
ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
- Երեկ Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակին հարող տարածքում նոր ճանապարհ բացելու նպատակով սկսել է իրականացնել ծառերի, այսպես ասած, «տեղափոխման» ծրագիր:

Սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նշյալ ծառերը համարակալվել էին, իսկ քաղաքային իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարել էին, թե հոգ է տարվելու պուրակի յուրաքանչյուր ծառի համար:
Կանաչապատող ընկերությունն, առանց համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման, արմատախիլ էր անում ծառերը: Եվ դժվար է պատկերացնել, թե վնասված արմատներով ծառն արդյո՞ք կաճի մեկ այլ տեղում: Ընդ որում` այգում աշխատող բանվորների ասելով` այգու հարեւանությամբ փոսերն արդեն պատրաստ են, եւ իրենք տնկելու են «արմատախեղդ» արված ծառերը: «Քաղաքապետարանն ունի հատուկ տեխնիկա ծառերի տեղափոխումը ճիշտ իրականացնելու համար: Բացի դրանից, գոյություն ունեն հաստատված սեզոններ` ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ նպատակահարմար է իրականացնել ծառի տեղափոխումը: Այստեղ բոլոր կանոնները խախտված են, եւ քաղաքապետարանը հակասում է ինքն իրեն: Զավեշտալին այն է, որ կիրակի քաղաքապետը կազմակերպել էր շաբաթօրյակ եւ ծառատունկ, իսկ Մաշտոցի այգում ակտիվիստներին արգելեցին ծառատունկ իրականացնել` ասելով, որ նախեւառաջ պետք է թույլտվություն վերցնել: Հետաքրքիր է` ծառ տնկելու համար անհրաժեշտ է թույլտվություն վերցնել, իսկ այսպես վայրենաբար ծառերը Կենտրոնից վերացնելու համար թույլտվություն պետք չէ՞»,- ասաց «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գրիգոր Ղազարյանը: Բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանի դիտարկմամբ` կատարված գործողությունների համար իրենց որեւէ հրաման ցույց չի տրվել: «Բարբարոսաբար խփել են ծառերին, ոչ մի հրաման ցույց չեն տվել: Ուղղակի խնդալուն էն ա, որ այսօր ոստիկանն եկել եւ մեզ ցույց է տալիս, թե ոնց պետք է վերաբերվենք ծառին: Ասում է` ոչինչ, ծառն ընկել է, բայց մի նպաստեք ծառի չորացմանը»,- նշեց Ե. Ներսիսյանը: Իսկ ծառերի «տեղափոխման» աշխատանքներին հետեւող Երեւանի Կենտրոն եւ Շենգավիթ համայնքների կանաչապատման վերահսկողության ծառայության աշխատակից Վերգինե Բարեղամյանը նշեց, որ իրենք հրաման են ստացել նշյալ գործողությունների համար: Մեր այն հարցին, թե որքա՞ն է մեկ այլ վայրում ծառի կպչունության հավանականությունը, վերջինս պատասխանեց. «50/50 է: Ես չեմ կարող ասել»: Աշխատակցի ասելով` ինքը ծառերի տեղափոխման մասին հրամանը ստացել է այգի գալուց 5 րոպե առաջ: Իսկ Մաշտոցի պուրակում գտնվող փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը քաղաքապետարանի ներկայացուցիչներին «խորհուրդ» էր տալիս համապատասխան սարքավորումներով կատարել ծառերի «տեղափոխումը»: Երբ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են թույլատրում հիշյալ գործողությունների կատարումը, եթե չկա համապատասխան հրաման եւ տեխնիկա, վերջինս պատասխանեց. «Ոչ, կա համապատասխան նախագիծ, որն արդեն գիտեք: Այգին բարեկարգվում է, շատ լավ, գեղեցիկ պուրակ է դառնում: Բուտիկներն ածանցյալ են, եւ հարցին չեն վերաբերում»: Չնայած ոստիկանապետի պնդումներին, բնապահպան ակտիվիստները վստահ են, որ իրենք շարունակելու են իրենց ազնիվ ու անզիջում պայքարը: Իսկ ապամոնտաժող բրիգադն օրեցօր մեծանում է: «Մենք մինչեւ վերջ գնալու ենք: Մենք ձեռքբերումներ ունենք: Հանրությունը, որն այդքան արձագանքում է` թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: Մեկ ա` մենք մինչեւ վերջ մնալու ենք, մինչեւ հաղթենք: Եթե իրենց ձեռք է տալիս ոստիկաններով այսպես պահել տաղավարներն ու չաշխատել, ապա էսպես էլ շարունակվելու է»,- հավելեց բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը:
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Յոդին փոխարինող բուժարարը
Chelidonium-այս բազմամյա խոտաբույսն ունի շատ խոսուն անվանումներ` ծիծեռնախոտ, ծիծեռնադեղ կանթեղախոտ, մոմախոտ, օձի արյուն...
Բնության մեջ հանդիպում է Եվրասիայում եւ Միջերկրածովյան ...ԿՈՐԱԾ ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Տատիկս` գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991թթ.), երկար տարիներ աշխատել է Ե.Չարենցի անվան գրականության թանգարանում: Կյանքի վերջին տարիները նվիրել էր Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին: ...ՄԻՆՉԵՒ Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԱՅՍ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1
Խոսքը, այսպես կոչված, «քաղաքական կուսակցությունների» եւ նրանց կատարած խեղկատակությունների մասին է։
Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքական կուսակցությունը. բազմաթիվ հանրագիտարաններում, բառարաններում ...ՕՐԵՆՔԸ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ
Մեր նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հարցազրույց ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերի հետ: Բրիտանացի ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակին հարող տարածքում նոր ճանապարհ բացելու նպատակով սկսել է իրականացնել ծառերի, այսպես ասած, «տեղափոխման» ծրագիր:
Սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նշյալ ծառերը ...ԵՐԲ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
- Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:
- Քաղաքական ուժերի քարոզարշավը, իմ կարծիքով, շատ տխուր եւ միօրինակ է: Մինչ քարոզարշավի մեկնարկը բոլորը կանխատեսում էին, որ այն տարբերվելու է ...ԻՍԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԿԱՐԾԵՍ ՇԻՆՎԱԾ ԵՆ ՔԱԲԱԲՈՎ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Դատելով փողոցներից ու հեռուստաեթերից՝ հայրենի կուսակցությունները բավական լուրջ ու երկար ժամանակ պատրաստվել են ընտրություններին՝ կարգախոսներ ու պաստառներ մշակել, հոլովակներ նկարել եւ, ամենակարեւորը՝ գրել ...ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ
1
«Լֆիկական» ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի այս օրերին տեղ-տեղ երեւակվում է` որպես մի նորօրյա Oսվենցիմ, որի գերիների ազատագրման համար պայքարը համարում եմ իմ քաղաքական ...«ԲԼՈԳՆԵՐԸ ՄԵԶ ՄՈՏ ԶՈՒՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՀԱՐԹԱԿ ԵՆ»,- ԱՍՈՒՄ Է ՍՈՑԿԱՅՔԵՐԻ, ԲԼՈԳՈՍՖԵՐԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ԲԼՈԳԵՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
- Որպես մասնագետ` ի՞նչ եք կարծում` պե՞տք են արդյոք սոցիալական կայքերը, եւ ի՞նչ կարեւորություն ունեն դրանք մեր հասարակության համար:
- Եթե խոսենք մեր տարածաշրջանի մասին, ապա ասեմ, որ առհասարակ սոցցանցերը ...11 ՀԱԶԱՐ ԶՈՀ
Սիրիայում մեկ տարուց ավելի տեւող զինված հակամարտության հետեւանքով մահացել է 11.000 մարդ: Նման տվյալ է հրապարակել Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների իրականացման մոնիտորինգի սիրիական կենտրոնը» (OSDH): ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ՉԱՓՈՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԴԵՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
- Ինչպե՞ս է Ձեր ընտրատարածքում ընթանում քարոզարշավն ու ընտրական պրոցեսն ընդհանուր առմամբ:
- Այժմ իմ վստահված անձինք զբաղված են ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներով: Այլ ընտրատարածքների համեմատ` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՎԻՐՏՈՒԱԼ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Քաղաքական տարբեր գործիչներ, պատգամավորի թեկնածուներ վերջերս պարբերաբար կոչ են անում իրենց համակիրներին` հրաժարվել բոլոր տեսակի օն-լայն քվեարկություններից` զերծ մնալով անտեղի շահարկումներից: Հատկապես facbook ...Ի՞ՆՉ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ խոստացել է համաձայնել ԼՂՀ հարցի լուծման Մադրիդյան սկզբունքներին: Ի՞նչ բան է Մադրիդյան սկզբունքները: Դա այն նույն փաստաթուղթն է, որի վրա Լիսաբոնում 1996թ. ես վետո ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱՎԱԶԱԿՆԵՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ այցելեցին Մասիս, Արտաշատ եւ Արարատ քաղաքները:
Մի քանի օր առաջ այդ նույն քաղաքներ էր այցելել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վերջինիս ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության ...ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
Այսօր ժամը 13։00-ին մեկնարկում է ժուռնալիստների միության «Ազատ ամբիոնը»։ Այսօրվա հյուրերն են լինելու Սաթիկ Սեյրանյանը («168 Ժամ»), Ջուլիետա Մարտիրոսյանը («Ավանգարդ»), Մարգարիտ Եսայանը («Առավոտ»), Գայանե ...ՉՍՏԱՑՎԱԾ ԲԱՆԱՎԵՃ
Նիկոլ Փաշինյանը երեկ ժամը 21:50-ին գնացել է «Արմնյուզ» հեռուստաընկերություն, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է
«Վարդան Օսկանյանը հոգեվարքի մեջ է, եւ նրա ելույթներն, այսուհետ, պետք է մեկնաբանեն հոգեբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- երեկ Tert.am-ին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽՎՈՒՄ
Նախընտրական քարոզարշավի անցած մոտ 10 օրերին նկատելի է մի օրինաչափություն. իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական հանդիպումներին հավաքվում է «մարդկանց հոծ բազմություն», իսկ ընդդիմության, ...ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ
«Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «ՍԱՍ» սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանի նախընտրական քարոզարշավով, ի թիվս այլ պետական կառույցների, զբաղվում է նաեւ ...ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՎՐԱ
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի խումբ կանայք հարձակվել են նրա վրա ...ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 1988-ԻՆ
Անցած շաբաթ Երեւանի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Հովհաննես Հովաննիսյանը հայտարարել էր, թե իր մրցակիցը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԵՑԱԾ ՉԷ՞
«Սուտ է, որ ժողովուրդը վախեցած է, սուտ է, որ չի հավատում, թե կարող է իշխանություն փոխել: Բա ինչու տեղի չի ունենում` կասե՞ք: Շատ պարզ պատճառով: Օգտվելով միջազգային հանրության օգնությունից` նրանց պետք է ...ԸՆԴԱՄԵՆԸ «ՏԵՂԱՇԱՐԺԵԼ ԵՆՔ»
ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կողմից Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժող բրիգադի նկատմամբ գործադրած ուժին, ասել է. ...
ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ` «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»
«ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՄԱՐԴ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ԲՈՒԺՈՒՄ Է ՔԱՂՑՐԱՐՆԱՏԸ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
«ԵԹԵ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՅԻ, ԷԼ ՎՐԱՍՏԱՆ ՉԷԻ ԳՆԱ»
Ի՞ՆՉ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ
«ՆԱԽ՝ ՈՉ ԹԵ ՀՈՎՀԱՆՆԵՍ, ԱՅԼ ԻՎԱՆ, ՈՉ ԹԵ ԱՅՎԱԶՅԱՆ, ԱՅԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ»
ԱՐՍԵՆԸ, ՀԱՍՄԻԿԸ, ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷԼ...
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

