
ՆԱԵՒ ԿԼԱՍԻԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
- «Կլասիկ Սամվել». տարիներ առաջ ավանգարդիստներն ահա այս անունն են կնքել 90-ականներին հայտնի կլասիկ բնանկարիչ, աբստրակտ ժանրի նկարիչ Սամվել Ստեփանյանին, ով հիմնականում նկարում էր դասական ոճի բնանկարներ:

Ս.Ստեփանյանի մասին այսօր արդեն խոսում են նրա ստեղծագործությունները, ընկերներն ու հարազատները: Ս. Ստեփանյանի կինը` Հռիփսիմե Յախանեջյանը, ամուսնու մասին խոսելիս` ասում է. «Մենք սովորել ենք նույն դասարանում, բայց նրա նկարչական տաղանդի մասին ես չգիտեի: Հիշում եմ, երբ ընդունվեցի Բակունցի անվան մանկավարժական ուսումնարան, մի դասախոս ունեի, ով շատ էր պատմում նկարիչների մասին: Հավանաբար դա դարձավ պատճառ նրա հետ ամուսնանալու որոշմանս համար: Սիրում էի նրա մեջ ապրող նկարչին, նրա խելառությունը, տարօրինակությունները, հումորի զգացումը... Մեր 20 տարվա համատեղ կյանքը լի էր ուրախությամբ, բայց այդ տարիներին մենք շատ վատ էինք ապրում: Հատկապես դժվարությունները սկսվեցին, երբ Սամվելը սկսեց աբստրակտ ժանրում ստեղծագործել: Այդ նկարները չէին վաճառվում, հետեւաբար գումար չկար: Իսկ երկու երեխա պահելը, ինչպես նաեւ ներկերը փող արժեին: Սամվելն ունի մի կտավ, որը նկարել է գիշերով Զանգվի ձորում եւ անվանել է «Գիշերը Զանգվի ձորում»: Դա նկարվեց նրա կյանքի վերջին տարում, հիմա այն ճաքճքել է եւ ռեստավրացիայի կարիք ունի: Այդ բնանկարի տակ թաքնված են երկու աբստրակտ նկարներ»: Տպավորիչ է նաեւ նկարչի «Սեւ մազեր» կտավը, որը նա նկարել է 15 րոպեում: Նկարում հեղինակի կնոջ վարսերն են: Հռիփսիմե Յախանեջյանի ասելով` Ս. Ստեփանյանի կտավների մեծ մասը նրա մահից հետո վաճառվել են, քանի որ ընտանիքը սոցիալական խնդիրներ է ունեցել: Նկարների մեծ մասն էլ հեղինակը դեռեւս իր կենդանության օրոք նվիրել է իր ընկերներին, բարեկամներին, ինչպես նաեւ` իր ժամանակակից արվեստագետներին։ «Սամվելը շատ էր սիրում Մինաս Ավետիսյանի եւ Վրույր Գալստյանի նկարները: Նրանց կտավների բրոշյուրները միշտ խնամքով պահում էր, հիմա էլ կան: Տարիներ անց՝ Մինասի մահից հետո, Սամվելը մեր կրտսեր որդուն կնքեց Նարեկ՝ Մինասի որդու անունով: Իսկ Վրույրը, ով գրեթե Սամվելի հոր տարեկիցն էր, ամուսնուս մահից մեկ շաբաթ անց մահացավ: Նա իսկապես սգում էր Սամվելի մահը»,- ասում է Ս. Ստեփանյանի կինը:
Նկարելուց զատ` Ս. Ստեփանյանը սիրում էր ջազ երգել ու նվագել: Ավագ որդու անունն էլ կնքել է իր սիրելի ջազմենի` Օսկար Պետերսոնի անունով: Սիրում էր նաեւ խմել, ծխել. «Իր կիսամութ արվեստանոցում նկարելիս միշտ ծխում էր, մոխիրն էլ թափում գետնին: Ասում էր. «Էս սենյակն աշխարհի ամենամեծ մոխրամանն ա»: Մի օր էլ կտավի վրա սկսեց մոխիրով էֆեկտներ ստանալ: Հետո նույնը սկսեց անել նաեւ հողով, թղթով...»,- պատմում է Կլասիկ Սամվելի կինը:
Դա նկարչի բեղմնավոր գործունեության տարին էր՝ 1996-ը: Իր հուշագրություններում արվեստաբան Վարդան Վարդանյանը Ստեփանյանի մասին գրել է. «Պատրաստվում էր բնանկարների ցուցահանդես բացել Հայաստանի Ազգային պատկերասրահում ու ճշտել էր նաեւ կոնկրետ ժամանակը՝ 1996թ. մայիս: Բայց, երբ ընթացքում տեսավ, որ նոր մտքեր, գաղափարներ են ի հայտ գալիս, փոխեց ամիսը, դարձրեց սեպտեմբեր՝ այս անգամ արդեն անփոփոխ»: «Այդ տարի հունիսին Սամվելը մահացավ սրտի կաթվածից: Ցուցահանդեսը կազմակերպեցինք այդ տարվա նոյեմբերին: Նա մահացավ 40 տարեկանում, իսկ սեպտեմբերին պետք է դառնար 41: Նրա մահից հետո հաշվեցինք նրա պահպանված կտավներն ու հետաքրքիր զուգադիպություն նկատեցինք. մնացել էր 40 կտավ, իսկ 41-րդը անավարտ էր»,- ասում է Ս. Ստեփանյանի կինը` Հռիփսիմե Յախանեջյանը:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ «ԴՈՍՏՈԵՒՍԿՈՒ ՊՈԵՏԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Հերոսը և հեղինակի դիրքորոշումը հերոսի նկատմամբ Դոստոևսկու ստեղծագործության մեջ
Դոստոեւսկու մոտ հեղինակի խոսքը հակադրվում է հերոսի լիարժեք եւ անխառնուրդ մաքուր խոսքին: Այդ պատճառով էլ ծագում է հեղինակային ...ԽՈՒՆԿԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ ԲՈՒԺԱՐԱՐԸ
Լատիներեն անվանումն է Acorus calamus` խնկեղեգ, եղեգնային
Չինաստանում այս բույսի տերեւների փնջերն ամեն տարվա հինգերորդ ամսվա հինգերորդ օրը դնում են մահճակալի շուրջը, ցողունի եւ արմատի կտորները` տան ...«ԿԱՌՈՒՑԵԼ՝ ԱՌԱՆՑ ՔԱՆԴԵԼՈՒ»
Ապրիլի 16-ին Երեւանի պատմության թանգարանում բացվել է «Կառուցել` առանց քանդելու» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտից հետո, որպես կանոն, գալիս է Հայաստան` հանգստանալու եւ «ոգեշնչվելու»:
...ԽՈՐԵՆ ԼԵՒՈՆՅԱՆՆ ՈՒ ԼԻԼՈՒՆ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանն ու երգչուհի Լիլուն (ով այժմ հանդես է գալիս Լիլիթ անունով) խզել են իրենց սիրային հարաբերությունները: Զույգի բաժանման լուրը ճշտելու նպատակով bravo.am-ը զրուցել է հենց ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ
Երբ անցյալ ամիս Թուրքիայի ԱԳ նախարարը գաղտնի հանդիպում ունեցավ մի խումբ հայերի հետ Վաշինգտոնում, նա իր նենգ ժպիտով եւ անուշ լեզվով սիրաշահեց նրանց սիրտը: Սա թուրքական ավանդական դիվանագիտության կեղծ դիմագիծն ...ՆԱԵՒ ԿԼԱՍԻԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
«Կլասիկ Սամվել». տարիներ առաջ ավանգարդիստներն ահա այս անունն են կնքել 90-ականներին հայտնի կլասիկ բնանկարիչ, աբստրակտ ժանրի նկարիչ Սամվել Ստեփանյանին, ով հիմնականում նկարում էր դասական ոճի բնանկարներ: ...ԷԼԻ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ
Ադրբեջանը բողոքի ալիք է բարձրացրել այն բանից հետո, երբ Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաընկերությունը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է` որպես հայկական տարածք: «Դա միանշանակ բացասաբար կազդի հեռուստաընկերության ...ԽՈՊԱՆԻ ԶՈՀԵՐԸ
ՌԴ աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայության տվյալներով, 2011թ.-ին Ռուսաստանի աշխատավայրերում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել, ինչը 5%-ով ավելի քիչ է, քան 2010թ.-ին: «Տարբեր արտադրամասերում զոհված ...«ԱՄԵՆԱՇԱՏԸ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՉՆԿԱՐՎԱԾ ՆԿԱՐՆԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ՆԿԱՐԻՉ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանը Ֆրանսիայում, արդեն յոթ տարի է, մշտական ցուցահանդեսներ է ունենում: Անցյալ տարվա մեծ անհատական ցուցահանդեսից հետո Մարսելի «Anna-Tschopp» գալերեայի տնօրեն Իվ Գնաեգին այս ...«ՍԵՒԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ՝ (ԱՆ)ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ի տարբերություն «Մեդիամաքսի» «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի նախորդ հերոսի` «Անի» հյուրանոցի, այսօրվա «հերոսը»` «Սեւան» հյուրանոցը, ոչ միայն չի գործում, այլեւ ֆիզիկապես գոյություն չունի:
Վերջին ...«ՔԱՐԵՐԻ ԵՒ ՁՎԵՐԻ ՆԵՏՈՒՄԸ ԲՈՂՈՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՒ Է»,- ՀՔԱՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՍՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶ ԿԱՐԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ
Ապրիլի 17-ին վանաձորցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իր դիրքորոշումն է հայտնել նախօրեին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ կապված միջադեպի ...ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության ...ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԵՐԳՈՒՄ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ
«Կան մարդիկ, ովքեր սպասում են մեր կողմնորոշմանը` հաշվի առնելով ԱԻՄ-ի ունեցած ներդրումը ՀՀ-ի պետականության մեջ: Ես, իհարկե, որոշակի նախապատվություն ունեմ, բայց այս պահին չեմ ցանկանում դրա մասին խոսել: ...ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին Երեւան քաղաքի Ոստիկանության վարչության պետի օպեր գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը ներկայացրել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի նոր պետին: ...ԿՅԱՆՔԸ՝ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
Ղարաբաղի սահմանային առաջին գիծ տանող ճանապարհին երեւացող արեւածաղկի այրված, սեւ գլուխները կարծես անհաղորդ էին դարձել արեւին: Թվում էր` նեղացել էին այս աշխարհում տեղի ունեցող ինչ-որ անհասկանալի խաղ կամ ...ՀԱՄԱՀՈՒՆՉ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Ինչ համահունչ է ամեն ինչ: Գարնան հետ բնությունն է աշխուժանում: Ընտրապայքարի հետ՝ քաղաքական կյանքը: Էս վերջինից պրծում չկա: Հայկական լրատվամիջոցներում հայկական ընտրարշավն է, արտասահմանյաններում՝ ֆրանսիական, ...ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԿՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Արմեն Աշոտյան, իջի՛ր», «Արմեն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից». վանկարկումներով եւ Վալերի Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկարի պաստառներով երեկ շուրջ 200 ուսանողներ ...ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Արագածոտնի մարզում հայտնաբերվել են հարկային դաշտից դուրս գործող 6 տնտեսվարող սուբյեկտներ: Օրերս` Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ...ՀԱԿ-Ը ՄԵՐ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՈՒՄ Է ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ Գագիկ Շահնազարյանը, ով մոտ 15 տարի դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում, ...ԵՐԵԿ` «ԴԵԲԻԼ», ԱՅՍՕՐ` «ՀԱՆՑԱՎՈՐ»
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Արմավիրի մարզում: Վաղարշապատում ՀԱԿ-ի երեկվա նախընտրական հանդիպումը եւս կայացել է քաղաքի կենտրոնական հրապարակում, բայց, ինչպես տեղեկացնում ...ՄԱՔՍԻՄՈՒՄ % ԵՒ ՄԱՔՍԻՄՈՒՄ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Իսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով: Զարգացման Հայկական Բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ»
- 1996թ. մեկնեցիք ԱՄՆ, որտեղ աշխատեցիք մինչ 2011թ.: Ո՞րն էր Ձեր` Հայաստան վերադարձի դրդապատճառը:
- Մեր նախկին ընկերության ինժեներական խմբի մի մասն այստեղ էր աշխատում, մյուս մասը` Կալիֆոռնիայում: Հասկացանք, ...ՕԵԿ-Ն` ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպումը Արաբկիր համայնքի բնակչության հետ էր: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպման ժամանակ արաբկիրցիներին է ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Երեկ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների` երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների հետ: Թեկնածուի նախընտրական շտաբի ...ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Բրյուսելում հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Վաշաձեն Բրյուսելում մասնակցում է ՆԱՏO-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Հավաքի ընթացքում մենք ...ՏԵՂ-ՏԵՂ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Հայաստանի չորրորդ ազգային մրցունակության «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012. Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը» զեկույցի շնորհանդեսին։ ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՓՈԽԵԼ»
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանի գնահատմամբ` այս նախընտրական քարոզչությունը, ցավոք, նման չէ նախորդ 20 տարիների ընթացքում եղած քարոզարշավներին: «Հիմա ավելի շատ ...ԱՊԱՌԻԿ` ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀՈՒՅՍՈՎ
Մեր տեղեկություններով` անցած մի քանի օրերին ՀՀԿ անդամները Սեւան քաղաքում այցելել են բնակիչների տներ, գրանցել են նրանց անձնագրերի տվյալները` խոստանալով շուտով 20 հազարական դրամ բաժանել: Նրանց հետեւել են ...ՄԻՊ-Ը ՇՐՋՈՒՄ Է ՇՏԱԲՆԵՐՈՎ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, շարունակելով հանդիպումները նախընտրական շտաբների ղեկավարների հետ, երեկ հանդիպել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՅՍԲԵՐԳԻ ԳԱԳԱԹԻՆ,- ԱՍՈՒՄ Է ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Ինչո՞ւ է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը միայնակ մասնակցում նախընտրական քարոզարշավին: Չի՞ վստահում կուսակցությունից որեւէ մեկին, թե՞ շատ վստահ է, որ ինքն ուժեղ է, եւ ժողովուրդն իրեն է ընդունում:
- ՀՀԿ-ն ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԵՐԵԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
«Ժառանգություն» կուսակցության որեւէ ներկայացուցիչ երեկ այդպես էլ չներկայացավ ընտրությունների ընթացքի վերահսկման նպատակով ստեղծված կամ ստեղծվելիք հանրային շտաբի հերթական նիստին: Երեկ կուսակցության ...ՆԱԵՒ ՕԴԱՊԱՐԻԿԻՑ
Google ընկերությունը Google Earth ծրագրում ավելացրել է երկրի մակերեսի լուսանկարներ` արված օդապարիկներից եւ «օդային օձերից»: Google-ը տեղեկացրել է, որ արդեն ավելի քան 40 տեղանքի «տպավորիչ» լուսանկար հասանելի ...ԻՍԿԱԿԱՆ ԵՒ ԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԸ
Երեկ Երեւանի կենտրոնում` Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, բացվել է հայազգի բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են բազմաթիվ պաշտոնյաներ եւ այս օրերին Հայաստանում ...ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒՂՂԵԼ Է
«Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը նեղացավ, թե ինքը ձեւակա՞ն մարդ է, որ ձեւական կոալիցիա կազմի: Դուրս է գալիս, որ քա՞րշ են եկել մեկի հետեւից: Վարդան Օսկանյանը սխալվում է, կոալիցիան ձեւական չի եղել, մինչեւ հիմա ...ԱՌԱՆՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»
«Մենք «Ժառանգության» ստորագրությունն ավելի ենք հարգում, քան իրենք»,- երեկ ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական հանրային շտաբի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: ...ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` անդրադառնալով նախընտրական միջադեպերին, ասել է, թե դրանք անխուսափելի են: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջադեպերի քանակը ...ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
«Ես պայքարում եմ ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ընտրողների վստահությունը ստանալու համար: Իսկ ՀԱԿ-ը` կարծում եմ, կոնկրետ այս ընտրատարածքում գործում է երկակի չափանիշներով, ինչը ազդում է նրա նկատմամբ մարդկանց ...ԷԼԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ
Երեկ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով ...«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԽՈՒՍԱՓԵԼ ԻՆՁ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՑ»
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքներում, որտեղ պատասխանել է նաեւ այն քննադատություններին, թե ինչո՞ւ է ինքն անձամբ ղեկավարում ...ՀՐԴԵՀԻ ՄԱՐՈՒՄ
Այսպես են անվանել 2008-2010 թթ. Հայաստանի տնտեսական ցիկլը «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012» զեկույցի հեղինակները։ Հրդեհը, հասկանալի է` ճգնաժամն է, իսկ գլխավոր հրշեջը՝ թերեւս, վարչապետը։ ...
ՕԵԿ-Ն` ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ` «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»
ԽՈՐԵՆ ԼԵՒՈՆՅԱՆՆ ՈՒ ԼԻԼՈՒՆ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
ԲՈՒԺՈՒՄ Է ՔԱՂՑՐԱՐՆԱՏԸ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԽՈՒՆԿԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ ԲՈՒԺԱՐԱՐԸ
«ԵԹԵ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՅԻ, ԷԼ ՎՐԱՍՏԱՆ ՉԷԻ ԳՆԱ»
Ի՞ՆՉ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ
«ՆԱԽ՝ ՈՉ ԹԵ ՀՈՎՀԱՆՆԵՍ, ԱՅԼ ԻՎԱՆ, ՈՉ ԹԵ ԱՅՎԱԶՅԱՆ, ԱՅԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ»
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

