
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
- Բուժում է կոտեմը

Կոտեմը` Lepidium sativum` կաղամբազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա բույս է։ Բույսի հայրենիքը Հյուսիս-Արեւելյան եւ Հարավային Աֆրիկան եւ Պարսկաստանն է։ Հնագույն ժամանակներից բույսը մշակվել է Եգիպտոսում, որտեղից տարածվել է Հունաստան եւ Հռոմ։ Պարսկաստանում կոտեմն օգտագործվել է սննդի մեջ ավելի վաղ, քան ցորենը։ Միջնադարում բույսը լայն տարածում է ստացել Ֆրանսիայում եւ Գերմանիայում` որպես համեմունք, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոտեմի միամյա վաղահաս տեսակը մշակվում է բոլոր եվրոպական երկրներում։ Այդ տեսակը պահանջկոտ չէ խնամքի հանդեպ, եւ շատերը հաջողությամբ մշակում են պատուհանագոգին։
Բույսի ուսումնասիրությամբ զբաղվել է Հիպոկրատը։ Նա նշել է, որ կոտեմը մաքրում է արյունը, ավելացնում կենսական ուժերը։
Կոտեմի տեսակները քիչ են, դրանք հիմնականում տարբերվում են տերեւների կառուցվածքով։ Փետրաձեւ կտրատած տերեւաթիթեղով տեսակներից ՀՀ-ում ավելի հայտնի են նեղատերեւ 3` Սովորականը, Գանգրահերը, Պարտեզայինը, իսկ ամբողջական տերեւաթիթեղով տեսակներից` Լայնատերեւը։
Կոտեմը ցրտադիմացկուն լուսասեր բույս է։ Բանջարանոցներում այն ցանում են մարգերում եւ 10-15 օր հետո ծիլերը հայտնվելու պես հավաքում են։ Ամռան ընթացքում ցանում են մի քանի անգամ 10-15 օր ընդմիջումով։
Կոտեմը նաեւ կարելի է աճեցնել ձմռանը, առանց հողի։ Դրա համար ոչ խոր թավայի մեջ դնում են ջրով թրջած թաղիք եւ դրա մեջ մտցնում կոտեմի սերմերը։ Թավան դնում են տաք, լուսավոր տեղ, արդեն տասը օր հետո կանաչին կարելի է օգտագործել։
Միամյա կոտեմը պիտանի է միայն մատղաշ վիճակում (երկու շաբաթական)։ Այս թերությունից զուրկ է բազմամյա, լայնատերեւ տեսակը, որը վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն մատղաշ տերեւներ է առաջացնում։ Այս տեսակը բազմացնում են արմատային մացառներով, միեւնույն տեղում այն աճում է մինչեւ վեց տարի։ Ծաղկաթերթերը սպիտակ կամ վարդագույն են, ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը լայն օվալաձեւ պատիճ է, հասունացման շրջանը` հունիս-նոյեմբեր։
Թարմ տերեւները հարուստ են ասկորբինաթթվով, կալիումի, մագնիումի, կալցիումի, ֆոսֆորի, յոդի, երկաթի, պղնձի, ծծումբի աղերով։ Պարունակում են կարոտին, ռուտին, B1, B2, PP, D, E, K վիտամիններ, մանանեխի եթերային յուղ, որի մեջ գտնվող գլյուկոզիդ պրոպսոլինը բնորոշում է կանաչու կծու համը։
Արմատներում եւ վերգետնյա մասում պարունակվող լեպիդինը բնորոշում է տերեւի դառը համը։ Սերմերի զանգվածի մոտ 50-60 տոկոսը կազմում են մասամբ չորացող ճարպային նյութերը։
Կոտեմը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` որպես միզամուղ, հակաբորբոքային, վերքամոքիչ, խորխաբեր, հակադեպրեսանտ, հակաօքսիդանտ, հակասկլերոտիկ միջոց։
Մաքրում է օրգանիզմը թույներից, կարգավորում զարկերակային ճնշումը եւ արյան բաղադրությունը, լավացնում մարսողությունը։
Վերջերս գիտնականները պարզել են, որ կոտեմի կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, կանխարգելում կատարակտը։
Կոտեմն ավանդաբար կիրառվում է վերքերի, խոցերի, այրվածքի, նաեւ մաշկային, սիրտ-անոթային եւ աղեստամոքսային համակարգերի, լեղաքարային հիվանդությունների, հազի, բրոնխիտի, ավիտամինոզի, սակավարյունության, անքնության, նյարդային անհանգստության, այտուցների դեպքում։ Լավացնում է ախորժակը, նվազեցնում հոդային ցավերը։ Կան տվյալներ, որ թերի հասունացած սերմերը կամ դրանց սպիրտային ոգեթուրմը օգտակար է տղամարդկանց համար, իսկ կոտեմը նպաստում է շագանակագեղձի բորբոքման բուժման ընթացքի արդյունավետությանը։
Կոտեմի կամ դրա թարմ հյութի ամենօրյա օգտագործումը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը եւ ունի բուժիչ ազդեցություն։ Օրական չափաբաժինն է` 80-90 գրամ։ Որոշ հիվանդությունների դեպքում կոտեմի պատրաստուկներն ունեն արտաքին կիրառում։ Տերեւի հյութը, խյուսը, եփուկը, թուրմը կիրառվում են քսուքի, թրջոցի կամ լոգանքի ձեւով, սերմի փոշին` որպես սպեղանի։
Թուրմ. Երեք ճ/գ կոտեմի թարմ տերեւը 2-3 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։
Եփուկ. Վերը նշված չափաբաժնով վերցված հումքը եւ եռջուրը 5-7 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։
Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Անքնության, դեպրեսիայի դեպքում` քնելուց առաջ, հազի եւ բրոնխիտի դեպքում` սնվելուց 1 ժամ հետո։
Յուղ. Տասը օր թրմեք չորացրած փոշիացրած տերեւը, արմատը կամ սերմը` գոլ բուսայուղի մեջ, տաք տեղում (2։1)։
Քսուք. Հումքը թրմեք կենդանական ճարպի կամ վազելինի մեջ (1։3)։
Լեղաքարային հիվանդություն. Խմեք 50-ական մլ թուրմ, օրը 2-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Մաստոպատիա. Դրեք կոտեմի տերեւի խյուսով թրջոց, պահեք 2-3 ժամ։ Օրը 2-3 անգամ կերեք 20-30 գ կոտեմի թարմ տերեւ։
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Բուժում է կոտեմը
Կոտեմը` Lepidium sativum` կաղամբազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա բույս է։ Բույսի հայրենիքը Հյուսիս-Արեւելյան եւ Հարավային Աֆրիկան եւ Պարսկաստանն է։ Հնագույն ժամանակներից ...«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՆՁՆԵՍ՝ ՀԱՇՎԻՐ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՀԱՆՁՆԵԼ ԵՍ»,- ԱՍՈՒՄ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ԿՈՄԻՏԱՍԱԳԵՏ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
4
Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` ...«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԵՆ»,- ԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Երեկ մեր թերթի խմբագրություն էին եկել Արաբկիր վարչական շրջանի Երեւանի Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի բնակիչները: Վերջիններս նախ` իրենց դժգոհությունը հայտնեցին մեր թերթի նախորդ համարում հրապարակված` «Փաստորեն, ...ՀՈՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կանադայում սովորող իր որդին վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է զորակոչվել բանակ: «Այսօր տղաս ...ՍԻՐՈ ՀԱՄԱՐ
Երեկ Արմավիր քաղաքի «Կարմիր» կոչվող կամրջից իրեն ցած նետելով` ինքնասպանության փորձ է կատարել ՊՆ ժամկետային զինծառայող Գեւորգ Հայրապետյանը: Նա կոտրել է ոտքը եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնասպանության ...ՄԱՅԻՍԻ 6. ԴԱՏԱՐԿ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Զուր են հիշեցումները, թե կա՛ կյանք մայիսի 6-ից հետո: Որեւէ մեկը հակառակը չի պնդում: Խնդիրն ընդամենն այն է, որ մայիսի 6-ին հաջորդող կյանքը չի տարբերվելու այդ օրվան նախորդող ամիսների, տարիների կյանքից: ...ԲՐՅՈՒՍՈՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները երեկ բաց նամակ-հայտարարություն են տարածել, որով պահանջում են «օրենքի գերակայություն»: Նրանք նաեւ վստահեցնում են, որ շարունակելու ...ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՂՈՐԴՈՒՄ` ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման համար, ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբը, որը երեկ ԶԼՄ-ների, հ/կ-ների եւ դիտորդական ...ՀԻՇԵԼ Է ՀՅԴ-ԻՆ
ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպել է մտավորականների հետ. հանդիպման ուշագրավ դրվագներից մեկն այն է եղել, որ դրան մասնակցել է, ինչպես ինքն է ասում` «հոգով դաշնակցական» երգիչ Ռուբեն Հախվերդյանը: ...Ո՞ՒՄ ՀԵՏ Է ԲՀԿ-Ն ԴԻՏԵԼՈՒ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը` բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով`նվիրված միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների եւ ...ԵԱՀԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻՆ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում անդրադարձ կա նախընտրական շրջանում արձանագրված միջադեպերին: ...ԲԱՐԴ ԴՅՈՒՐԻՆԱՑՈՒՄ
Ապրիլի 26-27-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շուրջ համաձայնագրերի բանակցությունների ...AIRBUS-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
Պետական եկամուտների կոմիտեն երեկ անդրադարձել է ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որտեղ նշված էր, որ արտաքին առեւտրի վերաբերյալ մաքսային ծառայության հրապարակած եւ ազգային վիճակագրության ծառայության ցուցանիշները ...ԲՐԱՅԶԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Վերջինս նախկինում ...«ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է»
- Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:
- Նախընտրական քարոզարշավը, կարծում եմ, նորմալ, բնականոն հունով է ընթանում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ...«Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Ա ԷՇՆ ՈՒ ՁԻՆ ՄԻԱՎՈՐՎԵՆ»
Հարցնում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ստեղծված միասնական շտաբին: Կ. Կարապետյանի խոսքով` այսօր քաղաքական ...EXIT-POLL` 131 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ
«Gallup International Association» ընկերությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը` exit-poll է իրականացնելու 1982 ընտրատեղամասերից միայն 131-ում: Երեկ այս մասին հայտարարել է ընկերության փորձագետ Միլկանա ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» կուսակցություններն ու ՀԱԿ-ը երեկ որոշել են դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է քվեարկությունից ...ON-LINE-Ը ՍԿՍՎԵՑ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն` երեկ առավոտյան մեկնարկել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունը, որն ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ...ՀԵՏԱՔՐՔԻՐ «ԹՎԵՐ»
«Gallup International Association» ընկերության անցկացրած` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, հարցման արդյունքում` ընտրողների 39,2 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտար ՀՀԿ-ին: ...ՀԵՏԱՄՈՒՏ Է ԼԻՆԵԼՈՒ
Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը երեկ հանդիպել է Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչների ու տվյալ տարածքում կառուցապատում իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների ...ԴԱՐԱՆԱԿԱԼՈՒՄ
Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց` երեկ առավոտյան Տավուշի մարզում երեք հայ զինծառայողների ...ԲՈԼՈՆԻԱՆ` ՄԵՐ ՄԵՋ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում` մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Ըստ ...Ո՞Վ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի «ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, հանրապետության բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում` առավոտյան 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այդ ...ՉԻ ՈՒՇԱՆԱ
«Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար»,- երեկ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական ...ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԴ
«Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցություններն ու ՀԱԿ-ը` ընտրությունների վերահսկման միասնական շտաբում որոշում են կայացրել դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի ...ԴԵՄ Է ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ
«ՀՀԿ-ն հայտարարել էր, որ իր համամասնական ցուցակում չեն լինելու օլիգարխներ, սակայն նրանք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով, եւ արդյունքում` նրանք, միեւնույն է, լինելու են խորհրդարանում, այդպես չէ՞»` ...ԵՐԵՔ ԶՈՀ
Նախօրեի գիշերը` ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերի ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն` դատապարտելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծապես մտահոգված են հայ-ադրբեջանական ...
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՆՁՆԵՍ՝ ՀԱՇՎԻՐ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՀԱՆՁՆԵԼ ԵՍ»,- ԱՍՈՒՄ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ԿՈՄԻՏԱՍԱԳԵՏ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՈՒԹ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
«ԱՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՒ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՌԵՍՏՈՐԱՆ՝ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Ա ԷՇՆ ՈՒ ՁԻՆ ՄԻԱՎՈՐՎԵՆ»
ՀՈՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ՌՈՒՍՆԵՐԸ` ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԵՏԵՒՈ՞ՒՄ
ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ ՉԵՆ ԽԱՂՈՒՄ
ԲՈՒԺԱՐԱՐ ԱՐԵՒԱՀԱՐՍԸ
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

