
ՕՐԵՆՔԸ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ
- Մեր նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հարցազրույց ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերի հետ: Բրիտանացի փաստաբանն անդրադարձել էր նաեւ Ընտրական օրենսգրքի որոշ կետերի` ընդգծելով, որ մեր օրենսդրությունը շատ բարդ է ու խճճված: Մեզ հետ զրույցում Գեւին Միլլերն անդրադառնալով ստորագրված ընտրացուցակները չհրապարակելու վերաբերյալ ԸՕ-ի համապատասխան հոդվածին` ասաց. «Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցներն ու հասարակությունն իմանան` ով է ընտրել եւ ով` չի ընտրել: Ժողովրդավարության տեսանկյունից շատ կարեւոր է, որ քաղաքացին որքան հնարավոր է մեծ մասնակցություն ունենա: Իսկ դա կարող է լինել այն դեպքում, եթե հասարակությանը հասանելի է տեղեկատվությունը` ով եւ քանի մարդ է քվեարկել: Հատկապես կարեւոր է այն դեպքում, եթե կասկածներ կան, որ ընտրողների անձնական տվյալների կեղծում է եղել, ընտրողների անունների դիմաց նշում կա, կամ ինչ-որ մեկն ընտրել է, անօրինական ձայն է գրանցվել նրանց փոխարեն: Խարդախությունն ու անազնվությունն ապացուցելու առաջին փուլում պետք է հնարավոր լինի ցույց տալ, որ այդ անձը չի քվեարկել, այլ նրա անունից կեղծիք է արվել: Ես չեմ տեսնում, թե ինչպես դա կարող եք անել` առանց ռեգիստրի հրապարակային, լրագրողական քննության»: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում` անդրադառնալով Գեւին Միլլերի այս նկատառմանը, ասաց. «Ընտրողների ստորագրած ցուցակը պաշտոնական փաստաթուղթ է, որը փաստում է`ընտրողը մասնակցե՞լ է քվեարկությանը, թե՞ ոչ: Իսկ քվեարկությանը մասնակցելն իր մեջ պարունակում է նաեւ գաղտնի քվեարկության սկզբունքի էլեմենտներ, որովհետեւ քվեարկությանը մասնակցելը անձի իրավունքն է: Անձը կարող է ինչպես մասնակցել, այնպես էլ` չմասնակցել քվեարկությանը: Անձը, իհարկե, կարող է պատմել յուրաքանչյուրին կամ բացահայտել իր որեւէ վարքագիծ: Օրինակ` ինքը գնացե՞լ է քվեարկության, թե՞ ոչ, դա անձի իրավունքն է: Այդ ցուցակները, նաեւ ամրագրված է ԸՕ-ով, հրապարակման ենթակա չեն, եւ սա մեր օրենսդիրի կողմից յուրօրինակ մոտեցում չէ: Այս մոտեցումը, կարծում եմ, ընդունված է, թերեւս, բոլոր երկրների կողմից: Մեր ԸՕ-ն նաեւ միջազգային փորձաքննություն է անցել: Եթե մենք նայենք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ, ապա այն նույնն է. ընտրողների ստորագրված ցուցակները չեն կարող լինել հանրային, եւ հենց դրա համար է ԸՕ-ն ամրագրել կանոն, ըստ որի` ընտրողների կողմից ստորագրված ցուցակը ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ քվեարկությունից հետո չեն կարող լուսանկարահանվել, տեսանկարահանվել, չեն կարող տրամադրվել այլ անձանց: Իսկ եթե ընտրական գործընթացի ընթացքում մարդիկ նշումներ են կատարում, այստեղ որեւէ խնդիր չկա: Բնական է, եթե հետագայում լինում են վերահաշվարկի դիմումներ, համապատասխան սուբյեկտները` վստահված անձինք, դիտորդները կարող են նստել, նայել, բայց դրանից պատճեն հանել, լուսանկարել, տեսանկարահանել, բնականաբար, չի կարելի»:

Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական երկիր, որտեղ մարդու անձնական կյանքը եւ անհատական որոշումները իսկապես գաղտնի են, եւ պետք է դրանց գաղտնիությունը պահպանվի` գուցե ցուցակների չհրապարակման հետ կապված որոշ փաստարկներ, որոնք բերվում են` իսկապես համոզիչ լինեին: «Սակայն խոսքն այն մասին է, որ մարդու որոշում կայացնելը` ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ ոչ, նրա անհատական խնդիրն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իմանալ` նա ընտրություններին մասնակցե՞լ է, թե՞ ոչ: Չնայած` ես չէի համարի, որ դա ժողովրդավարության կարեւորագույն հատկանիշներից է, որովհետեւ ժողովրդավարական երկրներ կան, որտեղ նույնիսկ ընտրություններին չմասնակցելն է տուգանքների արժանանում: Այսինքն` այստեղ բավականին վիճելի խնդիր է: Միակ փաստարկը, որ ցուցակների հրապարակումը կարող էր լինել մարդու իրավունքների խախտում, դա այն է, որ որեւէ մեկն ինչ-ինչ պատճառներով խոստացել է, որ ինքը պետք է գնա, ընտրի այսինչ թեկնածուին կամ այսինչ կուսակցությունը, դրա դիմաց կաշառք է ստացել, կամ հատուկ խոստում է տվել, բայց չի գնում, եւ հետո ցուցակը հրապարակվում է, եւ բացահայտվում է նրա խոստումը չկատարելը: Բայց ես չեմ կարծում` դա այնքան խորը փաստարկ է, որով կարող էր հիմնավորվել այս ցուցակների չհրապարակումն արդարացնելու համար: Սա, կարծում եմ, կարող է միայն պատրվակ լինել իշխանությունների համար, որոնք հրաժարվեցին ցուցակները հրապարակել, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանում կեղծիքների մեծագույն ռեսուրսն ընտրություններին չմասնակցող եւ հատկապես` հանրապետությունից բացակայող մարդկանց, այսպես ասած, աներեւույթ քվեարկությունն է: Եվ այդ համառությունը, որ իշխանությունը փորձեց տարբեր փաստարկներ բերելով` չհրապարակել ցուցակները, կասկածի տեղիք են տալիս, որովհետեւ դա կլիներ հիմնական այն բանալին, որով կբացահայտվեր այդ հսկայական ռեսուրսը, որը, ոչ թե կասկածում ենք, այլ բոլորը կարծում են, որ կիրառվելու է ընտրությունների ժամանակ»,- ասում է Ա. Իշխանյանը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ որպես դիտորդ մասնակցել է Նորվեգիայում տեղի ունեցող համապետական ընտրություններին, որտեղ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, այն դեպքում, երբ Նորվեգիայի ընտրությունների մասին օրենքն ընդամենը մի քանի էջանոց փաստաթուղթ էր: «Նորվեգիայի քրեական օրենսգրքով նախատեսված չէր պատիժ ընտրակեղծիքների համար: Նորվեգիայում 1814թ. անց են կացվում խորհրդարանական ընտրություններ, եւ դեռեւս վեճ չի եղել ընտրությունների հետ կապված: Այսինքն` հարցն ավանդույթն է, ազնվությունը, արժեքային համակարգը: Իսկ Հայաստանում, փաստորեն, ամեն անգամ ընտրություններից հետո, որը, մեղմ ասած, չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որպես պատրվակ բերվում է Ընտրական օրենսգիրքը, եւ ամեն անգամ այն «կատարելագործվում է», ավելի է բարդացվում, խստացվում: Սա որեւէ էական օգուտ չի տալիս, որովհետեւ ընտրությունների ազատ, անկախ անցկացման համար հարկավոր է ավանդույթ, իսկ ավանդույթը ձեւավորվում է իշխանության տարանջատմամբ, որ իշխանությունը չլինի ամեն ինչ` եւ՛ իշխանություն, եւ՛ բիզնես, եւ իշխանության պահպանումը չլինի նաեւ իրենց բիզնեսի եւ սեփականության պահպանում: Իշխանության տարանջատմամբ հնարավոր է կոնկրետ դատական իշխանության անկախություն, որովհետեւ միայն դատական անկախ իշխանությունը կարող է պատժել կեղծարարներին: Եթե դատական իշխանությունն ու կեղծարարը ղեկավարվում են նույն կենտրոնից, ապա ինչքան էլ ուզում ես Ընտրական օրենսգիրքդ խստացրու, միեւնույն է` պատիժը չի կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրմանը»,- ասում է իրավապաշտպանը:
Ի դեպ, մեզ հետ զրույցում ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերը նշեց, որ Մեծ Բրիտանիայում կան կառավարությունից լիովին անկախ դատավորներ, ովքեր իրավունք ունեն հետաքննել ընտրությունների անցկացման արդարացիությունը: «Ցանկացած ընտրող կամ քաղաքական գործիչ, ով կբողոքի դատավորին կաշառակերության ու ընտրախախտումների վերաբերյալ, դատավորն իրավունք ունի հետաքննություն անցկացնել: Ակնհայտորեն կարեւոր է ունենալ նման համակարգ, որը հնարավորություն կտա, որ բողոքները շատ արագ կերպով ներկայացվեն, եւ դատավորն էլ արագ քննի գործը` ընտրություններից օրեր, ոչ թե շաբաթներ հետո: Բայց փաստերը պետք է պահպանվեն, եւ դրանք պիտի գործնականում գնահատեն` արդյո՞ք ընտրություններն արդար են: Բայց կարեւորը ընտրությունն անցկացնող պաշտոնյաների ազնվությունն ու շիտակությունն է, անկախ դատարանների առկայությունը, ովքեր կքննեն արդյունքները»:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Յոդին փոխարինող բուժարարը
Chelidonium-այս բազմամյա խոտաբույսն ունի շատ խոսուն անվանումներ` ծիծեռնախոտ, ծիծեռնադեղ կանթեղախոտ, մոմախոտ, օձի արյուն...
Բնության մեջ հանդիպում է Եվրասիայում եւ Միջերկրածովյան ...ԿՈՐԱԾ ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Տատիկս` գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991թթ.), երկար տարիներ աշխատել է Ե.Չարենցի անվան գրականության թանգարանում: Կյանքի վերջին տարիները նվիրել էր Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին: ...ՄԻՆՉԵՒ Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԱՅՍ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1
Խոսքը, այսպես կոչված, «քաղաքական կուսակցությունների» եւ նրանց կատարած խեղկատակությունների մասին է։
Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքական կուսակցությունը. բազմաթիվ հանրագիտարաններում, բառարաններում ...ՕՐԵՆՔԸ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ
Մեր նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հարցազրույց ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերի հետ: Բրիտանացի ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակին հարող տարածքում նոր ճանապարհ բացելու նպատակով սկսել է իրականացնել ծառերի, այսպես ասած, «տեղափոխման» ծրագիր:
Սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նշյալ ծառերը ...ԵՐԲ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
- Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:
- Քաղաքական ուժերի քարոզարշավը, իմ կարծիքով, շատ տխուր եւ միօրինակ է: Մինչ քարոզարշավի մեկնարկը բոլորը կանխատեսում էին, որ այն տարբերվելու է ...ԻՍԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԿԱՐԾԵՍ ՇԻՆՎԱԾ ԵՆ ՔԱԲԱԲՈՎ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Դատելով փողոցներից ու հեռուստաեթերից՝ հայրենի կուսակցությունները բավական լուրջ ու երկար ժամանակ պատրաստվել են ընտրություններին՝ կարգախոսներ ու պաստառներ մշակել, հոլովակներ նկարել եւ, ամենակարեւորը՝ գրել ...ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ
1
«Լֆիկական» ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի այս օրերին տեղ-տեղ երեւակվում է` որպես մի նորօրյա Oսվենցիմ, որի գերիների ազատագրման համար պայքարը համարում եմ իմ քաղաքական ...«ԲԼՈԳՆԵՐԸ ՄԵԶ ՄՈՏ ԶՈՒՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՀԱՐԹԱԿ ԵՆ»,- ԱՍՈՒՄ Է ՍՈՑԿԱՅՔԵՐԻ, ԲԼՈԳՈՍՖԵՐԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ԲԼՈԳԵՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
- Որպես մասնագետ` ի՞նչ եք կարծում` պե՞տք են արդյոք սոցիալական կայքերը, եւ ի՞նչ կարեւորություն ունեն դրանք մեր հասարակության համար:
- Եթե խոսենք մեր տարածաշրջանի մասին, ապա ասեմ, որ առհասարակ սոցցանցերը ...11 ՀԱԶԱՐ ԶՈՀ
Սիրիայում մեկ տարուց ավելի տեւող զինված հակամարտության հետեւանքով մահացել է 11.000 մարդ: Նման տվյալ է հրապարակել Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների իրականացման մոնիտորինգի սիրիական կենտրոնը» (OSDH): ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ՉԱՓՈՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԴԵՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
- Ինչպե՞ս է Ձեր ընտրատարածքում ընթանում քարոզարշավն ու ընտրական պրոցեսն ընդհանուր առմամբ:
- Այժմ իմ վստահված անձինք զբաղված են ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներով: Այլ ընտրատարածքների համեմատ` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՎԻՐՏՈՒԱԼ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Քաղաքական տարբեր գործիչներ, պատգամավորի թեկնածուներ վերջերս պարբերաբար կոչ են անում իրենց համակիրներին` հրաժարվել բոլոր տեսակի օն-լայն քվեարկություններից` զերծ մնալով անտեղի շահարկումներից: Հատկապես facbook ...Ի՞ՆՉ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ խոստացել է համաձայնել ԼՂՀ հարցի լուծման Մադրիդյան սկզբունքներին: Ի՞նչ բան է Մադրիդյան սկզբունքները: Դա այն նույն փաստաթուղթն է, որի վրա Լիսաբոնում 1996թ. ես վետո ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱՎԱԶԱԿՆԵՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ այցելեցին Մասիս, Արտաշատ եւ Արարատ քաղաքները:
Մի քանի օր առաջ այդ նույն քաղաքներ էր այցելել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վերջինիս ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության ...ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
Այսօր ժամը 13։00-ին մեկնարկում է ժուռնալիստների միության «Ազատ ամբիոնը»։ Այսօրվա հյուրերն են լինելու Սաթիկ Սեյրանյանը («168 Ժամ»), Ջուլիետա Մարտիրոսյանը («Ավանգարդ»), Մարգարիտ Եսայանը («Առավոտ»), Գայանե ...ՉՍՏԱՑՎԱԾ ԲԱՆԱՎԵՃ
Նիկոլ Փաշինյանը երեկ ժամը 21:50-ին գնացել է «Արմնյուզ» հեռուստաընկերություն, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է
«Վարդան Օսկանյանը հոգեվարքի մեջ է, եւ նրա ելույթներն, այսուհետ, պետք է մեկնաբանեն հոգեբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- երեկ Tert.am-ին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽՎՈՒՄ
Նախընտրական քարոզարշավի անցած մոտ 10 օրերին նկատելի է մի օրինաչափություն. իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական հանդիպումներին հավաքվում է «մարդկանց հոծ բազմություն», իսկ ընդդիմության, ...ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ
«Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «ՍԱՍ» սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանի նախընտրական քարոզարշավով, ի թիվս այլ պետական կառույցների, զբաղվում է նաեւ ...ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՎՐԱ
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի խումբ կանայք հարձակվել են նրա վրա ...ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 1988-ԻՆ
Անցած շաբաթ Երեւանի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Հովհաննես Հովաննիսյանը հայտարարել էր, թե իր մրցակիցը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԵՑԱԾ ՉԷ՞
«Սուտ է, որ ժողովուրդը վախեցած է, սուտ է, որ չի հավատում, թե կարող է իշխանություն փոխել: Բա ինչու տեղի չի ունենում` կասե՞ք: Շատ պարզ պատճառով: Օգտվելով միջազգային հանրության օգնությունից` նրանց պետք է ...ԸՆԴԱՄԵՆԸ «ՏԵՂԱՇԱՐԺԵԼ ԵՆՔ»
ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կողմից Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժող բրիգադի նկատմամբ գործադրած ուժին, ասել է. ...
ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ` «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»
«ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՄԱՐԴ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ԲՈՒԺՈՒՄ Է ՔԱՂՑՐԱՐՆԱՏԸ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
«ԵԹԵ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՅԻ, ԷԼ ՎՐԱՍՏԱՆ ՉԷԻ ԳՆԱ»
Ի՞ՆՉ ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ
«ՆԱԽ՝ ՈՉ ԹԵ ՀՈՎՀԱՆՆԵՍ, ԱՅԼ ԻՎԱՆ, ՈՉ ԹԵ ԱՅՎԱԶՅԱՆ, ԱՅԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ»
ԱՐՍԵՆԸ, ՀԱՍՄԻԿԸ, ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷԼ...
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

