
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԳՆԱՃՈՒՆԱԿ ԵՐԿԻՐԸ
- Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2012թ.հունվար-մարտի զեկույցը։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է գնաճի ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակի համար։

Միանգամից նշենք, որ ամսական կտրվածքով՝ մարտին` փետրվարի համեմատ, ԱՎԾ-ն մխիթարական ցուցանիշներ է արձանագրել։ Սպառողական գները մարտին (նախորդ ամսվա համեմատ) աճել են ընդամենը 0.1%-ով։ Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին (այս տարվա մարտը նախորդ տարվա մարտի համեմատ), ապա այն կազմել է 2.2 տոկոս։ Պարենային ապրանքների դեպքում նույն ցուցանիշն է։ Վերջին 1 տարվա ընթացքում ամենից շատ թանկացել են ոգելից խմիչքներն ու ծխախոտը` 5.3%։
Նշենք, որ պարենային (առաջին անհրաժեշտության) ապրանքների դեպքում անգամ գնանկում ենք ունեցել՝ 0.1%-ի չափով։ Ըստ ԱՎԾ-ի, դրա վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել մրգի, կաթնամթերքի, ձվի, շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, մսամթերքի 3.0-0.2% գնանկումը: Միաժամանակ, դիտարկվող պարենային 5 ապրանքախմբերում գրանցվել է 0.2-0.9% գնաճ, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մրգի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է` 29.2%, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`3.0% գնանկում: 2012թ. մարտին փետրվարի համեմատ խաղողի գինը նվազել է 21.0%-ով, խնձորինը`9.9%-ով, կիտրոնինը`5.2%-ով, նարնջինը`1.1%-ով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 4.9% գնաճ, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`1.4% գնանկում:
2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` ձվի հանրապետական միջին գինն աճել է 5.5%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.9% գնանկում:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` աճել է 25.1%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ` արձանագրվել է 0.7% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` գրանցվել է 11.1% գնաճ, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում: ԱՎԾ-ն հատուկ նշել է, որ 2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)`4.5%, խոզի եւ ոչխարի մսերի` համապատասխանաբար` 1.1% եւ 1.0%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)` 1.0%, աղացած մսի` 0.8% գնանկում: 2012թ. մարտին փետրվարի համեմատ մսամթերքի գնանկում արձանագրվել է միայն Մարտունի եւ Երեւան քաղաքներում` կազմելով համապատասխանաբար` 0.9% եւ 0.5%:
Հացամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` գրանցվել է 0.5% գնանկում, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.9% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ` արձանագրվել է 4.2%, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.6% գնաճ: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 5.3% գնանկում, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.4% գնաճ:
2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի` 0.2% եւ սուրճի, թեյի, կակաոյի` 0.4% գնաճ, իսկ այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ինչպես տեսնում եք, նախորդ ամսվա համեմատ գնաճի ցուցանիշը ավելի բարվոք է, ինչպես առանձին ապրանքատեսակների, այնպես էլ ընդհանուր գնաճի տեսակետից։ Չնայած ամիսը համեմատելու համար, ինչպես հիշում եք, մեր գործընկերներից ոմանք նախագահի կողմից արժանացան «ոչ կոմպետենտ» պիտակին։ Այդուհանդերձ, գների պարագայում նման համեմատությունը խոսում է հօգուտ իշխանությունների։
Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ հունվար-մարտ ժամանակահատվածի գնաճի ցուցանիշը պայմանական է։ Այն ամբողջական չէ։ Մարտ ամիսը դեռ չի ավարտվել, իսկ ԱՎԾ-ն իր զեկույցը կազմել է օրեր առաջ եւ հաշվի չի առել մարտի՝ առնվազն վերջին մեկ շաբաթվա գնային վայրիվերումները։ Նախկինում եղել են դեպքեր, երբ, օրինակ, պանրի կամ շաքարավազի շեշտակի թանկացումը տեղ չի գտել ԱՎԾ ընթացիկ զեկույցում, սակայն հաջորդ զեկույցում գնաճի ցուցանիշը ճշգրտվել է։
Հունվար-փետրվարի ցուցանիշը, թերեւս, ավելի ճշգրիտ է։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին 12-ամսյա գնաճի ցուցանիշը բացասական էր եղել։ Այսինքն՝ ԱՎԾ-ն արձանագրել էր 0.9% գնանկում նախորդ տարվա փետրվարի նկատմամբ։ Այդ թվում, պարենային ապրանքների գները նվազել էին շուրջ երկու տոկոսով։ Սա, իհարկե, վատ ցուցանիշ չէ։ Կարելի էր այս լավատեսական նոտայով էլ ավարտել, սակայն, «թարսի պես»` ԱՎԾ-ն նույն զեկույցում նաեւ հավելված է տեղադրել՝ համեմատելով ԱՊՀ եւ աշխարհի մի շարք այլ երկրների գնաճի ցուցանիշները։ Համեմատականները, ցավոք, մեր օգտին չեն։ Նախ՝ այս տարվա հունվարին, ամսական գնաճի ցուցանիշով, Հայաստանը միանձնյա առաջատարն է թե՛ ԱՊՀ երկրների, թե՛ հավելվածում ներկայացված մյուս երկրների շարքում։ Գնաճի ցուցանիշը հունվարին՝ փետրվարի համեմատ` Հայաստանում եղել է 3.6%։ Նման բարձր գնաճ ոչ մի երկրում չի արձանագրվել։ Միայն Բելառուսն է փոքր-ինչ մոտեցել մեզ՝ 1.9% գնաճով։ ԱՊՀ մյուս երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցել 1%-ը։ Փետրվարին իրավիճակը մի թեթեւ շտկվել է. հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է 0.9% գնանկում։ Սակայն, չնայած սրան, շարունակում ենք առաջատար դիրքեր զբաղեցնել ամենաբարձր գնաճ ունեցած երկրների վարկանիշային աղյուսակում։ Նախորդ տարվա վերջի համեմատ` գնաճը փետրվարին կազմել է 2.6%։ Մեզնից առաջ է միայն Բելառուսը՝ 3.5% գնաճով։ ԱՊՀ մյուս երկրներում այս առումով վիճակը շատ ավելի լավ է։ Օրինակ՝ Ուկրաինայում եւ Ղրղըզստանում փետրվարին (նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ) գներն աճել են 0.4%-ով, ՌԴ-ում` 0.9%-ով, Ադրբեջանում եւ Թուրքիայում ցուցանիշը նույնն է։ Եվրամիության երկրներում, ըստ ԱՎԾ-ի, նույն ժամանակահատվածում գրանցվել է զրոյական գնաճ։
Նշենք նաեւ, որ ըստ մի շարք փորձագետների՝ ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում գների աճ դժվար թե տեղի ունենա՝ հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Ամեն դեպքում, եթե անգամ գներն աճեն, ոչ ոք առանձնապես չի վրդովվի, եթե պաշտոնական վիճակագրությունը ցույց տա հակառակ պատկերը։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Գիհի
Գիհին (Juniperus communis) պատկանում է նոճազգիների ընտանիքին։ ՀՀ տարածքում աճում են գիհու հինգ տեսակներ, որոնցից երկու տեսակը հանդիպում է Խոսրովի անտառում։ Ինչպես արդեն նշել ենք` բույսը մշակվել ...ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԵՐԳՉՈՒՀԻ՞
1
Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատահաբար տեսա փաստաբան Անահիտ Հակոբյանի տեսահոլովակը` «Գիշերն եկավ» երգի հիման վրա:
Առաջին հայացքից նշյալ հանգամանքը խիստ զարմանալի էր այն պատճառով, որ կատարումը ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՄԻՋԱՄՏԵԼ
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով բնապահպան ակտիվիստների անունից խնդրում է Ոստիկանությանը` չմիջամտել այսօր` մարտի 31-ին, մի շարք բնապահպանների կողմից նախապես հայտարարված` ...ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
Հինգշաբթի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ ...ԸՆԹԵՐՑՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆ
«168 ժամ» թերթի հարգելի խմբագրություն, Ձեր թերթի մարտի 27-ի համարում տպագրվել էր «Փոխվեցին` մինչեւ հավատալը» վերտառությամբ հոդված, որում խոսվում էր ՀՀ պետական պարտքի ավելացման եւ աղքատության ցուցանիշների ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ՏԱՐԲԵՐԱԿԸ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Շատ երիտասարդների համար քաղաքականության սանդուղքով առաջ շարժվելու միջոցը իշխող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ, ծայրահեղ դեպքում, ՕԵԿ-ի կուսակցական տոմս ունենալն է: Կան երիտասարդներ, որոնց համար կուսակցական տոմսը կարող ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
1
1. ՀԱԿ-ը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի: Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԳՆԱՃՈՒՆԱԿ ԵՐԿԻՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2012թ.հունվար-մարտի զեկույցը։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է գնաճի ցուցանիշն այս տարվա ...ՀԱՅՀՈՅԵԼ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր ...70 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Նախընտրական գործընթացների ուղղակի ազդեցությունը արտահայտվում է մանրածախ առեւտրաշրջանառության, հրատարակչական բիզնեսի, գովազդային բիզնեսի, մեդիա դաշտի եւ փոխարժեքի ոլորտներում: Երեկ կայացած ասուլիսում ասել ...ԻՐԱԿԱՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, ըստ որոնց` Շենգավիթի թաղամասերից մեկում մեկ բնակարանի վրա գրանցված է 101 բնակիչ: Գլխավոր դատախազությունն այս ...3 ՄԻԼԻՈՆ ԸՆԿԵՐ
Գլխավոր դատախազության մամլո ծառայությունն արձագանքել է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի փորձագետ Վահագն Պետրոսյանի հայտարարությանը: Վերջինս մասնավորապես ասել էր. «Լուրջ մտահոգություն է պատճառում ...ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԱԹՈՌԸ ԶԻՋԵԼ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀԿ երկհարկանի շենքը նախընտրական այս օրերին շտաբի վերածելու արդյունքում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները զրկվել են իրենց աշխատասենյակներից: Նրանց աշխատասենյակներում այժմ տարբեր խմբեր նախընտրական ...Ո՞Վ Է ԽՈՍՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ
«Անցած չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանը: «Քննադատությունը ...Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ
«Գոյություն ունի երեք Հայաստան` դիմադիր, ընդդիմադիր թեւերի ներկայացրած եւ իրական»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա, այսօրվա քաղաքական ...ԱԶԱՏԵԼ ԵՆ
Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված Երեւանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունում ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
«ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի, եւ կարձանագրվեն մինչճգնաժամային շրջանի տնտեսական ցուցանիշները»,- հայտարարել է ԱՄՆ պահուստային դաշնային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` նշելով, որ տարեկան աճը կգրանցվի ...ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ
Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքով Հայ ազգային կոնգրեսն, ըստ էության` մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավը: Ինչպես եւ կարելի էր սպասել, ՀԱԿ-ը քարոզչության հիմնական շեշտը ...ՀՀԿ-Ի ԴԵՄՔԸ
«Մեր ցուցակը մեր կուսակցության դեմքն է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ այս անգամ ՀՀԿ-ի ցուցակում են երբեմնի ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանը, Հայկ ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱԿԱԿՈԱԼԻՍՏԸ
«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, թերեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք` այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը ...ԻՆՉՊԻՍԻ «ՊԱՏԻՎ»
1Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ...ԼԱՎՐՈՎՆ Է ԳԱԼԻՍ
Ապրիլի 3-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Ադրբեջան: Այցի ժամանակ քննարկվելու են երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար ...ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
Երեկ հայտնի է դարձել այն հինգ անձանց անունները, ում Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: Մինչ այդ հայտնի ...ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ «ՍԿԱՅՊ»-Ո՞Վ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաեւ մարզերում: Մեր տեղեկություններով` մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «սկայպի» ...
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ՈՐԴՈՒ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԷՐ

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՅՔԱՐՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ԱՐԾՎԻ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ»։ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ. «ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՔ՝ ՍՏՈՒԳԵՆՔ»
ԽՈՇՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԵՐԳՉՈՒՀԻ՞

ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐԸ»՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՊԱՊԱՍ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԱՄԱՅԻՍ ԾԵԾՈՒՄ Ա»
ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

