
ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱ
- - Պարոն Մանուչարյան, ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական դաշտում:

- Այն, ինչ կատարվում է, այդ ամենի մեջ մեր երկրի, մեր ժողովրդի կյանքը փոխող երեւույթ չկա: Այդ երեւույթները պայմանավորված են դրսի ուժերի գործողությամբ, եւ դա մեզ պետք է հետաքրքրի, որովհետեւ այդտեղ հավասարակշռությունը, գործողությունները կարող են հնարավորություն ստեղծել, որ գտնենք լուծումներ, երբ Հայաստանը սկսի գոյություն ունենալ: Հիմա Հայաստանը չկա, որովհետեւ մենք թույլ տվեցինք, որ մեզ տիրի դրսից եկող փիլիսոփայությունը, թե մարդը աշխարհ է գալիս փող կուտակելու համար: Մենք բզկտվեցինք որպես հասարակություն, մեզնից ոմանց նշանակեցին կառավարիչներ: Երբ մեզ ասում են, թե ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, եւ դուք մտածում եք, թե այս խայտառակությունն ինչպես կարող է համապատասխանել եվրոպական չափանիշներին, պետք է մտածել, որ եվրոպական չափանիշը հենց դա է: Ասում են, թե` դու ասա, որ հայ-թուրքական, ԼՂՀ հակամարտության հարցերը կտանես առաջ, մենք կասենք, որ ընտրությունները լավն են: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման ընտրությունների համար շնորհավորում է Սերժ Սարգսյանին: Այսպիսի էժանագին առեւտուր է գնում:
- ՀՀ քաղաքական դաշտում ընդունված է կուսակցություններին բաժանել ռուսամետների եւ արեւմտամետների: Ձեր կարծիքով` ՀՀ իշխանությունը, մասնավորապես` նախագահ Ս. Սարգսյանն, ավելի շատ ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան կողմնորոշում ունի:
- ՀՀ քաղաքական ուժերն իրար մեջ բաժանել են այդ կողմերը, բայց դա բացարձակ անընդունելի գործողություն է, որը մեզ դարձնում է խաղալիք ուրիշի ձեռքում: Բայց այսպես է` այսօր իշխող կուսակցությունը եւ նրա դաշնակիցը արեւմտյան ուժ են, սպասարկում են Արեւմուտքի շահերը: «Բարգավաճ Հայաստանը» եւ «Դաշնակցությունն» իրենց ներկայացնում են` որպես ռուսամետ ուժ: Այդպես է ձգտում ներկայանալ նաեւ ՀԱԿ-ը:
- Արեւմուտքի՞ ազդեցության արդյունքն էր, որ ՀԱԿ-ից դուրս եկան մի շարք ուժեր, որոնց մի մասը համագործակցում է «Ժառանգության» հետ, մի մասն էլ դեռ չի հստակեցրել իր անելիքները:
- Իհարկե: ԱՄՆ քաղաքական մշակույթը կայանում է նրանում, որ տվյալ երկրում ունենա երկու ուժ. մեկը` իշխանություն, մյուսը` ընդդիմություն: Նրանք իրար դեմ պայքարում են, իրար փոխարինում են, իսկ թելադրողը մնում է ԱՄՆ-ը: Այդպիսի իրավիճակ երկար ժամանակ տեսնում ենք Վրաստանում, եւ տեսնում ենք, թե այդ երկիրն ինչ ողբերգության առաջ կանգնեց` լրիվ գործիք դառնալու հետեւանքով: Վրաստանին սպասվում է ռազմավարական ողբերգություն, որովհետեւ այն, ինչ կատարվում է վրաց-թուրքական հարաբերություններում, որեւէ կապ չունի վրաց ժողովրդի շահերի, նպատակների, երազանքների հետ: Դա մեծագույն վտանգ է Վրաստանի համար: Վրաստանն այս տարածաշրջանում Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ պետք է ունենար հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի դա նրանցից որեւէ մեկին խանգարեր գերակայող դառնալ: Հիմա Վրաստանը խորը անհավասարակշռության մեջ է, եւ հեռու են նրա հույսերը, թե եվրոպական ու ամերիկյան վեկտորները քաղաքականության մեջ իրեն կփրկեն թուրքական էքսպանսիայից: Թուրքիան շատ մոտ եւ շատ ագրեսիվ քաղաքականություն ունեցող երկիր է ու գերակա դիրքեր է նվաճում Վրաստանում: Եվ այդ հարցում ռազմավարական դաշնակից ունենալով Ադրբեջանին` իմ կարծիքով, Վրաստանի համար անկախության հեռանկարի շանս գրեթե չի մնում, եթե, իհարկե, չվերանայի այդ քաղաքականությունը:
- Շատ խիստ չգնահատեցի՞ք:
- Մի քիչ մեղմ գնահատեցի:
- Այդ տեսակետից կարելի է ասել, որ ՀՀ-ն ավելի՞ հավասարակշիռ քաղաքականություն է վարում:
- Անկասկած: Հավասարակշռությունը մեր դառը եւ սարսափելի պատմությունից ուղղակի ամեն մի` նույնիսկ անհավասարակշիռ կամ անպատրաստ գործչի մեջ էլ նստած է:
- Իսկ եթե Վրաստանում այդքան վտանգավոր իրավիճակ է, ապա մեր քաղաքական գործիչները, ընդհուպ` Ս.Սարգսյանն, ինչո՞ւ են օրինակ բերում այդ երկրի փորձը, նրա ժողովրդավարական ինստիտուտների կայացման մակարդակը:
- Ժողովրդավարական ինստիտուտները չփրկեցին Վրաստանին Օսիայի եւ Աբխազիայի աղետից: Ժողովրդավարական ինստիտուտներն այսօր Վրաստանում նպաստում են թուրքական էքսպանսիային:
- Ասացիք, թե ԲՀԿ-ն իրեն ռուսամետ ուժ է համարում: ՌԴ-ի՞ ազդեցության, թե՞ ինչ-որ ներքին պայմանավորվածության արդյունքում ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ:
- Եթե ՀՀ-ում որեւէ քաղաքական ուժ որեւէ սկզբունքային որոշում է կայացնում, որպես կանոն, դա իր ղեկավարող պատրոնի որոշումն է: Այսօր քաղաքական ուժերն այդ վիճակում են գտնվում, այդ պատճառով էլ քաղաքական չեն: Արտաքին ուժերի ձեռքին ինչ-որ լծակներ են` այստեղ ինչ-որ խնդիրներ լուծելու համար:
- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն ու հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերը որքանո՞վ են շաղկապված: Կարծիք կա, թե Ադրբեջանն այդպիսով արտահայտեց իր անհամաձայնությունը գոյություն ունեցող ստատուս-քվոյի նկատմամբ: Կա նաեւ այլ տեսակետ, թե դրանք տարբեր կենտրոններից, այդ թվում` նաեւ Արեւմուտքից, նախապատրաստված միջադեպեր էին, կողմերին ու աշխարհին հասկացնելու համար, որ ԼՂՀ հակամարտության շուրջ ներկայիս վիճակն այլեւս պահպանել չի հաջողվում:
- Տարբեր գործոններ, իհարկե, առկա են, բայց հիմնականն այլ է: Ես ասացի, թե ԱՄՆ-ը ինչպիսի վերահսկողության է ձգտում բոլոր տարածքներում, այդ թվում` եւ Ադրբեջանում: Նա չի ուզում, որ այնտեղ լինի մի դիկտատոր անձ կամ խումբ, որոնք բրգաձեւ կառույցով վերահսկում են ամեն ինչ, եւ դրանից դուրս ոչինչ չկա: Եվ եթե այդ բուրգը որոշի այլ բան անել քաղաքականության մեջ, նրա վրա ազդելու լծակ չի մնում: Եվ ԱՄՆ-ը ձգտում է, որ Ադրբեջանում անպայման քաղաքացիական հասարակարգ եւ ընդդիմություն լինի: Իսկ Իլհամ Ալիեւն ու նրա վարչակազմը թույլ չեն տալիս: Այդ պատճառով ԱՄՆ-ը ու նրա զինակիցները վերջերս աննախադեպ հարձակում սկսեցին Ադրբեջանի իշխանությունների վրա: Իսկ Ալիեւը դա չի անում ոչ թե այն պատճառով, որ վատ մարդ է, այլ գիտի` մարդը աշխարհ է գալիս, որ իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունը եւ փողը: Դա նա սովորել է ամերիկյան դասագրքերից եւ փորձում է ապրել այդ փիլիսոփայությամբ: Իսկ նրան ասում են, թե` այդ դասագրքային ճշմարտությունները քո վրա 100 տոկոսով չեն տարածվում, որովհետեւ դու ոչ լիարժեք կառավարիչների կաստային ես պատկանում: Ու այդ տեսակետից պարտադիր պետք է ունենաս ընդդիմություն, որ մենք քո վրա լծակներ ունենանք: Եվ Ալիեւը տեսավ, որ իշխանությունը պահելու իր երկու հենարաններից մեկը ոտքի տակից գնում է: Այդ հենարաններից մեկը երկրի ներսում տոտալիտար համակարգն է, մյուսը` ղարաբաղյան կոնֆլիկտը: Եվ այս իրավիճակում, երբ նա տեսավ, որ իր առաջնային գործընկերներ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը (այս երեք երկրները մի բաժնետիրական ընկերություն են կազմակերպել, որի անունը կարելի է դնել «Բաքվի ռեժիմ») իր ձեռքից փորձում են խլել մի կայունության հենարանը` ընդդիմության բացակայությունը, այդպիսով ցույց տվեց, որ պետք է ուժեղացնել մյուս գործիքը: Այս պարագայում նա ընդդիմությանը պետք է մեղադրի ոչ թե ոչ դեմոկրատ լինելու մեջ, այլ հայկական լրտես լինելու համար:
- Իսկ ո՞րն էր տարածաշրջան Հ.Քլինթոնի այցի իրական նպատակը: Ի՞նչ էր ուզում ստանալ կամ պարզել:
- ԱՄՆ քաղաքականության մեջ պարզել, թե ինչ կշիռ ուներ Իրանի կամ Հայաստանի խնդիրն այս այցի ժամանակ, շատ դժվար է: Այսօր, եթե ՀՀ-ին ամբողջությամբ տիրելը իրականություն է դառնում, ԱՄՆ-ը լուծում է կովկասյան միջանցքի հարցը եւ գլոբալ առումով խոշորագույն հաղթանակ է տանում: Հավանական է, որ այս տարածաշրջանում Հ.Քլինթոնի համար առաջին հարցը ՀՀ խնդիրն է: Մենք ընդամենը կարող ենք թվարկել, թե ինչ կարող էր լինել` եւ արդեն հետեւանքներով գնահատել, թե ինչ է եղել: Ասենք` տեսնենք, թե Փարիզում հունիսի 17-ին ինչ է լինելու, եւ ըստ դրա` Քլինթոնի խնդիրների ինչ-որ մի մասը կհասկանանք: Այլ գործընթացների զարգացումից այլ բան կհասկանանք:
- ԼՂՀ հակամարտության կարգավորման դաշտում հարաբերական դադար է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն էլ սառեցված է: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել ՀՀ արտաքին քաղաքականության այս երկու հիմնական ճակատներում:
- ԼՂՀ հարցում ոչ մի զարգացում չի լինի: Հիմա ստատուս-քվոյի վրա ենք կենտրոնացել, բայց պետք է լուծում փնտրել: Ստատուս-քվոն նաեւ թշնամանքն է պաշտպանում, մենք պետք է այդ ամենը վերանայելու տարբերակներ գտնենք: Եթե գոյություն ունենա Հայաստան անունով երկիր, ժողովուրդ, որը կամք ու մտադրություն ունենա, դրանք պետք է ուղղի նրան, որ գոնե թշնամանքը չեզոքացնի: 90-ականներին այդ խնդրով զբաղված ենք եղել: Դրանից հետո մոռացել ենք, որովհետեւ աշխարհի տերերը մեզ ասել են, թե` Ձեզ հետաքրքրում են փողն ու իշխանությունը, դա` ձեզ, մնացած հարցերը թողեք ես կլուծեմ: Մինսկի խմբի գործընթացն իրենց գործիքն է, մեզ հետ կապ չունի:
- Կարծիք կա, թե Մինսկի խմբի գործընթացն իրեն չարդարացրեց:
- Շատ լավ էլ արդարացրել է: Դուք նայում եք մեր տեսակետից, պետք է նայեք առաջարկողների տեսակետից: Նրանց տեսակետից դա կարգավորում էր տարածաշրջանի վիճակը` ըստ անհրաժեշտության: Եթե ԱՄՆ-ը տեսնում էր, որ Մինսկի գործընթացով որեւէ խորամանկություն ավելի նպաստավոր վիճակ կստեղծի իրենց համար, փորձում էին անցկացնել: Բայց իրենց հիմնական ընդդիմախոս ՌԴ-ն դա արդեն սովորել է, եւ հիմա շատ ավելի դժվար կլինի խաբել:
- Մինչեւ ԼՂՀ հակամարտության լուծումը չպե՞տք է հույսեր ունենալ, թե կկարգավորվի հայ-թուրքական հարցը:
- Հայ-թուրքական հարցը կախված է լինելու ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններից, թե ինչ ճնշում պետք է գործադրվի, եւ այլն: ԱՄՆ-ին խիստ պետք է, որ Հայաստանի նկատմամբ թշնամանքը հանվի, որպեսզի վերջնականապես իրականացվի ՀՀ-ի աբսորբցիան արեւմտյան քաղաքակրթական տարածքի մեջ: Նրանք տարբեր հնարքներ կգործադրեն այդ հարցը լուծելու համար: Բայց այդ լուծումը մեզ հետ կապ չունի, որեւէ դրական հեռանկար մեզ համար գրեթե չի պարունակում: Բաց դուռը լավ բան է, բայց բաց դուռը թշնամու նկատմամբ լավ չէ: Այնտեղից մեր նկատմամբ բարյացակամ գործողություններ չեն գալու: Մի բան է գալու, որը մեզ ավելի խեղճ ու ցածր կպահի: Այդ տեսակետից այսօրվա կոնֆրոնտացիոն վիճակը մեր ներկա վիճակի համար իդեալական է:
- ԼՂՀ հակամարտությունը գործո՞ն է դարձնում ՀՀ-ին: Եվ արդյո՞ք ՀՀ-ն կարող է դա օգտագործել:
- Ժամանակին նման քննարկում եղավ, թե` Ղարաբաղը ծանրաքա՞ր է մեր ոտքին կապած, թե՞ հաղթաթուղթ է: Կարծում եմ, որ տրամաբանության մեջ հաղթեց «հաղթաթուղթ» բառը: Եթե մեր նպատակը փող, իշխանություն ունենալն է, դա այլ տրամաբանություն է: Եթե ապահովում ենք ՀՀ զարգացումը, այլ բան է: Մենք այդ գործընթացներում կայինք 88-ից մինչեւ 90-ականների կեսերը: Այդ ընթացքում մենք ունեցել ենք լավագույն պետությունը ՀՀ-ում, ամենաժողովրդավարական, ամենաժողովրդական:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Բազմաշնորհ բուժարար զոպան
Անկրկնելի է հայոց աշխարհի բնությունը, եւ, ցավոք, մենք հաճախ չենք գիտակցում, թե ինչ հարստություններ են հենց այնպես կորչում մարդկային անտարբերության եւ չիմացության հետեւանքով։ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ ...«ԹՈՂ ԽՈՍԻ «ՀԱՅՖԻԼՄԸ» ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Մեր թերթին տված հարցազրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից փորձել էինք նաեւ պարզել գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի իրավական խախտումների ...ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻՑ` ՄԻՆՉև ՇՎԵՅՑԱՐԻԱ
Եթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա՞ է, թե՞ աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երեւում կեպիի տակ, որովհետեւ նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքեւ է նայում: ...ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հայաստանում բողոքի զանգվածային ալիքը կամ բողոքի սոլո ակցիան կարո՞ղ է ինչ-որ բան փոխել: Որպես կանոն` ո՛չ: Միակ դրական նախադեպը, թերեւս, Մաշտոցի պուրակում երիտասարդ բնապահպանների շուրջօրյա ակցիան էր: Իսկ ...ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ` ՀՀ գործադիր իշխանության, պետական եւ տարածքային կառավարման ...Ո՛Չ «ՄԱՀԱԲԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ»
Երեկ «Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Ինչպես եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ...«ԿՈՆՎԵՐՍ ՄԻԱՎՈՐՆԵՐ»
«Կոնվերս բանկն» իր քարտապանների համար երեկվանից մեկնարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրը, որ բանկային քարտերի օգտագործումը դարձնելու է առավել շահավետ: Այն նպատակ ունի ավելացնել քարտերի միջոցով հաճախորդներին ...Ո՞Վ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԱՂՄՈՒԿԻ «ԵՏԵՒՈՒՄ»
Համաձայն շրջանառվող լուրերի` Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեմ կազմակերպվող ակցիայի ետեւում կանգնած է ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը
Օրեր առաջ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը ...ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների ...ԱՍՈՒԼԻՍԸ` ԱՅՍՕՐ
Երեկ Հայաստան է ժամանել Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ...ՔԱՋԱՏԵՂՅԱԿ Է
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար լավ նշան էր ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձը: Չէ՞ որ ժամանակին հենց նա է Հեյդար Ալիեւի հետ դրել մեր համագործակցության հիմքը»,- հայտարարել է ...ԱՃ & ԱՐՏԱՀՈՍՔ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«Հայկական ծրագրեր» ընկերության հայտարարությունը, թե Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների` ՏՏ ոլորտը գտնվում է կործանման եզրին, բավականին մեծ աժիոտաժ առաջացրեց։
Քննադատությունը, թեեւ, հասցեական ...ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների «անակնկալներն» արդեն մեկնարկել են. երեկ կայացած ասուլիսում Վարդան Սեդրակյան անուն-ազգանունով մի էպոսագետ հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԸ
«Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օդուժն ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը մոտ 20 տոկոսով»,- «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիական խնդրի կարգավորմանն անդրադառնալիս` որպես օրինակ, նշել է Ղարաբաղյան հակամարտությունը: Զուգահեռներ անցկացնելով Սիրիայի ու Ղարաբաղի հակամարտությունների միջեւ` ...ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
«Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հերթական գագաթաժողովին Թուրքիայի` Հայաստանին ուղղված հրավերն ապացուցում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից որոշակի դիվանագիտական հարաբերություններ, ...ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ 3
- Պարոն Մանուչարյան, ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական դաշտում:
- Այն, ինչ կատարվում է, այդ ամենի մեջ մեր երկրի, մեր ժողովրդի կյանքը փոխող երեւույթ չկա: Այդ երեւույթները պայմանավորված ...ԱՆՀԱՅՏ, ԲԱՅՑ ՄԻԱՏԵՍԱԿ
«Անցած շաբաթավերջին Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է վարչապետի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը: ...ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ
«Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է հանրահավաքային պայքարը»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` տեղեկացնելով, որ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել ...ՄՆԱՑԱԾԸ «ԿՈ՞ՂՄ» ԵՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը` Կառավարության ծրագիրը քննարկելու համար, քանի որ ՀԱԿ-ը հայտարարել է, թե դեմ է քվեարկելու դրան: «Հայ ազգային կոնգրեսի ...ՊԱՏՎԵՐԻ ՈՒ ԽԱՂԻ ԵԶՐԱԳԻԾԸ
ՀՀ նախկին Արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն` որպես վկա ցուցմունք տալու «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի ...ԾՐԱԳԻՐ ՉԿԱ
«Հայաստանի զարգացման ծրագիր չկա ընդհանրապես: Ամեն մեկին հետաքրքրում է ինքը, իր ընտանիքը եւ իր մոտակա մեկ-երկու ընկերները, որոնց հետ միասին զբաղված է կուտակելով: Եթե ես կուսակցություն ունեմ, դա նրա համար ...ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին բավական լարված ու անորոշ վիճակում է` կապված հունիսի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ու քվեարկության հետ: ...ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ
Հայաստանից տարեկան արտագաղթում է ՏՏ ոլորտի 400-500 փորձառու մասնագետ, ընդ որում, տարեկան կտրվածքով նկատվում է արտագաղթի ծավալների աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինֆորմացիոն ...ՈՐՈՇԱԾ ՈՒՆԵՆ
ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հինգշաբթի օրը` հունիսի 14-ին: ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ-ն որոշելու է նոր կառավարության վերջնական կազմը:ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՒՈՒՄ ԵՆ
«ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության լարվածությունը մեղմելու կոչ է անում»,- երեկ Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս ...ՓԽՐՈՒՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը»,- նման հայտարարություն է արել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն` ավելացնելով, որ տարածաշրջանի անվտանգությունը բավական փխրուն ...
ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ո՞Վ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԱՂՄՈՒԿԻ «ԵՏԵՒՈՒՄ»
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓԵՍԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԷԿ-Ի ԼՍՈՒՄՆԵՐԸ ՁԵՒԱԿԱ՞Ն ԵՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԹԱՆԿԱՑԵԼ Է ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ
ՀԱՄԱՐՁԱԿԸ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- 1200 Ծնվեց հայ ականավոր առակաբան-քարոզիչ Վարդան Այգետցին:
- 1724 Կ. Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով գրեթե ողջ Անդրկովկասն անցնում էր Թուրքիային:
- 1752 Ազադ խանը արշավում է Երևանի խանության վրա:
- 1839 Նիզբիի տակ (Հյուսիսային Սիրիա) թուրքական բանակը ջախջախվում է եգիպտական փոխարքայի զորքերի կողմից:
- 1901 Ցարական կառավարության օրենքով Անդրկովկասում վերացվեցին ծխահարկն ու հողահարկը, մտցվեց պետական բահրային տուրքը:
- 1903 Նիկոլայ II-ը հաստատում է հայ եկեղեցապատկան գույքի և կալվածքների բռնագրավման ու պետականացման մասին օրենքը: Նա նաև հրամայեց փակել հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1921 Խորհրդային Հայաստանը, հիմք ընդունելով Արցախի բնակչության բազմիցս արտահայտած ցանկությունը, հայտարարում է, որ Արցախն իր տարածքի անբաժան մասն է կազմում:
- 1957 Ծնվեց ԼՂՀ Մարտունու շրջանի ճակատի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: (Վախճ. 1993թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

