
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆ ՓՉԱՑՆՈՒՄ Ա»
- Արմավիրի մարզի Վանանդ գյուղ մի քանի անգամ այցելելուց հետո հնարավոր չէ, որ նոր կոշիկների կարիք չզգացվի: Փոշոտ ու քարքարոտ փողոցները սովորական են դարձել հեռավոր գյուղի բնակիչների համար: Գյուղում ասֆալտին կարոտ են նույնիսկ ընտրությունների ժամանակ, թեեւ շատերն են հույս փայփայում, որ 5 տարին մեկ իրենցով հետաքրքրվող կլինի, ու գյուղը շատ թե քիչ կբարեկարգվի: Գյուղացիներն ասում են, թե վաղուց իրենք «մարդահաշիվ» չեն, եւ ՀՀ կառավարությունն իրենց գոյության մասին չգիտի էլ: Գյուղացիների դժգոհությունն արդարացված է, քանի որ հեռավոր գյուղացիները զրկված են նույնիսկ փոխադրամիջոցից: Վանանդն ու շրջակա եւս մի քանի գյուղեր ավտոբուս չունեն: Մարդիկ դուրս են գալիս գլխավոր փողոց եւ մարզկենտրոն Արմավիր կամ Երեւան հասնելու համար կանգնում են այնքան, մինչեւ մի ավտոմեքենա իրենց տանի, կամ էլ գյուղացիների բնորոշմամբ` կախվում են Բագարան-Երվանդաշատ գյուղերի միկրոավտոբուսի դռներից, որ մի կերպ հասնեն Արմավիր: Քանի որ փողոցներն անանցանելի են, գյուղում նույնիսկ տաքսի չկա: Միակ տաքսին կիսասարք ու փոշով լեցուն «Նիվա» մակնիշի ավտոմեքենան էր, որն էլ հասցրեց հարեւան գյուղ: Մինչ հարեւան գյուղեր այցելելը մի կես ժամ փորձում էինք մարդ գտնել Վանանդի փողոցներում: 4-5 փողոց անցնելուց հետո այդպես էլ դրսում մարդ չգտանք: Այնպիսի տպավորություն էր, որ արտակարգ իրավիճակ է եղել, եւ մարդիկ լքել են իրենց տները: Համայնքապետարան հիշեցնող կիսախարխուլ շենքում նույնպես մարդ չկար: Թեեւ դուռը բաց էր, սակայն այն էական նշանակություն չուներ, քանի որ պատուհաններին ապակի չկար, եւ համայնքապետարանի շենք հանգիստ կարելի էր ելումուտ անել նաեւ պատուհանից: Փողոցներից մեկի խաչմերուկը դեռ չթեքված` ինչ-որ ձայն լսվեց: Մարդ գտնելու հույսով ոգեւորված` ավելի արագ քայլեցի ու տեսնեմ` պատի անկյունում մի տղամարդ գոմաղբի հետ կռիվ է տալիս: «Եզդիների գոմերից գոմաղբը 500 մետր ձեռքով բերում եմ, չորացնեմ, աթար սարքեմ, որ վառենք, մատղաշ երեխեք ունենք, գազի փող էլ չենք կարում տանք: Պապի եմ, իմ սիրտն ավելի է ցավում, քան ծնողներինը»,- մեզ տեսնելով` ասաց Գրիշա Սմբատյանը: Ըստ նրա` հիմա եղանակները մի քիչ տաք են, մեկ-մեկ գազ են վառում, անկողինը տաքանում է, ու երեխեքը քնում են: Իսկ ամբողջ ձմեռ փայտ ու աթար են վառել, քանի որ տանն աշխատող չունեն եւ չեն կարող գազի համար ամեն ամիս վճարել: Գ. Սմբատյանը նախ ճշտեց` արդյո՞ք իր բոլոր ասածները կհրապարակվեն, թե՞ հեռուստաընկերությունների նման` մենք էլ իր սուր խոսքերը «կկտրտենք»: Հետո սկսեց թվարկել վանանդցիների խնդիրները: Առաջինը սկսեց գյուղի խմելաջրի խնդրից: Գրիշա պապի խոսքերով` գյուղի խմելաջուրը վերցնում են արտեզյան հորից, սակայն 6-7 ամիս է` աղ է ջրի հետ գալիս: Որպես ապացույց` նա եռացրեց ջուրը եւ ցույց տվեց ամանի տակի աղի հետքը: «Խմելու ջուրը լրիվ աղ է, մարդկանց պոչկեքն արդեն շարքից դուրս ա եկել: Սկզբում լավ ջուր էր, բայց հիմա լրիվ հարամվել ա»,- ասաց Գ. Սմբատյանը: Նրա խոսքով` գյուղապետը «լավ տղա է», բայց օգնող չունի, դրա համար էլ խնդիրները գյուղում շատ են: Խոսքը դեռ չավարտած` ցույց տվեց փողոցի «մերկ» սյուները` ասելով, թե գյուղում լուսավորություն էլ չկա: «Ամոթ էլ է, Թուրքիայից մի քանի կիլոմետր ենք հեռու, գոնե լուսավորության հարցը լուծեն»,- ավելացրեց Գրիշա պապը: Նրա տղաներն այժմ ՌԴ-ում են, ու, ինչպես պապն է ասում` գործերը լավ չէ: Նա ցանկանում էր հնարավորինս շատ խոսել խնդիրների մասին ու ոչինչ բաց չթողնել: Գ. Սմբատյանը պատմեց, որ գյուղացիները չեն կարողանում հող մշակել, քանի որ «թանկ հաճույք» է: Վառելանյութը, պարարտանյութը թանկ են, մթերքի իրացման շուկա չկա, իսկ միայն ոռոգման ջրի բարձր սակագինը բավական է, որ գյուղացին հող չմշակի: «Չենք կարում նույնիսկ հող ու ջրի վարձը տանք, շատ թանկ ա: 5 հեկտար հող ունեմ, արդեն 6-7 տարի ա` չեմ կարողանում մշակել: Ստիպված մի կերպ վարձերը վճարում եմ, բայց հողը չեմ մշակում: Ամեն մեկն իրա փորի մասին ա մտածում: Մենք էլի ջհանդամը, կոմունիստների ժամանակ մեր կյանքն արել ենք, բա այս սերունդն ի՞նչ ասի»,- ասաց Գ. Սմբատյանը: Նա դեռ խոսակցությունը չէր ավարտել, երբ մոտեցավ համագյուղացիներից Հմայակ Հարությունյանը: Նա էլ սկզբում ամոթանք տվեց լրագրողներին, որ հեռուստաեթերից կյանքը ներկայացնում են «գունավոր ու հիասքանչ», ապա սկսեց լրացնել Գրիշա պապի դժգոհությունների շարանը: «Մեր կառավարությունից ենք դժգոհ: Ով հոգատար, նվիրյալ մարդ ա, ավելի շատ մարդ ա, ՀՀ-ում տեղ չունի»,- ասում է նա եւ պարզաբանում, որ ՀՀ-ում մարդը գնահատված չէ, հետեւաբար` տեղ չունի: «Երեւի սխալ բան եմ ասում, բայց օտարի լծի տակ երեւի ավելի հաճելի ապրենք: Ինչ անում է ներքին կառավարությունը, հայ մարդը, ամաչում եմ, որ հայ եմ: Զզվում եմ, որ իմ երկիրը դատարկվում ա, ու ձեռքներս ճար չկա»,- ավելացրեց Հ. Հարությունյանը: Նրա խոսքով` գյուղացին, որ այսօր հողատեր պիտի լիներ, կպներ երկրին, «թքում ու գնում է», իսկ ինքն այդ հույսով չի ապրել: «Սովետի ժամանակ, որ համարում են բռնատիրական, մենք երազանք ունեինք, որ Հայաստան պիտի միացնեինք, գետից այն կողմ հողեր ունենք, իմ պապի տունը տեսնում եմ, բայց այսօր այս եղածից եմ զզվել, հույսս էլ կտրել եմ: Մեկն էլ ես էի, որ անկախություն էինք ուզում: Որ իմանայի այսպես պիտի լիներ, բա ես նման բան կանեի՞: Ես ինձնից էլ եմ զզվում արդեն, խաբեբայի, ստորի, փչացածի դար են սարքում: Կառավարությունը բոլորին փչացնում ա»,- հավելեց նա: Ըստ նրա` ինքը հավատում էր, որ Հայաստանն ազատ պիտի լիներ, ինքնուրույն լիներ, բայց հիմա էլ վախենում է, որ մարդիկ կլքեն իրենց տունն ու տեղը եւ կհեռանան երկրից: «Ես վախենում եմ, այդ կանխատեսումները միշտ ունեցել եմ, ու հակառակի պես միշտ կատարվել են դրանք, մինչեւ Սովետի քանդվելը անկախությունը կանխազգացել եմ ու հիմա էլ կանխազգում եմ, որ անկախությունը մեզ չարիք կբերի: Գյուղում երիտասարդները չեն ամուսնանում, թողնում-գնում են, ով էլ ամուսնանում ա, երեխա չի ունենում: Փեթակի նման մարում ենք արդեն»,- ասաց Հ. Հարությունյանը: Քանի որ համայնքապետարանում ոչ ոք չկար, պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք գյուղապետ Ջիվան Մանուկյանին: Նա ասաց, թե արդեն «հեռուստաաստղ» է դարձել եւ չի ցանկանում հանդիպել լրագրողների հետ:

hetq.am
© 168 Ժամ
Վերջին լուրերը, Մարտ 27, 2012ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Բուժարար ֆիկուսի գաղտնիքները
Ficus-ը թթազգիների ընտանիքին (Moraceae) պատկանող արեւադարձային բույսերի ցեղ է, ընդգրկում է մոտ 700 տեսակներ։ Ֆիկուսը թթի, թզի ազգական է։ Բնության մեջ աճող բազմաթիվ տեսակներ ...«ՊՈՒՏԻՆ» ԱԿՈՒՄԲԸ՝ «ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Երեւանի կենտրոնում գտնվող ընդարձակ գրասենյակում առաջինն աչքի է զարնում Վլադիմիր Պուտինի` պատից պատ փակցված դիմանկարը: Մյուս պատերին էլի պաստառներ են` Ռուսաստանի նախկին վարչապետի` այժմ արդեն նորընտիր նախագահի ...ՊԱՐԶԵՑՆԵԼՈՒ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
2011 թվականին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած այցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է 2012 թվականին համատեղ ծրագրով իրականացման ենթակա միջոցառումների ...«ՊԱՊԱՍ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԱՄԱՅԻՍ ԾԵԾՈՒՄ Ա»
5 տարեկան Գոռը կրտսեր եղբոր ձեռքից բռնած` մտնում է ներս: Մեծավարի հանում է եղբոր բաճկոնն ու շնչակտուր, արագ քայլերով մոտենում է դատարկ կաթսաներին: Հերթով բացում է ու դրանց դատարկությունից հիասթափված` ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆ ՓՉԱՑՆՈՒՄ Ա»
Արմավիրի մարզի Վանանդ գյուղ մի քանի անգամ այցելելուց հետո հնարավոր չէ, որ նոր կոշիկների կարիք չզգացվի: Փոշոտ ու քարքարոտ փողոցները սովորական են դարձել հեռավոր գյուղի բնակիչների համար: Գյուղում ասֆալտին ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Նախընտրական շրջանում հատկապե՛ս յուրաքանչյուր կուսակցություն հաջողացնում է առանց արտաքին միջամտության, «սեփական ռեսուրսով» անդրադառնալ իր իսկ վարկանիշի անկման վրա: Իշխանական կոալիցիան ներկայացնող կուսակցությունների ...«ՇԱՏ ԹԱՆԿ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԱՀԸ»
Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված` «Քրեակատարողական քաղաքականություն` 35 մահվան ելքով» հոդվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը երեկ պարզաբանումներ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
ԿԸՀ կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն` մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու հասարակական 11 կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ, ընտրություններին ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Մարտի 27-ին, 28-ի գիշերը հանրապետության տարածքում` ամենուրեք, 28-ի ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին ...«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է, ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ՉՔՆՆԱՐԿՎԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
- Օրեր առաջ նշել էիք, թե բնապահպանական խնդիրները դիտարկում եք` ելնելով տնտեսագիտական մոտեցումներից, եւ որ այդ հարցը չպետք է դիտել կապիտալիստական հարաբերությունների տեսանկյունից: Այդ դեպքում ինչո՞վ են ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ` ԽՄԲՈՎ
Թուրքիայում կանանց առեւտրով զբաղվող թուրքերի մի խումբ է հայտնաբերվել: Խմբի անդամները սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել են օտարերկրյա կանանց հետ, նրանց «քաղցր կյանք» խոստացել Թուրքիայում, հոգացել նրանց ...ՀՌԱՀ-Ը ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՒՈՐԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հրապարակել է ՀՀ գերատեսչությունների` 2011թ. գործունեությանը վերաբերող երեք զեկույց: Երրորդում օմբուդսմենն անդրադարձել է հեռուստառադիոհեռարձակման ոլորտի խնդիրներին ...ԻՆՖԱՐԿՏ Է ՏԱՐԵԼ
Մարտի 25-ի երեկոյան Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը սրտամկանի սուր ինֆարկտով Կապանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ քաղաքապետի սիրտը ստենտավորել են: Բժիշկների ...ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտակիցը կարող է դառնալ կին մարդասպանը: Այդ մասին երեկ հայտարարել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Նրա կարծիքով, Տիմոշենկոյի կյանքին վտանգ ...ՄԱՀԱՑԵԼ Է ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Երեկ ժամը 13:50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ «Պոլիտեխնիկ» համալսարանի 2-րդ մասնաշենքում մահացած տղամարդ կա: Դատական բժշկի ...ՓՈԽՎԵՑԻՆ՝ ՄԻՆՉԵՒ ՀԱՎԱՏԱԼԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծաղկաձորը հետաքրքիր տեղ է։ Եթե անգամ այն զբոսաշրջության միջազգային կենտրոն չդառնա, ինչպես խոստանում էին մեր իշխանությունները, ապա հետաքրքիր մտքերի արտահայտման թատերաբեմ հաստատ արդեն դարձել է։
Երեկ ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Այս շաբաթ Հայաստան է ժամանելու մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունները դիտարկող միջազգային 13 փորձագետներից ու 24 երկարաժամկետ դիտորդներից բաղկացած խումբը: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ ...250 ԱՆԳԱՄ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի ավելի քան 250 խախտում, որոնց ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՒ ՓՐԿԵԼ
«Հայաստանում ընտրությունների նկատմամբ ժողովրդի մոտ տիրում է հիասթափություն, որի պատճառը միմիայն իշխանությունն է»: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ...ՄԻՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ չկայացած համագործակցությունից հետո ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խոշոր գործընթացների ժամանակ այլեւս չեն համագործակցել:
Դժվար ...ՃԱՇԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ
Մարտի 26-27-ը Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ...ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը մասնակցելու է ապրիլի 1-4-ը Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» լիագումար նիստին: Նրա փոխանցմամբ` Բաքուն արդեն անվտանգության ...ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵԼ
Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման ...ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Սեուլում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: ...ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽՎԵ՞ՆՔ
2012 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ի թիվս բազմաթիվ այլ տարբերությունների, նախկիններից տարբերվում է եւս մեկ հանգամանքով. դրան մասնակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա, թերեւս, իշխանության ...ԱՌԱՅԺՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ
Երեկ հայտնի դարձավ, որ կիրակի օրն ունեցած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին առաջարկել է Երեւանի թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներում ...ՎԵՐԱԴԱՐՁ` Ի ԴՀՈԼՍ ՅՈՒՐ
«Ընտրակաշառք տվողն ու ընտրակաշառք վերցնողը նույն ցուցակի 1 եւ 17 համարներն են»,- երեկ կայացած քննարկման ժամանակ ասել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված ...ԽՈՇՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, երեկ ինքնաբացարկ է ներկայացրել եւ հանել է իր թեկնածությունը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Մեր տեղեկություններով` Ջոնիկ Աբրահամյանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ...ԽՆԴՐԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը երեկ դիմում է ներկայացրել այդ ընտրատարածքի ...
© 168 Ժամ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ՈՐԴՈՒ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԷՐ

ՀՀԿ-Ի ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՅՔԱՐՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՆԱՌՈՂՋ ՀԱԿԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ»,-ԱՍՈՒՄ Է ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ
ԱՐԾՎԻ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ»։ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ. «ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՔ՝ ՍՏՈՒԳԵՆՔ»
ԽԱՐԴԱԽ ՍԵՒԱՄՈՐԹՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
ԽՈՇՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐԸ»՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԾԱՌԵՐԻ ՄՈԳԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ԷՆԵՐԳԻԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

