
ՀՈՐԴՈՐՆԵՐ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ
- Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին իր եզրափակիչ զեկույցը:

Միջազգային դիտորդները հիմնականում պահպանել են ընտրությունների հաջորդ օրը տված իրենց խիստ եւ քննադատական գնահատականները: «Թեեւ մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպումն անցկացվել է պրոֆեսիոնալ ու թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ ու հանգիստ, քվեարկությունը` կանոնակարգված ու լավ կազմակերպված ընտրատեղամասերի գերակշիռ մասում, այնուամենայնիվ, միջազգային դիտորդները քվեարկությունը բացասական են գնահատել դիտարկված տեղամասերի 9 տոկոսում, որը զգալի թիվ է»,- նշված է միջազգային ամենամեծ դիտորդական առաքելության զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ թեեւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարեփոխված օրենսդրությամբ, մրցունակ, աշխույժ եւ առավելապես խաղաղ քարոզարշավով, միեւնույն ժամանակ աչքի են ընկել ընտրական ողջ գործընթացի նկատմամբ վստահության ցածր աստիճանով: Հիշատակվել է, որ Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավին ներգրավվել է ուսուցիչներին ու աշակերտներին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խախտել է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է բարեգործական կազմակերպություններին նվերներ կամ ծառայություններ մատուցել ընտրողներին: Դիտարկված ընտրատեղամասերի 11 տոկոսում արձանագրվել են խմբակային քվեարկության դեպքեր, 4 տոկոսում` վստահված անձանց քվեարկության դեպքեր, 7 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով փակված չեն եղել, 12 տոկոսում չի երաշխավորվել քվեարկության գաղտնիությունը: Դիտորդները նշել են, որ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը հիմնականում իրականացվել է օրենսդրական չափանիշներին համապատասխան, այդուամենայնիվ դիտարկված 125 ընտրատեղամասերից 24-ում կամ յուրաքանչյուր հինգ տեղամասերից մեկում տեխնիկական խնդիրների պատճառով այն բացասական գնահատական է ստացել: Զեկույցը նաեւ փաստում է, որ ընտրությունների նախապատրաստական շրջանում` ՀՀԿ-ից բացի` մյուս կուսակցությունները, ընտրացուցակների հետ կապված մտահոգություն են հայտնել` համոզված լինելով, որ դրանք ուռճացված են, ներառում են մահացած անձանց անունները, ինչպես նաեւ` նույն հասցեում գրանցված մեծաքանակ ընտրողների առկայությունը կարող են օգտագործվել քվեարկության օրը մանիպուլյացիաներ իրականացնելու համար:
Զեկույցը նաեւ նշում է, որ քարոզարշավի ընթացքում դիտորդների բազմաթիվ զրուցակիցներ, որպես հիմնական եւ ամենատարածված խնդիր, ընդգծել են հատկապես ընտրակաշառքների հարցը: «Դիտորդների կողմից նկատված անսովոր երթեւեկը` որոշ նախընտրական շտաբների ներսում եւ դրսում` քվեարկության օրվա նախաշեմին, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին Ոստիկանություն ներկայացված հաղորդումները ցույց են տալիս, որ այդ մեղադրանքները որոշ չափով կարող են արդարացված լինել»,- նշված է զեկույցում:
Ինչ վերաբերում է բողոքարկման գործընթացին` դիտորդները նշել են, որ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ քվեարկության օրն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դատարաններում ու Գլխավոր դատախազությունում մի քանի տասնյակ բողոքներ են ստացվել, սակայն դրանց գերակշիռ մասը մերժվել է: Նրանց տպավորությամբ` այս կառույցները կարծես թե նպատակ ունեն առավել վարկաբեկել ընտրախախտումների մասին հաղորդումները, քան երաշխավորել, որ հանցագործությունները կբացահայտվեն, մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ:
Զեկույցում դիտորդները նաեւ մի շարք հանձնարարականներ են տալիս ՀՀ իշխանություններին` հորդորելով զերծ մնալ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու պրակտիկայից: Խորհուրդ են տալիս փոխել Քրեական օրենսգիրքը եւ հետապնդումների չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքների մասին հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին: Հանձնարարականներից մեկը վերաբերում է ընտրացուցակներում ընդգրկված անձանց վերաբերյալ կառավարական տարբեր ատյանների տվյալների արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ` ընտրողների ռեգիստրը բարեփոխելուն ուղղված աշխատանքը շարունակելուն: «Իրավապահ մարմինները պետք է երաշխավորեն, որ ընտրություններին առնչվող հանցագործություն կատարած բոլոր անձինք կկանգնեն արդարադատության առջեւ, ընտրական հանձնաժողովներն ու դատարաններն էլ չպետք է զուտ ձեւական դիրքորոշում որդեգրեն ընտրություններին առնչվող բողոքների վերաբերյալ: Նրանք պետք է զերծ մնան բողոքների քննարկումը մերժելու պրակտիկայից եւ պատշաճ կարգով քննեն դրանց էությունը»,- արձանագրված է զեկույցում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս զեկույցի հետ կապված երեկ հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը: «Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Զեկույցում նաեւ բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին»,- նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ:
Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ զեկույցի մտահոգիչ դրույթները պարզապես ՀՀ ընդդիմադիր թերթերի եւ ուժերի արտահայտած մտքերն են: Նրա խոսքերով` միջազգային դիտորդները դրանք ներառել են զեկույցում դրական գնահատականների նկատմամբ հավասարակշռությունը պահպանելու համար: «Մոտավորապես մթնոլորտն է ներկայացվել, որովհետեւ ժողովրդավարական չափորոշիչներ ունեցող պետություններում, բնականաբար, զանգվածային միջոցառումներում որոշակի խախտումներ եղել են: Մենք էլ ենք կարծում, որ ինչ-որ բաներ հնարավոր է, բայց փաստարկներ ոչ մենք ունենք, ոչ ընդդիմությունը, եւ ոչ էլ դիտորդները: Դիտորդներից ոչ մեկն ընտրություններից հետո որեւիցե քննարկման ժամանակ նման արտահայտություններ չեն արել»,- ասում է Գ.Սահակյանը:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ` ՎԵՐՆԱՏՈՒՆ
Մեծ գրող Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տան ճակատագիրը վերջապես լուծված է: Այսօրվանից Թումանյանի տան բանալիները կգտնվեն Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռքին: Հիշեցնենք, ...ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ «ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ»
1990 թվականի Նոբելյան ելույթը
Այս թռուցիկ ակնարկը ցույց է տալիս, որ, միանգամայն հավանական է, որ մենք գտնվում ենք մի պատմական շրջանի վերջում եւ նորի սկզբում: Դա վե՞րջն է, թե՞ նոր ժամանակի վերափոխումը: ...ԲՈՒԺԱՐԱՐ «ԴԱՇՏԵՐԻ ԿՐԱԿԸ»
Բոլոր մոլախոտերն օժտված են նախանձելի կենսակայունությամբ արտաքին ազդեցությունների հանդեպ։ Դրանց շարքում առանձնանում է «դաշտերի կրակ սողացողը», անվանում, որը պարզ թարգմանություն է լատիներենից` Agropyrun ...ՎԱՐԻԿՈԶ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
- Ապակե տարան կիսով չափ լցրեք յասամանի տերեւներով, մնացած ծավալը լրացրեք օղիով։ 7 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Օրը 1-2 անգամ քսեք ոտքերին` ողջ երկայնքով, սկսեք մատներից։ Շարունակեք ...ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ «ՊԻՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
26 մլրդ դրամի կորուստ ՀՀ-ում
Պարզվում է` Հայաստանում մեկ տարում 26 մլրդ դրամի կորուստ է արձանագրվում պիրատական ծրագրերի օգտագործման պատճառով: Հայաստանում համակարգչային լիցենզիոն ծրագրերի մասով պիրատության ...ԴԻՄՈՐԴ 2012. ՔՆՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է
Ռուսերենը` օտար լեզու
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից այս տարվա բուհական ընդունելությունների միասնական քննական համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել: Քննական այս կարգը փոփոխվել ...ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ Է, ՈՒ ՄԱՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐՈՐԵԼՈՎ ԱՆՑՆԵԼ
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 1 հասցեում մենք ականատես եղանք արտակարգ մի դեպքի, որի հասարակական արձագանքը թերեւս չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ:
30-ն անց մի երիտասարդ ...«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՄԵԹԱԴՆԵՐԸ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ»
Գայանե ԼԱԼԱՅԱՆ
Հարցազրույց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանի հետ
- Ձեր կարծիքով` հեռուստացույցն անհրաժե՞շտ ...«ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ
Երիտասարդ, կարող եւ աշխատասեր անձանց գործունեությունը Հայաստանում խթանելու համար, 2010թ. փետրվարի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 20Ա որոշմամբ գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան Երիտասարդներին» ...50 ԼՈԲԱԼ ՀԱՅԵՐԸ. ՎԱՀԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
Վահե Ամիրբեկյանն ապրում է ԱՄՆ-ում եւ աշխատում է PayPal ընկերությունում: Ծնվել է Երեւանում 1970 թվականին:
Երկու տարի սովորել է Երեւանում, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ շարունակել է ուսումը ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ից Կոմիտաս եւ Կասյան փողոցների հատման կետում շաբաթ-կիրակի ...ՇՐՋՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Երեկ արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 41-ամյա Գրիգոր Գասպարյանն իրեն ամրակցված ...«ՊԻՏԻ ՖՈՒՆԴԱՄԵՆՏ ԹՈՂՆԵՍ, ՈՐՊԵՍԶԻ 30 ՏԱՐԻ ԱՆՑ ՔԵԶ ՀԻՇԵՆ»,- ԱՍՈՒՄ Է ԴԵՐԱՍԱՆ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ
Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Սթենլի Կովալսկիի դերակատար Մուրադ Ջանիբեկյանի խաղն ինչ-որ կախարդական ...50 ՀԱՅԵՐՆ՝ ԸՍՏ «ARARAT»-Ի
Հունիսի 26-ին «Թատերական արվեստի ստուդիա» մոսկովյան թատրոնում տեղի է ունեցել «ԴՎԻՆ 50» Երախտագիտության արարողությունը: Լեգենդար «Դվին» կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում միջոցառման ...ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՌևՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ «ՏԱՇԻՐ»-ԻՆՆ Է
Կենտրոնի նախագծի իրականացման վրա ծախսվել է 120 մլն դոլար: Ընդհանուր մակերեսը 70 հազար քառ. մետր է:
Սանկտ Պետերբուրգի ավելի քան 100 հազար բնակիչ է ներկա եղել օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի միջոցներով ...ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ. ԳԵՒՈՐԳԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Թբիլիսիի առաջնորդանիստ Սբ.Գեւորգ եկեղեցին կվերականգնվի: Եկեղեցին վերականգնելու ցանկություն է հայտնել ռուսաստանյան հայազգի խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանն` իր ընկերների հետ: Գաղափարը, ըստ մեր տեղեկությունների, ...ՄԵՐ ՊԱՏԿԵՐՈՎ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Պաշտոնական տեղեկատվություն ընթերցելն ամենաուրախ զբաղմունքը չէ: Եթե, իհարկե, ծրագրային փաստաթուղթ չես ընթերցում: «Էլ ավելի բարելավենք», «խթանելով ամրապնդենք», կամ «նպաստենք» արտահայտությունները կարող են ...«ԵՍ ՀՈԳՈՎ ԵՄ ԲՆԱՊԱՀՊԱՆ, ԻՍԿ ԴՐԱՆՔ՝ ՓՈՂՈՎ»
Նոր Նորքի զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի զբոսայգում կառուցվող Նանսենի թանգարանի կառուցապատման դեմ հանդես եկող բնապահպանների մասին այսպես արտահայտվեց տեղի բնակիչը
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երեւանի ...«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷԼ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՔԱՐԿՈԾՎԵԼ ԵՆ»,- ԱՍՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Այս օրերին հասարակության մի հատվածի կողմից քննարկվում է Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում` նորվեգացի մեծ մարդասեր Նանսենի թանգարանի կառուցման հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը ...ԼԱՎԱԳՈ՞ՒՅՆԸ
Երեկ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ...ՖԻՇԵՐԸ ԳՈՀ Է
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Գեղարդի վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայաստան կատարած իր պաշտոնական այցը համարում է հաջողված եւ սպասված` նշելով, որ Հայաստանում իրեն ընդունել ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Թուրքիայի եւ Սիրիայի, ավելի ճիշտ` Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջեւ հարաբերությունները հասել են ծայրաստիճան լարվածության:
Ինչպես հայտնի է, հունիսի 22-ին Մալաթիա գավառի «Էրխաչ» ավիաբազայից թռիչք կատարած ...ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻՆ ԶՈԴՈՂՆԵՐ ԷԻՆ
Մինչ օրս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցի բնակիչները չեն կարողանում գտնել նույն փողոցի բնակիչների` 62-ամյա Պետրոս Գալուստովի եւ նրա որդու` 30-ամյա Արտաշ Գալուստյանի ինքնասպանության պատճառները: ...ԷԺԱՆ ՈՒ ԹԱՆԿ ԲԵՆԶԻՆԸ
Վերջին ժամանակներում հաճախ են քննարկվում վառելիքի, մասնավորապես` բենզինի գները։ Բանն այն է, որ տեղական շուկայում բացասական երեւույթների սովոր սպառողների համար զարմանալի զարգացումներ եղան՝ բենզինը էժանացավ։
...ՀՈՐԴՈՐՆԵՐ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ...«ԽԱՌՆԱԿԻՉԸ»
ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հրաժարվել է պատասխանել ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին հարցին` խնդրելով ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հնարավոր քայլերի ...ՆՈՒՅՆԸ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետընտրական առաջին հանրահավաքում ունեցած իր ելույթի մի զգալի մասը նվիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ավելի ճիշտ` Հայաստանի քաղաքական դաշտում ...«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔ Է, ՈՐԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ՊԱՐԳԵՒ ՕՀԱՆՅԱՆԸ
Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ գործերով է պարտվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): ՀՀ-ից ՄԻԵԴ ուղարկվող դիմումները հիմնականում վերաբերում են Եվրոպական ...ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ ընդդիմադիր, ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանի, ով 2006 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր սահմանադրական կարգը ...ՄՈՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին կայացած հանրահավաքում եւս մեկ անգամ վկայեց, որ հանրահավաքներն իր ու ՀԱԿ-ի համար այլեւս ոչ թե հասարակական զանգվածներ մոբիլիզացնելու, սահմանադրական ...ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՇԱՆՏԱԺ
«Այն, որ ներկայացվում է, թե ԲՀԿ-ն Քոչարյանից հեռու է, դա նրանց համար է, ովքեր ուզում են դրան հավատալ: Իսկ այն դիտարկումը, թե նման տեսակետը չպաշտպանողները պաշտպանում են Ս.Սարգսյանին, պարզագույն շանտաժ ...ՀԱԿ-Ի 7%-Ը ԳՐԵ՞Լ ԵՆ
«ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան են մուտք գործել իշխանության բարի կամքի շնորհիվ: Իսկ ահա ՀԱԿ-ի մասով իշխանությունը վերջին պահին գրեց 7 տոկոսը` վախենալով, որ նա կարող է մարդկանց կրկին ...ՀԱՆՐԱՅԻ՞Ն, ԹԵ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` ...ՀԱՆՐԱՅԻ՞Ն, ԹԵ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` ...
ԽՆՋՈՒՅՔԸ` «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ»
ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ Է, ՈՒ ՄԱՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐՈՐԵԼՈՎ ԱՆՑՆԵԼ
ՄԱՐԿԻՆ ԱՅՍՕՐ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՌևՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ «ՏԱՇԻՐ»-ԻՆՆ Է
ՎԱՐԻԿՈԶ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ԻՆՉՈ՞Ւ Է ԹԱՆԿԱՑԵԼ ՇԻՆԱՆՅՈՒԹԸ
ԴԻՄՈՐԴ 2012. ՔՆՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է
ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ
Գայանե ԼԱԼԱՅԱՆ
ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՆԱԶԱՐՅԱՆԸ
«ԴԻՋԻԹԵՔ-2012» ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- 1752 Քանաքեռի մոտ տեղի է ունենում ճակատամարտ Հերակլ II-ի և Ազադ խանի զորքերի միջև:
- 1904 Մահացավ «Մասիս» շաբաթաթերթի հիմնադիր Կարապետ Ութուջյանը: (Ծնվ. հոկտեմբերի 24, 1823 թ.):
- 1993 ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

