունը եւ իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով`յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն` պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել»: Ամբողջ խնդիրը հենց «կարող են» արտահայտության մեջ է: Այսինքն` պետությունները կարող են նաեւ ոչ մի միջոց չձեռնարկել, ինչպես, ըստ էության, հենց մեր երկրի դեպքում է: Ուստի, ոչ ոք չի խաբել, վերապահում իրոք չի եղել, բայց հոդվածն ինքնին բոլոր պետություններին է տալիս այն չկիրառելու իրավունք, իսկ մենք, «քաղաքավարիորեն» օգտվում ենք դրանից:
Այսինքն` Հայաստանը, ընդունելով միջազգային կառույցների կոնվենցիաները, ընդամենը ուզում է աշխարհին ցույց տալ, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն որեւէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի կատարում: Հակառակ դեպքում` ՀՀ ՔՕ-ում ընդամենը մեկ հոդված ամրագրելով եւ կիրառելով ներպետական մակարդակում, այդ կոնվենցիաները գործնական փուլ կմտնեին, եւ պետության ներսում պայքարը չէր լինի ուղղակի լճացած վիճակում ու չէր մտնի փակուղի:
Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Քաղցր դեղամիջոցներ
Բնական մեղրի բուժիչ հատկությունների մասին շատ ենք խոսել` գրեթե անսահման է այն դեղատոմսերի քանակը, որոնց մեջ կարելի է կիրառել այդ հրաշալի մթերքը։
Դեռեւս 17 տարի առաջ Կանադայի ...ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ՞ ՓՈԽԵԼ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ՝ ԱՌԱՆՑ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ ՓՈԽԵԼՈՒ
Արդյո՞ք Հայաստանում կներդրվի բջջային համարների փոխարկելիությունը (number portability): Համարների փոխարկելիությունը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել իրենց համարը` անկախ այն բանից, թե որ օպերատորի ծառայություններից ...ՕԳՏՎԻՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Օրեր առաջ 86 երթուղու ավտոբուս նստած զինծառայողը իջնելիս ցույց տվեց իր վկայագիրը եւ փորձեց իջնել անվճար, սակայն վարորդը պատասխանեց. «Չես էլ ամաչում, ջահել տղա ես, չես ուզում ուղեվարձ տաս»: Զինծառայողը` ...ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՆԻՇԻ
Ենթաակցիզային ապրանք ներկրող ընկերություններն այլեւս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող ...«ԷԴ ԱՆՏԵՐ ՀՐԱՇՔՆ ԷԼ ՄԻՇՏ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ Ա ԳԱԼԻՍ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ
Մարինե Դավթյանի համար երեխաներին հերթով հիվանդանոց ճանապարհելն արդեն սովորական երեւույթ է դարձել: Աղքատության, խոնավության մեջ ապրող անչափահաս հինգ երեխաներից բոլորն էլ տարվա մեջ երկու անգամ թոքաբորբով ...«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԼԻՆԻ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Ավստրալիայի կառավարության աշխատակից, Հայ դատի հանձնախմբի ատենապետ Վարանդ Մկրտիչեանի խոսքով` վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է այցելել Ավստրալիա, այն ...ԻՄԻՏԱՑԻՈՆ ՊԱՅՔԱՐ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Հեղինակավոր «Freedom house» հետազոտական կազմակերպության 2012թ. տվյալներով` Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 5.25 գործակից է: Իրավիճակը ավելի պարզ նկարագրելու համար` այս ցուցանիշը համեմատենք հարեւան երկրների ...ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ... Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա ...«ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԷ»
Մոտ երկու շաբաթ առաջ բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական-վերլուծական կենտրոնը զեկույց էր հրապարակել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ («Տեւական ...ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ «ԳԱԶՊՐՈՄՈՒՄ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Վերջին երկու ամիսների ընթացքում մենք արդեն հասցրել ենք երկու անգամ անդրադառնալ Հայաստան ներմուծվող բնական գազի գնին եւ «ՀայՌուսգազարդի» շուրջ կատարվող գործընթացներին։ Առաջին անգամ՝ ընտրություններից առաջ, ...«ՑԱՆԿԱՑԱԾԻ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԿԱՐՈՂ Ա ՆՄԱՆ ԲԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ հայտարարել է, թե հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքին, ինչի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ...ԷԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։ «Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում եւ պահանջում ...ԻՆՉՈ՞Ւ Է ԼՂՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿ
Պարզվում է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ավելի թանկ արժեն, քան Հայաստանում: Օրինակ` բենզինը: Երեւանում այսօր 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է ...ԿԱՐԵՒՈՐԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ԱԺ ընտրություններին վերաբերող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշվել են ընտրացուցակում ուռճացված թվերի, մահացած անձանց անունների, նույն հասցեում մեծաքանակ ընտրողների առկայության եւ այլ խնդիրների հետ կապված մտահոգություններ: ...ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
Երեկ Երեւանի Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցը մարդաշատ էր: Տպավորություն էր, թե այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրը կորցրել է իր հարազատին: Մարդիկ գնացել էին իրենց վերջին հրաժեշտը տալու ՊՆ կենտրոնական ...ՄՆԱՑ 2 ԱՄԻՍ
Կոսովոյի հարցով Միջազգային խումբը որոշում է կայացրել, ըստ որի` այդ տարածքը կարող է դառնալ լիարժեք սուվերեն պետություն սեպտեմբերին: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Շպինդելեգգերը հայտարարել է, որ ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Երեկ տեղի ունեցավ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի արդյունքում մահացած ռազմական բժիշկ, հայկական բանակի 35-ամյա սպա Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը: Գուցե համեմատությունն ...ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԱԿ
«Ես չեմ տեսնում լուրջ բացասական ազդակներ: Հակառակը` եվրոպական կառույցների կողմից հետընտրական առաքելություն չուղարկելը դրական ազդակ է: Սա նշանակում է` իրենք քաջ գիտակցում են, որ որեւէ լուրջ փաստարկ չունեն»,- ...ՎՆԱՍՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
«ՀայՌուսգազարդը» վերջապես հրապարակել է 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը։ Դրանում նշված է, որ ընկերությունը տարին փակել է 15.4 միլիարդ դրամ վնասով։ Նշենք, որ 2010թ. ընկերության ...ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ Է
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով վերսկսելու է մայիսի 6-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Հիշեցնենք, ...ՀԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՀՀԿ-ԱԿԱՆ ԹՌՑՆԻ՞
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի խնդիրն ԱԺ-ում ՀՀԿ-ից իրենց «թեւ մարդիկ տանելն է»: «Օրինակ ՀՀՇ-ն հզոր թիմ էր, բայց 1995թ. մեր թիմի կեսին մի գիշերվա ընթացքում մոտ ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
1«Արեւմուտքն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի վրա, քանի որ Վրաստանն ունի ավելի զորեղ աշխարհաքաղաքական ձայն, ինչպես նաեւ Ադրբեջանի վրա, քանի որ վերջինս ունի էներգետիկ պաշարներ եւ ակնհայտորեն ...ՄԱՂԱՐԻՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Մեր տեղեկություններով` պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Հիշեցնենք, որ Կառավարությունը ...
ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ Է, ՈՒ ՄԱՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐՈՐԵԼՈՎ ԱՆՑՆԵԼ
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՌևՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ «ՏԱՇԻՐ»-ԻՆՆ Է
ՎԱՐԻԿՈԶ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԻՆՉՈ՞Ւ Է ԹԱՆԿԱՑԵԼ ՇԻՆԱՆՅՈՒԹԸ
ԴԻՄՈՐԴ 2012. ՔՆՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է
ԲՈՒԺԱՐԱՐ «ԴԱՇՏԵՐԻ ԿՐԱԿԸ»
ՕԳՏՎԻՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻՆ ԶՈԴՈՂՆԵՐ ԷԻՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

