
ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԱԹՈՌԸ ԶԻՋԵԼ Է
- ՀՀԿ երկհարկանի շենքը նախընտրական այս օրերին շտաբի վերածելու արդյունքում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները զրկվել են իրենց աշխատասենյակներից: Նրանց աշխատասենյակներում այժմ տարբեր խմբեր նախընտրական վերլուծություններ, մոնիտորինգներ ու այլ աշխատանք են կատարում: Արդյունքում` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտնվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակում: Մեզ հետ հարցազրույցի ժամանակ նա նստած էր Ս.Սարգսյանի բազկաթոռին: Սակայն օրվա մի մասն այդ պատասխանատու վայրը Ռ.Զոհրաբյանը կիսում է ՀՀԿ մեկ այլ փոխնախագահի` Գալուստ Սահակյանի հետ: Այնուամենայնիվ, պարոն Զոհրաբյանը վստահեցնում է, որ ինքը «նախագահի աթոռի վրա աչք չունի»: Պարզապես շենքը փոքր է, եւ նախընտրական շրջանում սենյակները չեն հերիքում: Բացի այդ, ներսում կառուցվածքն այնպիսին է, որ աստիճանների մոտից հարկը բաժանվում է աջ եւ ձախ մասերի: Ձախ հատվածում նստած է ՀՀԿ շտաբի պետը, աջում` Ռ.Զոհրաբյանը: Եվ ՀՀԿ-ում այս մասին կատակում են` ասելով, թե «ձախում Հ.Աբրահամյանի թեւն է, աջում` Ս.Սարգսյանի»:

Իսկ այս օրերին ՀՀԿ գրասենյակի հարեւանությամբ կառուցվում է մեկ այլ մասնաշենք, որը պետք է միանա գործող կառույցին, եւ արդյունքում` ՀՀԿ-ն Հանրապետության հրապարակի եւ Կառավարության շենքի հարեւանությամբ ունենալու է հսկա կուսակցական շենք: Ասում են` նոր շենքը լինելու է նախագահական հարկաբաժինը:
- Պարոն Զոհրաբյան, Ս.Սարգսյանի սենյակում, նրա գրասեղանի մոտ նստած` անհարմարություն չե՞ք զգում:
- Ես նստած եմ Ս.Սարգսյանի տեղում` ոչ թե նրա համար, որ աչք ունեմ դրա վրա, պարզապես մեր կուսակցական գրասենյակը շտաբային կարգավիճակում է արդեն: Ես, Գալուստ Սահակյանը եւ շատ այլ աշխատակիցներ մեր սենյակները հանձնել ենք շտաբին: Անհարմարություն չեմ զգում, որովհետեւ ես Ս.Սարգսյանի տեղակալն եմ:
- Կուսակցության գրասենյակի այս հարկի աջ կողմում Դուք եք, ձախ կողմում` Հովիկ Աբրահամյանը: Ստացվում է, որ, իսկապես, ՀՀԿ-ն թեւերի է բաժանված:
- ՀՀԿ-ում տարբեր թեւեր չկան Ձեր ասած բացասական իմաստով: Իհարկե, թեւեր կան, բայց դրանք լրիվ դրական իմաստով են: Վերջին համագումարից հետո, տեսաք, որ 6 փոխնախագահ ընտրվեցին, որովհետեւ արդեն կուսակցությունն ավելի է հզորացել, անդամների թիվն է ավելացել, խորհրդի ու ԳՄ կազմն ավելացավ: Բնականաբար, դրական թեւերը շատացել են, եւ յուրաքանչյուր տեղակալ որոշակի ոլորտ է կոորդինացնում: Իսկ եթե հակասություններ կան, մենք մեր Գործադիր մարմնում շատ հանգիստ լուծում ենք: Չկան հակասություններ, որ բերեն կազմաքանդման:
- Նախագահը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտաբ գալի՞ս են, եթե ԳՄ նիստեր չեն լինում:
- Քանի որ շտաբն այստեղ է, վարչապետն էլ հաճախ է լինում գրասենյակում, եթե ազատ ժամանակ է ունենում:
- Վարչապետը ո՞ւմ մոտ է գնում, շտաբի պետի՞ մոտ:
- Մեր սենյակում` այստեղ է լինում, մենք ունենք պատգամավորների սենյակ, կա մեծ գրադարան, որտեղ հավաքվում եւ քննարկումներ ենք ունենում: Հիմա, քանի որ նախընտրական շրջան է, մեր բոլոր սենյակները տվել ենք շտաբին:
- ՀՀԿ ցուցակում հայտնվեցին մարդիկ, ովքեր ոչ միայն ՀՀԿ-ին էին քննադատում, այլեւ վիրավորական արտահայտություններ էին իրենց թույլ տալիս Ս.Սարգսյանի նկատմամբ: Արդյո՞ք քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ համագործակցությունն ու վիրավորանքը համատեղվում են հեշտորեն:
- Ցանկացած երկրում էլ քաղաքական հակադիր ուժերն ընտրությունների ժամանակ քննադատում են իրար: Բայց այդ մարդիկ ի վերջո իրենց երկրի հզորացման համար են պայքարում: Քանի որ մեր ծրագրերը ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ երկրի հզորացման համար են, եւ նրանք էլ են ուզում մեր պետության համար աշխատել, ապա ինչո՞ւ նրանց էլ չընդգրկել դրանց իրականացմանը: Եվ, ի վերջո, մենք գնում ենք քաղաքական կուսակցությունների խոշորացման, եւ եթե ծրագրերը կամ գաղափարները որոշակիորեն համընկնում են` միավորվում են: Տեսեք` ՀՀԿ-ին որքան ուժեր եւ անհատներ են միանում, ԲՀԿ-ին են միանում, եւ, ի վերջո, ՀԱԿ-ին են միացել ավելի քան 10 ուժեր: Կայացած պետությունը պետք է ունենա կայացած, հզոր քաղաքական ուժեր:
- Հնարավո՞ր է, որ ապագայում Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն իրենց կուսակցություններով մտնեն ՀՀԿ:
- Նրանց առաջ նման խնդիր դրված չէ: ՍԻՄ-ի հետ դեռ 90-ականներին էինք համագործակցում, նույնիսկ միավորվելու պրոցես էինք տանում: Կանոնադրական ինչ-որ խնդիրներ կային, եւ չմիավորվեցինք: ՀՔԴ-ն մեր ընդհանուր գաղափարականի մեջ է մտնում, Գեղամյանն էլ վերջերս հայտարարում է, որ ուզում է իր կուսակցության ներուժով ավելի ուժեղ կուսակցության հետ ծառայել հայրենիքին: Խնդիր չենք տեսնում: Եթե ինչ-որ վիրավորական պահեր են եղել, ներում ենք իրար ու անցնում ենք առաջ: Քաղաքականություն է:
- Ասում են, թե գեներալ Մանվել Գրիգորյանին ընդգրկել եք ՀՀԿ ցուցակ, որպեսզի երկրապահի բազմահազար անդամների ձայները ՀՀԿ-ի օգտին լինեն:
- Երկրապահը ռազմահայրենասիրական կառույց է, բացի այդ` մենք շրջապատված եւ շրջափակված ենք հակառակորդ երկրների կողմից: Այդ ցուցակը նաեւ մեր դիմանկարն է, եւ պետք է ի ցույց դնենք, որ մեզ հետ են ռազմահայրենասիրական ուժերը, ովքեր պատրաստ են ամեն վայրկյան պաշտպանել մեր երկիրը եւ կանգնել մեր երկրի հավասարակշռությունը խախտելու փորձ անողների դեմ:
- Մ.Գրիգորյանը եթե ցուցակ չմտներ, չէ՞ր պաշտպանի մեր երկիրը: Հատկապես` Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե չի ուզում քաղաքականացնել ԵԿՄ-ն: Փաստորեն քաղաքականացրեց:
- Բայց չէ՞ որ խորհրդանշական է, որ ռազմահայրենասիրական ուժերը մեզ հետ են: Մենք նաեւ արտաքին աշխարհին ենք ցույց տալիս, որ եթե թշնամին փորձի խախտել մեր սահմանները, մենք ամեն վայրկյան պատրաստ ենք: Դա ազգային հայրենասիրական գիծն է, որ մենք ուզում ենք ի ցույց դնել: Ռազմահայրենասիրական ուժ է նաեւ «Հայոց արծիվները», որն ունի մոտ 25.000 անդամ: Դրա ղեկավար Խաչիկ Ասրյանն էլ մեր ցուցակում է:
- Կարծես թե առերեւույթ ԲՀԿ-ի հետ Ձեր կուսակցության լարվածությունը հանդարտվել է: Նախընտրական շրջանում պայմանավորվել եք հեռո՞ւ մնալ սրացումներից:
- Ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաեւ քաղաքական բոլոր ուժերին կոչ ենք անում, որ շատ հանդարտ գնանք ընտրություններին: Սա հո վերջին ընտրությո՞ւնը չէ, պետք չէ իրար փնովել: Ինչ էլ որ լինի, պետք է հիշենք, որ մենք շրջափակված երկիր ենք, եւ հակառակորդը օգտվելու է նույնիսկ մեր քարոզչական միջոցներից: Չեմ ասում, թե չքննադատենք միմյանց, պարզապես քաղաքակիրթ ձեւով դա անենք:
- Խորհրդարանական ընտրությունները կարծես թե 2013թ. նախագահական ընտրությունների մեկնարկն են: Եվ արդեն կարծիքներ են հնչում, որ եթե ԲՀԿ-ն անցնի 30 տոկոսի շեմը, Ս.Սարգսյանը ստիպված կլինի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակել վարչապետ: ՀՀԿ-ում մտավախություն չկա՞, որ վերջինս նախագահական ընտրություններին նորից կառաջադրվի:
- 2007թ. ընտրությունների արդյունքում մեր հավաքած տոկոսները բավարար եղան, որպեսզի 2008-ին ընտրենք հանրապետության նախագահին: Կարծում եմ, որ այս ընտրություններից հետո այնպես չէ, որ մենք կարող է քիչ հավաքենք, գոնե եղածից մի քիչ էլ ավելի կհավաքենք: Եվ հաջորդ նախագահական ընտրություններին մեծ դժվարություններ չենք ունենա, որովհետեւ մեզ աջակցող այլ քաղաքական ուժեր կան եւ կլինեն: Ի վերջո, մենք կոալիցիա ենք, եւ հուշագիրը ուժի մեջ է, որեւէ մեկը դա չի հերքել: Այս պահին վստահ եմ, որ կոալիցիոն հուշագիրը ուժի մեջ կմնա մինչեւ 2013թ.:
- Արդեն հրապարակումներ կան, թե այս ընտրություններին իշխանական կուսակցություններն ու թեկնածուներն ընտրակեղծիքների մեխանիզմներ են մշակում, աննախադեպ չափերի` մեկ անձին 10-30 հազար դրամ ընտրակաշառք են բաժանում:
- Դրանք ասեկոսեների, բամբասանքների ոլորտից են, ես դրանք չեմ ուզում մեկնաբանել: Մենք ընտրակեղծիք չենք պատրաստվում անել, հակառակը` այսօր մենք ինքներս պետք է հսկենք, որպեսզի ընտրությունները լինեն ազատ ու արդար: Մենք եվրոպական որոշակի ուժերի նկատմամբ պարտավորություն ունենք, նրանք շատ դիտորդներ են ուղարկել: Չէ՞ որ ուզում ենք ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքել: Իսկ նրանք պայման են դնում, որ եթե ձեզ մոտ ընտրություններն արդար ու թափանցիկ չլինեն, ապա ԵՄ-ի հետ որոշակի տնտեսական համագործակցություն ունենալու եւ աջակցություն ստանալու հույս չունենաք: Ամեն դեպքում այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, այս անգամ մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ գնում ենք իրավական պետություն կառուցելու, որ հարգում ենք բոլոր ազատությունները եւ մարդու իրավունքները: Եվ եթե մենք խախտում ենք, դա մեզ դրսից` թե՛ Եվրոպայից, թե՛ ՌԴ-ից որեւէ բարիք չի բերի:
- ՀՀԿ-ն քանի՞ անդամ ունի:
- 150 հազարին մոտ անդամ ունի:
- ՕԵԿ-ը վերջերս հայտարարեց, որ ունի մոտ 160.000 անդամ: ԲՀԿ-ն անցած ընտրություններին հայտարարում էր, թե ունի 400.000 անդամ: Կոալիցիոն ամենախոշոր ուժը փաստորեն ավելի քի՞չ անդամ ունի, քան խորհրդարանում ընդամենը 7-8 պատգամավոր ունեցող ՕԵԿ-ը:
- Մենք մեր համագումարն էլ համեստ արեցինք, մեզ պետք է արդյունքը ցույց տալ, ոչ թե քանակը: Սա հո քաղաքական շոու չէ՞: Մեր հասարակությունն այլեւս միամիտ չէ եւ շատ լավ գիտի, թե որ քաղաքական ուժն ինչ հնարավորություն ունի, ինչ է արել անցյալում ու ինչ կարող է անել ապագայում: Հասարակությունն արդեն բազմաթիվ ընտրությունների բոհով է անցել եւ գուցե շատ տեսաբաններից ավելի լավ է հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մայիսի 6-ին կտեսնենք, թե ում է վստահում: Ի վերջո, ՀՀԿ-ն նախորդ ընտրություններից պակաս չի ունենալու, եթե ոչ ավելին:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Գիհի
Գիհին (Juniperus communis) պատկանում է նոճազգիների ընտանիքին։ ՀՀ տարածքում աճում են գիհու հինգ տեսակներ, որոնցից երկու տեսակը հանդիպում է Խոսրովի անտառում։ Ինչպես արդեն նշել ենք` բույսը մշակվել ...ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԵՐԳՉՈՒՀԻ՞
1
Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատահաբար տեսա փաստաբան Անահիտ Հակոբյանի տեսահոլովակը` «Գիշերն եկավ» երգի հիման վրա:
Առաջին հայացքից նշյալ հանգամանքը խիստ զարմանալի էր այն պատճառով, որ կատարումը ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՄԻՋԱՄՏԵԼ
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով բնապահպան ակտիվիստների անունից խնդրում է Ոստիկանությանը` չմիջամտել այսօր` մարտի 31-ին, մի շարք բնապահպանների կողմից նախապես հայտարարված` ...ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
Հինգշաբթի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆ
«168 ժամ» թերթի հարգելի խմբագրություն, Ձեր թերթի մարտի 27-ի համարում տպագրվել էր «Փոխվեցին` մինչեւ հավատալը» վերտառությամբ հոդված, որում խոսվում էր ՀՀ պետական պարտքի ավելացման եւ աղքատության ցուցանիշների ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ՏԱՐԲԵՐԱԿԸ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Շատ երիտասարդների համար քաղաքականության սանդուղքով առաջ շարժվելու միջոցը իշխող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ, ծայրահեղ դեպքում, ՕԵԿ-ի կուսակցական տոմս ունենալն է: Կան երիտասարդներ, որոնց համար կուսակցական տոմսը կարող ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
1
1. ՀԱԿ-ը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի: Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԳՆԱՃՈՒՆԱԿ ԵՐԿԻՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2012թ.հունվար-մարտի զեկույցը։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է գնաճի ցուցանիշն այս տարվա ...ՀԱՅՀՈՅԵԼ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր ...70 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Նախընտրական գործընթացների ուղղակի ազդեցությունը արտահայտվում է մանրածախ առեւտրաշրջանառության, հրատարակչական բիզնեսի, գովազդային բիզնեսի, մեդիա դաշտի եւ փոխարժեքի ոլորտներում: Երեկ կայացած ասուլիսում ասել ...ԻՐԱԿԱՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, ըստ որոնց` Շենգավիթի թաղամասերից մեկում մեկ բնակարանի վրա գրանցված է 101 բնակիչ: Գլխավոր դատախազությունն այս ...3 ՄԻԼԻՈՆ ԸՆԿԵՐ
Գլխավոր դատախազության մամլո ծառայությունն արձագանքել է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի փորձագետ Վահագն Պետրոսյանի հայտարարությանը: Վերջինս մասնավորապես ասել էր. «Լուրջ մտահոգություն է պատճառում ...ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԱԹՈՌԸ ԶԻՋԵԼ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀԿ երկհարկանի շենքը նախընտրական այս օրերին շտաբի վերածելու արդյունքում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները զրկվել են իրենց աշխատասենյակներից: Նրանց աշխատասենյակներում այժմ տարբեր խմբեր նախընտրական ...Ո՞Վ Է ԽՈՍՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ
«Անցած չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանը: «Քննադատությունը ...Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ
«Գոյություն ունի երեք Հայաստան` դիմադիր, ընդդիմադիր թեւերի ներկայացրած եւ իրական»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա, այսօրվա քաղաքական ...ԱԶԱՏԵԼ ԵՆ
Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված Երեւանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունում ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
«ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի, եւ կարձանագրվեն մինչճգնաժամային շրջանի տնտեսական ցուցանիշները»,- հայտարարել է ԱՄՆ պահուստային դաշնային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` նշելով, որ տարեկան աճը կգրանցվի ...ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ
Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքով Հայ ազգային կոնգրեսն, ըստ էության` մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավը: Ինչպես եւ կարելի էր սպասել, ՀԱԿ-ը քարոզչության հիմնական շեշտը ...ՀՀԿ-Ի ԴԵՄՔԸ
«Մեր ցուցակը մեր կուսակցության դեմքն է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ այս անգամ ՀՀԿ-ի ցուցակում են երբեմնի ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանը, Հայկ ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱԿԱԿՈԱԼԻՍՏԸ
«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, թերեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք` այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը ...ԻՆՉՊԻՍԻ «ՊԱՏԻՎ»
1Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ...ԼԱՎՐՈՎՆ Է ԳԱԼԻՍ
Ապրիլի 3-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Ադրբեջան: Այցի ժամանակ քննարկվելու են երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար ...ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
Երեկ հայտնի է դարձել այն հինգ անձանց անունները, ում Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: Մինչ այդ հայտնի ...ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ «ՍԿԱՅՊ»-Ո՞Վ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաեւ մարզերում: Մեր տեղեկություններով` մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «սկայպի» ...
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ՈՐԴՈՒ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԷՐ

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՅՔԱՐՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ԱՐԾՎԻ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ»։ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ. «ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՔ՝ ՍՏՈՒԳԵՆՔ»
ԽՈՇՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԵՐԳՉՈՒՀԻ՞

ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐԸ»՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՊԱՊԱՍ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԱՄԱՅԻՍ ԾԵԾՈՒՄ Ա»
ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

