
«ՊԱՊԱՍ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԱՄԱՅԻՍ ԾԵԾՈՒՄ Ա»
- 5 տարեկան Գոռը կրտսեր եղբոր ձեռքից բռնած` մտնում է ներս: Մեծավարի հանում է եղբոր բաճկոնն ու շնչակտուր, արագ քայլերով մոտենում է դատարկ կաթսաներին: Հերթով բացում է ու դրանց դատարկությունից հիասթափված` շրխացնելով փակում է: Նայում է մորը, նայում է շուրջը, որտեղ հացի փշուր գտնելն անհնար է: Եղբորն ուղեկցում է դեպի բազմոց ու ինքը անհետանում է սենյակից:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդաշենի հանրակացարանի այն սենյակը, որտեղ Գոռը մոր, եղբոր եւ քրոջ հետ հանգրվանել է` խորդանոցից չի տարբերվում: Ներսի օդն անդուր է, նողկալի: Գոռը ներս է մտնում, ու դռան բացվելուն պես` նրա հետ մի քիչ մաքուր օդ է ներս սողոսկում: Ձեռքին երկու մեծ կտոր հաց կա: Իրեն լրիվ տղամարդ ու եղբոր պաշտպանը զգալով` մոտենում է խեղճացած Գրիգորին, ում աչքերը սկսում են փայլել եղբոր ձեռքի հացը տեսնելիս: Սկսում են բառիս բուն իմաստով խժռել ցամաք հացի մինչեւ վերջին փշուրը: Ժպտում են իրար: «Ես պիտի ոստիկան դառնամ»,- հայտարարում է Գոռը` հանդիսավոր կանգնելով սենյակի կենտրոնում: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: «Որ պապայիս բռնեմ, տանեմ բանտ»,- պատասխանում է` վախվորած նայելով մորը, ով խիստ հայացքով սաստում է որդուն` հոր մասին արած արտահայտությունների համար: «Ո՞նց, ուզում ես ոստիկան դառնաս, որ հարազատ պապայիդ բանտ գցե՞ս»,- հարցնում եմ։ «Հա, վատն ա ինքը: Պիտի մեծանամ` պատժեմ: Ամենաշատը մամայիս եմ սիրում, բայց ինքը մեղք ա, պապաս նենց ա ծեծում... Ես մեծանամ, մամայիս պաշտպանելու եմ: Պապաս ինձ չի սիրում, դրա համար էլ մամայիս ծեծում ա, ու ես տանջվում եմ»: Մայրը` Աիդան, 35 տարեկան է, բայց ծեր կնոջ պես հոգնած ու անտարբեր է: Սառած աչքերով նայում է որդուն ու ոչ մի խոսքի այլեւս չի արձագանքում: Կարծես եւ՛ կա, եւ՛ չկա... Վերջին անգամ Աիդայի կյանքը հարեւաններն են փրկել. «Ոռնոց ու ճվոց լսեցինք: Մեզ թվաց` երեխեքից մեկին մի բան պատահեց: Խառնվեցինք իրար ու վազելով գնացինք, որ հասկանանք` ինչ ա եղել: Դուռը մի կերպ բացեցինք, մտանք ներս ու ի՞նչ տեսնենք... Մարդը խեղդամահ ա անում, սա էլ` էն ա, էն ա, շունչը փչում էր: Եթե մի երկու րոպե ուշ հասնեինք...»,- ասում է հարեւանուհին, ով այնպիսի բաներ է պատմում, կարծես սարսափ ֆիլմից «դուրս պրծած» լինի: Աիդայի դեմքի խիստ արտահայտությունը չի փոխվում, անկյանք աչքերը մշտապես սեւեռված են ոչինչ չասող մի կետի: Դրանից առաջ էլ ամուսինն այնպես է ծեծել, որ կորցրել է գիտակցությունը: Երկարատեւ հետազոտությունից հետո մասնագետները հիպերտոնիա հիվանդություն են ախտորոշել, նաեւ խորհուրդ են տվել անմիջապես զբաղվել նյարդային համակարգի հետ ունեցած խնդիրներով: «Չդիմացա էլ... Վերջին ծեծից հետո երեխեքիս հավաքեցի ու եկա եղբորս տուն: Արդեն 10-15 օր ա` ստեղ եմ: Էլ չեմ կարում, հավատա, էլ ուժ չունեմ: Էդ օրը կտար կսպաներ, եթե Ոստիկանություն չահազանգեինք: Խմում, ծխում` գալիս, հասնում ջարդում ա: Եթե ես մնայի` հավատա, որ ողջ չէի լինի»,- պատմում է Աիդան, ով դիմել է մեր թերթի խմբագրություն` ինքն էլ չիմանալով, թե ինչ է ակնկալում մեզնից: Ասում է` Ոստիկանություն դիմելուց հետո իրավապահ մարմնի ներկայացուցիչները խորհուրդ են տվել առանձնանալ` համարելով, որ վտանգավոր է հոգեբանական նման լարված իրավիճակում միասին ապրելը: «Ես Ոստիկանությունում ասեցի, որ նա հարբելուց բացի, ուրիշ բան էլ ա անում, դրա համար էլ դրա ազդեցության տակ ամեն ինչի ընդունակ ա: Հետո, երբ սթափվում ա` չի էլ հիշում` ինչ ա արել, բայց ոչ փորձաքննության ենթարկեցին, ոչ էլ` արյունը ստուգեցին: Ինձ ասեցին` անհնար ա սենց ապրելը, ավելի լավ ա` դու դիմի դատարան»,- պատմում է Աիդան` վստահեցնելով, որ պատասխանատու է իր այս հայտարարության համար: Շուտով Աիդան կդիմի դատարան, բայց նախեւառաջ ուզում է գտնել բռնության ենթարկված կանանց հարցերով զբաղվող որեւէ կազմակերպություն, որպեսզի իրավաբանական խորհրդատվություն ստանա: Ասում է` դատարանով կկիսեն մի քանի քմ կազմող հանրակացարանի այն սենյակը, որն ամուսնու հետ համատեղ են գնել: «Բայց կարող ա կիսելուց հետո էլ ծախի, ու փողերը ձեռքիցս առնի: 7000 դոլարի պարտք ունի: Որտեղ աշխատել ա, էդ հիմնարկի փողերը տարել խմել ա ու պարտքերը գլխիս ա լցրել: Սկզբում ԺԷԿ-ում էր աշխատում, պետական փողերը տվել էր խմիչքի, Սանսեկտորում աշխատեց, գումարներն էր հավաքում` դա էլ էր ծախսել, հետո էլ էդ արտասահման որ խոսում են` էդ քարտերն էր վաճառում` էդ փողերն էլ վերցրել-փախել էր: Հնարավոր չէր, հասկանո՞ւմ ես: Էդքանից հետո էլ, էդ փողերով առած խմիչքով ու եսիմինչ զիբիլով անջատված գալիս, տալիս սպանում էր: Օր ա եղել` երեք անգամ Ոստիկանությունից մարդ ա եկել: Էնքան ա գլուխս պատերին խփել, որ ատամ էլ չի մնացել»,- պատմում է Աիդան` վստահեցնելով, որ թեեւ 10-15 օր է, ինչ հեռացել է ամուսնուց, այդուհանդերձ, նա արդեն ուրիշ կնոջ հետ է ապրում: Աիդան մեծ աղջիկ էլ ունի, որն ի ծնե մտավոր թերզարգացած է ու կակազում է: 18-ամյա Գայանեի հոգեբանական վիճակը լրիվ խեղաթյուրված է, քանի որ ապրել է մի տանը, որտեղ ամեն օր հայհոյանք է լսել ու ծեծ ու ջարդ է տեսել: Այս տան բոլոր անդամներն անսովոր են ու ոչ ադեկվատ վարքագիծ ունեն: Աիդան այնքան չարացած ու նյարդային է, որ պատրաստ է ամեն ինչի: Տղաներից Գոռը միայն մի բանի մասին է երազում` մեծանալ ու հորից վրեժ լուծել, պատժել նրան: Ամենափոքրը` Գրիգորը, միակ բանը, որ ասում է, հետեւյալն է. «Ուզում եմ մանկապարտեզում մնամ»:
Աիդան հիմա կատարել է իր կյանքի ամենավճռական քայլը ու հայտնվել է փակուղու առջեւ: Հիմա աշխատանք է փնտրում, որ կարողանա երեխաների հոգսերը հոգալ: Շուտով պատրաստվում է դատարանում հայց ներկայացնել ու պաշտպանել իր իրավունքները: Գոռն ու Գրիգորը խժռում են ցամաք հացի վերջին փշրանքները: Նրանց հայրը հիմա ուրիշ կնոջ հետ է ապրում: Աիդայից խնդրում եմ ամուսնու հեռախոսահամարը, որ իրեն նույնպես լսեմ։ «Չունի հեռախոս, ինչքան ունեցել ա, ծախել խմել ա: Նա Ձեզ ոչինչ էլ չի ասի, որովհետեւ ասելու բան էլ չունի: Ես պատասխանատու եմ ամեն բառիս համար, ու էն, ինչ Ձեզ ասել եմ` Ոստիկանությունում իմ ցուցմունքների մեջ կա»,- ասում է Աիդան:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք ներկայացնել նաեւ Աիդայի ամուսնու տեսակետը:
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Բուժարար ֆիկուսի գաղտնիքները
Ficus-ը թթազգիների ընտանիքին (Moraceae) պատկանող արեւադարձային բույսերի ցեղ է, ընդգրկում է մոտ 700 տեսակներ։ Ֆիկուսը թթի, թզի ազգական է։ Բնության մեջ աճող բազմաթիվ տեսակներ ...«ՊՈՒՏԻՆ» ԱԿՈՒՄԲԸ՝ «ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Երեւանի կենտրոնում գտնվող ընդարձակ գրասենյակում առաջինն աչքի է զարնում Վլադիմիր Պուտինի` պատից պատ փակցված դիմանկարը: Մյուս պատերին էլի պաստառներ են` Ռուսաստանի նախկին վարչապետի` այժմ արդեն նորընտիր նախագահի ...ՊԱՐԶԵՑՆԵԼՈՒ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
2011 թվականին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած այցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է 2012 թվականին համատեղ ծրագրով իրականացման ենթակա միջոցառումների ...«ՊԱՊԱՍ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԱՄԱՅԻՍ ԾԵԾՈՒՄ Ա»
5 տարեկան Գոռը կրտսեր եղբոր ձեռքից բռնած` մտնում է ներս: Մեծավարի հանում է եղբոր բաճկոնն ու շնչակտուր, արագ քայլերով մոտենում է դատարկ կաթսաներին: Հերթով բացում է ու դրանց դատարկությունից հիասթափված` ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆ ՓՉԱՑՆՈՒՄ Ա»
Արմավիրի մարզի Վանանդ գյուղ մի քանի անգամ այցելելուց հետո հնարավոր չէ, որ նոր կոշիկների կարիք չզգացվի: Փոշոտ ու քարքարոտ փողոցները սովորական են դարձել հեռավոր գյուղի բնակիչների համար: Գյուղում ասֆալտին ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Նախընտրական շրջանում հատկապե՛ս յուրաքանչյուր կուսակցություն հաջողացնում է առանց արտաքին միջամտության, «սեփական ռեսուրսով» անդրադառնալ իր իսկ վարկանիշի անկման վրա: Իշխանական կոալիցիան ներկայացնող կուսակցությունների ...«ՇԱՏ ԹԱՆԿ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԱՀԸ»
Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված` «Քրեակատարողական քաղաքականություն` 35 մահվան ելքով» հոդվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը երեկ պարզաբանումներ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
ԿԸՀ կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն` մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու հասարակական 11 կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ, ընտրություններին ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Մարտի 27-ին, 28-ի գիշերը հանրապետության տարածքում` ամենուրեք, 28-ի ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին ...«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է, ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ՉՔՆՆԱՐԿՎԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
- Օրեր առաջ նշել էիք, թե բնապահպանական խնդիրները դիտարկում եք` ելնելով տնտեսագիտական մոտեցումներից, եւ որ այդ հարցը չպետք է դիտել կապիտալիստական հարաբերությունների տեսանկյունից: Այդ դեպքում ինչո՞վ են ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ` ԽՄԲՈՎ
Թուրքիայում կանանց առեւտրով զբաղվող թուրքերի մի խումբ է հայտնաբերվել: Խմբի անդամները սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել են օտարերկրյա կանանց հետ, նրանց «քաղցր կյանք» խոստացել Թուրքիայում, հոգացել նրանց ...ՀՌԱՀ-Ը ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՒՈՐԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հրապարակել է ՀՀ գերատեսչությունների` 2011թ. գործունեությանը վերաբերող երեք զեկույց: Երրորդում օմբուդսմենն անդրադարձել է հեռուստառադիոհեռարձակման ոլորտի խնդիրներին ...ԻՆՖԱՐԿՏ Է ՏԱՐԵԼ
Մարտի 25-ի երեկոյան Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը սրտամկանի սուր ինֆարկտով Կապանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ քաղաքապետի սիրտը ստենտավորել են: Բժիշկների ...ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտակիցը կարող է դառնալ կին մարդասպանը: Այդ մասին երեկ հայտարարել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Նրա կարծիքով, Տիմոշենկոյի կյանքին վտանգ ...ՄԱՀԱՑԵԼ Է ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Երեկ ժամը 13:50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ «Պոլիտեխնիկ» համալսարանի 2-րդ մասնաշենքում մահացած տղամարդ կա: Դատական բժշկի ...ՓՈԽՎԵՑԻՆ՝ ՄԻՆՉԵՒ ՀԱՎԱՏԱԼԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծաղկաձորը հետաքրքիր տեղ է։ Եթե անգամ այն զբոսաշրջության միջազգային կենտրոն չդառնա, ինչպես խոստանում էին մեր իշխանությունները, ապա հետաքրքիր մտքերի արտահայտման թատերաբեմ հաստատ արդեն դարձել է։
Երեկ ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Այս շաբաթ Հայաստան է ժամանելու մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունները դիտարկող միջազգային 13 փորձագետներից ու 24 երկարաժամկետ դիտորդներից բաղկացած խումբը: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ ...250 ԱՆԳԱՄ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի ավելի քան 250 խախտում, որոնց ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՒ ՓՐԿԵԼ
«Հայաստանում ընտրությունների նկատմամբ ժողովրդի մոտ տիրում է հիասթափություն, որի պատճառը միմիայն իշխանությունն է»: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ...ՄԻՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ չկայացած համագործակցությունից հետո ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խոշոր գործընթացների ժամանակ այլեւս չեն համագործակցել:
Դժվար ...ՃԱՇԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ
Մարտի 26-27-ը Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ...ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը մասնակցելու է ապրիլի 1-4-ը Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» լիագումար նիստին: Նրա փոխանցմամբ` Բաքուն արդեն անվտանգության ...ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵԼ
Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման ...ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Սեուլում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: ...ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽՎԵ՞ՆՔ
2012 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ի թիվս բազմաթիվ այլ տարբերությունների, նախկիններից տարբերվում է եւս մեկ հանգամանքով. դրան մասնակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա, թերեւս, իշխանության ...ԱՌԱՅԺՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ
Երեկ հայտնի դարձավ, որ կիրակի օրն ունեցած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին առաջարկել է Երեւանի թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներում ...ՎԵՐԱԴԱՐՁ` Ի ԴՀՈԼՍ ՅՈՒՐ
«Ընտրակաշառք տվողն ու ընտրակաշառք վերցնողը նույն ցուցակի 1 եւ 17 համարներն են»,- երեկ կայացած քննարկման ժամանակ ասել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված ...ԽՈՇՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, երեկ ինքնաբացարկ է ներկայացրել եւ հանել է իր թեկնածությունը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Մեր տեղեկություններով` Ջոնիկ Աբրահամյանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ...ԽՆԴՐԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը երեկ դիմում է ներկայացրել այդ ընտրատարածքի ...
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ՈՐԴՈՒ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԷՐ

ՀՀԿ-Ի ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՅՔԱՐՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՆԱՌՈՂՋ ՀԱԿԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ»,-ԱՍՈՒՄ Է ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ
ԱՐԾՎԻ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ»։ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ. «ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՔ՝ ՍՏՈՒԳԵՆՔ»
ԽԱՐԴԱԽ ՍԵՒԱՄՈՐԹՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
ԽՈՇՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐԸ»՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԾԱՌԵՐԻ ՄՈԳԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ԷՆԵՐԳԻԱՆ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

